Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/38-%...AC%D5%AB%D5%AF
Էջը կարող եք նայել այստեղ՝ http://www.akumb.am/content.php/38-%...AC%D5%AB%D5%AF
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Rhayader (26.02.2010), Yevuk (12.02.2010), Դատարկություն (12.02.2010)
Ի միջի այլոց, տրամաբանորեն եթե նայենք, հյուսիսային կիսագնդում ձախլիկները գենետիկորեն ավելի «ճիշտ» են
Ջրապտույտների, երկրի իր առանցքի շուրջ ու գրեթե բոլոր մյուս բնական պտտական շարժումներն իրականանում են ժամասլաքի ուղղությամբ: Աջլիկների մոտ ձախ ոտքն ավելի թույլ է զարգացած, դրա համար էլ նրանց ձախ ոտքի քայլն ավելի կարճ է: Դրա համար էլ կողմնորոշիչի բացակայության դեպքում նրանք շրջաններով են քայլում՝ ժամասլաքին հակառակ ուղղությամբ: Իսկ ձախլիկները՝ ժամասլաքի ուղղությամբ: Ընդհանրապես, ես Ազատության այգու լճակի շուրջ քայլողների վրա էլ եմ նկատել. բոլոր աջլիկները քայլում են ժամասլաքին հակառակ այն դեպքում, երբ ինձ ժամասլաքի ուղղությամբ քայլելն ավելի հարմար է:
Բյուրի մոտից թռցրած մի լինկ դնեմ. հետաքրքիր ա. որոշում ա ինչքանով եք դուք աջլիկ/ձախլիկ: Ես, օրինակ, ստացվեցի ուղիղ 50/50.
Իմ մոտ 8/2 ստացվեց: Բայց չեմ կարծում, որ ձախլիկությունը կարող է չափվել տոկոսներով, որովհետև այն իրականում կախված է նրա հետ, թե որ ուղեղի որ կիսագնդում է գտնվում բրտանման մարմինը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
ամեն դեպքում ոչինչ 100 տոկոսանոց չի. ուղղակի քանի որ գրելը օրինակ կամ ձեռքով արվող գործողություններն ամենակիրառականն են, էդ գործում ձախլիկին անվանում են "ձախլիկ մարդ", բայց ձախլիկություն կարող ա և ուրիշ բանում լինել, որն էդքան կիրառական չի, դրա համար անտեսվում ա մեծ մասամբ: Օրինակ ես փոքր ժամանակ կլաս և այլ ոտքային խաղեր միայն ձախով էի կարողանում, աջս ուղղակի չէր աշխատում էդ հարցում, բայց ձեռքային լրիվ աջլիկ եմ: Հիմա որ ասենք ֆուտբոլիստ լինեի կամ էն գործում, որտեղ ոտքին ավելի մեծ նշանակություն տային, կհամարվեի "100 տոկոսանոց" ձախլիկ
Rhayader (26.02.2010)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Rhayader (26.02.2010)
Ինձ էլ են փորձել) մինչև հիմա էլ աջով եմ գրում: Բայց դրանով էլ աջս սահմանափակվում է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ուղեղի մաս էր, կարծեմ՝ կիսագնդերն իրար միացնող «կամուրջը» DK-ի անատոմիայի գրքից: Հայերեն տերմիններից ես էլ բան չեմ հասկանում, բայց սա տպավորվել էր:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Կարծում եմ՝ աջ ձեռքով գրելը և գուցե ընդհանրապես աջ ձեռքով որևէ բան անելը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ ձախլիկությունը որոշելու հարցում՝ հաշվի առնելով Սովետի դիրքորոշումն էդ հարցում։ Պարզ է, որ եթե գրելը, նկարելը դեռ վաղ մանկուց հարկադրաբար դարձնում են աջով, համապատասխանաբար տարիների ընթացքում հենց աջն էլ զարգանում է, ու նույնիսկ եթե մնացած գործերն էլ մարդ աջով է անում, ապա պատճառը դա է. աջն ավելի է զարգացել՝ հանգամանքների բերումով։ Իսկ, օրինակ, ոտքը, աչքը ականջը և այլն, բարեբախտաբար հնարավորինս կուսական՝ օրիգինալ վիճակում են մնում, այսպես ասած , քանի որ դրանց աջ ու ձախի վրա դպրոցներում կարծես ուշադրություն չեն դարձնում։
Ես որ թեսթն արեցի, հարցերի մեծ մասի պատասխանների երկու տարբերակներն էլ հավասարաչափ ճիշտ դուրս եկան ինձ համար։ Խառը–մառը բան ստացվեց ինչ–որ։ Բացի գրելուց ու ծանրություն վերցնելուց, մնացած հարցերում ձախ ձեռքս համարյա չի տարբերվում աջից, իսկ մնացած մարմնամասերս կարծես հավասարաչափ են զարգացած, համենայնդեպս, ես առանձնապես տարբերություն չեմ զգում՝ չնչին բացառություններով։ Հա, որոշ բաներ, որպես կանոն, ձախով եմ անում, որոշ բաներ՝ աջով։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.02.2010, 05:52:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
չէ, Ան, ձեռքի առումով հաստատ միշտ խիստ արտահայտված աջլիկ եմ եղել. ձախս ահավոր տկար ա էդ հարցում: Միայն ոտքային մասով եմ ձախլիկ: ՈՒ հիմա մտածում եմ՝ սիմետրիայի առանցքի մյուս որ էլեմենտները ոնց են զարգացած, օրինակ աչքս եթե կկոցեմ, կանեմ ձախով, ուրիշ շարժվող-փորձարկվող էլեմենտ չկա էլ ոնց որ…Ուրեմն ամենայն հավանականությամբ դու իսկական ձախլիկ ես, ուղղակի քեզ էլ են փոքր ժամանակ «ճիշտ» ուղու վրա դրել։ Դե, Սովետի ժամանակ ձախլիկությունը անընդունելի թերություն էր համարվում, ու ձգտում էին ամեն կերպ «ուղղել», չէ՞։
Մոդերատորական։ Միայն սմայլիկների չարաշահումից կազմված գրառումը և դրա արձագանքը ջնջվել են։ Առաջարկում եմ օգտվել կարծիք արտահայտելու խոսքային եղանակից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ես չեմ կարող ասել ձախլիկ եմ թե աջլիկ, բայց ձախս ավելի ուժեղ է քան աջս.
ես դրա մեջ մի քանի անգամ համոզվել եմ: Հիմա հաց ուտելուց էլ միշտ ձախով եմ ուտում և իհարկե անհանգստություն պատճառում կողքիններիս
Իմ կարծիքով երբեք չպետք է խտրականություն դնել ձախլիկների և աջլիկների միջև քանի որ պատահում է նաև այնպես որ ձախլիկները ավելի խելացի են լինում քան աջլիկները: Ես լինելով ձախլուկ կարող եմ պարծենալով ասել որ երբեք չեմ զիջել աջլուկներին իմ խելքով և դատողություններով:
Վերջին խմբագրող՝ Analia: 05.04.2010, 20:47: Պատճառ: Qani vor es inqs caxluk em
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ