Վորոնեժում դատարանը պայմանական ժամկետի է դատապարտել ռուս իսլամիստին` ջիհադի կոչերի համար

Վորոնեժ. Վորոնեժի Կոմինտերնովսկի շրջանի դատարանը Վորոնեժի պետական համալսարանի 21-ամյա ուսանող Անտոն Եվստրատովին մեղավոր է ճանաչել կրոնական թշնամանքի սերմանման մեջ, ասվում է շրջանի Անվտանգության դաշնային ծառայությւան վարչության (ԱԴԾՎ) մամլո հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա հուլիսին ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի առաջին մասով (ատելության կամ թշնամանքի սերմանում ըստ ազգային, կրոնական, սոցիալական կամ ռասայական պատկանելության) Եվստրատովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՌԴ դատախազությանը կից նախաքննության կոմիտեի կողմից` ԱԴԾՎ և ՆԳԳՎ ծայրահեղականությանը հակազդեցության կենտրոնի նյութերի հիման վրա:
Ըստ հետաքննության նյութերի` Եվստրատովը, ընդունելով իսլամ, ստեղծել է «Վորոնեժը` իսլամի տարածք» կայքէջը, որտեղ պրոպագանդել է արմատական հայացքներ և ջիհադ` զինված պայքար անհավատների դեմ: Նա նաև տեղադրել է իր հոդվածներն ահաբեկչական ուղղվածության կայքէջերում:
ՌԴ Արդարադատության նախարարության դատական փորձաքննության Վլադիմիրյան լաբորատորիայի կողմից անցկացված համալիր լեզվաբանական և հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եվստրատովի մի շարք հրապարակումներ արտահայտված արմատական բնույթ ունեն:
Դատարանը քննել է գործը հատուկ կարգով, քանի որ մեղադրյալը լիովին ընդունել է իր հանցանքը, և Եվստրատովին սահմանել է 1 տարի պայմանական պատիժ` 1 տարի փորձնական ժամկետով:

Աղբյուրներ` <<Ինտերֆաքս-Ռելիգիա>> / <<Սեդմիցա.Ռու>>