User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Միջեկեղեցական լուրեր

  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջեկեղեցական լուրեր

    Վորոնեժում դատարանը պայմանական ժամկետի է դատապարտել ռուս իսլամիստին` ջիհադի կոչերի համար

    Վորոնեժ. Վորոնեժի Կոմինտերնովսկի շրջանի դատարանը Վորոնեժի պետական համալսարանի 21-ամյա ուսանող Անտոն Եվստրատովին մեղավոր է ճանաչել կրոնական թշնամանքի սերմանման մեջ, ասվում է շրջանի Անվտանգության դաշնային ծառայությւան վարչության (ԱԴԾՎ) մամլո հաղորդագրության մեջ:
    Անցյալ տարվա հուլիսին ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի առաջին մասով (ատելության կամ թշնամանքի սերմանում ըստ ազգային, կրոնական, սոցիալական կամ ռասայական պատկանելության) Եվստրատովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՌԴ դատախազությանը կից նախաքննության կոմիտեի կողմից` ԱԴԾՎ և ՆԳԳՎ ծայրահեղականությանը հակազդեցության կենտրոնի նյութերի հիման վրա:
    Ըստ հետաքննության նյութերի` Եվստրատովը, ընդունելով իսլամ, ստեղծել է «Վորոնեժը` իսլամի տարածք» կայքէջը, որտեղ պրոպագանդել է արմատական հայացքներ և ջիհադ` զինված պայքար անհավատների դեմ: Նա նաև տեղադրել է իր հոդվածներն ահաբեկչական ուղղվածության կայքէջերում:
    ՌԴ Արդարադատության նախարարության դատական փորձաքննության Վլադիմիրյան լաբորատորիայի կողմից անցկացված համալիր լեզվաբանական և հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եվստրատովի մի շարք հրապարակումներ արտահայտված արմատական բնույթ ունեն:
    Դատարանը քննել է գործը հատուկ կարգով, քանի որ մեղադրյալը լիովին ընդունել է իր հանցանքը, և Եվստրատովին սահմանել է 1 տարի պայմանական պատիժ` 1 տարի փորձնական ժամկետով:

    Աղբյուրներ` <<Ինտերֆաքս-Ռելիգիա>> / <<Սեդմիցա.Ռու>>

  2. #2
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով` երեխաների, փոփ աստղերի և քաղաքական գործիչների հետ

    Լոնդոն. «The Scotsman» թերթը գրում է, որ բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով` երեխաների, փոփ աստղերի և քաղաքական գործիչների հետ: Նման արդյունքներ է տվել այն ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000-ից ավելի մարդ:
    Բրիտանացիների կարծիքով` դժոխքում կա միայն մեկ զբաղմունք` հեռուստացույցով ռեալիթի-շոուների դիտում, իսկ ուղևորներին կերակրում են միայն մեկ ճաշատեսակով` դոնդողածածկ օձաձկով: Ընդ որում հետևի բազկաթոռին պետք է նստի կառավարության ղեկավար Գորդոն Բրաունը, իսկ առջևի բազկաթոռին` խռմփացնող անծանոթը:
    Հարցվածների մեծամասնությունն այդ նույն ինքնաթիռում գտնվող հայտնի մարդկանց ցանկում ընդգրկել է մոդել Ջորդանին (Քեթի Փրայս), երգչուհի Էմի Ռայնհաուսին, կատակերգակ Ռասել Բրենդին, հեռոսւտահաղորդավարուհի Քերի Քաթոնին և Դևիդ Բեքհեմի կնոջը` Վիկտորյային:
    Բացի գործող վարչապետից, բրիտանացիների` դժոխքի մասին ունեցած պատկերացումներում առկա քաղաքական գործիչների թվում են Նիք Գրիֆինը և Ջորջ Բուշը:

    Աղբյուրներ` “Lernta.Ru” / <<Սեդմիցա.Ռու>>

  3. #3
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Սկսել է գործել ԱՊՀ և Բալթյան երկրների քրիստոնեական միջկոնֆեսիոնալ խորհրդակցական կոմիտեի պաշտոնական կայքէջը

    Մոսկվա. ԱՊՀ և Բալթյան երկրների քրիստոնեական միջկոնֆեսիոնալ խորհրդակցական կոմիտեի (ՔՄԽԿ) պաշտոնական կայքէջի շնորհանդեսը տեղի է ունեցել նորացված կոմիտեի առաջին պլենար նիստի շրջանակներում: Նիստը կայացել է փետրվարի 4-ին, «Դանիլովսկոյե» հյուրանոցում: Կայքէջը ներկայացրել է ՔՄԽԿ գործադիր քարտուղար Յուրի Զուդովը:
    Ինչպես նշվում է կայքէջում, ՔՄԽԿ-ի նպատակն է քրիստոնեական կոնֆեսիաների միջազգային, միջկրոնական և այլ հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցության և կայունության ապահովումը: ՔՄԽԿ պլանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ համապատասխան բաժնում, որտեղ տեղադրված են նաև տվյալներ կոմիտեի կառուցվածքի մասին:
    Կայքէջը տեղեկություններ է տալիս ՔՄԽԿ անդամ 22 եկեղեցիների մասին, որոնց թվում են Ռուս Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Հայ Առաքելական, Հռոմի Կաթոլիկ եկեղեցիները, առաջատար բողոքական հարանվանություններ: Ժամանակի ընթացքում մասնակիցների անվանումներն ապահովված կլինեն համապատասխան կայքէջերին հղումներով:
    Կայքէջի ստեղծողները մտադիր են Համացանցում օպերատիվորեն տեղադրել տեղեկատվություն այն միջոցառումների մասին, որոնք տեղի կունենան ՔՄԽԿ-ի աշխատանքի շրջանակներում: Ինչպես լրագորղներին փետրվարի 4-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է ՔՄԽԿ համանախագահ Իլարիոն միտրոպոլոիտը, կոմիտեի պլաններում ոչ միայն բոլոր քրիստոնյաների համար կարևոր թեմաների շուրջ ֆորումների և կոնֆերանսների, այլև «հովվական բնույթի միջոցառումների» անցկացումն է (որպես օրինակ բերվել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մանկական ցերեկույթը` անցկացված ՄՊ ԱԵԿԲ-ի և Ավետարանական քրիստոնյաների ռուսաստանյան միության կողմից համատեղ` մոսկովյան ուղղափառ ծխերից մեկի բազայի վրա), և հնարավոր է` համատեղ ուխտագնացություններ: «ՔՄԽԿ աշխատանքը չի սահմանափակվի միայն նիստերով և հայտարարություններով», - խոստացոել է ՔՄԽԿ ղեկավարը:
    ՔՄԽԿ առաջին առաջին պլենար նիստի ընթացքում արել են առաջարկներ այն մասին, որ մշակվեն կոմիտեի անդամների «արագ արձագանքման» մեխանիզմներ այն կամ այն հասարակական հիմնախնդրին: Իլարիոն միտրոպոլոիտի խոսքերով` նման հնարավորություն ունեն ՔՄԽԿ համանախագահները և խորհուրդը, և նման առաջարկներ լինելու դեպքում դրանք կարելի կլինի տեղադրել նոր կայքէջում: Այնտեղ էլ կարելի կլինի ծանոթանալ նորացված միջկոնֆեսիոնալ խորհրդակցական մարմնի հիմնական ամփոփիչ նյութերին:
    ՔՄԽԿ կայքէջի աշխատանքը, ինչպես նաև սահմանադրական գործունեությունն իրականացվում է ՔՄԽԿ մասնակից կազմակերպությունների անդամավճարների հաշվին:

    Աղբյուրներ` «Բլագովեստ-ինֆո» / «Սեդմիցա.Ռու»

  4. #4
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Իտալացի գիտնականները կարծում են, թե հավատն առ Աստված կօգնի կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը
    Աղբյուրներ`«CNL-News» / «Սեդմիցա.Ռու»

    Պադուա. Իտալիայի Պադուա քաղաքի համալսարանի գիտնականները հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ կրոնը և Աստծո նկատմամբ հավատը կօգնեն կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
    Գիտնականները մեկ տարվա ընթացքում հետազոտել են «Ալցհեյմերի հիվանդություն» ախտորոշմամբ 64 հիվանդների` բաժանելով նրանց երկու խմբի` կրոնական համոզմունքների բարձր և ցածր մակարդակներով հիվանդներ:
    Գիտնականներն ուշադիր հետևել են նրանց վիճակին և այդ հիվանդությանը բնորոշ` կենսական ունակությունների կորստյան տեմպերին: Հաշվի են առնվել ամենատարրական ունակությունները, ինչպես օրինակ` ինքնուրույն հագնվելը կամ ուտելը, ինչպես նաև այդպիսի հիվանդների համար առավել բարդ առաջադրանքներ, օրինակ` հեռախոսով զրուցելը: Արդյունքում պարզվել է, որ հավատացյալ հիվանդների մոտ հիվանդության և դրա հետևանքների զարգացման տեմպերը 10%-ով ցածր են:
    «Քաջ հայտնի է, որ մարդկանց հետ շփումները նվազեցնում են ֆիզիկական և մտավոր անկման տեմպերը, սակայն մեր դեպքում ակնհայտ է այն, որ հավատը ևս օգնում է կասեցնել հիվանդության զարգացումը», - ասել է հետազոտական խմբի դեկավար պրոֆեսոր Էնցո Մանցարոն, ում զեկույցը հրապարակվել է «Ալցհեյմերի հիվանդության վերջին ուսումնասիրություններ» մասնագիտացված ամսագրում:
    «Այսպիսով, ոչ միայն սոցիալական ակտիվությունն է խիստ կարևոր, այլև հոգևոր ամբողջականությանն ուղղված մարդու ներքին ունակությունը», - եզրակացրել է գիտնականը:

  5. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Մի քանի հազար հավատացյալ ԱՄՆ-ում մասնակցում է «Կյանքի մեկ ամիս» արշավին
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար

    Հյուսթոն. Փետրվարի 7-ից սկսած ամերիկյան Թեքսաս նահանգի մի շարք քաղաքներում տարբեր հարանվանությունների 35 եկեղեցիների մի քանի հազար հավատացյալներ կանցկացնեն մեկ ամիս այնպես, ասես դրանք այս աշխարհում իրենց կյանքի վերջին օրերն են: Այդ մասին հաղորդել է«CNL-News» տեղեկատվական գործակալությունը:
    Սուլֆուր Սփրինգս քաղաքի «The Way Bible» եկեղեցու ավագ պաստոր և արշավի համակարգող Ջոել Թայմեյերը կարծում է, թե ամենևին էլ բոլորը չեն պատկերացնում, թե ինչպես կանցկացնեն իրենց կյանքի վերջին 30 օրերը: Անցկացվող արշավի նպատակն էլ հենց հավատացյալներին կոչ անելն է ապրել այնպես, ասես իրենց մնացել է վերջին օրերն ապրել այս աշխարհում:
    Նախաձեռնող խումբը կհետևի ակցիայի մասնակիցներին և կֆիքսի նրանց կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները:

  6. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Երուսաղեմում հայտնաբերվել է 1500 տարվա վաղեմության փողոց
    Աղբյուրներ` «Բլագովեստ-ինֆո» / «Սեդմիցա.Ռու»

    Երուսաղեմ. Երուսաղեմի հին քաղաքի Ջաֆա դարպասներից դեպի արաբական շուկա տանող փողոցի վերանորոգման ընթացքում իրականացվող հնագիտական գտածոները հաստատել են Սուրբ քաղաքի պլանի ստույգ լինելն այսպես կոչված Մադաբայի քարտեզին: «Zman.com»-ը հաղորդել է, որ այդ մասին փետրվարի 10-ին հայտնել են Իսրայելի հնագիտակական վարչությունում:
    Մադաբայի քարտեզը խճանկարային քարտեզ-պաննո է` նկարված Հորդանանի Մադաբա քաղաքի Սբ. Գևորգ ուղղափառ եկեղեցու հատակին: Այն Սբ. Երկրի ամենահին քարտեզն է: Ստեղծվելով բյուզանդացի վարպետների կողմից 6-րդ դարում, քարտեզը կրկին հայտնաբերվել է 19-րդ դարում, Հուստինանոս մեծ կայսեր դինաստիայի կառավարման շրջանին վերագրվող հին եկեղեցու տեղում նորի կառուցման ընթացքում: Քարտեզի կենտրոնում Երուսաղեմի սխեմատիկ պատկերն է, որտեղ աչքի են ընկնում Տիրոջ Գերեզմանի եկեղեցին և քաղաքային բազմաթիվ դարպասները: Ըստ քարտեզի` արևելյան կողմից Երուսաղեմ էին մտնում հսկայական դարպասներով: Ճանապարհը բերում էր ուղիղ դեպի կենտրոնական և, ըստ էության` քաղաքի այդ մասի միակ փողոցը: Արդեն շատ տասնամյակներ մասնագետները քարտեզը համարում են շատ ճգրիտ և հուսալի, սակայն մինչ այժմ չի հաջողվել գտնել այդ գլխավոր փողոցի գոյության ապացույցը:
    «Մշակութային մի քանի շերտերի տակ` ներկայիս փողոցի մակերեսի տակ 4,5 մետր խորության վրա, մենք հայտնաբերել ենք հսկայական քարե սալիկներ, որոնցով սալարակված էր հինավուրց Սուան փողոցը: Յուրաքանչյուր սալիկի երկարությունը համարյա 1 մետր է»:
    Սուան փողոցի կողքով անցնող Դավիթ փողոցի հնագիտական պեղումները հնարավոր են դարձել միայն այն բանից հետո, երբ Երուսաղեմի զարգացման վարչությունը մի քանի ամիս առաջ սկսեց Հին քաղաքի հիմնական մուտքերից մեկի ինֆրակառույցի կատարելագործման աշխատանքները: Եվ ահա, այդ պեղումների շնորհիվ էլ ցնցող հայտանգործություն կատարվեց` գտնվեց առնվազն 1500 տարվա վաղեմության փողոցը:

  7. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Օրենբուրգում աշխատանքը կսկսի «Գթասրտության տրոլեյբուս»-ը
    Աղբյուրներ` «ՌԻԱ Նովոստի» / «Սեդմիցա.Ռու»


    Օրենբուրգ. Օրենբուրգում սկսվել է «Կատարիր բարիք» ակցիան` նվիրված Մեծ Պահքին: Ակցիայի շրջանակներում քաղաքով կշրջի «Գթասրտության հատուկ տրոլեյբուս»-ը` նախատեսված անտուն մարդկանց օգնության համար: Այդ մասին հաղորդել է Օրենբուրգի թեմի մամլո ծառայության ներկայացուցիչը:
    «Օրենբուրգի և Բուզուլուկի Վալենտին միտրոպոլիտի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում Օրենբուրգի և Բուզուլուկի թեմի սոցիալ-միսիոներական գործակալությունն Օրենբուրգի վարչակազմի հետ համատեղ իրականացնում է «Կատարիր բարիք» ակցիան: Ուղղափառ եկեղեցին միշտ օգնում է աղքատներին և տառապյալներին, առավել ևս ընդունված է դա անել պահոց շրջաններում», - ասել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
    Նրա խոսքերով` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվածների, պարզ ասած` անտուն մարդկանց համար կազմակերպվելու է տաք սնունդ: Նրանք ուտելիք կստանան «գթասրտության տրոլեյբուս»-ում` ակցիայի համար հատուկ սարքավորված տրոլեյբուսում, որը ճաշի ժամից մինչև ընթրիքի ժամը հերթապահելու է Օրենբուրգի երկաթուղային կայարանի մոտի հրապարակում, որը սովորաբար քաղաքի անտուն մարդկանց հիմնական հավաքատեղիներից մեկն է:
    Դրանից բացի, այդ կարիքավոր մարդկանց բժշկական, իրավաբանական կամ այլ սոցիալական օգնություն կցուցաբերեն համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր նույնպես կհերթապահեն այդ նույն տրոլեյբուսում: Նախատեվում է նաև տաք կոշկեղենի և հագուստի տրամադրում և ուժերի ներածին չափով անհրաժեշտ այլ օգնություն», - ավելացրել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
    «Գթասրտության տրոլեյբուս»-ը կխնամի քաղաքի անտուն մարդկանց Մեծ Պահքի ամբողջ ընթացքում: Ակցիան կավարտվի ապրիլի 4-ին:

  8. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Բենեդիկտոս XVI պապն այցելել է Հռոմի կայարանում գտնվող աղքատների տուն
    Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»


    Հռոմ. Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կոչ է արել իշխանությանը և մասնավոր անձանց «կրկին բացահայտել գթասրտության արժեքները» հատկապես մեր աշխարհում, որտեղ «գերիշխում է օգուտին և սեփական շահերի պաշտպանությանը հետամուտ լինելու տրամաբանությունը»: Այդ հայտարարությոնը պապն արել է փետրվարի 14-ին աղքատ և անտուն մարդկանց կենտրոն այցի ընթացքում, որը կազմակերպվել է մարյաքաղաքի կենտրոնական «Տերմինի» կայարանում: Այդ մասին հաղորդել է “Newsru.com”-ը` հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
    Այդ թեման պապը շարունակել է ավանդական կիրակնօրյա “Angelus Domini” («Տիրոջ հրեշտակ») աղոթքի ընթացքում, որը նա արտասանել է իր աշխատանքային սենյակի պատուհանից, որը նայում է Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակին:
    «Օգնությունն աղքատներին քրիստոնյաների գլխավոր խնդիրներից մեկն է», - ասել է Հռոմի պապը: Այդ նույն ուղերձում պապը նշել է, որ «քրիստոնեական արժեքները Եվրոպայի միասնության հիմքն են»:
    Ողջունելով լեհ ուխտագնացներին, Բենեդիկտոս XVI պապը հիշեցրել է հին մայրցամաքի սուրբ հովանավորներ առաքելահավասար Կիրիլ և Մեֆոդի սլավոն քարոզիչների հոգևոր դերի մասին և ընդգծել, որ «խաչով կնքումը, Քրիստոսի Ավետարանը և սրբակյաց կյանքն ըստ ավետարանական պատվիրանների Եվրոպայի ժողովորդների հոգևոր ուժի հիմքն են»: Նա աղոթքով խնդրել է սլավոն առաքյալներին շարունակել «տանել ժողովուրդներին հավատի ճանապարհով»:
    Նույն օրը հովվապետը շնորհավորել է ասիացի ժողովուրդներին, «մասնավորապես Չինաստանի, Վյետնամի և այլ երկրների բնակիչներին ըստ լուսնային օրացույցի Ամանորի առիթով, որի նշումն ըստ պապի` «օգնում է ամրապնդել այդ ժողովուրդների մշակույթում խորապես արմատակալած բարոյական և հոգևոր ժառանգությունը»:

  9. #9
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Գիտնական իմունաբանների կարծիքով` խունկը կարող է կիրառվել քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար


    Վաշինգտոն. Եկեղեցական կյանքում կիրառվող խունկը շուտով կարող է օգտագործվել քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ: Այդպես է կարծում գիտնական իմունաբան Մահմուդ Սուխալին:
    ԱՄՆ-ի Օքլահմա քաղաքի համալսարանի կոլեգաների հետ համատեղ իրաքցի Մահմուդ Սուխալին կատարում է փորձեր` կապված խնկի խեժից ակտիվ բաղադրիչի անջատման հետ, որը հնարավոր է, որ կարողանա կասեցնել քաղցկեղային բջիջների տարածումը: Այդ մասին հայտնում է կաթոլիկ լուրերի գերմանական գործակալությունը:
    Ներկայումս կատարվում են փորձեր կենդանիների վրա: Նրանց ներարկում են խնկի ենթադրյալ բաղադրիչ պարունակող էմուլսիայի հատուկ լուծույթ:
    Խնկածառն աճում է Սալալային մոտիկ Օմանա լեռներում: Նրա այլ տեսակներ աճում են Եմենում, Սոմալիում, Եթովպիայում, Էրիթրեայում, Սուդանում և Հնդկաստանում:
    Անուշաբույր խունկն արդեն 9000 տարեկան է և կիրառվում է կրոնական և բժշկական նպատակներով: Այդ մասին հայտնում է կաթոլիկ լուրերի գերմանական գործակալությունը:
    Խնկի ծուխը պարունակում է ինցենսոլի ացետատ, որն ունի հակաանկումային ազդեցություն:
    Խնկի խեժն օգտագործվում է հոմեոպաթիայում, պարֆյումերիայում և արոմաթերապիայում: Դրանից պատրաստվում են սպեղանիների, ատամնամածուկների և բուժահեղուկների որոշ տեսակներ:

  10. #10
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Մոսկվայում «Հոգու էկոլոգիան` մարդկության փրկություն» դևիզի ներքո տեղի կունենա «Ոսկե դյուցազն» կինոֆորումը
    Աղբյուրներ` «Ինտերֆաքս-Ռելիգիա» / «Սեդմիցա.Ռու»

    Մոսկվա. Փետրվարի 18-21-ը Մոսկվայում «Հոգու էկոլոգիան` մարդկության փրկություն» դևիզի ներքո տեղի կունենա էկոլոգիական ֆիլմերի Երկրորդ միջազգային «Ոսկե դյուցազն» կինոփառատոնը: Այդ մասին հայտնել են ֆորումի կազմակերպիչները:
    Կինոփառատոնը կբացվի փետրվարի 18-ի երեկոյան էկոլոգիական ֆիլմերի Առաջին միջազգային «Ոսկե դյուցազն» կինոփառատոնում հաղթած «Ռուսական արգելոց» ֆիլմի ցուցադրությամբ:
    Ցուցադրումից առաջ տեղի կունենա հանդիպում ֆիլմի հեղինակների` ռեժիսոր Վալենտին Տիմոչենկոյի և գլխավոր հերոս ավագ երեց Վիկտոր Սալտիկովի հետ:
    Փետրվարի 19-ին կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա գիտական կոնֆերանս` մշակույթի, քաղաքական գործիչների, էկոլոգների և ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ:
    Փետրվարի 21-ին փառատոնի հանդիսավոր փակման ժամանակ կինոֆորումի միջազգային ժյուրին կհայտարարի գլխավոր պարգևները շահողներին: Դրանից բացի, միջազգային բարեգործական «Էկոգրադ» ֆոնդը կհանձնի «Երկրային գեղեցկություն» պարգևը` երկրագնդի բնության լավագույն պատկերման համար:
    Ֆորումի ծրագրում 56 փաստագրական ֆիլմեր են Ռուսաստանից, Ադրբեջանից, Բելոռուսից, Բուլղարիայից, Բոսնիայից և Հերցոգովինայից, Վրաստանից, Ղրղզստանից, Սերբիայից, Ուկրաինայից և նվիրված են մարդու և մոլորակի վերապրելու հրատապ խնդիրներին:
    Մրցույթից դուրս ծրագրում կլինի “Ekowiki.ru” երիտասարդական էկոլոգիական պորտալի, կենդանիների իրավունքների պաշտպանների «Վիտա»կենտրոնի ֆիլմերի ցուցադրություն:
    Ցուցադրությունների հիմնական հրապարակը կդառնա կինեմատոգրաֆիստների կենտրոնական տունը:

  11. #11
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Արդեն 8-րդ տարին է, որ ՌԴ նախագահի գործերի վարչության սննդի բոլոր կոմբինատներում Մեծ Պահքի ընթացքում սահմանվում է հատուկ ճաշացանկ
    Աղբյուրներ` «Ինտերֆաքս-Ռելիգիա» / «Սեդմիցա.Ռու»


    Մոսկվա. Արդեն 8-րդ տարին է, որ ՌԴ նախագահի գործերի վարչության սննդի բոլոր կոմբինատներում Մեծ Պահքի ընթացքում սահմանվում է հատուկ ճաշացանկ:
    «Մենք ջանում ենք մի կողմից` պահպանել ուղղափառ ավանդույթյը, մյուս կողմից` Կրեմլի ճաշարանների այցելուներին առաջարկել առողջ սնունդ` պարունակող առողջության պահպանման համար անհրաժեշտ թվով կալորիաներ», - հայտարարել է գործերի վարչության մամլո քարտուղար Վիկտոր Խրեովը:
    Նրա խոսքերով` Մեծ Պահքի ընթացքում խոհարարները հյուրերին կառաջարկեն ճաշացանկի 14 տարբերակ և ընդհանուր առմամբ 50 ճաշատեսակ, դրանց թվում` բանջարեղենային սալաթներ, թթվեցրած կաղամբով և սնկով սուպ, կարտոֆիլի թխվածքաճաշեր, վարսակաձավարի շիլա` տանձով, փլավ` չորամրգերով, կիսելներ, կոմպոտներ:
    Բոլոր բաղադրատոմսերը համաձայնեցվել են ուղղափառ հոգևորականների հետ, ճաշի միջին գինը կլինի 80-100 ռուբլի:
    Ամեն օր ՌԴ նախագահի գործերի վարչությանը ենթակա Կրեմլի, կառավարության, Պետդումայի, Դաշնային Խորհրդի, Սահմանադրական Դատարանի և ԿԸԿ-ի ճաշարաններում սնվում է շուրջ 16 հազար մարդ, որոնցից 16 %-ն ըստ Խրեպկովի` պահք է պահում:
    Մեծ Պահքն այս տարի սկսվում է փետրվարի 15-ին և տևում 7 շաբաթ` մինչև ապրիլի 4-ը, երբ համայն աշխարհի քրիստոնյաները տոնում են Սբ. Զատիկը:

  12. #12
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Իռլանդացի հնաբանները հաստատել են, որ միջնադարյան կաթոլիկ վանքերի վանահայրերը ճոխ կյանք են վարել
    Աղբյուրներ` «Lenta.Ru» / «Սեդմիցա.Ռու»

    Դուբլին. իռլանդացի հնաբանները հերթական անգամ հաստատել են միջնադարի վանահայրերի կաթոլիկ վանքերի վարած ճոխ կյանքի մասին պատկերացումները: Ինչպես հաղորդում է “Lenta.Ru”-ն` հղում անելով “The Irish Times”-ին, Քիլքենիա քաղաքում պեղումների ժամյանակ հայտնաբերվել է Դույսկեի` XIV դարում ապրած վանահոր տունը: Դատելով նրա սեղանատան պահպանված մնացորդներից` վանահայրը կերել է տապակած կարապ և տավարի սթեյք (խորոված) և խմել Ֆրանսիայի Բորդո գավառից բերված գինի, ինչն իրենց կարող էին թույլ տալ միայն ամենահարուստ իռլանդացիները:
    Դրանից բացի, նրա տանը եղել է զուգարան, ինչը ճոխություն էր XIV դարի Իռլանդիայում: Այն անցք էր գետնին` փայտե նստարանով, իսկ թափոնները հատուկ խողովակով լցվում էին բակի քարե փոսի մեջ: Աղտեղությունների հետ միասին այդ նույն փոսն է ընկել նաև վանահոր գոտին: Հնաբանները գտել են գոտու պահպնված ճարմանդը: Խոհանոցում ևս եղել է խողովակ` թափոնների համար:
    Դույսկեի վանքը, որի վանահայրը նաև հնաբանների պեղած տան տերն էր, Իռլանդիայի գլխավոր կրոնական կենտրոններից մեկն էր ընդհուպ մինչև 1537թ., երբ Հենրիխ VIII թագավորը Եկեղեցուց խլեց կալվածքները: Տունը հողամասի հետ միասին բաժին հասավ “Rothe” վաճառականական տանը, որն էլ XVII դարի սկզբում այնտեղ կառուցեց 3 շքեղ առանձնատուն:

  13. #13
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Տոմսկի կատարածուները«Եհովայի վկաներ»-ի ավանից խլել են մանկանը և վերադարձրել նրան մորը
    Փետրվար 18, 2010թ.
    Աղբյուրներ` «Ինտերֆաքս-Ռելիգիա» / «Սեդմիցա.Ռու»

    Տոմսկ. Իրականացնելով ապահարզանի գործընթացի շուրջ դատարանի որոշումը, Տոմսի մարզի Սոցիալական խնամակալության դաշնային ծառայության վարչության (ՍԽԴԾՎ) աշխատակիցները «Եհովայի վկաներ»-ի ավանից խլել են մանկանը, որտեղ նա հոր հետ էր:
    Տոմսի մարզի ՍԽԴԾՎ ղեկավարի տեղակալ Գենադի Կալյուժնին հաղորդել է, որ ապահարզանի գործընթացի ընթացքում դատարանը որոշել էր 8-ամյա աղջկան թողնել Մոսկվայում բնակվող մոր հետ, սակայն հայրն աղջկան տարել է աղանդի` Տոմսի մարզի Մոլչանովսկոյե շրջանում գտնվող ավան:
    Անցյալ տարվա սեպտեմբերին դատական կատարածուները մեկնել են Մոլչանովսկոյե շրջան, որտեղ աղանդի աղոթատանը փաստորեն բռնությամբ իրականացրել են դատարանի որոշումը և մանկանը հանձնել մորը:
    «Պետք էր փրկել մանկանը: Նրա կյանքը և առողջությունն ակնհայտորեն վտանգված էին կրոնական այդ աղանդում: Երեխային դաստիարակել էին, որ եթե ինչ-որ բան այնպես չլինի, ինչպես պետք է, անհրաժեշտ է ինքնասպան լինել: Այնտեղ մեկնած կատարածուներին մենք ապահովել էինք օպերատիվ թաքստոցով` միլիցիայի ուղեկցությամբ: Նրանց սպառնացել էին ինքնասհրկիզմամբ, անիծել», - ասում է Գ. Կալյուժնին:
    ՍԽԴԾՎ շրջանային աշխատակիցներն իրավապահպան մարմիններին հաղորդել են Մոլչանովսկոյե շրջանի տարածքում աղանդի ավանի գտնվելու վայրի մասին:

  14. #14
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Հռոմի Բենեդիկտոս XVI պապին հրավիրել են Գերմանիայի Տրիր քաղաք, որտեղ պահպանվել է Հիսուս Քրիստոսի շապիկը
    Փետրվար 17, 2010թ.
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար

    Տրիր. Տրիրի կաթոլիկ եպիսկոպոս Շտեֆան Ակերմանը հրավիրել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապին ուխտի Տրիր քաղաք, որտեղ IV դարից ի վեր պահպանվում է Հիսուս Քրիստոսի` առաքելահավասար Ելենա թագուհու կողմից Սուրբ Երկրից բերված շապիկը: Այդ մասին հաղորդել է “KNA” գործակալությունը:
    Հրավերը նվիրված է 2012թ. Տրիրում նշանակալից մի իրադարձության: Ապրիլի 13-ից մայիսը 13-ը ժամանակահատվածում քաղաքը կնշի 500-ամյակն այն ժամանակվանից ի վեր, ինչ Մաքսիմիլանոս I կայսեր հրամանով տեղի մայր տաճարում առաջին անգամ ցուցադրվել է Քրիստոսի շապիկը (ըստ գերմանական ավանդույթի` “Der Heiliger Rock”):
    Սպասվում է, որ 2012թ. ապրիլի 13-ից մայիս 13-ը ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից Տրիր կժամանեն բազմաթիվ ուխտագնացներ` երկրպագելու յուրահատուկ մասունքին, որը կցուցադրվի մայր տաճարում` համընդհանուր դիտման համար:
    Վերջին անգամ Հիսուս Քրիստոսի շապիկը ցուցադրվել է 1996թ., երբ Տրիր այցելեց շուրջ 700 հազար ուխտագնաց: Մասունքը ցուցադրվել է նաև 2005թ. օգոստոսի 13-ին` կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրերի անցկացման ընթացքում, որը տեղի է ունեցել Գերմանիայում:
    Մասունքին երկրպագելու նպատակով Տրիր ուխտագնացներ են այցելել 1513, 1514, 1515, 1516, 1517, 1524, 1531, 1538, 1545, 1655, 1810, 1844, 1891, 1933, 1959 և 1996թթ.:

  15. #15
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Այսօր արևմտյան քրիստոնյաների համար սկսվել է Մեծ Պահքը
    Փետրվար 17, 2010թ.
    Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»


    Վատիկան. այս տարվա փետրվարի 17-ը Արևմտյան Եվրոպայում Մեծ Պահքի առաջին օրն է:
    Ըստ ավանդույթի` Մեծ Պահքը կաթոլիկների մոտ սկսվում է Մոխրի չորեքշաբթի օրը Սբ. Պատարագի մատուցմամբ, որի ընթացքում տեղի է ունենում հավատացյալների գլխին մոխիր լցնելու ծիսակատարություն:
    Փետրվարի 17-ին Վատիկանում ընդհանուր ընդունելության ընթացքում հավատացյալ հոտին իր ուղերձը Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նվիրել է այդ ծիսակատարությանը, ինչպես նաև Մեծ Պահքի` որպես քավության ժամանակաշրջանի, նշանակության բացատրությանը: Այդ մասին հաղորդել է «Վատիկան» ռադիոն:
    Պապը հղում է արել Մարկոսի Ավետարանին, որն ընթերցվում է Մոխրի չորեքշաբթի օրը մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում. «Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքյությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին» (Մարկ. 1:15)
    Հենց այդ խոսքերով է հովվապետն օրվա պատարագի ընթացքում մոխիր լցրել հավատացյալ կաթոլիկների գլխին:
    Մոխիր լցնելու ծիսակատարությունն ուղեկցվում է նաև հետևյալ ոսքերով. «Հող ես և հող էլ կդառնաս»:
    Պապը կոչ է արել վերանորոգել քրիստոնյաների պարտականությունը` հետևել Քրիստոսին` աղոթելով Սբ. Աստվածածնի բարեխոսության համար: «Թող Նա` Քրիստոսին առաջինը հավատացողը, ուղեկից լինի մեզ այս 40 օրերին, որպեսզի մենք կարողանանք նշել Սբ. Զատիկը վերանորոգված և վերափոխված», - կոչ է արել հովվապետը:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 144
    Վերջինը: 22.10.2019, 11:12
  2. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  3. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  4. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ
    Հեղինակ՝ Hamshentsi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 163
    Վերջինը: 29.12.2009, 22:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •