Emo ջան, կներես, եղած տարբերակներն ինձ բավարար չթվացին, ու առանց քո համաձայնությունը հարցնելու իմ կողմից ևս մի տարբերակ ավելացրեցի... Հուսով եմ, որ դեմ չես, ուղղակի քո դրած վերջին տարբերակն ընտրելու դեպքում կարելի է ենթադրել, որ մարդն ուղղակի դեռ այդպիսի առիթ կամ հնարավորություն չի ունեցել, բայց չի բացառվում, որ առիթի դեպքում փող տա։ Իսկ իմ ավելացրած տարբերակը սկզբունքորեն բացառում է նման հնարավորությունը ցանկացած դեպքում։ Անձամբ ես այդ տարբերակն եմ ընտրել։ Չնայած արդեն վաղուց ուսանող չեմ, բայց երբեք չեմ տվել ու գիտեմ, որ ոչ մի դեպքում չէի տա։