Հռոմի Բենեդիկտոս XVI պապին հրավիրել են Գերմանիայի Տրիր քաղաք, որտեղ պահպանվել է Հիսուս Քրիստոսի շապիկը
Փետրվար 17, 2010թ.
Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար

Տրիր. Տրիրի կաթոլիկ եպիսկոպոս Շտեֆան Ակերմանը հրավիրել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապին ուխտի Տրիր քաղաք, որտեղ IV դարից ի վեր պահպանվում է Հիսուս Քրիստոսի` առաքելահավասար Ելենա թագուհու կողմից Սուրբ Երկրից բերված շապիկը: Այդ մասին հաղորդել է “KNA” գործակալությունը:
Հրավերը նվիրված է 2012թ. Տրիրում նշանակալից մի իրադարձության: Ապրիլի 13-ից մայիսը 13-ը ժամանակահատվածում քաղաքը կնշի 500-ամյակն այն ժամանակվանից ի վեր, ինչ Մաքսիմիլանոս I կայսեր հրամանով տեղի մայր տաճարում առաջին անգամ ցուցադրվել է Քրիստոսի շապիկը (ըստ գերմանական ավանդույթի` “Der Heiliger Rock”):
Սպասվում է, որ 2012թ. ապրիլի 13-ից մայիս 13-ը ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներից Տրիր կժամանեն բազմաթիվ ուխտագնացներ` երկրպագելու յուրահատուկ մասունքին, որը կցուցադրվի մայր տաճարում` համընդհանուր դիտման համար:
Վերջին անգամ Հիսուս Քրիստոսի շապիկը ցուցադրվել է 1996թ., երբ Տրիր այցելեց շուրջ 700 հազար ուխտագնաց: Մասունքը ցուցադրվել է նաև 2005թ. օգոստոսի 13-ին` կաթոլիկ երիտասարդության համաշխարհային օրերի անցկացման ընթացքում, որը տեղի է ունեցել Գերմանիայում:
Մասունքին երկրպագելու նպատակով Տրիր ուխտագնացներ են այցելել 1513, 1514, 1515, 1516, 1517, 1524, 1531, 1538, 1545, 1655, 1810, 1844, 1891, 1933, 1959 և 1996թթ.: