Եվրամիությունը ձևավորել է հատուկ ասոցիացիա քրիստոնյաների իրավունքների պաշտպանության համար այն երկրներում, որտեղ քրիստոնյաներին հետապնդում են
Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ <<Սեդմիցա.Ռու>>-ի համար
Հռոմ. Եվրամիությունը ձևավորել է հատուկ ասոցիացիա քրիստոնյաների իրավունքների պաշտպանության համար այն երկրներում, որտեղ քրիստոնյաներին հետապնդում են: Այդ մասին հաղորդում է CNL-NEWS լրատվական գործակալությոնը` հղում անեկլով CHRISTIAN TODAY-ին:
<<Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ և որոշում ենք, թե ինչպիսի երկկողմանի գործողություններ կարող են ձեռնարկվել Եվրոպայի և առանձին երկրների միջև, որտեղ վտանգված են քրիստոնյաների իրավունքները>>, - ասել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին:
<<Ներկայումս ուսումնասիրվում է այն հարցը, թե ԵՄ ինչ միջազգային նախաձեռնություններ կարող են ընդունվել, որպեսզի այդ խնդիրն առավել հստակ դիտարկվի:
“Avvenire” իտալական թերթի հետ հարցազրույցում Ֆրատինին նշել է, որ մինչև ապրիլի վերջը կմշակվի հատուկ հրահանգ եվրոպական դեսպանների համար, որտեղ շեշտը կդրվի քրիստոնեական կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի վրա:
Այդ փաստաթուղթը կօգնի <<ավելի սևեռուն հետևել քրիստոնեական կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքին>>, առաջին հերթին` քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքին այն երկրներում, որոնք արժանի են <<հատուկ ուշադրության>>:
Իր գործունեության մեջ ԵՄ-ը մտադիր է ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնցում կա մանրակրկիտ ուսումնասիրություն քրիստոնյաների հետապնդման մասին ամբողջ աշխարհում և հատկապես այն երկրներում, որտեղ կրոնական ազատության առումով իրավիճակը սահմանվում է որպես հետապնդում:
Այդ ցանկում առաջինների թվում են Հյուսիսային Կորեան, Իրանը, Սոմալին և Սաուդյան Արաբիան:
Ֆրատինին ընդգծել է միաբան երկրների խմբի գոյության անհրաժեշտությունը, որոնք կարող են հանդես գալ ի պաշտպանությոն քրիստոնյաների, որպեսզի նրանք դավանեն իրենց հավատն աշխարհի ցանկացած երկրում:
araratian-tem.am
Էջանիշներ