User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 54 հատից

Թեմա: Մեղք

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեղքերը Աստվածաշնչում հստակ դասակարգված, գրված են: Առաջարկում եմ թեման ավելի կոնկրոտացնել և համապատասխան գրառմամբ ներկայացնել թեմայի նպատակը, որը հետագայում կդառնա թեմայի վերնագիր ու առաջին գրառում, հակառակ դեպքում ստիպված պիտի լինենք փակել թեման:
    Բայց չմոռանանք, որ բաժինը կոչվում է «Կրոն», ոչ թե «Քրիստոնեություն», հետևաբար բոլորովին պարտադիր չէ, որ միայն Աստվածաշնչի դասակարգումները քննարկվեն թեմայում։

    Մեղք բնորոշումն, իմ կարծիքով, ավելի շատ որպես պիտակ է հնչում, քան որպես օբյեկտիվ գնահատական։ Մենք պայմանականորեն մեղք ենք անվանում այն ամենը, ինչ սխալ ենք համարում ու պատժի արժանի։ Բայց գուցե սխա՞լ ենք գնահատում։ Համենայնդեպս, նույն գործողությունը կյանքի տարբեր հանգամանքներում կարող է և՛ ճիշտ լինել, և՛ սխալ։ Օրինակ՝ մարդ սպանելը. դու կարող ես մարդ սպանել զուտ զվարճանքի համար, նախանձից, չարությունից դրդված, բայց կարող ես սպանել նաև ինչ–որ մեկին պաշտպանելու համար։ Կամ կարելի է համարել, որ մեղք է այն գործողությունը, որն ուրիշին ցավ է պատճառում, վնասում է։ Բայց սա էլ միանշանակ չէ, քանի որ ուրիշին ցավ պատճառելն էլ կարող է արվել ավելի քան հիմնավոր պատճառով ու նպատակով։ Ի դեպ, խոսքը բնավ վրեժի մասին չէ. կարելի է մարդուն ցավ պատճառել՝ հետագայում հավանական ավելի վատ իրավիճակը կանխելու նպատակով և այլն։ Մի խոսքով՝ կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ինչ–որ բան որպես «մեղք» բնորոշելը պատասխանատու արարք է, ու ի՞նչ իմանաս, թե հենց դրանով էլ մի «մեղք» չես գործի՝ բառիս ընդունված իմաստով։

    Էս առումով ինձ համար ամենաճիշտը բուդդիզմի մոտեցումն է. բուդդիզմում չկա մեղք հասկացություն՝ որպես այդպիսին։ Փոխարենը կա պատճառի ու հետևանքի՝ անխափան գործող օրենքը, որն էլ կարգավորում է համընդհանուր արդարությունն ու ներդաշնակությունը։ Այսինքն՝ կա գործողություն, և կա դրա անխուսափելի հետևանքը. ցանկացած գործողություն անպայման հանգեցնում է որոշակի հետևանքի, որը բացասական լինելու դեպքում, կարելի է ասել, համապատասխանում է քրիստոնեության «պատժին»։ Բայց «պատիժ» բնորոշումն էլ է մեծ պատասխանատվություն ենթադրում, ինչպես որ «մեղքը»։ Չկա մեղք, չկա պատիժ, կա գործողություն և դրա հետևանքը։ Ու, ամենակարևորը, չկա հետևանքից խուսափելու որևէ ձև։ Մեղքերը խոստովանել, ներում ստանալ և այլն. նման բան, ըստ բուդդիզմի ու նաև ըստ իս, չկա ու չի կարող լինել. եթե գործողությունն արդեն արվել է, այն ոչ մի դեպքում ու ոչ մի կերպ չի կարող չեղարկվել։ Իհարկե, կարելի է աշխատել հետևանքի վրա, բայց դա արդեն լրիվ ուրիշ պատմություն է։ Ի վերջո, զղջումը նույնպես գործողություն է՝ էլի համապատասխան հետևանքով, որը չի կարող չազդել զղջման պատճառ հանդիսացող գործողության հետևանքի վրա, բայց ոչ երբեք վերացնել այն, կարծես չի էլ եղել։ Եթե դա հնարավոր լիներ, կհամարեի, որ տիեզերքը կառավարվում է անարդար օրենքներով, բայց ես ավելի քան համոզված եմ, որ էդպես չի։

    Հա, չմոռանամ ասել, որ որևէ կրոն չեմ դավանում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.04.2010, 07:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.04.2010), E-la Via (16.04.2010), lili-4 (27.01.2011), Sambitbaba (27.01.2011), Tig (16.04.2010), Դատարկություն (16.04.2010), Ժունդիայի (16.04.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ականջները մեղք են
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 11.03.2009, 11:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •