Այս թեմայում կառաջարկեմ քննարկենք այն ամենը ինչ վերաբերում է Այգենտինայի հավաքանին:
Թեման սկսեմ մի ուշագրավ նյութով
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ մադրիդյան «Ռեալի» գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն իր թիմի գլխավոր թշնամին է: Այս մասին գրում է իսպանական «Marca»-ն:
Վալդանոն Արգենտինայի հավաքականի գլխավոր թշնամին է: Ես չգիտեմ, թե ինչու է այդպես վարվում արգենտինացիների հետ: Նախ նա հանեց Հայնցեին, այնուհետև` Գագոյին: Վալդանոն ուրախ կլիներ նույն կերպ վարվել նաև Իգուաինի հետ, սակայն այդ ֆուտբոլիստն ավելի շատ է գոլեր խփում, քան Ռաուլն ու Բենզեման: Գլխումս չի տեղավորվում, թե նա ինչպես կարող է այդպես վարվել իր հայրենակիցների հետ»,- նշել է Մարադոնան…
Էջանիշներ