Մարդիկ մտածում են, որ մեղքը դա ինչ-որ վատ արարք է, որը գործում են ուրիշ մարդու նկատմամբ և որի համար Աստված իրենց պատժում է: Աստված չի պատժում, ընդհակառակը ազատ ընտրություն է տալիս և մենք ենք ընտրում ոնց պետք է ապրենք, բայց հիշելով որ բոլոր մեր արարքների համար պատասխան ենք տալու: Որոշակի վատ բնույթի գործողությունների համար մարդիկ ստանում են համապատասխան պատասխան ու մտածում, որ Աստված իրենց պատժում է, իրականում իրենք են իրենց պատժում: Ստացվում է որ յուրաքանչյուր մեղք, դա արարք է ոչ Աստծու նկատմամբ, ոչ էլ ուրիշ մարդու, այլ սեփական անձի նկատմամբ:
Էջանիշներ