դա մեջ բերում չէ, կարող ես հիմնավորել քո խոսքերը՛
Նետ (04.06.2011)
Հարգելիս, դա հորինված չէ, ոչ էլ ես եմ առաջին անգամ ասել, դա հետևություն է Աստվածաշնչի խոսքերի
Փաստորեն՝ ամեն դեպքում մեջբերում ա: Հետաքրիր ա, որ երկու գրառում վերև հակառակն էիր պնդում:
Crowd control-ը գիտե՞ս ինչ ա: Այ էդ միտքը միայն ու միայն դրա համար ա ստեղծված: «Հնազանդ եղեք ձեր պետությանը»... Մի քանի հազար տարի առաջ սա փոխարինել ա ջրցան մեքենաներին ու արցունքաբեր գազին: Հիմա ասում են «Հակասահմանադրական քայլեր մի արեք, թե չէ կփտեք բանտերում», էն ժամանակ ասել են «հակաաստվածային քայլեր մի արեք, թե չէ կվառվեք գեհենում»: Դու իրոք հավատում ե՞ս էդ գաղափարի անսխալականությանը: Դոգմա ա՞ քեզ համար պետությանը չհնազանդվելը մեղք համարելը: Ի՞նչ պետություն, ի՞նչ իշխանություն, ո՞վ ա դա հորինել, ու՞մ ա ձեռնտու դա՝ հավատացյալների՞ն, թե՞ էդ հավատացյալների իշխանությանը, ինչու՞ ես կուրորեն հավատում ցանկացած գրված բանի: Մեզ ո՞ր պետությանն ես խորհուրդ տալիս հնազանդ լինել: Ուզում ե՞ս մի քանի տարբերակ թվեմ, դու ընտրի.
1. Հին Հռոմ: Ասենք՝ Ներոնի իշխանության ժամանակ: Գիտես, չէ՞, թե նա ում մեղադրեց Հռոմի մեծ հրդեհի համար: Քրիոստոնյաներին: Ու դրանից հետո ամբողջ կայսրությունով մեկ սկսվեց քրիստոնյաների որսը: Էդ «պետությանը հնազանդ» մարդկանց խաչում էին, գցում էին շների առաջ՝ հոշոտվելու, գիշերները մեխում էին գերաններին կամ անիվներին ու վառում էին՝ «քաղաքը լուսավորելու համար»: Փաստորեն՝ տվյալ դեպքում կատաղած շներից պաշտպանվելու համար ձեռք բարձրացնելը մեղք ա: Պողոս-Պետրոս առաքյալներին տանջամահ անելու մասին էլ չեմ ասում: Անցանք առաջ:Երևի էսքանը հերիք ա: Կարճ ասած՝ «Հնազանդ եղիր քո պետությանը» ու «Պետությանը չհնազանդվելը մեղք ա» մտքերից էնքա՜ն ուժեղ ստրկամտություն ու քծնանք ա փչում, որ նույնիսկ զզվելի ա էդ մտքերը սենց քննարկելը: Հիմնավորեցի՞, թե ինչու պետությանը հնազանդ լինելը ոչ միշտ ա խելամիտ որոշում, ու թե ինչու պետությանը չհնազանդվելը ոչ միշտ ա մեղք: Թե՞ դեռ ինչ-որ կասկածներ կան:
2. Ստրկատիրական ԱՄՆ: Դե արի ու, ասենք, Վիրջինիայի ծխախոտի ու բամբակի պլանտացիաներում մեռնող ստրուկներին բացատրի, որ մտրակներին չհնազանդվելը մեղք ա: Դու քեզ վրա տենց պարտականություն կվերցնե՞ս: Էդ նույն պետության մեջ սև ստրուկների վզներին ներսից փշերով երկաթե օղակներ էին հագցնում, որ աշխատանքի ժամանակ չքնեն: Սպիտակ մարդուն ծուռ նայելու համար կիսամեռ լինելու չափ մտրակով ծեծում էին: Հղի կանանց էլ էին նույն ձևի ծեծում, ուղղակի գետնին փռելուց առաջ հողի մեջ փոքրիկ փոս փորել էին տալիս, որ պառկած ժամանակ փորը չխանգարի: Հազարներով կախում էին, վառում էին, հազար ու մի ձևի նվաստացնում ու սպանում էին ստրուկներին, հոր աչքի առաջ էրեխեքին ծախում էին ուրիշի: Իրանց է՞ր էր պետք հնազանդ լինել: Ի դեպ՝ ստրկատիրություն հիմա էլ կա. Սիեռա Լեոնեում, օրինակ, որբ երեխաներին աշխատացնում են ալմաստի հանքերում: Իրենց պետության հպատակներն են:
3. Օսմանյան Թուրքիա: Հայերի պետությունն էր, չէ՞, էնտեղ բնակվող բոլոր հայերն էլ թուրքահպատակ են եղել: Շարունակե՞մ, թե՞ պարզ ա: Քո ասելով՝ էն, որ մեկուկես միլիոն քրիստոնյա հայերի մորթեցին անապատներում, էդ աստվածահաճո արարք էր: Ու էն հատուկենտ քաջ մարդիկ, ովքեր զենքով պաշտպանում էին իրենց ընտանիքներն ու իրենք կյանքը, մեղսագործներ են, որովհետև չէին հնազանդվում իրենց պետության կամքին: Թե՞ ցանկացած իշխանություն չի, որ աստծուց ա գալիս: Դե ասա՝ հերետիկոս մեղսագործների թոռներ ու ծոռներ ենք, էլի, բոլորս, մենք ու՜ր, իսկական քրիստոնյաներն ուր:
4. Ֆաշիստական Գերմանիա: Կարդացել ե՞ս, թե համակենտրոնացման ճամբարներում ինչեր են կատարվել: Խորհուրդ եմ տալիս փնտրես ու իմանաս, թե, օրինակ, ովքեր են եղել Յոզեֆ Մենգելեն ու Արիբերտ Հայմը, ում նաև կոչում էին «բժիշկ Մահ»: Առաջինի բժշական փորձերի հետևանքով հազարավոր հրեաներ անմարդկային տանջանքներով մեռել են. մենակ հազար հինգ հարյուր զույգ երկվորյակները քեզ հերիք չե՞ն: Վիվիսեկցիան գիտե՞ս ինչ ա: Կենդանի արարածին անդամահատելը կամ հերձելը: Ընդունված պրակտիկա էր վերոհիշյալ բժշկի համար: Կամ ասենք երկրորդը, ով սիրում էր հրեաների միջից առանց ցավազրկման ներքին օրգաններ հանել, իսկ մի հրեայի գանգը օգտագործում էր պրեսս-պապյեի փոխարեն: Ու էն մարդը, ում միջից առանց նարկոզի կտրում-հանում են իր երիկամը, պիտի հնազա՞նդ լինի էդ ամեն ինչի հետևում կանգնած պետությանը:
5. Ժամանակակից Հայաստանի Հանրապետություն: Այ էս մեկը ամենալավն ա: Փաստորեն՝ հնազանդ եղիր, երբ (ես թվարկեմ, դու ասա «ստոպ»).
- Պապլավոկում նախագահիդ բարևելու համար զուգարանում էնքան են գազանավարի ծեծում, մինչև մեռնես
- փողոցում խանութից նոր դուրս եկած կնոջը պատգամավորի նազիր-վեզիրները ավտոմատով սպանում են՝ պատահմամբ
- տնից բռնությամբ, մահակներով դուրս են շպրտում, տունդ բուլդոզերով քանդում են ու տեղը «էլիտար» քսանհարկանի սարքում. գնա ու ընտանիքիդ հետ մնա փողոցներում՝ «հնազանդ»
- քո երեխան դպրոց ծակ կոշիկով ա գնում, որ պետությանդ ղեկավարը կարողանա էդ ու դրա նման մի քանի միլիոն կոշիկների փողերը Մոնտե Կառլոյում տանուլ տա
- կանանց ու ջահել աղջիկներին «պետության ներկայացուցիչ» որոշ վիժվածքներ կարողանում են նկուղներում օրերով պահել, շներ քսի տալ վրաներն ու ամեն ձևի ծաղրուծանակի ենթարկել
- «պետության ներկայացուցիչ» ոստիկանը կարողանում ա մարդկանց դուրս գցել իր սենյակի պատուհանից ու սպանել. իսկ զոհվածի ընտանիքը պիտի հնազանդ լինի, չէ՞
DIXIcarpe noctem
«Ամեն մարդ իր վրա եղած իշխանություններին թող հնազանդվի, որովհետև չկա իշխանություն որ Աստծուծ չլինի և որոնք որ կան Աստծո կողմից են նշանակված. ուրեմն ով որ իշխանության դեմ կկենա ,Աստծու հրամանին դեմ կկենա, և իրենց անձերին դատապարտություն կնդունեն» Հռովմ 13-1,2
Սիրելիս, ինչ վերաբերվում է քեզ, թե դու ազատ, անկախ ու ոչ ստրկամիտ կամք եւ մտածողություն ունե՞ս , շատ-շատ սխալված ես.
Մարդը մեկ տիրոջ կծառայի՝ Աստծուն կամ սատանային, երրորդ վիճակը՝ գաղճ վիճակն է , որ Աստված ուզզակի զզվում է , նայիր Հայտն. 3.15-16
Չէ, դու խոսքը կտուրը մի գցիր, ես կոնկրետ հարց եմ տվել: Վերոհիշյալ իշխանությունները աստծու կողմից ե՞ն տրված: Ասենք՝ Ներոնին կամ Սերժ Սարգսյանին աստված ա՞ իշխանություն պարգևել, թե՞ չէ: Լավ, սպասի սենց ձևակերպեմ, որ ավելի միանշանակ լինի. սուլթան Աբդուլ Համիդին աստված է՞ր իշխանություն տվել հայերի վրա, թե՞ չէ: Նայի՝ ինչ պարզ հարց ա, ընդամենը «հա» կամ «չէ» ա պահանջում՝ որպես պատասխան, ուրիշ ոչ մի բան: Իրավիճակը լրիվ տեղավորվում ա քո մեջբերած «Հռովմ 13-1,2»-ի մեջ (վստահում եմ, չեմ ստուգում). Օսմանյան Թուրքիայում իշխանությունը սուլթանն էր, իշխանության դեմ գնացին մի բուռ ֆիդայիններ, ովքեր, ըստ էության, աստծու հրամանին դեմ գնացին ու իրենց անձերի վրա դատապարտությունը ընդունեցին: Քոռանամ ես:
Դու ամեն անգամ, երբ ջրի կամ լույսի մարդու հետ կռիվ ես անում՝ հաշիվը շատ գրելու համար, մեղք ե՞ս գործում: Հետո գոնե ապաշխարհում ե՞ս, թե՞ տենց մեղսավոր էլ շարունակում ես դեգերել էս թերի ու սխալ աշխարհում: Գայիշնիկներին հակաճառելը մեղք ա՞, թե՞ չէ: Օրինապահ մարմիններ են, ինչքան չլինի, իշխանությանը ահագին մոտ են կանգնած, կարող ա իրանց վրա էլ աստվածային փոշի նստած լինի:
Վերևի հարցս մնում ա ուժի մեջ, անհամբեր սպասում եմ «այո» կամ «ոչ» տեսք ունեցող հստակ պատասխանի:
Քանի չեմ մոռացել՝ մի հատ էլ բոնուսային նկար դնեմ: Էս երեխան Սիեռա Լեոնեի վերոհիշյալ ստրուկներից ա, ամենայն հավանականությամբ՝ որբ: Այ եթե ինքը որոշի փախչել իր իշխանություններից, ուրեմն արժանի ա ծծմբե անձրևի տակ մնալու ու մրոտ կաթսաներում եփվելու: Հրաշալի ա: Եթե մինչև էդ իշխանությունները անձամբ չբռնեն ու կաշին չքերթեն:
![]()
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 05.06.2011, 23:21:
DIXIcarpe noctem
Մենակ մի բան կարդում եք ու որոշում, որ բան եք հասկացել, այն էլ ճիշտ... դու լրիվ սխալ մեկնաբանություններ ես տալիս, այս տողերի իմաստը լրիվ ուրիշ բան է, ամեն մարդու համար իշխանություն է այն, ինչ ինքը ընտրում է, ու Աստված հաստատ նկատի չունի քո երկրի իշխանությունը... ամեն մարդ մի բանից կախված է, դա կլինի բարեկամ, հար, մայր, երեխա...ու դու եթե ընդունում ես այդ իշխանությունը, դրանից ես կախում ունենում ու կամավոր, ոչ թե որովհետեւ գրքի մեջ այդպես է գրված ու դեռ փարիսեցու նման էլ մյուսներին մեղադրում ես, սա կամ նա չանելու մեջ...ու մի մոռացիր, որ նույն Աստվածն ասում է, որ մարգարիտներդ խոզերի առջեւ չգցես, այսինքն աստված քեզ տարբերակներ է առաջարկում, իսկ ընտրողը դու ես, ու եթե մի բան չես ընդունում ու չես հնազանդվում, դա էլ բարիի համար ես անում, ոչ թե որ չարը կրկնապատկվի ու դառնա եսիմինչ...
Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 06.06.2011, 00:52:
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Freeman (07.06.2011)
Սիրելիս, ամեն մարդ իր արած գործերի համար պատասխան է տալու, այս երեխան իր վարձքը կստանա, սատանայի կերպարանքով եկած նեռոնները,սուլթան համիդները, հիտլերները, ստալիները և բոլոր չարագործներն էլ՝ իրենց վարձը, և եթե մարդկանց թվում է , որ այս կյանքում արած արարքների համար պատասխան չեն տալու , ուրեմն խափված ու մոլորված են, եթե կարծում էք , որ Աստծո խոսքերը չեն վերաբերվում հենց պետական իշխանություններին, սխալվում էք, դուք Աստծուն չէք ճանաչում , չեք պատկերացնում , որ նա իրական,ռեալ,հավիտեանս կենդանի Աստված է , այլ ոչ թե մոգոնված կամ սատանայի տարբեր կերպարներով /բուդդա, կրիշնա, ալլահ / աստված. Հիսուս եկավ , ոչ թե մեր մարմիների փրկության համար, որ այս ժամանակավոր կյանքում մեր քմահաճույքներով ապրենք ու քեֆ անենք, այլ եկավ մեր ՀՈԳԻՆԵՐԻ փրկության համար, որ հավիտենական կյանք ունենանք ևւ ոչ թե՝ երկրորդ մահը ունենանք.
Բայց լավ իմացեք , այժմ կհավատաք իմ գրածին թե չեք հավատա ,դրանով Աստծո խոսքը չի փոխվի, երեկ , այսօր և հավիտյան նույնն է. Չի եղել, Չկա և Չի լինելու մի մարդ , որ Հիսուս Քրիստոսի առաջ չի ծնկելու. Եվ այդ օրը հեռու չէ.
Հավիտյան Փառք, Պատիվ և մեծություն Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն. Ամեն
Վերջին խմբագրող՝ ArtSus: 06.06.2011, 02:31:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ