User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Հոգեբանական ծուղակ

  1. #1
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հոգեբանական ծուղակ

    Հեռախոսը վերջապես զնգաց:
    Նստած էի տան աշխատասենյակում ու գլուխս դրել էի գրասեղանին:
    Հազար մտքեր էին ուղեղս սղոցում: Դատարկ ու կարևոր հարցերը խառնվել էին իրար: Ցածր ձայնով, հաճելի, դանդաղ երաժշտությունը չէր թողնում, որ քունը հաղթահարի հոգնածությունս:
    Չէի նկատել ինչպես էի ձեռքերս բռունցք արել, դրել աչքերիս ու սեղանի արանքը: Ժամանակ առ ժամանակ ծանր, կոպիտ տրորում ու մերսում Էի աչքերս: Դուրս գալիս էր, որովհետև գլխացավս թուլանում էր մի պահ: Ավելի ճիշտ բթանում:
    Հեռախոսը նորից զնգաց:
    Գլուխս բարձրացրի, աչքերս բացեցի, բայց ամեն ինչ աղջամուղջի մեջ էր: Աչքերս անընդհատ տրորելուց ընդարմացել եին, ոչինչ չէի տեսնում: Ամբողջ սեղանս թափթփված էր` թղթեր, գրքեր…
    Վերջապես շոշափելով գտա հեռախոսը, վերցրեցի խոսափողը, մոտեցրի ականջիս.
    - Բարև Ձեզ:
    Շատ բարակ` կարծես մանկական ձայնով խոսացողի հաղորդելիք լուրը շատ կարևոր դերակատարում ուներ հիմա իմ կյանքում:
    Ուզեցի պատասխանեմ, բայց մի խռպոտ տառերի խումբ դուրս թռավ բերանիցս:
    Զանգահարողը շարունակեց: Նրա չզսպվաց ուրախ երանգը լրիվ տեղին էր:
    - Ամեն ինչ ստացվեց: Ստացվեց ոնց նախատեսել էինք: Բոլոր…
    Կտրուկ նրան ընդհատելով պատասխանեցի:
    - Եղավ…. Վաղն առավոտյան կխոսենք:
    Խոսափողը դրեցի:
    Մի քանի րոպե դեռ ամեն ինչ մշուշի մեջ էր: Աստիճանաբար տեսողությունս վերականգնվեց:
    Մտքիս մեջ անընդհատ կրկնում էի նույն բառերը. <<Ամեն ինչ ստացվեց… ստացվեց.. ստացվեց….>>: Բայց ուր է ուրախությունը: Ուր է բերկրանքը: ինչու եմ գամվել էս աթոռին ու չգիտեմ ինչ անեմ: Չէ որ սա իմ կյանքի ամենամեծ գործն է, ու այն ստացվեց:
    Նորից նայեցի հեռախոսին, ապա սեղանին թափթփված թղթերին: Աշխատասենյակիս լիքը տեսքը սկսեց ճնշել: հազար ու մի էլեկտրական սարքեր, որոնցից մի մասը ընդհանրապես չէի էլ օգտագործել, հատորներով գրքեր, որ չէի կարդացել, խմիչքների հավաքածու որ չէի խմել… <<Հիմա կխմեմ, իսկական ժամանակն է կոնծելու>>, մտածեցի ես: Մոտեցա գինիների բաժնին: Մի գինի վերցրի: Դա ինքս էի գնել Մադրիդում: Մի անգանից մի հիմար միտք անցավ մտքովս` աշխատակիցներիցս ոչ մեկի մի տարվա աշխատավարձը չէր բավականացնի դա գնելու համար: Խցանահան չկար: Դրա համար պիտի իջնեի երկու հարկ, հետո անցնեի երկար միջանցքով, հասնեի խոհանոց… Սկսեցի դանդաղ իջնել ու մտածել, թե ում կուզեի որ հիմա կողքիս լիներ: Ընկերներից… ոչ ոք: Գուցե կին… Լիզաին զանգեմ... Չէ: Եղբայրս այս ժամին... չէ... Էնքան հարց կտա որ...
    Ահա և խցանահանը: Նորից բարձրացա վերև ու մոտեցա սեղանիս: Տան լռությունը ավելի էր ճնշում: Ամեն ինչ ճնշող էր` կիսամութը, դատարկ լռությունը: Առաջին անգամ նկատեցի, թե ինչ մեծ է աշխատասենյակս, երկար միջանցքներն ու տունը… էս տունը ուր երբեք երեխայի լաց ու ծիծաղ չի տեսել:
    Մտքերս նորից խառնվեցին իրար:
    Վերջապես պայմանագիրը կնքվեց... Երկար տարիների աշխատանք, երկար անքուն գիշերներ...
    Սա հենց այն սարն է... նույն սարը, որի գագաթը ոտքերիս տակ հայտնվեց: Նույն սարը, որին ես հաղթեցի տարիներ առաջ...
    Հիշողւթյուններ... Հիշողություններ...
    Մի պահ խառը մտքերը ցրվեցին ու պարզ աչքերիս առաջ եկավ այն օրը երբ, իմ առաջին կնքված գործարքի հենց հաջորդ օրը մեքենա գնեցի: Դա մի կատարյալ պահ էր ինձ թվում այն ժամանակ: Ամիսներ սպասված գործարքը ստացվեց այն օրը, երբ հւյսս կորցրած մտածումէի միայն իմ փոքր հիմնարկի երեք աշխատակիցներին արդեն վերջին աշխատավարձը տալու համար, գրասենյակի գույքն ու համակարգիչը վաճառելու մասին: Առաջին գործարքը կնքվեց, հետո նորը կնքվեց ու այդպես շարունակ մինչև այսօր, երբ աշխատակիցներիս թիվն անցնում է երեք հազարը, իսկ ամեն մի նոր գործարք բազմապատկում էին իմ կարողությունն ու մռայլությունը, իշխանությունն ու միայնությունը, հեղինակությունն ու դեմքիս կնճիռները:
    - Ինձ այդ սարն անիծեց... Հաաաա... հաստատ այդ սարն էր...
    Մի պահ ուշքի եկա իմ սեփական ձայնից: Ես ինքս իմ հետ էի խոսում:
    Շունչս պահել էի.... Ու հանկարծ ամբողջ սենյակով քրքջոց տարածվեց....
    Նորից լռություն... Սրտիս զարկերը լսվում էին:
    Ինչ է կատարվում ինձ հետ:
    Ինքս իմ հետ խոսւմ եմ, հետո ծիծաղում իմ սեփական մտքերից:
    Գինին դեռ ձախ ձեռքիս մեջ էր, աջում խցանահանը:
    Ու նորից հիշողություններս ցնցեցին ինձ:
    Նույն տեսարանն է կրկնվում: Բացարձակ նույնը: Քսան տարի առաջ, ես մի շիշ գինի ձեռքս կանգնած էի այդ հսկա սարի գլխին ու միայնակ իմ հաղթանակն եի ուզում տոնեի.... Բայց դա տոնել չէր: Չկար բերկրանք, ուրախություն: Կային միայն սարնիվեր ձգվող երկար ու ծանր ճանապարհին ծնված բարդ մաթեմատիկական հաշվարկներ, հետագա գործերի պլաններ ու մի շիշ էժան գինի, որ միայնակ պիտի խմեի:
    Ակամաից զզվանքով լցվեցի ձեռքիս գինուն նայելիս: <<Բա որ թթված լինի>>, մտածեցի ես, <<թանկարժեք քացախ կլինի>>: Դրեցի սեղանին: Խցանահանն էլ:
    Միշտ կարծել եմ, թե ես այնքան եմ տարբերվում բոլորից, որ մարդիկ ինձ չեն հասկանում:
    Երբ ուզում էի սկսեի սեփական գործս բոլորը թերահավատորեն էին վերաբերվում իմ խելառ մտքերին ու ոչ ոք, նույնիսկ եղբայրս, հայրս, մոտ ընկերներս ուղղակի չցանկացան թաթախվեն մի բանի մեջ ինչը կարող էր մեր թշվառ կյանքը փոխեր:
    Եղբայրս չորս որդի ունի, մի շատ գեր կին ու երևի մի հազար ընկեր, որ ամեն օր նրա կողքերը վխտում են, որովհետև իմ եղբայրն է: Երջանիկ է... Միշտ բոլորին ժպտում է ու անվերջ կատակում: Դրա համար էլ, չնայած իմ կազմակերպության փոխտնօրենն է, բայց անկարող է մարդկանց ղեկավարել: Անկարող է ու երջանիկ:
    Էտ դինջը նույնիսկ կնոջը ոչ մի անգամ չի դավաճանել: Կամ գուցե ես չգիտեմ: Չէ…. կիմանաի: Հաստատ կիմանաի: Առավոտից իրիկուն իրար հետ ենք:
    Հետս չեկավ սար բարձրանանք: Վախեցավ… Սար բարձրանալուց, թե կնոջից, որ եթե ուշ տուն վերադառնար, կինը պիտի….
    Էտ հպարտ հսկաին ես ինքս, մենակով պիտի հաղթեի:
    Հիշողությունները պարուրեցին միտքս: Այնքան պարզ սկսեցի հիշել այդ օրը, որ մի պահ օդում խոտի թարմ հոտ զգացի:
    Այսօրվա պես հիշում եմ: Երբ առաջին գործարքը բարեհաջող ստացվեց, հաջորդ օրը մեքենա գնեցի:
    Գումարը այն ժամանակ շատ մեծ էր երևում աչքիս… Չգիտեի էլ ինչ անեմ, որ ներքին կուտակված էներգիաս սպառեմ: Մի անգամից մի հիմար միտք հղացավ: Գնամ մեր մանկության Հսկաի մոտ, բարձրանամ գագաթը ու գոռամ: Գոռամ ինչքան ուժ ունեմ: Գոռամ…. Գոռամ…
    Եղբայրս չեկավ հետս: էլ ոչ մեկին չասեցի: Նստեցի մեքենան ու…
    Երկու ժամից Սարի ստորոտին էի: Հրաշք տեսարան էր: ինը փոքր, կանաչ բլուրների կենտրոնում վեր էր խոյանում Հսկան: Ասում եին շատերն են իրենց վիզը կոտրել հսկաի գլխին բարձրանալու ցանկության պատճառով:
    Հսկան տարբերվում էր այդ տեղանքի շրջակա բնությունից: Մեծ կանաչ ֆոնի վրա վեր էր բարձրանում համարյա բուսականությունից զուրկ, ժայռոտ, գորշ մի զանգված: Գագաթը չէր երևում: Ամպերը պսակի պես միշտ փարված էին նրա ճակատին: Նույնիսկ ամենաարևոտ օրը նրա գագաթը չէր երևում: Միշտ մռայլ, հպարտ Հսկան գլխաբաց չէր կանգնել դեռ ոչ մի մահկանացուի առաջ:
    Սկսեցի բարձրանալ: Դեռ կանաչ ստորոտն էր: Հեռվում մի հովիվ խեթ հայացքով իմ կողմն էր նայում:
    Կարծեմ ձայն էլ տվեց, բայց ես չլսելու տվեցի: մոտենում էի կանաչ մարգագետնի ու ժայռերի սկզբի հստակ գծված սահմանին: Առաջին անգամ զգացի, թե որքան եմ թուլացել քաղաքի կեղտոտ օդի, ծխախոտի, անորակ ու անհայտ ծագման սննդի ու ավելի շատ քաղաքային առօրյա սակավաշարժության հետևանքով:
    Կանաչ սահմանն անցա: Սկսվեց մի անհավասար պայքար իմ ու Հսկաի միջև: Բարձրանում էի, մագլցում էի, սողում էի…
    Մութը վրա էր տալիս: Հսկան արդեն մի տաս անգամ տապալել էր ինձ գետնին: Սայթաքել էի ու ընկել: Ձեռքերս ու դեմքս արյունոտվել եին, ոտքերս ծանրացել եին: Մեջքս` գոտկատեղի մոտ ցավում էր: Երկու շիշ ջուր էի վերցրել: Մնացել էր մի շշի կեսը: Հոգնածությունը հասել էր գագաթնակետին: Քունքերիս երակները տռզել եին, սրտիս զարկերի ձայնը նույնիսկ հևացող շնչառությունս չէր խլացնում: Ամբողջովին քրտինքի մեջ կորած էի:
    Առջևում գետինը սկսեց սպիտակին տալ: Արևի վերջին շողերից փայլեց ձյան շերտը ու մթնեց:
    Հասել էի ձյան սահմանագծին, այսինքն նոր ու ավելի վտանգավոր փորձությունների:
    Ագահաբար ջրի շիշը դատարկեցի: Փռվեցի գետնին: Մութը թանձրանում էր:
    Քնել չէր կարելի: Սառը քամին սկսեց սողոսկել հագուստիս միջով մինչև քրտնած մարմինս: Համարյա սողալով մտա մի մեծ ժայռի տակ, պատյանից հանեցի դանակս, երկու ձեռքով պինդ բռնեցի դանակի պոչից…
    Աչքերս բացեցի արդեն առավոտ էր: Մարմինս սառած էր ու փայտացած: Դանակը ամուր սեղմել եի բռունցքներիս մեջ: Սկսեցի կամաց շարժել ոտքերիս ու ձեռքերիս հոդերը, ապա վեր թռա ու խենթի պես սկսեցի մագլցել վեր: Մի ժամ անց արդեն տաքացել էի, բայց մկաններս ցավում էին: Ցավն ահավոր էր: Քայլում էի արդեն ձյան վրայով: Հսկան էլի մի տաս անգամ տապալել էր ինձ:
    Եվս երկու ժամ ու ամբողջովին ուժասպառ, արյունլվա էի: Արևն ու ձյունը ծակում եին աչքերս
    Նստեցի, ձյունով շփեցի ձեռքերս ու դեմքս, բացեցի ուսապարկը, մի քանի պատառ հաց ու պանիր կերա: Ջուր չունեի, բայց շուրջս անապակ, մաքուր, սպիտակ ձյուն էր: Ձյունով ծարավս ամբողջովին չհագեցավ, բայց դիմանալ կարելի էր:
    Ոտքի կանգնեցի ու սկսեցի բարձրանալ` դանդաղ ու հավասրակշռված: Որոշեցի որ էլ չեմ սայթաքելու: Արագ բարձրանալուց օգուտ չկար: Դրա պատճառով անընդհատ գետնին էի հայտնվում, սահում ներքև, վնասվում:
    Սկսեցի դանդաղ, բայց շատ համաչափ բարձրանալ: Առջևում ժայռերը քիչ էին: Դրանց վրայով մագլցելու փոխարեն ուղղակի շրջանցում եի: Մինչև ծնկներս խրվում էի ձյան մեջ: Թեքությունն էլ էր պակասել: Մի հանգստություն տիրեց ներսումս: Բացարձակ անդորր: Բարձրանում էի մտքիս մեջ արդեն պլանավորելով մոտակա օրերի ու ամիսների գործողություններս: Հոգնածությունս անցել էր, կարծես զբոսանքի էի դուրս եկել: Անընդհատ մտածում էի գործերի մասին:
    Վերջապես սկսեց երևալ սարի գլուխը:
    Հանգիստ բարձրանում էի: Նայեցի առջևս ու հասկացա, որ մի տասը րոպեից կհասնեմ ամենաբարձր կետին: բայց դա կետի նման չէր: Արդեն հնարավոր էր տեսնել, որ Հսկան չունի սուր գագաթ, ինչպես նախկինում պատկերացնում էի, այլ ուղղակի երևի մի հարթ տափարակ կբացվի առաջս….
    Հասա… Զարմանքը համակեց ամբողջ էությունս: Սարը իրոք գագաթ չուներ, բայց նրա վերևում հարթություն էլ չէր: Նա դատարկ էր: Դատարկ: Ամբողջ սարի բարձրության նույն խորությամբ ներքև էր ձգվում մի հսկա ձագար: Տձև ու այլանդակ մի բաց բերան, իր նման զուրկ բուսականությունից: միայն գորշ ցից ժայռեր, խճերի թեք կույտեր: Հսկան դատարկ էր… Փուչ…. Գագաթի փոխարեն մի օղակաձև, սին շրջան էր վերևում:
    Ինչի համար բարձրացա: ուզում էի բարձրանալ իմ իմացած ամենաբարձր սարի գլխին ու գոռալ, բայց նստել էի ու քրքջում:
    Հսկան փուչ էր…
    Ուսապարկս բացեցի, հանեցի գինին ու…. Խցանահան չունեի: Սկսեցի բարձրաձայն ծիծաղալ:
    Դանակով ջարդեցի շշի գլխամասն ու զգուշությամբ երկու կում արեցի: Գինին թթված էր: Նորից սկսեցի խենթի պես ծիծաղալ:
    Լրջացա, ոտքի կանգնեցի ու թթված գինով կիսաջարդ շիշը շպրտեցի Հսկաի ահռելի երախը:
    Էլի մի քանի րոպե նստած մնացի ու սկսեցի դանդաղ ներքև իջնել:
    Էլ չէի սայթաքում, չէի ընկնում… Անվերջ մտածում էի ու պլանավորում, հաշվում…
    Ուշ երեկոյան հասա սարի ստորոտին: Մոտեցա նոր գնված մեքենայիս: Ու թեպետ ներքևում էի, բայց վերից նայեցի պարտված Հսկաին:
    Հովիվը ոչխարները քշում էր դեպի գյուղ:
    Մի հիմար միտք ծագեց գլխումս: Սպասեցի մինչև հոտը մոտենա ու հովիվին, որը կարող էր նույնիսկ իմ հեռու ազգականը լիներ, ձայն տվի:
    - Բարև հորեղբայր: Դու գիտես որ էս սարը դատարկ է: Մեջը բան չկա: Էս հսկան փուչ է: Որ հասնես գյուղ բոլորին ասա:
    Նստեցի մեքենան ու սլացա տուն: Վերադարձի ճանապարհին մի պահ ինձ հիասթափություն տիրեց:
    Ես գնացել էի Հսկաի գագաթին բարձր գոռալու, բայց ոչ գագաթ կար, ոչ էլ գոռալու ցանկությունս էր մնացել:
    Ինչպես հիմա` երկար սպասված գործարքը ստացվեց, բայց ուրախություն չպատճառեց: Երեվի ափսոսանք էլ չզգաի եթե գործարքը ձախողվեր:
    Ես դատարկվել եմ: Էլ չեմ զգում: Իմ կյանքի միակ սերը փողն էր, բայց նրանից էլ եմ արդեն հոգնել: Միթե ես նրան չէի երազում, նրան չէի աղոթում: Փող, փող, փող... Իմ մեծ սերը քեզ ընծա բերելու ճանապարհին, բոլորին թողեցի հետևում, հրաժարվեցի ամեն ինչից, ոտնատակ տվեցի մանկությանս արժեքները: Աչքերս կուրացած քո լույսից, հետևեցի քեզ… Ու ուր եմ հիմա: Կիսամութ սենյակում, միայնակ, անզգացմունք, սառը, դատարկ…
    Առջևս մի թանկարժեք գինու շիշ է, իսկ միջինը անկասկած թթված է:
    Կարողության ձգտումը դա խայծ էր, որ դրեցի հենց իմ ստեղծած թակարդի մեջ: Քսան երկար ու ձիգ տարիներ կատարելագործեցի այդ թակարդը: Կատարելագործեցի այն աստիճան, որ ինքս չզգացի, թե ինչպես հայտնվեցի այդ ծուղակում:
    Երբ նոր էի սկսել գործս, այն դառավ իմ կյանքի ամենահետաքրքիր ու միակ խաղը: Բոլորը կանոններ էին թելադրում, իսկ ես խաղում էի, ուղղակի խաղում: Ամեն մի փոքր հաղթանակից բերկրանք, հաճույք էի քաղում:
    Հիմա ես եմ թելադրում խաղի կանոնները, իսկ իմ մեծ հաղթանակներից միայն մռայլվում եմ, որովհետև ինքս ինձ հետ եմ խախում ու հետևաբար նաև պարտվողն եմ ես:
    Սա ծուղակ է: Ուղղակի ծուղակ:
    Հսկան անիծեց ինձ, երբ ծաղրեցի իրեն: Ասացի, որ նա դատարկ է փուչ... Հիմա ես եմ այդ մենավոր Հսկան: Դատարկ ու փուչ... Դատարկ ու փուչ... Դատարկ ու փուչ...

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.02.2010), CactuSoul (17.02.2010), Cassiopeia (12.02.2010), Chilly (14.02.2010), E-la Via (12.02.2010), einnA (26.01.2011), lili-4 (26.01.2011), Lion (13.02.2010), Malxas (29.01.2011), Nare-M (29.01.2011), Rhayader (19.02.2010), Tig (14.02.2011), Դեկադա (17.02.2010), Մանոն (16.02.2010), յոգի (03.03.2010), Ֆոտոն (12.02.2010)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ

    Ինքնատիպ հետաքրքիր պատմվածք էր:
    Բայց մեջը կրկնություններ կային, ինքդ քեզ կրկնում էիր: Մի պահ նույնիսկ թվաց, թե նուն հատվածը 2 անգամ կարդացի:

  4. #3
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՈՒՂԱԿ

    Շնորհակալ եմ: Սա իմ առաջին փորձն ա մտքերս թղթին հանձնելու:
    Շատ շնորհակալ կլինեմ բոլոր նրանցից, ովքեր տեղին նկատողություններ կանեն ու գնահատական տալուց խիստ կլինեն!!!

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (16.02.2010)

  6. #4
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2010
    Հասցե
    լեռներում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Մարդիկ սովորաբար չգիտեն, թե ինչ են իրականում ուզում, թե ինչ է իրենց պետք երջանիկ լինելու համար: Չնայած բոլորն էլ միաբերան պնդում են, թե երջանկություն են ուզում, մեծամասամբ նրանք երջանկության տակ հասկանում են բոլորովին ոչ այն, ինչ իրականում երջանկություն կպարգևեր նրանց, ու խոսքը ոչ միայն փողին է վերաբերում:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.02.2010), E-la Via (15.03.2010), Lion (16.02.2010), Mark Pauler (02.03.2010), Դեկադա (13.02.2010), Ֆոտոն (13.02.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    - Ինձ այդ սարն անիծեց... Հաաաա... հաստատ այդ սարն էր...
    Նույն տեսարանն է կրկնվում: Բացարձակ նույնը: Քսան տարի առաջ, ես մի շիշ գինի ձեռքս կանգնած էի այդ հսկա սարի գլխին ու միայնակ իմ հաղթանակն եի ուզում տոնեի.... Բայց դա տոնել չէր: Չկար բերկրանք, ուրախություն: Կային միայն սարնիվեր ձգվող երկար ու ծանր ճանապարհին ծնված բարդ մաթեմատիկական հաշվարկներ, հետագա գործերի պլաններ ու մի շիշ էժան գինի, որ միայնակ պիտի խմեի:
    Հետս չեկավ սար բարձրանանք:
    Էտ հպարտ հսկաին ես ինքս, մենակով պիտի հաղթեի:
    Հասա… Զարմանքը համակեց ամբողջ էությունս: Սարը իրոք գագաթ չուներ, բայց նրա վերևում հարթություն էլ չէր: Նա դատարկ էր: Դատարկ: Ամբողջ սարի բարձրության նույն խորությամբ ներքև էր ձգվում մի հսկա ձագար: Տձև ու այլանդակ մի բաց բերան, իր նման զուրկ բուսականությունից: միայն գորշ ցից ժայռեր, խճերի թեք կույտեր: Հսկան դատարկ էր… Փուչ…. Գագաթի փոխարեն մի օղակաձև, սին շրջան էր վերևում:
    Ինչի համար բարձրացա: ուզում էի բարձրանալ իմ իմացած ամենաբարձր սարի գլխին ու գոռալ, բայց նստել էի ու քրքջում:
    Հսկան փուչ էր…
    Նշեցի այս մասերը, որոնք դուրս եկան, մտածելու տեղիք տվեցին: Դժար է բառերով ասել, թե ինչ, բայց... դիպուկ էր ասված, իսկ գուցե նաև մեր կյանքից էր ասված - ապրես: Շարունակիր ստեղծագործել... Կարծում եմ հոգեբանական վերլուծությունը մոտդ լավ է ստացվում...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Mark Pauler (02.03.2010)

  10. #6
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Ու նորից, զարմանալի ձևով, ուզում եմ վերադառնալ այս պատմվածքին: Հեղինակը երևի լքե է ֆորումը, ինչի համար ափսոսալ կարելի է - քիչ պատմվածքներ կան, որոնք կարելի է կարդալ... և մի ամբողջ օր մտածել դրա մասին
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Mark Pauler (02.03.2010)

  12. #7
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Շատ շնորհակալ եմ Ձեր գնահատականի ու լավ կարծիքի համար Lion:
    Ուրախ եմ, որ Ձեզ դուր է եկել!!!
    Ընդ որում պատմվածքի հիմքը ու որոշ դեպքեր մի իրական մարդու կյանքից են վերցված:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (17.02.2010)

  14. #8
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Սրտի կրակի քանդված դարբնոցից,
    Խուլ հառաչ դարձած, հոգու երգերից,
    Ծնված բեռը այս, լոկ պատրանք չի,
    Նոր ցավն է այն տեսած բերկրանքի:
    Ցավն է սեփական նախկին հրճվանքի
    Ու միտքը տանջող անվերջ հարցերի:
    Հարցե՜ր... Հարցեր շարվեշարան,
    Սին էջերով հուշամատյան:
    Դառը մտքեր, լուռ կերպարներ,
    Ոչինչ չասող անբիբ աչքեր:
    Նախկինում մարդ, հիմա քամի,
    Ինքը իրեն ինչպե՞ս ների:

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), E-la Via (15.03.2010), Lion (19.02.2010), Nadine (19.02.2010), Tig (14.02.2011), Դեկադա (15.04.2011)

  16. #9
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Լավ կլիներ, որ գրելու լեզվի ու քերականության վրա մի փոքր աշխատեիր: լավ պատմվածք էր: Հուսով եմ՝ կշարունակես գրել: Մեկ էլ՝ վերնագիրն այնքան էլ պատմվածքի տրամաբանությանը չի համապատասխանում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2010)

  18. #10
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Վերնագրի պահով երևի էնքան էլ չէ, բայց մնացած պահով քննադատությունը մի քիչ ճիշտ էր; Երևի ուղղակի գրել ես հախուռն, մուսայի ազդեցության տակ - այդ դեպքում թույլ տուր քեզ մի խորհուրդ տալ. գրելուց հետո թող ամեն ինչ այնպես, ինչպես ստացվել է, իսկ մի քանի օր հետո, ավելի սառը գլխով, ուղղակի տեխնիկապես խմբագրիր պատմվածքը....
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (02.03.2010), Rhayader (19.02.2010)

  20. #11
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Ի նկատի ունեմ, որ վերնագիրը սառն է, ինչ-որ տեղ քննադատող-դիտորդական էությամբ, ինչը չի համապատասխանում պատմվածքի «narration»-ի՝ շարադրանքի դառը-ինքնաքննադատական-էմոցիոնալ ձևին: Ասենք, եթե «Մատանիների Տիրակալի» վերնագիրը լիներ «Արտեֆակտի Ֆետիշացումը Թեոկրատական-Թեոմախական Կոնտեքստում», էլի կարտահայտեր եռագրության իմաստը, բայց զգայական տեսանկյունից լրիվ ավելորդ կլիներ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (02.03.2010), Ուլուանա (19.02.2010)

  22. #12
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Շնորհակալ եմ նկատողությունների համար: Կարծում եմ, որ վերնագիրը ճիշտ եմ ընտրել, բայց մյուս հարցերում լրիվ ճիշտ եք:
    Lion-ը ճիշտ է նկատել: Գրել եմ արագ ու պահի ազդեցության տակ: Վերջում էլ մի անգամ աչքի տակով անց եմ կացրել: Երևի մի 50 հատ սխալ ուղղել եմ, մնացածն էլ աչքաթող եմ արել:
    Նոր բան կգրեմ միայն այն ժամանակ, երբ ասելիք կունենամ: Երբ ներսս հասունացած կլինի նոր թեման, որ մեջը զգացմունք լինի, այլ ոչ թե սիրուն շարադրված գրագետ բառեր:
    Հետաքրքիր է, Rhayder-ը ինչ վերնագիր կառաջարկի:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.03.2010), Lion (20.02.2010)

  24. #13
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Օրինակ՝ կարող ես հերոսիդ անունը դնել, առանց որոշիչ հոդի: Կամ էլ այլաբանական մի ուրիշ, ավելի դասական պատմություն գտնել, որի հետ մոտ է մտքով, ու նրա հերոսի անունը դնել: Տարբերակները շատ են:
    Վերջին խմբագրող՝ Rhayader: 20.02.2010, 11:33:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2010)

  26. #14
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Օրինակ, պատմվածքը կարելի է վերնագրել. "Գլխաբաց հսկան"
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2010)

  28. #15
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հոգեբանական ծուղակ

    Չափազանց պրիմիտիվ է: Ինչպես և «Դատարկ ու փուչ...» տարբերակը:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (02.03.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական խաղեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 18.02.2012, 19:50
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36
  5. Գուշակություններ. ճշմարտությու՞ն, թե՞ ծուղակ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2007, 20:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •