Էս ինչ կաշայա գլխումս....
Բան չեմ հասկանում....
Դարձել եմ երաժշտութան ու հիշողություններիս գերին։ Էնքան հետաքրքիր է լսում եմ ստեղծագործություն ու էտ ստեղծագործության ժամանակ հիշում եմ մի երկու-երեք հոգու։ Ախր ընդհանրապես չեմ ուզում իրենց հիշել, ուզում եմ ուղղակի վայելել սիրածս երաժշտությունը։ Բայց ամեն անգամ հենց հասնում եմ էտ նոտային իրանց պատկերնա դիմացս գալիս։ Ու սա նշանակում է, որ առնվազն մի քանի ամիս ամեն անգամ այդ ստեղծագործությունը լսելիս, հենց էտ մեղեդու վրա, հենց էտ վայրկյանին հա պիտի էտ մարդու կերպարը գա դիմացս
Իմ մոտ միշտ փոքր տարիքից այդպես է եղել։ Ուղեղումս մարդիկ միշտ կապված են ինչ որ երաժշտության հետ։ Ամեն մեկը ունի իր մեղեդին, կամ մի քանի մեղեդիներ։ Երբ զբաղվում եմ իմ սիրած գործով՝ ընկնում եմ երազանքներիս գիրկը, միշտ պատկերացնում եմ, որ եթե ես տաղանդավոր երաժիշտ լինեի, ապա իմ ալբոմների անվանումները կլինեին իմ սիրելի մարդկանց անունները։ Քանի որ ինձ հարազատ յուրաքանչյուր մարդ ներշնչանքի աղբյուր է ինձ համար....![]()
Բայց էն ինչ որ հիմա ուղեղումս տեղի է ունենում շատ նման է այ էս ֆիլմի գովազդին, որի ռեժիսորը, հեղինակը և գլխավոր դերասանաը իմ սիրած Էնթընի Հոփկինսն է
Էջանիշներ