Իռլանդացի հնաբանները հաստատել են, որ միջնադարյան կաթոլիկ վանքերի վանահայրերը ճոխ կյանք են վարել
Աղբյուրներ` «Lenta.Ru» / «Սեդմիցա.Ռու»
Դուբլին. իռլանդացի հնաբանները հերթական անգամ հաստատել են միջնադարի վանահայրերի կաթոլիկ վանքերի վարած ճոխ կյանքի մասին պատկերացումները: Ինչպես հաղորդում է “Lenta.Ru”-ն` հղում անելով “The Irish Times”-ին, Քիլքենիա քաղաքում պեղումների ժամյանակ հայտնաբերվել է Դույսկեի` XIV դարում ապրած վանահոր տունը: Դատելով նրա սեղանատան պահպանված մնացորդներից` վանահայրը կերել է տապակած կարապ և տավարի սթեյք (խորոված) և խմել Ֆրանսիայի Բորդո գավառից բերված գինի, ինչն իրենց կարող էին թույլ տալ միայն ամենահարուստ իռլանդացիները:
Դրանից բացի, նրա տանը եղել է զուգարան, ինչը ճոխություն էր XIV դարի Իռլանդիայում: Այն անցք էր գետնին` փայտե նստարանով, իսկ թափոնները հատուկ խողովակով լցվում էին բակի քարե փոսի մեջ: Աղտեղությունների հետ միասին այդ նույն փոսն է ընկել նաև վանահոր գոտին: Հնաբանները գտել են գոտու պահպնված ճարմանդը: Խոհանոցում ևս եղել է խողովակ` թափոնների համար:
Դույսկեի վանքը, որի վանահայրը նաև հնաբանների պեղած տան տերն էր, Իռլանդիայի գլխավոր կրոնական կենտրոններից մեկն էր ընդհուպ մինչև 1537թ., երբ Հենրիխ VIII թագավորը Եկեղեցուց խլեց կալվածքները: Տունը հողամասի հետ միասին բաժին հասավ “Rothe” վաճառականական տանը, որն էլ XVII դարի սկզբում այնտեղ կառուցեց 3 շքեղ առանձնատուն:
Էջանիշներ