Մոդերատորական դիտողություն. սպոյլերների մեջ տեղադրված նկարները պարունակում են դաժար կադրեր: Թույլ նյարդեր ունեցողներին դրանք նայել խորհուրդ չի տրվում:
-----
Պետերբուրգում գտնվելուս առաջին օրերն էին։ Ինձ օտար էի զգում։ Անվստահ էի։ Փոքր ինչ ընկճված։ Դեռ չգիտեի, որ ընդամենը մի քանի օր հետո կգտնեմ այս զգացողությունների հիմքերը։
2005 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 19:00-ի կողմերը, Պետերբուրգի ամենամարդաշատ Невский և Лиговский պողոտաների խաչմերուկում նեոնացիստների կողմից սպանվեց 20 ամյա, ազգությամբ վրացի Տիմուր Կաչարավան։ Տիմուրը տաղանդավոր երաժիշտ էր և համալսարանի լավագույն ուսանողներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Այս դեպքից մեկ տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարի 9-ին ժամը 21:16-ին 35 ամյա տաջիկ Յուսուֆ Սուլթանովը իր 9 ամյա փոքրիկ աղջկան՝ Խուրշեդին և 11 ամյա զարմիկին՝ Ալաբիրին տուն էր տանում սահադաշտից, երբ նրանց վրա հարձակվեցին նեոնացիստներ։ Նրանց բոլորին դանակահարեցին։ Սակայն Յուսուֆին և Ալաբիրին հաջողվեց վերապրել։ Իսկ 9 ամյա փոքրիկ Խուրշեդը մահացավ տեղում՝ դանակի 11 հարվածներից։ Սպանողներն էին նացիոնալիստները։ Ինչո՞ւ։ Իրենք բնիկ ռուսներ էին և զտարյուն սլավոններ։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Խուրշեդը այս բոյով աղջնակն է

Ցավում եմ, որ Հայաստանում ձևավորվում է նման մտածողություն ունեցող սերունդ։ Սերունդ, որն իրեն համարում է ցեղակրոն, ով իրեն համարում է զտարյուն արիացի, ով չի հանդուրժում այլախոհություն.... Ավելի սարսափելի են իրենց աջակցողները, «հասկացողները» ու ճիշտ հանողները։
Ցավալի է պատկերացնել, թե ինչի վերածված կլինենք մի քանի տասնամյակ հետո.....
Այ սենց կվերացնենք բոլոր մեզ ու մեր ազգին չդզողներին։
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
ՀԳ՝ նացիստների իրական դեմքը
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
ՀՀԳ՝ ինչ որ մի բան քարոզելուց ու գոչելուց առաջ մտածենք հետևանքների մասին։
Էջանիշներ