User Tag List

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345
Ցույց են տրվում 61 համարից մինչև 73 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Հայերեն ռեֆերատներ

  1. #61

  2. #62
    Սկսնակ անդամ Sonia Sargsyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.05.2011
    Հասցե
    Gyumri, Armenia
    Գրառումներ
    24
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այցելեք http://ArmEco.ru/ ուսանողական կայք

  3. #63
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2016
    Գրառումներ
    13
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??

  4. #64
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artur47455-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող ջան ինձ հարկաոր է <<հատուկ կրթության պատմական զարգացումը>> թեմայով ռեֆերատ ով կարող է օգնել ??
    Ինքդ չե՞ս գրում։

  5. #65
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2016
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ lAVN E

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանցագործությունների բազմակիություն


    Հանցագործությունների բազմակիության հասկացությունը

    Կյանքում պատահում են դեպքեր, երբ անձը կատարում է մի քանի հանցագործություն: Նման վիճակը պետք է ստանա իր քրեաիրավական գնահատականը` կապված այդ դեպքերի որակման և պատիժ նշանակելու առանձնահատկությունների հետ:
    Հանցագործությունների բազմակիություն ասելով պետք է հասկանալ այն դեպքերը, երբ անձը մեկ քամ մի քանի արարքներով կատարում է երկու կամ ավելի հանցանք:
    Առաջին հերթին հանցագործությունների բազմակիությունը պետք է սահմանազատել առանձին պարզ հանցագործություններից և այն հանցագործություններից, որոնք քրեական իրավունքի տեսության մեջ կոչվում են բարդ: Առանձին պարզ հանցագործությունը կատարվում է մեկ հանցավոր արարքով, մեղքի մեկ ձևով, պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի մեկ հոդվածով կամ դրա մասով:
    Առանձին բարդ հանցագործությունը նույնպես պարունակում է մեկ հանցակազմ և որակվում է մեկ հոդվածով, սակայն նրա օբյեկտիվ կողմը ձևավորվում է որոշակի բարդություններով` մի քանի արարքներով, մի քանի հանցավոր հետևանքներով և այլն: Բարդ հանցագործություններում կարող է բարդեցված լինել նաև սուբյեկտիվ կողմը, որը դրսևորվում է մեղքի երկու ձևով: Հաճախ պրակտիկայում բարդ հանցագործության որակումը դժվարություն է առաջացնում: Այդ իսկ պատճառով քրեական իրավունքի գիտությունը մշակել է բարդ , բայց մեկ հանցագործություն համարվող արարքների տեսակները և դրանց որակման առանձնահատկությունները: Դրանք են`
    1. Շարունակվող հանցագործություն, որը կատարվում է նույնատիպ մի քանի արարքներով, որոնք ուղղված են նույն օբյեկտին և միավորված են միասնական դիտավորությամբ: Օրինակ` հանցավորը ցանկանում է գողանալ բնակարանի ամբողջ գույքը, սակայն իր վերջնական նպատակին հասնում է գույքը մաս-մաս, մի քանի անգամ տեղափոխելով: Նշված օրինակում հանցագործությունն ավարտվում է, երբ հանցավորը տիրանում է ամբողջ գույքին և հնարավորություն է ունենում այն տնօրինել կամ օգտագործել: Թեև շարունակվող հանցագործության բաղկացուցիչ մասը հանդիսացող առանձին արարքներից յուրաքանչյուրն ինքնուրույն հանցակազմ է պարունակում, այնուամենայնիվ դրանք ինքնուրույն չեն որակվում և ամբողջ կատարվածը գնահատվում է իբրև մեկ հանցագործություն: Եթե հանցավորն իր կամքից անկախ հանգամանքներով չի հասնում իր վերջնական նպատակին, արարքը որակվում է որպես մտադրված հանցագործության փորձ: Բերված օրինակում եթե հանցավորը չկարողանա գողանալ բնակարանի ամբողջ գույքը, նրա արարքը կորակվի որպես գողության փորձ բնակարանի ամբողջ գույքի արժեքի չափով:
    Շարունակվող հանցագործության դեպքում կատարված արարքները պետք է լինեն նույնատիպ: Սակայն եթե նույն հանցագործության օբյեկտիվ կողմը կազմում են փաստական հատկանիշներով տարբեր արարքներ, օրինակ` սպառողներին խաբելը թերահաշվելու , թերաչափելու, թերակշռելու միջոցներով, այդ արարքների երկու կամ ավելի անգամ կատարելը միասնական դիտավորությամբ նույնպես շարունակվող հանցագործություն է:
    Առանձին հետաքրքրություն են ներկայացնում այն դեպքերը, երբ միասնական դիտավորությամբ կատարվում է, օրինակ, առանձնապես խոշոր չափի հափշտակություն տարբեր եղանակներով` գողություն, կողոպուտ, ավազակություն: Եթե այդ արարքները որակենք առանձին-առանձին տարբեր հոդվածներով, ապա հանցավորի վիճակը ոչ արդարացի կփեփևանա, քանի որ յուրաքանչյուր հափշտակման դեպքում չափը հնարավոր է, որ առանձնապես խոշոր չլինի: Մեր կարծիքով արարքը նման դեպքում պետք է դիտել շարունակվող հանցագործություն և այն որակել նկատի ունենալով անձի դիտավորությունը` կատարված արարքներից ամենավտանգավորը նախատեսող հոդվածով:
    Որպես կանոն, շարունակվող հանցագործության ժամանակ կատարված արարքների միջև ընկած ժամանակը կարճ է լինում` ժամեր, օրեր, սակայն հնարավոր են դեպքեր, երբ այն ավելի երկար տևի, օրինակ` հանցավորը սպասում է հարմար պահի կամ իրադրության` իր հանցավոր նպատակը վերջնականապես իրագործելու համար:
    2. Տևող հանցագործություն, որի տակ քրեական իրավունքի գիտության մեջ հասկանում են այն արարքը ` գործողությունը կամ անգործությունը, որը դրսևորվում է հանրորեն վտանգավոր գործողության կամ անգործության տևական անընդմեջ կատարմամբ:
    Տևող հանցագործությունը սկսվում է հանցանքի կատարումով և ավարտվում հանցավորի գործողության` մեղայականով ներկայանալը, կամ իրավապահ մարմինների միջամտության` հանցավորին ձերբակալելը, կամ այլ հանգամանքների, օրինակ` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպքում` զինվուրական ծառայության ենթակա լինելու սահմանված առավելագույն տարիքը լրանալու հետևանքով:
    Այդպիսի հանցագործություններ են նախատեսված քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներում: Օրինակ` թմրամիջոց կամ զենք պահելը, իսկական զինվորական ծառայությունից խուսափելը, դասալքությունը և այլն:
    Տևող հանցագործությունը շարունակվողից տարբերվում է նրանով, որ այն կատարվում է մեկ արարքով և տևում է երկար ժամանակ:
    Շարունակվող և տևող հանցագործությունների պարզումն ունի նաև կարևոր պրակտիկ նշանակությունհատկապես քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները կամ համաներում կիրառելիս: Եթե այդ հանցագործությունները չեն ավարտվել` չի կատարվել վերջին արարքը, հանցավորը չի ներկայացել մեղայականով, կամ հանցագործին իրավապահ մարմինները չեն ենթարկել քրեադատավարական հարկադրանքի, ապա վաղեմության ժամկետ կամ համաներում չի կիրառվում:
    Քրեական իրավունքի գիտությանը հայտնի են բարդ հանցագործության նաև այլ տեսակներ` 1. բաղկակցական հանցագործություններ, որոնք բաղկացած են երկու կամ ավելի գործողություններից, օրինակ` բռնաբարության հետ զուգորդված սպանության ժամանակ մեկ հանցակազմում դրսևորվում է երկու արարք. սպանություն և բռնաբարություն, 2. հանցագործություններ երկընտրելի գործողություններով` անգործությամբ, օրինակ` զանգվածային հանցագործությունների հանցակազմն առաջանում է հոդվածի դիսպոզիցիայում թվարկված արարքներից մեկն ու մեկի` ջարդեր, հրկիզումներ, գույքի ոչնչացում և այլնի կատարմամբ, 3. հանցագործություններ, որոնք կատարվում են մեղքի երկու ձևով, օրինակ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել ե տուժողի մահ:

    Շարունակելի.
    LAVN A MERSI SHAT

  6. #66
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Գրառումներ
    2
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարև ձեզ կարող եք ինձ օգնել կուրսայինի և ռեֆերատի համար. ?

  7. #67
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Նելլիա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարև ձեզ կարող եք ինձ օգնել կուրսայինի և ռեֆերատի համար. ?
    Կներեք, ոնց փորձեցի Նաստրոդամուսի հոգին կանչեի, չեկավ, որ իրան հարցնեի։ Կարող ա՞ գոնե դուք ասեք, թե ինչ օգնություն ա պետք։

    Sent from my P8000 using Tapatalk
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 17.05.2017, 13:13:
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #68
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Գրառումներ
    2
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մաՄոնկավարժության գործընթացում ռեֆերատ


    Մոդերատորական. գրառման մեջ բացատներ են ավելացվել, քանի որ դրանց բացակայության հետևանքով գրառումը կիսատ էր երևում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.05.2017, 07:29:

  9. #69
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նելլիա-ի խոսքերից Նայել գրառումը
    1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մանկավարժության գործընթացում ռեֆերատ
    կետադրկան նշաների մասին ռեֆերատ պե՞տք չի


    Մոդերատորական. գրառումը խմբագրված է, մասնավորապես բացատներ են տեղադրվել մի շարք հաջորդական բառերի միջև, քանի որ դրանց բացակայության հետևանքով գրառումը կիսատ էր երևում, իսկ դրա պատասխան հանդիսացող այս գրառումն ընդհանրապես չէր երևում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.05.2017, 07:27: Պատճառ: կիսատ երևացող գրառման շտկում

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (17.05.2017)

  11. #70
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նելլիա-ի խոսքերից Նայել գրառումը
    1 ռեֆերատ և 1 կուրսային է անհրաժեշտ... նախադպրոցականի միջանձնային հարաբերությունների ձեվավորումը հասակակիցների հետ կուրսային. ...միմիկայի և պանտոմիմիկայի նշանակությունը մանկավարժության գործընթացում ռեֆերատ
    Նելլիա ջան, հետո էդ դիպլոմը մե՞զ եք տալու, եթե օգնենք, թե էդ դիպլոմով պիտի գործ գտնեք, որ մեր երեխեքին «կրթեք»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.05.2017, 07:22: Պատճառ: Կիսատ երևացող գրառման շտկում

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (20.05.2017)

  13. #71
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի միամիտ հարց տամ․ էս ի՞նչ եք անում, ո՞նց եք դատարկ գրառումներ դնում։

  14. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի միամիտ հարց տամ․ էս ի՞նչ եք անում, ո՞նց եք դատարկ գրառումներ դնում։
    Բյուր, իրականում գրառումները դատարկ չէին։ Ուղղակի Նելլիան ռեֆերատի թեմայի վերնագիրը գրելիս բացատներ չէր օգտագործել, ինչի հետևանքով ոչ միայն իր գրառումն էր կիսատ երևում, այլև էդ գրառումը մեջբերողների գրառումներն ընդհանրապես չէին երևում։ Տենց խնդիր վաղուց ունենք. իրար կպած որ գրում են, գրառումը կիսատ ա երևում, նաև բազմակետերի չարաշահման դեպքում էր տենց լինում մի ժամանակ, հիմա՝ չգիտեմ։ Մի խոսքով՝ նոր խմբագրեցի գրառումները, արդեն բոլորինը նորմալ երևում են։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (19.05.2017)

  16. #73
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    33
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Նելլիա ջան, հետո էդ դիպլոմը մե՞զ եք տալու, եթե օգնենք, թե էդ դիպլոմով պիտի գործ գտնեք, որ մեր երեխեքին «կրթեք»։
    Օյ

Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին 12345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. hayref.am անվճար ռեֆերատներ, կուրսայիններ և դիպլոմայիններ
    Հեղինակ՝ Zangezur, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 28.11.2010, 20:06
  2. Անվճար կուրսայիններ, ռեֆերատներ և անհատական աշխատանքներ
    Հեղինակ՝ Heaven55, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 01.09.2010, 02:50
  3. Հայերեն Windows Vista և հայերեն Linux
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայերեն տերմինաբանություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 03.11.2008, 00:07
  4. Հայերեն XML-ում, ինչպե՞ս
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 14
    Վերջինը: 10.06.2007, 02:39

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •