User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Մուլտիմեդիական օրագիր

  1. #1
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մուլտիմեդիական օրագիր

    Ես էնքան եմ սիրում նկարներ, տարօրինակ պատկերներ, երաժշտություն, կլիպեր, ֆիլմեր և ամեն բան ինչ կապված է նոր տեխնոլոգիաների և արվեստի հետ։

    Կյանքիս ամենակարևոր և ամենաաննշան համարյա թե բոլոր իրադարձությունները ասոցացվում են մուլտիմեդիական ինչ որ ստեղծագործության հետ։ Ինչ որ մեկին սա կարող է չափազանցություն թվալ, բայց դա սուտ չէ, այլ....

    Ես ունեցել եմ օրագիր, որտեղ կյանքիս տարբեր իրադարձությունները ներկայացրել եմ մուլտիմեդիայի միջոցով։ Որոշեցի օգտվել իմ սիրելի Ակումբի ընձեռած հնարավորությունից

    Այսպիսի օրագրի առավելությունը այն է, որ կան քիչ խոսքեր և ավելի շատ զգացմունքներ, պատկերներ, աբստրակցիզմ։ Իսկ բացասականը այն է, որ միայն քչերը էդքան հավես կունենան լսելու կամ դիտելու տեղադրված ֆայլերը։

    Բայց մի կողմից էլ լավը այն է, որ կյանքիդ հետ կապված մանրամասներին կծանոթանան միայն նրանք ովքեր իրականում ցանկանում են և ում համար դու ներկայացնում ես գոնե ինչ որ արժեք

    Եվ այսպես՝ մուլտիմեդիական էլեկտրոնային օրագիր


    Սա էլ այս օրագրի լոգոն
    Վերջին խմբագրող՝ Jarre: 12.02.2010, 21:16:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.05.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (25.07.2010), kyahi (11.02.2011), Quyr Qery (15.04.2011), Tig (19.10.2010), Yellow Raven (12.02.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (13.02.2010), Ժունդիայի (11.04.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (12.02.2010), Ֆոտոն (12.02.2010), Ֆրեյա (19.10.2010)

  3. #2
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մուլտիմեդիական օրագիր

    Էս քանի օրը էնքա՜ն կարոտով եմ հիշում այս ստեղծագործությունը

    Սա իմ համար երևի թե աշխարհի ամենահզոր երգերից մեկն է՝ չափազանց պարզ, բայց միևնույն ժամանակ բարի ու աննկարագրելի խորը։ Այս երաժշտությունը լսելիս ընենց աննկարագրելի զգացմունքներ են առաջանում....



    Սա էլ U2 խմբի կատարմամբ


    Իսկ սա էլ սիմֆոնիկը


    Իսկապես՝ what's a wonderful world....

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (14.04.2011), E-la Via (25.07.2010), kyahi (11.02.2011), Quyr Qery (15.04.2011), terev (12.02.2010), Tig (19.10.2010), Դեկադա (13.02.2010), Երկնային (07.05.2010), Ներսես_AM (12.02.2010), Ուլուանա (13.02.2010), Ռուֆուս (12.02.2010)

  5. #3
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մուլտիմեդիական օրագիր

    Փոքր ժամանակվանից ամենասարսափելի բանը եղել է տխրությունը։

    Տխրությունը իմ ֆոբիան է, ամենասարսափելի վախը։

    Նույնիսկ ամենադաժան ու դժվար օրերին երբ առավոտյան աչքերս բաց էի անում և տեսնում առավոտյան լույսը, լսում աշխարհի ձայները, յուրաքանչյուր բան ինչը վկայում էր, որ կյանքի նոր օր է սկսել ակամայից ժիպիտ էր առաջանում դեմքիս։

    Ու չնայած ամեն ինչին մինչև այսօր ամեն առավոտ (համարյա թե ամեն առավոտ), արթնանում եմ նման տրամադրությամբ


    Միշտ երազել եմ, որ շրջապատիս մարդիկ էլ միշտ լինեն ուրախ ու երջանիկ, նույնիսկ կյանքի ամենադժվար իրավիճակներում։

    Երևի դա է պատճառը, որ երեխաների ժպիտը կյանքիս ամենաթանկ բաներից մեկն է։ Այո, հասարակ մանկական ժպիտ՝ լի երջանկությամբ, անկեղծությամբ, հույսով և վստահությամբ։


    Ու գիտե՞ք երեխաների ունիկալությունը ինչումն է կայանում։ Որ նրանց ահավոր քիչ բան է պետք ուրախության և ժպիտի համար։ Ահա ձեզ ապացույց։
    ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ


    ԻՐԱՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ


    Ու միշտ երազել եմ, որ աշխարհի բոլոր երեխաները ու մարդիկ լինեն ուրախ։ Արդյո՞ք համարյա բոլոր մարդկանց այս երազանքը դատապարտված է այդպես էլ երազանք մնալու....

  6. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (16.02.2010), Arpine (06.10.2011), CactuSoul (15.02.2010), Chilly (01.12.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (25.07.2010), einnA (06.07.2010), erexa (11.02.2011), Farfalla (05.03.2010), helium (16.02.2010), kyahi (11.02.2011), Monk (25.07.2010), murmushka (05.07.2010), Quyr Qery (15.04.2011), Smokie (24.08.2013), Tig (19.10.2010), Yeghoyan (05.03.2010), Yellow Raven (14.02.2010), Արևածագ (11.04.2010), Դեկադա (14.02.2010), Ժունդիայի (11.04.2010), Լուսաբեր (05.03.2010), Ձայնալար (09.12.2010), Մանուլ (14.02.2010), ՆանՍ (09.12.2010), Ուլուանա (14.02.2010), Ռուֆուս (15.02.2010)

  7. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մուլտիմեդիական օրագիր

    Երեկվանից անընդհատ պտտում եմ այս երգը, ուղղակի մահ ա, նենց էներգիա կա մեջը

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (16.02.2010), Quyr Qery (15.04.2011), Tig (19.10.2010)

  9. #5
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մուլտիմեդիական օրագիր

    Ֆրանսիացիները լավ արտահայտություն ունեն էլի՝ c'est la vie (սելավի)՝ այսպիսին է կյանքը։ Ինչքա՜ն հեգնանք ու չիրականացված ցանկություններ կան այս արտահայտության մեջ

    Նայում եմ տարեց ծնողներիս ու ակամայից հիշում մանկությունս՝ ինչպես էր մայրս դողում իմ վրա, որ հանկարծ հետս ոչինչ չլինի, ոնց էր միշտ գեղեցիկ ու մաքուր հագցնում՝ անգամ այն դեպքում, երբ վստահ էր, որ մի քանի րոպեից կեղտի մեջ կորելու են այդ շորերը, ոնց էր տանում այգի ման ածում....

    Կամ հայրս, որը տանում էր միշտ իր ընկերների հետ հանդիպումներին, որպեսզի շրջապատ ընկնեմ, սովորեմ, հասկանամ։ Ոնց էր էն վատ տարիներին օրերով բացակայում իրա գործերով, որ մեզ կարողանար պահել։

    Ու մտածում եմ, ես ինչ կարամ տամ իրենց։ Ախր ոչինչ։ Ճիշտա՝ սեր, հարգանք, հոգատարություն։ Բայց կան բաներ, որ ով ուզում ես եղիր, երբեք չես կարող տալ՝ առողջություն, ուժ, եռանդ Ու ծնողներդ սենց աչքիդ դիմաց վարի են գնում ու դու ոչինչ չես կարող անել։ Պարզապես դիտորդի դեր պիտի տանես Ու մի բան էլ ասեմ. կա մի տարիք, չէ՞, որ երեխաները շատ արագ են մեծանում ու օրինակ մի ամիս, որ էտ էրեխուն չտեսնես հետո հանդիպես, զգում ես, որ ահագին բանա փոխվել՝ մեծացելա, հասունացել։ Այդպես է նաև ծերության ժամանակ։ Կա մի շրջան, որ էտ անտեր վատ փոփոխությունները էնքա՜ն արագ է լինում, որ չես հասցնում աչքերդ թարթել....

    Բայց ինչպես ասում են ֆրանսիացիները՝ սելավի։ Երբ սենց մտքեր են գալիս, միշտ աշխատում եմ «վռնդեմ» դրանց ու կենտրոնանամ իսկապես դրական բաների վրա։ Վերջիվերջո այդպես մտածելով ոչինչ չեմ փոխի։ Իսկ դրական տրամադրվելը ուժ է տալիս անելու ավելին


  10. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.05.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (25.07.2010), erexa (11.02.2011), helium (05.03.2010), kyahi (11.02.2011), Quyr Qery (15.04.2011), Tig (19.10.2010), Yeghoyan (05.03.2010), Արևածագ (11.04.2010), Դեկադա (12.04.2010), Ժունդիայի (11.04.2010), Լուսաբեր (05.03.2010), Մանուլ (05.03.2010), ՆանՍ (09.12.2010), Ներսես_AM (06.03.2010), Ռուֆուս (05.03.2010)

  11. #6
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Մուլտիմեդիական օրագիր

    Հակառակ էվոլյուցիա

    ՀԱՅԱՍՏԱՆ Մ.Թ.Ա. 140 Տիգրան Մեծ




    ՀԱՅԱՍՏԱՆ Մ.Թ. 2010 .....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 11.04.2010, 22:07:

  12. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (05.07.2010), Artgeo (12.04.2010), E-la Via (25.07.2010), einnA (06.07.2010), helium (11.04.2010), kyahi (11.02.2011), Monk (25.07.2010), murmushka (05.07.2010), Quyr Qery (15.04.2011), Rhayader (01.12.2010), Tig (19.10.2010), Ungrateful (19.11.2010), Yellow Raven (11.04.2010), Արշակ (09.12.2010), Արևածագ (11.04.2010), Դեկադա (12.04.2010), Ժունդիայի (11.04.2010), Հարդ (30.09.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (11.04.2010)

  13. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ կաշայա գլխումս....

    Բան չեմ հասկանում....

    Դարձել եմ երաժշտութան ու հիշողություններիս գերին։ Էնքան հետաքրքիր է լսում եմ ստեղծագործություն ու էտ ստեղծագործության ժամանակ հիշում եմ մի երկու-երեք հոգու։ Ախր ընդհանրապես չեմ ուզում իրենց հիշել, ուզում եմ ուղղակի վայելել սիրածս երաժշտությունը։ Բայց ամեն անգամ հենց հասնում եմ էտ նոտային իրանց պատկերնա դիմացս գալիս։ Ու սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս ամեն անգամ այդ ստեղծագործությունը լսելիս, հենց էտ մեղեդու վրա, հենց էտ վայրկյանին հա պիտի էտ մարդու կերպարը գա դիմացս

    Իմ մոտ միշտ փոքր տարիքից այդպես է եղել։ Ուղեղումս մարդիկ միշտ կապված են ինչ որ երաժշտության հետ։ Ամեն մեկը ունի իր մեղեդին, կամ մի քանի մեղեդիներ։ Երբ զբաղվում եմ իմ սիրած գործով՝ ընկնում եմ երազանքներիս գիրկը, միշտ պատկերացնում եմ, որ եթե ես տաղանդավոր երաժիշտ լինեի, ապա իմ ալբոմների անվանումները կլինեին իմ սիրելի մարդկանց անունները։ Քանի որ ինձ հարազատ յուրաքանչյուր մարդ ներշնչանքի աղբյուր է ինձ համար....

    Բայց էն ինչ որ հիմա ուղեղումս տեղի է ունենում շատ նման է այ էս ֆիլմի գովազդին, որի ռեժիսորը, հեղինակը և գլխավոր դերասանաը իմ սիրած Էնթընի Հոփկինսն է


  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (09.05.2010), Claudia Mori (14.04.2011), cold skin (08.05.2010), E-la Via (25.07.2010), helium (05.07.2010), kyahi (11.02.2011), Quyr Qery (15.04.2011), Rhayader (01.12.2010), Tig (19.10.2010), Դեկադա (09.05.2010), Մանուլ (07.05.2010), Ռուֆուս (08.05.2010)

  15. #8
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն տեսեք, ինչ եք անում։ Ծանր օրվանից հետո, երբ գալիս եք տուն, առանց փոխվելու, պայուսակ-մայուսակ դնում եք գետնին, ձեռքերը լվանում եք, լցնում եք մեկ բաժամ վիսկի սառույցով, կամ՝ կոնյակ, անջատում եք տան լույսերը, նստում եք բազկաթոռին ու լսում եք այ սա ու մանրից առանց շտապելու վայելում խմիչքը և զգում, թե ինչպես եք անցկացնում ձեր կյանքի ամենագեղեցիկ երեկոներից մեկը


  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.02.2011), helium (05.07.2010), murmushka (05.07.2010), Nadine (19.10.2010), Quyr Qery (15.04.2011), Rhayader (01.12.2010), Tig (19.10.2010), Արևհատիկ (05.07.2010), Ռուֆուս (05.07.2010)

  17. #9
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ դադարում զարմանալ երեխաների վրա Որքաաաան բան պետք է մենք՝ «չափահաս», «զարգացած» ու «հասուն» մարդիկս սովորենք իրենցից։ Ինչո՞ւ եմ չակերտների մեջ դրել այս բառերը....
    - Մամ, այսօր բակում ես ծանոթացա մի տղայի հետ, նա այնքան գեղեցիկ խոճուճ մազեր ունի

    Այս խոսքերն ասող հնգամյա Հելենը մոռացավ նշել մի շատ «կարևոր» և մեզանից շատերիս համար՝ անհրաժեշտ փաստ՝ այդ նոր ընկերը սևամորթ էր։

    Ինչքան հասարակ, պարզ ու մաքուր են երեխաները։ Թքած ունեն ռասայի, սեռի, կրոնի, սոցիալական դիրքի, ֆինանսների, կրթության մակարդակի ու սրանց նման բազմաթիվ բաների վրա, որոնցով մենք՝ «հասուն» մարդիկս ինքներս մեզ բանտարկել և գերի ենք դարձրել մեր իսկ ստեղծած փուչ արժեքներին

    ՀԳ՝ ու սենց կարան արխային իրար փաթաթվեն ու ոչ մի վատ բան չմտածեն....








    ՀՀԳ՝ իմ համար անընդունելի խոսքեր են շատերի կողմից սիրված՝ «մանկությունը մի թռչուն է թելով կապված մեր սրտերից։ Թելը պուկվում է այն թռչում է՝ հեռանում է մեզանից»։ Իսկ ես համոզված եմ, որ ամեն ինչ մեզանից է կախված՝ մեր ուզելուց։ Առանց մեր ուզելու ոչ մեկը ու ոչ մի բան չի պոակվի ու չի թռնի, միայն եթե մենք չպոկենք ու չթռցնենք

  18. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.12.2010), Chuk (25.07.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (25.07.2010), erexa (11.02.2011), helium (25.07.2010), kyahi (11.02.2011), Legolas (27.07.2010), Monk (25.07.2010), Quyr Qery (15.04.2011), Rhayader (01.12.2010), Smokie (24.08.2013), Tig (19.10.2010), Yeghoyan (25.07.2010), Արշակ (09.12.2010), Արևածագ (25.07.2010), Արևհատիկ (25.07.2010), Դատարկություն (25.07.2010), Դեկադա (25.07.2010), Լուսաբեր (19.10.2010), Նաիրուհի (01.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ուլուանա (25.07.2010), Ռուֆուս (25.07.2010)

  19. #10
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասկացանք, որ ճաշակին ընկեր չկա, բայց լինելուց էլ սե՞նց



    ՀԳ՝ նկարի տիրոջ ուղեղատուփը անվտանգության նկատառումներից ելնելով հեռացվել է։
    Իսկ եթե լուրջ, չեմ սիրում ինտերնետում նկար դնել։

    ՀՀԳ՝ Իսկ եթե լրիվ անկեղծ.... Մամ, պամպերսս ո՞ւր ա
    Վերջին խմբագրող՝ Jarre: 19.10.2010, 16:06:

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.12.2010), E-la Via (11.02.2011), Kita (19.11.2010), kyahi (11.02.2011), Monk (01.12.2010), Quyr Qery (15.04.2011), Tig (19.10.2010), Արշակ (09.12.2010), Արևհատիկ (30.10.2010), Դեկադա (19.10.2010), Լուսաբեր (19.10.2010), ԿԳԴ (19.10.2010), Հարդ (19.10.2010), Ձայնալար (09.12.2010), Նաիրուհի (01.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (19.10.2010)

  21. #11
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորենք կենդանիներից

    Բանականություն չունեցող կենդանին ավելի բանական է, քան իրեն «հոմո սապիենս» հռչակած մարդը։

    Այս ֆլամինգոները մինչև կյանքի վերջ ունենում են միայն մեկ զույգ։


    Շները հավատարիմ են, շուտ ներող և վիրավորանքը շուտ մոռացող։


    Դելֆինները առանց որևէ շահ ունենալու կարող են փրկել մարդկային կյանքեր։



    Որքա՜ն բարի կլինի մեր աշխարհը, եթե միայն այս երեք հատկությունները կիրառենք....

  22. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.12.2010), Chuk (19.11.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (11.02.2011), einnA (20.11.2010), erexa (11.02.2011), Kita (19.11.2010), kyahi (11.02.2011), Quyr Qery (15.04.2011), Rammstein (01.12.2010), Smokie (24.08.2013), Արևածագ (19.11.2010), Հարդ (19.11.2010), Ձայնալար (09.12.2010), Նաիրուհի (01.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (19.11.2010)

  23. #12
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Նացիստները

    Մոդերատորական դիտողություն. սպոյլերների մեջ տեղադրված նկարները պարունակում են դաժար կադրեր: Թույլ նյարդեր ունեցողներին դրանք նայել խորհուրդ չի տրվում:

    -----

    Պետերբուրգում գտնվելուս առաջին օրերն էին։ Ինձ օտար էի զգում։ Անվստահ էի։ Փոքր ինչ ընկճված։ Դեռ չգիտեի, որ ընդամենը մի քանի օր հետո կգտնեմ այս զգացողությունների հիմքերը։

    2005 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ի կողմերը, Պետերբուրգի ամենամարդաշատ Невский և Лиговский պողոտաների խաչմերուկում նեոնացիստների կողմից սպանվեց 20 ամյա, ազգությամբ վրացի Տիմուր Կաչարավան։ Տիմուրը տաղանդավոր երաժիշտ էր և համալսարանի լավագույն ուսանողներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Այս դեպքից մեկ տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 9-ին ժամը 21:16-ին 35 ամյա տաջիկ Յուսուֆ Սուլթանովը իր 9 ամյա փոքրիկ աղջկան՝ Խուրշեդին և 11 ամյա զարմիկին՝ Ալաբիրին տուն էր տանում սահադաշտից, երբ նրանց վրա հարձակվեցին նեոնացիստներ։ Նրանց բոլորին դանակահարեցին։ Սակայն Յուսուֆին և Ալաբիրին հաջողվեց վերապրել։ Իսկ 9 ամյա փոքրիկ Խուրշեդը մահացավ տեղում՝ դանակի 11 հարվածներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Ցավում եմ, որ Հայաստանում ձևավորվում է նման մտածողություն ունեցող սերունդ։ Սերունդ, որն իրեն համարում է ցեղակրոն, ով իրեն համարում է զտարյուն արիացի, ով չի հանդուրժում այլախոհություն.... Ավելի սարսափելի են իրենց աջակցողները, «հասկացողները» ու ճիշտ հանողները։

    Ցավալի է պատկերացնել, թե ինչի վերածված կլինենք մի քանի տասնամյակ հետո.....

    Այ սենց կվերացնենք բոլոր մեզ ու մեր ազգին չդզողներին։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    ՀԳ՝ նացիստների իրական դեմքը

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    ՀՀԳ՝ ինչ որ մի բան քարոզելուց ու գոչելուց առաջ մտածենք հետևանքների մասին։
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.12.2010, 11:00:

  24. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (01.12.2010), AniwaR (01.12.2010), Chilly (01.12.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (11.02.2011), einnA (01.12.2010), helium (01.12.2010), Legolas (01.12.2010), Norton (09.12.2010), Quyr Qery (15.04.2011), Rammstein (01.12.2010), Rhayader (01.12.2010), Tig (01.12.2010), Հայկօ (01.12.2010), Հարդ (01.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (01.12.2010)

  25. #13
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե արդեն մտել եք այստեղ, ուրեմն մի փակեք, փլիզ, այ կնեղանամ

    Լսեք սա և ամեն ինչ լավ կլինի.... Մեկնաբանություններն ավելորդ են կամ ինչպես ասում են՝ No comment


  26. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.12.2010), Claudia Mori (14.04.2011), E-la Via (11.02.2011), helium (09.12.2010), kyahi (11.02.2011), murmushka (09.12.2010), Norton (09.12.2010), Quyr Qery (15.04.2011), rainbow (09.12.2010), Tig (09.12.2010), Արշակ (09.12.2010), Դեկադա (16.12.2010), Հայկօ (09.12.2010), ՆանՍ (09.12.2010), Ռուֆուս (09.12.2010)

  27. #14
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կար մի ժամանակ, երբ աշխարհը թվում էր անսահման.... կյանքն անվերջ.... ընկերությունը հավիտյան.... իսկ սկսվող ամեն մի օր անսահման ուրախության առիթ էր....

    Այս երգը ինձ տանում է մանկությանս այդ ժամանակները


  28. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.02.2011), kyahi (11.02.2011), Tig (11.02.2011), Արևածագ (11.02.2011)

  29. #15
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձիմ, այ Ձիմ, ես նախագահներին մեղմ ասած չեմ սիրում։

    Առաջին մարդը ով մեջս խիղճ արթնացրեց դա դու ես, Ձիմ։ Անկեղծ ասեմ ես ձեր պետությունը չեմ սիրում։ Ձեր ազգի նացիոնալիզմը, ռասիզմը ու բռիությունը ատում եմ։ Ձեր վարած քաղաքականությունը շատ խորթ է ինձ համար։ Ձեր արժեքներն էլ չեմ սիրում՝ լավը չեն։ Բայց քեզ սկսեցի սիրել՝ մարդկանց հատուկ մաքուր սիրով

    Ամեն անգամ երբ քեզ տեսնում էի հեռուստատեսությամբ կամ նկարներդ էի թերթում ինտերնետում մի տեսակ սիրտս ջերմությամբ էլ լցվում քո հանդեպ։ Չէի հասկանում, թե ինչու։ Հետո մի օր հասկացա։ Շուտ նստեցի, բացեցի ինտերնետս ու սկսեցի քրքրել նկարներդ։

    Ձիմ այ հըլը նայի էս մի նկարը։


    Այստեղ կարծես ասես՝ «Այ մարդ ես ի՞նչ գործ ունեմ էս գազանների մեջ» ու ձևական, ներվայն, հեգնական մեղմ ժպիտ ես տվել դեմքիդ՝ չհասկանալով, թե ինչ գործ ունես սրանց մեջ։

    Բա հըլը էս մեկը նայի։


    Այ սենց համարյա միշտ լարված ու ներվայնացած ես պաշտոնական հանդիպումների ժամանակ։

    Իսկ հիմա նայիր, քո իսկական նկարները։ Այ էս դու ես՝ ոնց կաս, առանց ձևերի առանց լարվածության։


    Միանգամից երևում է, որ կյանքը սիրող «կայիֆարիկ» դեմք ես։

    Իսկ այս մեկում ոնց որ ետևում ես թողել քաղաքական զիբիլները ու վայելում ես քո նոր նվեր ստացած iPad-տ։ Ի դեպ, շնորհավորում եմ հրաշք սարք է, չէ՞։ Ես էլ եմ վերջերս նվեր ստացել և առավոտից երեկո կպած եմ իրեն



    Բա էս մի նկարը։ Գիտե՞ս ես էլ եմ քո նման տեխնիկայի սիրահար և նույն էնտուզիազմով, լրջությամբ և սիրով եմ վերաբերվում իմ ունեցած տեխնիկային և երաժշտությանը։ Այստեղ էլ ես դու՝ իսկական Ձիման, ոչ թե էն լարված ու հոգնածը, որ ամեն օր անկապ ելույթներ ա ունենում


    Լավ, Ձիմ, եթե ինձ չես հավատում ինքդ համեմատիր։ Համեմատիր այս նկարդ կամ Պուտինի հետ ունեցած ցանկացած այլ նկար


    Այ էս նկարների հետ, որտեղ դու քո սիրած Deep Purple խմբի հետ ես




    Հը՞, համոզվեցի՞ր։

    Կամ էս մի նկարը նայի, որ ամեն անգամ նայելով նախանձում եմ քեզ՝ բարի հայկական նախանձով Դու և Սթիվ Ջոբսը.... Իսկ էտ ճիշտ է՞, որ այս iPhone 4-ը, որը նա նվիրեց քեզ ռուսաստանում այդպես էլ չաշխատեց։ Ինձանից քեզ խորհուրդ Unlock կամ Jailbreak չանես, լրիվ անկապ բան ա։ Ավելի լավ ա ծախի ու մի քիչ էլ ավելացրու never unlock գնիր, որ կարողանաս միշտ update անես OS-ը։


    Ձիմ թող էտ քաղաքականությունը ու վայելիր կյանքդ թույլ տալով, որ կյանքումդ գլխավորի իսկական Ձիման և ոչ թե Дмитри Анатольевич Медведев-ը.... Դիմակը, որքան էլ այն բարձր լինի ուրիշների աչքում չի կարող երջանկացնել քեզ, ընկեր....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 13.04.2011, 13:22:

  30. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (14.04.2011), E-la Via (20.04.2011), einnA (13.04.2011), murmushka (13.04.2011), Quyr Qery (15.04.2011), Tig (13.04.2011), Արշակ (06.10.2011), Մանանա (13.04.2011), ՆանՍ (13.04.2011), Ուլուանա (14.04.2011), Ռուֆուս (13.04.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ձանձրալի օրագիր
    Հեղինակ՝ Mr. Annoying, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 134
    Վերջինը: 27.06.2021, 01:30
  2. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  3. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  4. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  5. Կարմիր օրագիր
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 16.05.2010, 23:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •