Այսօր արևմտյան քրիստոնյաների համար սկսվել է Մեծ Պահքը
Փետրվար 17, 2010թ.
Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»


Վատիկան. այս տարվա փետրվարի 17-ը Արևմտյան Եվրոպայում Մեծ Պահքի առաջին օրն է:
Ըստ ավանդույթի` Մեծ Պահքը կաթոլիկների մոտ սկսվում է Մոխրի չորեքշաբթի օրը Սբ. Պատարագի մատուցմամբ, որի ընթացքում տեղի է ունենում հավատացյալների գլխին մոխիր լցնելու ծիսակատարություն:
Փետրվարի 17-ին Վատիկանում ընդհանուր ընդունելության ընթացքում հավատացյալ հոտին իր ուղերձը Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նվիրել է այդ ծիսակատարությանը, ինչպես նաև Մեծ Պահքի` որպես քավության ժամանակաշրջանի, նշանակության բացատրությանը: Այդ մասին հաղորդել է «Վատիկան» ռադիոն:
Պապը հղում է արել Մարկոսի Ավետարանին, որն ընթերցվում է Մոխրի չորեքշաբթի օրը մատուցվող Սբ. Պատարագի ընթացքում. «Ժամանակը հասել է, և մոտեցել է Աստծո արքյությունը. ապաշխարեցեք և հավատացեք Ավետարանին» (Մարկ. 1:15)
Հենց այդ խոսքերով է հովվապետն օրվա պատարագի ընթացքում մոխիր լցրել հավատացյալ կաթոլիկների գլխին:
Մոխիր լցնելու ծիսակատարությունն ուղեկցվում է նաև հետևյալ ոսքերով. «Հող ես և հող էլ կդառնաս»:
Պապը կոչ է արել վերանորոգել քրիստոնյաների պարտականությունը` հետևել Քրիստոսին` աղոթելով Սբ. Աստվածածնի բարեխոսության համար: «Թող Նա` Քրիստոսին առաջինը հավատացողը, ուղեկից լինի մեզ այս 40 օրերին, որպեսզի մենք կարողանանք նշել Սբ. Զատիկը վերանորոգված և վերափոխված», - կոչ է արել հովվապետը: