Բենեդիկտոս XVI պապն այցելել է Հռոմի կայարանում գտնվող աղքատների տուն
Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»
Հռոմ. Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կոչ է արել իշխանությանը և մասնավոր անձանց «կրկին բացահայտել գթասրտության արժեքները» հատկապես մեր աշխարհում, որտեղ «գերիշխում է օգուտին և սեփական շահերի պաշտպանությանը հետամուտ լինելու տրամաբանությունը»: Այդ հայտարարությոնը պապն արել է փետրվարի 14-ին աղքատ և անտուն մարդկանց կենտրոն այցի ընթացքում, որը կազմակերպվել է մարյաքաղաքի կենտրոնական «Տերմինի» կայարանում: Այդ մասին հաղորդել է “Newsru.com”-ը` հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Այդ թեման պապը շարունակել է ավանդական կիրակնօրյա “Angelus Domini” («Տիրոջ հրեշտակ») աղոթքի ընթացքում, որը նա արտասանել է իր աշխատանքային սենյակի պատուհանից, որը նայում է Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակին:
«Օգնությունն աղքատներին քրիստոնյաների գլխավոր խնդիրներից մեկն է», - ասել է Հռոմի պապը: Այդ նույն ուղերձում պապը նշել է, որ «քրիստոնեական արժեքները Եվրոպայի միասնության հիմքն են»:
Ողջունելով լեհ ուխտագնացներին, Բենեդիկտոս XVI պապը հիշեցրել է հին մայրցամաքի սուրբ հովանավորներ առաքելահավասար Կիրիլ և Մեֆոդի սլավոն քարոզիչների հոգևոր դերի մասին և ընդգծել, որ «խաչով կնքումը, Քրիստոսի Ավետարանը և սրբակյաց կյանքն ըստ ավետարանական պատվիրանների Եվրոպայի ժողովորդների հոգևոր ուժի հիմքն են»: Նա աղոթքով խնդրել է սլավոն առաքյալներին շարունակել «տանել ժողովուրդներին հավատի ճանապարհով»:
Նույն օրը հովվապետը շնորհավորել է ասիացի ժողովուրդներին, «մասնավորապես Չինաստանի, Վյետնամի և այլ երկրների բնակիչներին ըստ լուսնային օրացույցի Ամանորի առիթով, որի նշումն ըստ պապի` «օգնում է ամրապնդել այդ ժողովուրդների մշակույթում խորապես արմատակալած բարոյական և հոգևոր ժառանգությունը»:
Էջանիշներ