User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 55 համարի արդյունքները՝ ընդհանուր 55 հատից

Թեմա: Հոգեբանական ծուղակ

  1. #46
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էտ "դեռ մի բան էլ ավելի"-ն չուզեցի ու դրա համար էլ չդիմեցի Հարցասերին "Ապառիկով ամառ"-ի համար
    Վերջնական որոշումը քոնն է, խմբագիրը առանց քո ցանկության ոչինչ չի կարող փոխել: Եթե նա որակյալ մասնագետ է` չես զղջա: Ասենք 2-3 բառը փոխում է մեկով կամ կարճ ձևափոխում է միտքը առանց վնասելու հեղինակին հատուկ ոճը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (29.01.2011)

  3. #47
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջնական որոշումը քոնն է, խմբագիրը առանց քո ցանկության ոչինչ չի կարող փոխել: Եթե նա որակյալ մասնագետ է` չես զղջա: Ասենք 2-3 բառը փոխում է մեկով կամ կարճ ձևափոխում է միտքը առանց վնասելու հեղինակին հատուկ ոճը:
    Ես գիտեմ, որ իմ մոտ թեթև սիրողական մակարդակի վրա են պատմվացքներս ու չեմ էլ պատրաստվում խորանամ, դրա համար էլ չեմ դիմում խմբագրի: Ուղղակի երբ ասելիք եմ ունենում թղթին եմ հանձնում Ակումբի էջերում:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (29.01.2011)

  5. #48
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժառանգել եմ քեզ իմ նախորդ կյանքից,
    Ամառ հուշերիս հեռու անցյալից,
    Թեթև օրերիս արև երկնքից,
    Ու գիշերների հենց իմ երազից:

    Ժառանգել եմ քեզ ես այս ամենից
    Ու կտակատեր դարձել այն պահից,
    Երբ վախճանվեցին ամառ հուշերս,
    Արև օրերս ու գիշեր երազս:

    Դու իմ դիմաց այժմ կանգնած,
    Կպչուն մտքերով ինձ փաթաթված,
    Նայում ես հիման, տեսնում անցյալը,
    Ու լսում սրտիս լռության ձայնը:

    Քո ցուրտ աչքերը սեր են խնդրում
    Հույսով ներծծված խավար սենյակում,
    Իսկ ես քեզ կտամ միայն դառնություն,
    Կարոտից ծնված, կրքի սառնություն:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (04.03.2011), E-la Via (06.02.2011), einnA (06.02.2011), Harcaser (12.03.2012), KiLa (06.02.2011), Nare-M (06.02.2011), Tig (14.02.2011), Գեա (05.03.2011)

  7. #49
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդակեր հույս

    Տեսնել... գիտակցել տեսածը... Հետո գիտակցությունը չի իմանում ինչ անի ու քնից հանում է Իրականության զգացումին... Արթնանում է, քնաթաթախ նայում ու տեսածից ցնցված մի անգամից բոլոր զգացմունքներին կանչում ու իր շուրջն է հավաքում, որ ցույց տա տեսածը... խեղճ զգացմունքներն ի՞նչ անեն: Խլվլում են հերթով ու անհերթ: Սերն ու Քնքշությունը մի բուռ են դարձել, կծկվել են մի անկյունում ու լալիս են: Ատելությունը ներսում ամենաբարձրն է գոռում ու Ինքնասիրությանը մատնացույց անում, որ ուշադիր նայի տեսածին, օղ անի ականջին ու էլ երբեք չանի Հույսի ուզածը...
    Միթե՞ Հույսը զգացմունք է: Էտ ի՞նչ բան Է: Հաաաա..... Անլեզու անասուն է, որ չի խոսում, բայց շան նման վարժվում է տիրոջը ու անում ամեն բան, որ տերը իրան սիրի կերակրի, մաքրի, փայփայի...
    Հիմար տեր: Ներսդ մի պորտաբույծի ես մեծացնում, մինչև դու էլ իրան սիրես ու էնքան կապվես հետը, որ դառնա քո մի մասը: Ո՞ր մասն է: Մարմնի մաս չի, գիտակցություն չի, զգացմունք չի, բայց էդ բոլորին թմրադեղի նման իրանով է արել:
    Ատելության ձեռքերը, որ չկապեին պատառ - պատառ կաներ Հույսին: Կոչնչացներ էնպես, որ հետքն էլ չեր մնա ու հետո էլ կգնար իր մյուս սև գործերը շարունակելու: Շատ էլ, որ Գիատկցությանը հետո կրակը կգցեր:
    Իսկ կար մի ժամանակ, որ Գիտակցությունը ամենաշատը երկյուղում էր Սիրո արկածներից: Ամոթն էր նրան ամեն անագամ զգուշացնում ու զգոն պահում: Իսկ գիտակցությունը վախենում էր, որ Սիրո վարքից ինքը ուշագնաց կլինի ու նա ինչ ուզի կանի: Դրա համար էլ կողքից այն կողմ չէր թողնում: Դե մեկ-մեկ Սերը փախնում էր ու լիքը արկածներ էր հետը բերում բաժանում մյուս զգացմունքներին: Վերջին ամենամեծ յուղոտ թիքեն միշտ ատելությանն էր տալիս: Վերջին մի քանի անգամները, որ չտվեց իրար հետ գժտվեցին: Հիմա իրար հետ էլ չեն խոսում:
    Ում էր պետք, որ Սիրուն կրթության տաին, սովորեցնեին վարվեցողության կանոններ... Իր համար ազատ թռչնակ էր էլի: Ոչինչ չէր ուզում, միայն, թե նրան ազատություն տար գիտակցությունը... Թափառականի պես ման գար աշխարհով մեկ ու արկածներ գտներ, բերեր բաժաներ բոլորին: Չէէէէ... Նրան զոռով կրթության տվեցին: Էնքան կարդաց, փորփրեց, գյուտեր արեց ու փորձեր դրեց, որ աչքերն էլ են հիմա վատ տեսնում: Մեկ-մեկ Քնքշությունից ա հարցնում թե դիմացինը ով է ու ինչպիսին է... Դե նա էլ բոլորի մեջ մենակ լավն է տեսնում ու հենց էդ լավի վրա մի մեծ պոեմ գրում: Դեռ լավ է, Սերը հիշում է, որ Քնքշության ամեն բառին չի պետք հավատալ: Տեսնես ծերացել Է էդ Սերը, թե ուղղակի հիվանդացել Է ու դրա համար է այս օրին:
    Ինքնասիրությունը նայում է կապկպված Վրեժին ու խղճում ինքն իրեն: Վրեժը խնդրում է իրան բաց թողնեն: Խոսք է տալիս, որ իրեն խելոք կպահի, բայց բոլորն էլ գիտեն, որ ստում է, դրա համար էլ պարոն Գիտակցությունը Վախին գլխին պահակ է կարգել: Էս պարոն Գիտակցությունն էլ Վախին մի հատ էլ լավ վախացրել է, որ Վրեժի կողքից էն կողմ չգնա ու եթե կապերը թուլանան իրան իմաց տա:
    Էս Հարգանքը ի՞նչ է էսքան բոլորին պատմում: Նորից ասում ա, որ իբր ժամանակին սրան ա ճանաչել, նրա հետ ա կերել-խմել... Դուք հլա մի դրա մաշված շորերին նայեք: Էտքան լավ ընկերներ ունե՞ս, թող հիմա էլ կողքիդ լինեին: Բա ու՞ր են: Չկա՞ն, երբ մի քիչ պակասեց ծոցագրպանիդ պարունակությունը: Ինքնասիրությունը Հարգանքին ցույց է տալիս Վրեժին շողոքորթող Վախին ու ասում. "Մի տես թե, ոնց ա պահակը իր գերուց դողում: Ժամանակին մեռա քեզ ասելով, որ դիրքերդ ուժով պահես: Հիմարի պես հույսդ դրել էիր Սիրո վրա: Էլի էդ Հույսը սաղ քանդեց, քեզ էս օրին հասցրեց: Քեզ քաշ էր տալիս տանում Առաքինության ու Համեստության հետ բամբասելու սրանից նրանից:"
    Ախ էդ հույսը... Ախ...
    իսկ հույսը ուռել է, փքվել: Էնքան է սրանից նրանից մի պատառ պոկել կերել, որ ճարպոտել է ու սկի չի էլ կարողանում շարժվի: ինչի՞ շարժվի որ: Տեղը տաք, ապրուստը ձրի: Հեչ, որ բան չունենա կուլ տալու, էն խեղճ Խղճահարությունը իրա կամքով է գալիս, իրանից մի կտոր պոկում ու մի հատ էլ համոզում, որ Հույսը ուտի գոնե մի կտոր:

    Ու քանի դեռ էս խեղճ, մոլորված զգացմունքները խառնվել են իրար ու չգիտեն ինչ անեն, Հույսը իրա ամենաահավոր ու վերջին պլանն ա մտորում: Ախր զզվել է սաղից: իրան հիմա հետաքրքիր է, թե պարոն Գիտակցությունը ինչ համ ունի: Բայց ախր Գիտակցությունն էլ շատ փոքրամարմին է:
    Հույսը ժամանակին Ագահությունից շատ բան ա սովորել, նույնիսկ խորամանկել ու էս ձգձգվող խառնաշփոթի մեջ, ոչ ոք չնկատեց, թե ինչպես Հույսը դարանակալ աչքերը դես ու դեն վազացնելով, ետևից մոտեցավ ու համփ... Գիտակցությունը էլ չկա... Մեռավ հույսի երախում:
    Իրականության զգացումը տեղնուտեղը մահացավ, մնացածն էլ ցնորվեցին խոր վշտից: Կարճ ժամանակ անց բոլորն էլ մահացան, բացի Հույսից: Սա էլ մնաց անսնունդ ու սկսեց մաշվել, լղարել... Ի վերջո հասավ սովամահության եզրին:

    ***

    Երբ տիրոջ մարմնի կողքը հավաքված բժիշկները հասկացան, որ հիվանդին կորցրել են, նրա դեմքին մի պահ Հույսի նշույլ երևաց, բայց վերջին շունչը դրան էլ քշեց տարավ դեպի...
    Վերջին խմբագրող՝ Mark Pauler: 09.02.2011, 01:43:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (09.02.2011), einnA (09.02.2011), KiLa (07.03.2011), My World My Space (09.02.2011), Nare-M (09.02.2011), Tig (14.02.2011), Գեա (11.02.2011), Դեկադա (04.03.2011)

  9. #50
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վարդագույն երկինք


    Ամառային շոգ օրվանից ու աշխատանքի նյարդային եռուզեռից հետո, գիշերը այգիում նստելուց ավելի հետաքրքիր բան չկարողացա հորինել: Հաճելի էր, որովհետև նստարանը դեռ սառն էր ու նաև թեթև քամի էր խաղում, բայց այս ամենը ոչինչ էր, համեմատած այն զգացումին, որ հենված եմ նրան: Նստած էինք իրար մեջք մեջքի տված: Չէինք խոսում ու ամեն մեկս մեր մտքերով տարված սպասում էինք լռության ընդհատվելու պատճառին: Ես նրա մասին էի մտածում: Միասին էինք նստած նույն նստարանին, բայց բարձրաձայն արտահայտվելու փոխարեն մտքիս մեջ էի խոսում նրա հետ: Վերջին օրերին այդպես շատ էի անում, քանի որ նա իմ մտքերում միշտ ասում էր այն ինչ ցանկանում էի լսել:
    Գլուխս ետ տարա, որ ավելի հարմար ու հաճելի դիրքով տեղավորեմ նրա ուսին: Մազերը լցվեցին դեմքիս: Նրա հոտը... Ես պաշտում էի նրա հոտը: Խելագարվում էի նրա մարմնից տարածվող բուրմունքի համար: Հիշեցի, թե ինչպես մի օր խնդրեցի, որ օծանելիք չօգտագործի: Զարմացած նայեց վրաս ու երևի կարծեց, թե իր ընտրած բույրը ինձ դուրեկան չի:
    Նրա մազերը հեռացրեցի աչքերիս վրայից ու սկսեցի ծառերի կատարներից գոյացած շրջանի միջով երկնքին նայել: Այն վարդագույն երանգ ուներ: Սկզբում կարծեցի, թե աչքերս ընդարմացել են երկար փակ մնալուց ու դա զուտ տեսողական խաբկանք է: Առաջ եկա, թեքվեցի ու նստեցի` գրկելով նրա իրանը: Սկսեցի շուրջս նայել ու հասկացա, որ նույնիսկ այգու թույլ լուսավորության ներքո, իրերը տեսնում եմ լրիվ իրական գույներով: Հայացքս նորից վեր բարձրացրեցի: Միևնունն է մութ երկինքը լավ ընդգծված վարդագույն երանգ ուներ: Նորից նայեցի շուրջս ու ոչ մի տեղ չնկատեցի, որ կարմիր լուսարձակ լիներ ուղղված դեպի երկինք: Որոշեցի հարցնեմ ընկերուհուս:
    - Նան, երկինքը ի՞նչ գույն ունի է հիմա:
    - Երկինք է էլի:
    - Ուշադիր նայի:
    - Սև է: Էս ժամին ի՞նչ գույն պիտի լինի:
    - Բա ես ինչու՞ եմ վարդագույն տեսնում:
    Նանան սկսեց ժպտալ, հետո դա վեր ածվեց բարձրաձայն ծիծաղի: Մի պահ լրջացավ, էլի նայեց երկնքին, հետո դեմքիս ու սկսեց ավելի բարձր ծիծաղել: Փորձեցի կատակի տալ, բայց ինձանից անկախ նայեցի երկնքին ու չստացված ժպիտս սառեց դեմքիս:
    Հիմար վիճակում էի: Երևի դեմքիս ապուշի արտահայտությունն էր, որ լռեցրրեց Նանայի քրքիջը:
    - Երկինքը վարդագույն է:
    - Այ ընկեր, չես մոռացել չէ՞, որ ես նկարչուհի եմ ու ամենանուրբ երնագները նույնիսկ տարբերում եմ:
    - Բայց հիմա չես տեսնում:
    - ի՞նչ ես կպել էդ երկնքին:
    - Ես երկնային եմ, դրա համար էլ դրանից պոկ չեմ գալիս:
    - Ըհը: Դու սուրբ, երկնային, ուժեղ, անսխալ, միշտ քո ասածի, իդեալական, իսկ ես սովորական մարդ եմ,- մի պահ լռեց, թեքվեց դեմքով դեպի ինձ, որ խոսելու ժամանակ աչքերիս նայի ու այդ պահին պարզ նկատեցի նրա դեմքի անկեղծ վրդովմունքը: Դադարը երկար չտևեց, - Ահավորն այն է, որ նույնիսկ մեր տանեցիներն են էդպես կարծում: Մերոնք քեզ իդեալականցնում են, ասում են բախտս բերել է, որ քո պես տղայի եմ հանդիպել: Չեմ հասկանում, տատիկիս ի՞նչ ես ասել, որ քեզնով էդպես հիացած է:
    Ասելու բան չէի գտնում. նրա վրդովմունքն էլ չէի հասկանում:
    - Դե մի բան ասա,- պահանջող տոնով նորից վրա տվեց:
    - Ի՞նչ ասեմ: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ կամ ի՞նչ ես ուզում լսես:
    - Ինչու՞ ես դու միշտ այդքան ճիշտ:
    - Հիմար հարց է:
    - Հա, բա ոնց: Ես հիմարն եմ, իսկ դու միշտ ճիշտը: Ես տուն եմ գնում, - ոտքի կանգնեց, բայց մնաց տեղում կանգնած, որովհետև ձեռքը պինդ բռնել էի:
    - Նստիր:
    - Չեմ ուզում:
    Կորցնելու վախը ինձ ստիպում էր մի բան ասել, միայն դա շուտ էր պետք անել ու ես աչքերս պինդ փակեցի, որ կարողանամ ասեմ այն ինչ պատրաստվում էի, քանի որ այդ արտահայտության մեջ ջերմություն չէի կարողանում դնել ու դա կարծես հարց էր լինելու նրան ուղղված.
    - Ես քեզ սիրում եմ:
    - Շնորհակալություն:
    - Նոր հասկացա:
    - ի՞նչը:
    - Թե ինչու է երկինքն իմ համար վարդագույն իսկ քո համար սև:
    - ինչու՞:
    - Ուղղակի ես քեզ սիրում եմ, իսկ դու ինձ շնորհակալ ես:
    Ձեռքը բաց թողեցի, բայց հեռանալու փոխարեն նստեց ու պինդ գրկեց ինձ: Ես շնչում էի նրա բույրով խտացած օդը` իմ վարդագույն երկնքի ներքո: Երբ թուլացրեց ինձ գրկած ձեռքերը, ոտքի կանգնեցի ու քայլերս ուղղեցի դեպի այգու ելքը, որ նա երբեք չտեսնի իմ երկրային ծագման ապացույցը:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (15.03.2012), E-la Via (22.04.2011), einnA (04.03.2011), KiLa (07.03.2011), Nare-M (04.03.2011), Ohanyan (18.03.2011), Tig (09.03.2011), Գեա (05.03.2011), Դեկադա (04.03.2011)

  11. #51
    Պատվավոր անդամ KiLa-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.02.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    531
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդակեր հույս


    իսկ հույսը ուռել է, փքվել: Էնքան է սրանից նրանից մի պատառ պոկել կերել, որ ճարպոտել է ու սկի չի էլ կարողանում շարժվի: ինչի՞ շարժվի որ: Տեղը տաք, ապրուստը ձրի: Հեչ, որ բան չունենա կուլ տալու, էն խեղճ Խղճահարությունը իրա կամքով է գալիս, իրանից մի կտոր պոկում ու մի հատ էլ համոզում, որ Հույսը ուտի գոնե մի կտոր:

    Ու քանի դեռ էս խեղճ, մոլորված զգացմունքները խառնվել են իրար ու չգիտեն ինչ անեն, Հույսը իրա ամենաահավոր ու վերջին պլանն ա մտորում: Ախր զզվել է սաղից: իրան հիմա հետաքրքիր է, թե պարոն Գիտակցությունը ինչ համ ունի: Բայց ախր Գիտակցությունն էլ շատ փոքրամարմին է:
    Հույսը ժամանակին Ագահությունից շատ բան ա սովորել, նույնիսկ խորամանկել ու էս ձգձգվող խառնաշփոթի մեջ, ոչ ոք չնկատեց, թե ինչպես Հույսը դարանակալ աչքերը դես ու դեն վազացնելով, ետևից մոտեցավ ու համփ... Գիտակցությունը էլ չկա... Մեռավ հույսի երախում:
    Իրականության զգացումը տեղնուտեղը մահացավ, մնացածն էլ ցնորվեցին խոր վշտից: Կարճ ժամանակ անց բոլորն էլ մահացան, բացի Հույսից: Սա էլ մնաց անսնունդ ու սկսեց մաշվել, լղարել... Ի վերջո հասավ սովամահության եզրին:

    ***

    Երբ տիրոջ մարմնի կողքը հավաքված բժիշկները հասկացան, որ հիվանդին կորցրել են, նրա դեմքին մի պահ Հույսի նշույլ երևաց, բայց վերջին շունչը դրան էլ քշեց տարավ դեպի...
    Լավն էր Մարկ ջան, շատ դուր եկավ...
    Էդ ,,հույսը՛՛ երբեմն մեր ամենամեծ թշնամին է: Շատերն են կարևորում նրա դերը, գնահատում նրա արած ,,սխրագործությունները՛՛, հիմնավորում նրա կարևորությունը... Բայց անձամբ ես, կարծում եմ, որ նա մեծ դավաճան է... ու վերջ: Ապրես ընկերս:
    Թևում է այլուր ,,էժանագինը”,
    Շատ թանկ է սակայն նրա հագինը,
    Գրավում է նա ամեն մի անկյուն
    Հաշվի չառնելով ոչ արյուն ոչ գույն...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (08.03.2011)

  13. #52
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KiLa-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր Մարկ ջան, շատ դուր եկավ...
    Էդ ,,հույսը՛՛ երբեմն մեր ամենամեծ թշնամին է: Շատերն են կարևորում նրա դերը, գնահատում նրա արած ,,սխրագործությունները՛՛, հիմնավորում նրա կարևորությունը... Բայց անձամբ ես, կարծում եմ, որ նա մեծ դավաճան է... ու վերջ: Ապրես ընկերս:
    Սա րոպեների ընթացքում եմ գրել, պահի ազդեցության տակ: Սխալների մեծ քանակը վկա: Չուզեցի խմբագրեմ, որ անկեղծությունը չպակասի:
    Ես իսկապես փորձում եմ "հույս" հասկացությունը մերժեմ:
    Եթե կարողանանք դրա փոխարեն հավատով լցվենք ավելիին կհասնենք:
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    E-la Via (22.04.2011)

  15. #53
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժառանգել եմ քեզ իմ նախորդ կյանքից,
    Ամառ հուշերիս հեռու անցյալից,
    Թեթև օրերիս արև երկնքից,
    Ու գիշերների հենց իմ երազից:

    Ժառանգել եմ քեզ ես այս ամենից
    Ու կտակատեր դարձել այն պահից,
    Երբ վախճանվեցին ամառ հուշերս,
    Արև օրերս ու գիշեր երազս:

    Դու իմ դիմաց այժմ կանգնած,
    Կպչուն մտքերով ինձ փաթաթված,
    Նայում ես հիման, տեսնում անցյալը,
    Ու լսում սրտիս լռության ձայնը:

    Քո ցուրտ աչքերը սեր են խնդրում
    Հույսով ներծծված խավար սենյակում,
    Իսկ ես քեզ կտամ միայն դառնություն,
    Կարոտից ծնված, կրքի սառնություն:
    Մարկ, ուզում եմ քո այս բանաստեղծությանը պատասխանել չափածոյով: Կուզե՞ս:

  16. #54
    ՆԵՐԴԱՇՆԱԿ ՔԱՈՍԻ ՄԱՍՆԻԿ Mark Pauler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.02.2010
    Հասցե
    Հայաստան,
    Գրառումներ
    547
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Harcaser-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկ, ուզում եմ քո այս բանաստեղծությանը պատասխանել չափածոյով: Կուզե՞ս:
    Ոնց կուզես:
    Չնայած ում, որ ուղղված ա եղել, ինքը արդեն ինձ պատասխանել ա, բայց ոչ չափածոյով
    Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________

  17. #55
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ

    Մեջբերում Mark Pauler-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց կուզես:
    Չնայած ում, որ ուղղված ա եղել, ինքը արդեն ինձ պատասխանել ա, բայց ոչ չափածոյով
    Որպես մոռացված տապի պատառիկ
    Դու եկար ինձ մոտ սիրո կարոտով.
    Այն սիրո թևով, որ չափեր չունի,
    Եվ այն երազով, որ չի կշռվում:

    Մնա դու ինձ հետ, եթե սիրում ես,
    Թե ժառանգությունդ քեզ բեռ չէ տակավ.
    Հուշերիդ վկան, սրտիդ վահանը,
    Որ պաշտպանում է քո իսկ հուշերից.

    Սիրելիս, քեզ մոտ ես կորցնում եմ
    Տարիֆն ու չափը ամեն ամենի,
    Որ ուշագնաց լինողի նման
    Ոչինց չեմ տեսնում՝ բացի բութ գոյից:

    Ինչ էլ ստանամ, մեկ է սիրում եմ,
    Դու չես համոզի, այս մութ սենյակում,
    Թե մի տխրություն՝ երանելի է,
    Թե լոկ դառնություն՝ քաղցր է, մե՛կ է:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (18.03.2012)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հոգեբանական ակումբ
    Հեղինակ՝ Նանո, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 31
    Վերջինը: 28.12.2017, 01:26
  2. Հոգեբանական խաղեր
    Հեղինակ՝ ivy, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 18.02.2012, 19:50
  3. Գրառումներ: 14
    Վերջինը: 01.04.2010, 19:48
  4. Հոգեբանական Խորհրդատվություն
    Հեղինակ՝ rainbow, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 06.11.2008, 11:36
  5. Գուշակություններ. ճշմարտությու՞ն, թե՞ ծուղակ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2007, 20:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •