User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Միջեկեղեցական լուրեր

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Միջեկեղեցական լուրեր

    Վորոնեժում դատարանը պայմանական ժամկետի է դատապարտել ռուս իսլամիստին` ջիհադի կոչերի համար

    Վորոնեժ. Վորոնեժի Կոմինտերնովսկի շրջանի դատարանը Վորոնեժի պետական համալսարանի 21-ամյա ուսանող Անտոն Եվստրատովին մեղավոր է ճանաչել կրոնական թշնամանքի սերմանման մեջ, ասվում է շրջանի Անվտանգության դաշնային ծառայությւան վարչության (ԱԴԾՎ) մամլո հաղորդագրության մեջ:
    Անցյալ տարվա հուլիսին ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի առաջին մասով (ատելության կամ թշնամանքի սերմանում ըստ ազգային, կրոնական, սոցիալական կամ ռասայական պատկանելության) Եվստրատովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՌԴ դատախազությանը կից նախաքննության կոմիտեի կողմից` ԱԴԾՎ և ՆԳԳՎ ծայրահեղականությանը հակազդեցության կենտրոնի նյութերի հիման վրա:
    Ըստ հետաքննության նյութերի` Եվստրատովը, ընդունելով իսլամ, ստեղծել է «Վորոնեժը` իսլամի տարածք» կայքէջը, որտեղ պրոպագանդել է արմատական հայացքներ և ջիհադ` զինված պայքար անհավատների դեմ: Նա նաև տեղադրել է իր հոդվածներն ահաբեկչական ուղղվածության կայքէջերում:
    ՌԴ Արդարադատության նախարարության դատական փորձաքննության Վլադիմիրյան լաբորատորիայի կողմից անցկացված համալիր լեզվաբանական և հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եվստրատովի մի շարք հրապարակումներ արտահայտված արմատական բնույթ ունեն:
    Դատարանը քննել է գործը հատուկ կարգով, քանի որ մեղադրյալը լիովին ընդունել է իր հանցանքը, և Եվստրատովին սահմանել է 1 տարի պայմանական պատիժ` 1 տարի փորձնական ժամկետով:

    Աղբյուրներ` <<Ինտերֆաքս-Ռելիգիա>> / <<Սեդմիցա.Ռու>>

  2. #2
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով` երեխաների, փոփ աստղերի և քաղաքական գործիչների հետ

    Լոնդոն. «The Scotsman» թերթը գրում է, որ բրիտանացիների մեծամասնությունը պատկերացնում է դժոխքը որպես հավերժական թռիչք ինքնաթիռով` երեխաների, փոփ աստղերի և քաղաքական գործիչների հետ: Նման արդյունքներ է տվել այն ուսումնասիրությունը, որին մասնակցել է 1000-ից ավելի մարդ:
    Բրիտանացիների կարծիքով` դժոխքում կա միայն մեկ զբաղմունք` հեռուստացույցով ռեալիթի-շոուների դիտում, իսկ ուղևորներին կերակրում են միայն մեկ ճաշատեսակով` դոնդողածածկ օձաձկով: Ընդ որում հետևի բազկաթոռին պետք է նստի կառավարության ղեկավար Գորդոն Բրաունը, իսկ առջևի բազկաթոռին` խռմփացնող անծանոթը:
    Հարցվածների մեծամասնությունն այդ նույն ինքնաթիռում գտնվող հայտնի մարդկանց ցանկում ընդգրկել է մոդել Ջորդանին (Քեթի Փրայս), երգչուհի Էմի Ռայնհաուսին, կատակերգակ Ռասել Բրենդին, հեռոսւտահաղորդավարուհի Քերի Քաթոնին և Դևիդ Բեքհեմի կնոջը` Վիկտորյային:
    Բացի գործող վարչապետից, բրիտանացիների` դժոխքի մասին ունեցած պատկերացումներում առկա քաղաքական գործիչների թվում են Նիք Գրիֆինը և Ջորջ Բուշը:

    Աղբյուրներ` “Lernta.Ru” / <<Սեդմիցա.Ռու>>

  3. #3
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Լեհաստանում Ֆրեդերիկ Շոպենի 200-ամյակին նվիրված համերգը տեղի է ունեցել այն կաթոլիկ եկեղեցում, որտեղ մկրտվել է մեծ կոմպոզիտորը
    Աղբյուր`«Սեդմիցա.Ռու»

    Վարշավա. փետրվարի 22-ին` լեհ մեծ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի 200-ամյակի օրը, կոմպոզիտորի երաժշտության հանդիսավոր համերգ է եղել Վարշավային մոտիկ Բրոխով քաղաքի կաթոլիկ եկեղեցում: Այդ մասին հաղորդում է <<ՌԻԱ-Նովոստի>>ն` հղում անելով “KAI” գործակալությանը:
    Համերգից առաջ Սբ. Հովհաննես Մկրտիչ ծխի հոգևոր հովիվը հայտնել է, թե հենց այդ եկեղեցում է մկրտվել ապագա մեծ կոմպոզիտորը և ծնողների ցանկությամբ ստացել երկու անուն` Ֆրեդերիկ և Ֆրանցիշեկ, ինչի մասին գրառում կա մկրտությունների գրանցամատյանում:
    Հոգևորականն ուշադրություն է հրավիրել նաև 1551-1561թթ. կառուցված բրոխովյան եկեղեցու «բացարձակ ակուստիկայի» և «շոպենյան» անկրկնելի միջավայրի վրա:
    “Camereta di Versavia” նվագախմբի և երգչախմբի համերգը, որն ուղիղ եթեր է հեռարձակել լեհական հեռուստատեսությունը, բացել է Շոպենի տարվան նվիրված միջոցառումների շարքը: Հոբելյարի ստեղծագործություններից բացի` երաժիշտները կատարել են նաև Յոհան Սեբաստիան Բախի և Յոզեֆ Հայդնի ստեղծագործությունները:
    Փետրվարի 22-ին Լեհաստանի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Գնեզենի արքեպիսկպոս Հենրիկ Մուշինսկին հանդիսավոր պատարագ է մատուցել Վարշավայի Սբ. Խաչ եկեղեցում, որտեղ հանգչում է մեծ կոմպոզիտորի սիրտը, իսկ նրա դին հանգչում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը:

  4. #4
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Սկսել է գործել ԱՊՀ և Բալթյան երկրների քրիստոնեական միջկոնֆեսիոնալ խորհրդակցական կոմիտեի պաշտոնական կայքէջը

    Մոսկվա. ԱՊՀ և Բալթյան երկրների քրիստոնեական միջկոնֆեսիոնալ խորհրդակցական կոմիտեի (ՔՄԽԿ) պաշտոնական կայքէջի շնորհանդեսը տեղի է ունեցել նորացված կոմիտեի առաջին պլենար նիստի շրջանակներում: Նիստը կայացել է փետրվարի 4-ին, «Դանիլովսկոյե» հյուրանոցում: Կայքէջը ներկայացրել է ՔՄԽԿ գործադիր քարտուղար Յուրի Զուդովը:
    Ինչպես նշվում է կայքէջում, ՔՄԽԿ-ի նպատակն է քրիստոնեական կոնֆեսիաների միջազգային, միջկրոնական և այլ հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցության և կայունության ապահովումը: ՔՄԽԿ պլանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ համապատասխան բաժնում, որտեղ տեղադրված են նաև տվյալներ կոմիտեի կառուցվածքի մասին:
    Կայքէջը տեղեկություններ է տալիս ՔՄԽԿ անդամ 22 եկեղեցիների մասին, որոնց թվում են Ռուս Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Հայ Առաքելական, Հռոմի Կաթոլիկ եկեղեցիները, առաջատար բողոքական հարանվանություններ: Ժամանակի ընթացքում մասնակիցների անվանումներն ապահովված կլինեն համապատասխան կայքէջերին հղումներով:
    Կայքէջի ստեղծողները մտադիր են Համացանցում օպերատիվորեն տեղադրել տեղեկատվություն այն միջոցառումների մասին, որոնք տեղի կունենան ՔՄԽԿ-ի աշխատանքի շրջանակներում: Ինչպես լրագորղներին փետրվարի 4-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտնել է ՔՄԽԿ համանախագահ Իլարիոն միտրոպոլոիտը, կոմիտեի պլաններում ոչ միայն բոլոր քրիստոնյաների համար կարևոր թեմաների շուրջ ֆորումների և կոնֆերանսների, այլև «հովվական բնույթի միջոցառումների» անցկացումն է (որպես օրինակ բերվել է Սուրբ Ծննդյան տոնին նվիրված մանկական ցերեկույթը` անցկացված ՄՊ ԱԵԿԲ-ի և Ավետարանական քրիստոնյաների ռուսաստանյան միության կողմից համատեղ` մոսկովյան ուղղափառ ծխերից մեկի բազայի վրա), և հնարավոր է` համատեղ ուխտագնացություններ: «ՔՄԽԿ աշխատանքը չի սահմանափակվի միայն նիստերով և հայտարարություններով», - խոստացոել է ՔՄԽԿ ղեկավարը:
    ՔՄԽԿ առաջին առաջին պլենար նիստի ընթացքում արել են առաջարկներ այն մասին, որ մշակվեն կոմիտեի անդամների «արագ արձագանքման» մեխանիզմներ այն կամ այն հասարակական հիմնախնդրին: Իլարիոն միտրոպոլոիտի խոսքերով` նման հնարավորություն ունեն ՔՄԽԿ համանախագահները և խորհուրդը, և նման առաջարկներ լինելու դեպքում դրանք կարելի կլինի տեղադրել նոր կայքէջում: Այնտեղ էլ կարելի կլինի ծանոթանալ նորացված միջկոնֆեսիոնալ խորհրդակցական մարմնի հիմնական ամփոփիչ նյութերին:
    ՔՄԽԿ կայքէջի աշխատանքը, ինչպես նաև սահմանադրական գործունեությունն իրականացվում է ՔՄԽԿ մասնակից կազմակերպությունների անդամավճարների հաշվին:

    Աղբյուրներ` «Բլագովեստ-ինֆո» / «Սեդմիցա.Ռու»

  5. #5
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Չինաստանում Աստվածաշնչի պահանջարկը գերազանցում է առաջարկը
    Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»


    Պեկին. Աստվածաշնչային Ընկերությունը հայտնում է Չինաստանում Աստվածաշնչի աճող պահանջարկի մասին: Միայն 2009թ. շուրջ կես միլիոն մարդ է քրիստոնեություն ընդունել, ինչի մասին հաղորդում է “CNL-News”-ը` հղում անելով “Chrsitian Today”-ին:
    Թեև անցյալ տարի Չինաստանում տպվել և տարածվել է շուրջ 4 միլիոն Աստվածաշունչ, տարեցտարի աճող քրիստոնյաների թիվը նշանակում է, որ Աստվածաշնչի պահանջարկն այժմ գերազանցում է առաջարկը, ինչի մասին հաղորդում է Աստվածաշնչային Ընկերությունը:
    Չինաստանում քրիստոնյաների պաշտոնական թիվը 28,6 միլիոն է, սակայն իրական թիվը շուրջ 90 միլիոն է, եթե նկատի ունենանք նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն անլեգալ տնային եկեղեցիներում:
    Մեծ Բրիտանիայում գտնվող Աստվածաշնչային Ընկերությունը ֆինանսավորում է տպագիր Աստվածաշնչերի արժեքը, որպեսզի յուրաքանչյուր օրինակի գինը չանցնի 2 եվրոյից, ինչը կենսականորեն կարևոր է Չինաստանի գյուղերում բնակվող քրիստոնյաների համար, որտեղ ապրում է ծխականների 70 տոկոսը, և բնակչության կեսի օրական ապրուստը 2 եվրոյից էլ քիչ է:
    Աստվածաշնչերը տպվում են “Amity Printing” պետական ընկերությունում, որտեղ տպվել է նաև Մաոյի կարմիր գրքույկը: 1987թ. հիմնադրվելուց ի վեր կառավարության հավանությամբ տպվել է շուրջ 70 միլիոն Աստվածաշունչ, որից 50 միլիոնը ստացել են չինացի հավատացյալները:

  6. #6
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Իտալացի գիտնականները կարծում են, թե հավատն առ Աստված կօգնի կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը
    Աղբյուրներ`«CNL-News» / «Սեդմիցա.Ռու»

    Պադուա. Իտալիայի Պադուա քաղաքի համալսարանի գիտնականները հետազոտությունից հետո եկել են այն եզրակացության, որ կրոնը և Աստծո նկատմամբ հավատը կօգնեն կասեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:
    Գիտնականները մեկ տարվա ընթացքում հետազոտել են «Ալցհեյմերի հիվանդություն» ախտորոշմամբ 64 հիվանդների` բաժանելով նրանց երկու խմբի` կրոնական համոզմունքների բարձր և ցածր մակարդակներով հիվանդներ:
    Գիտնականներն ուշադիր հետևել են նրանց վիճակին և այդ հիվանդությանը բնորոշ` կենսական ունակությունների կորստյան տեմպերին: Հաշվի են առնվել ամենատարրական ունակությունները, ինչպես օրինակ` ինքնուրույն հագնվելը կամ ուտելը, ինչպես նաև այդպիսի հիվանդների համար առավել բարդ առաջադրանքներ, օրինակ` հեռախոսով զրուցելը: Արդյունքում պարզվել է, որ հավատացյալ հիվանդների մոտ հիվանդության և դրա հետևանքների զարգացման տեմպերը 10%-ով ցածր են:
    «Քաջ հայտնի է, որ մարդկանց հետ շփումները նվազեցնում են ֆիզիկական և մտավոր անկման տեմպերը, սակայն մեր դեպքում ակնհայտ է այն, որ հավատը ևս օգնում է կասեցնել հիվանդության զարգացումը», - ասել է հետազոտական խմբի դեկավար պրոֆեսոր Էնցո Մանցարոն, ում զեկույցը հրապարակվել է «Ալցհեյմերի հիվանդության վերջին ուսումնասիրություններ» մասնագիտացված ամսագրում:
    «Այսպիսով, ոչ միայն սոցիալական ակտիվությունն է խիստ կարևոր, այլև հոգևոր ամբողջականությանն ուղղված մարդու ներքին ունակությունը», - եզրակացրել է գիտնականը:

  7. #7
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Փարիզի տեղի կունենա Սրբազան Ռուսիայի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային կոնֆերանս
    Աղբյուր`«Սեդմիցա.Ռու»


    Փարիզ. մարտի 1-ին Փարիզում` Բեռնարդինցիների հեղինակավոր կոլեգիումում, տեղի կունենա «Սրբազան Ռուսիայի հոգևոր ժառանգությունը» միջազգային կոնֆերանսը` նվիրված Լուվրում «Սրբազան Ռուսիա» ցուցահանդեսի բացմանը: Այդ մասին հաղորդում է Կորսունի թեմի մամլո ծառայությունը:
    Կոնֆերանսը կվարի Մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնը:
    Սրբազան Ռուսիայի մասին կոնֆերանսը կդառնա Ֆրանսիայում Ռուսաստանի տարվա եկեղեցական բացումը, տարին կնշվի բազմաթիվ միջոցառումներով:
    Կոնֆերանսում կներակայացվեն ռուս ուղղափառ հոգևոր ժառանգության պատմությունը, առանձնահատկությունները և արդի նշանակությունը: Կոնֆերանսին կմասնակցեն մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Կոնֆերանսը կդառնա Լուվրոմ ներկայացված «Սրբազան Ռուսիա» ցուցահանդեսի օգտակար ներածությունը:

  8. #8
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Մի քանի հազար հավատացյալ ԱՄՆ-ում մասնակցում է «Կյանքի մեկ ամիս» արշավին
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար

    Հյուսթոն. Փետրվարի 7-ից սկսած ամերիկյան Թեքսաս նահանգի մի շարք քաղաքներում տարբեր հարանվանությունների 35 եկեղեցիների մի քանի հազար հավատացյալներ կանցկացնեն մեկ ամիս այնպես, ասես դրանք այս աշխարհում իրենց կյանքի վերջին օրերն են: Այդ մասին հաղորդել է«CNL-News» տեղեկատվական գործակալությունը:
    Սուլֆուր Սփրինգս քաղաքի «The Way Bible» եկեղեցու ավագ պաստոր և արշավի համակարգող Ջոել Թայմեյերը կարծում է, թե ամենևին էլ բոլորը չեն պատկերացնում, թե ինչպես կանցկացնեն իրենց կյանքի վերջին 30 օրերը: Անցկացվող արշավի նպատակն էլ հենց հավատացյալներին կոչ անելն է ապրել այնպես, ասես իրենց մնացել է վերջին օրերն ապրել այս աշխարհում:
    Նախաձեռնող խումբը կհետևի ակցիայի մասնակիցներին և կֆիքսի նրանց կյանքում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները:

  9. #9
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Բոննում բացվել է ցուցահանդես` «Բյուզանդիա. շքեղություն և առօրեականություն»
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ «Սեդմիցա.Ռու»-ի համար


    Բոնն. Փետրվաի 26-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ցուցահանդեսների սրահում և Բոննի արվեստի թանգարանում բացվել է «Բյուզանդիա. շքեղություն և առօրեականություն» ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
    Ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի ամենատարբեր թանգարանների շուրջ 600 անգին գանձեր` ոսկե, արծաթե, մետաքսե և փղոսկրե իրեր, որոնք պատմում են Բյոզանդիայի կյանքի շքեղ և առօրեական կողմերի մասին:
    Ցուցադրությունն ընդգրկում է 324թ. Սբ. Կոսնտանտին Մեծ կայսեր կողմից Հռոմեական կայսրության հիմնադրումից ի վեր մինչև 1453թ. թուրքական զորքի կողմից երկրի գրավման ժամանակաշրջանը:
    Համակարգչային մի քանի անիմացիաներ և կարճամետրաժ մի քանի ֆիլմեր ցաւցահանդեսի այցելուներին տեղափոխում են Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի` Կոնստանդնուպոլսի գլխավոր հրապարակները, ինչպես նաև Եդեիսա, Թեսալոնիկ, Պերգամոն, Հալեպի մոտ գտնվող Սիմեոն քաղաքները և Սինայ Լեռան վրա գտնվող Սբ. Եկատերինա վանքը:
    Բոննի թանգարանների և Մայնցի հռոմեագերմանական կենտրոնական թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 13-ը:

  10. #10
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Երուսաղեմում հայտնաբերվել է 1500 տարվա վաղեմության փողոց
    Աղբյուրներ` «Բլագովեստ-ինֆո» / «Սեդմիցա.Ռու»

    Երուսաղեմ. Երուսաղեմի հին քաղաքի Ջաֆա դարպասներից դեպի արաբական շուկա տանող փողոցի վերանորոգման ընթացքում իրականացվող հնագիտական գտածոները հաստատել են Սուրբ քաղաքի պլանի ստույգ լինելն այսպես կոչված Մադաբայի քարտեզին: «Zman.com»-ը հաղորդել է, որ այդ մասին փետրվարի 10-ին հայտնել են Իսրայելի հնագիտակական վարչությունում:
    Մադաբայի քարտեզը խճանկարային քարտեզ-պաննո է` նկարված Հորդանանի Մադաբա քաղաքի Սբ. Գևորգ ուղղափառ եկեղեցու հատակին: Այն Սբ. Երկրի ամենահին քարտեզն է: Ստեղծվելով բյուզանդացի վարպետների կողմից 6-րդ դարում, քարտեզը կրկին հայտնաբերվել է 19-րդ դարում, Հուստինանոս մեծ կայսեր դինաստիայի կառավարման շրջանին վերագրվող հին եկեղեցու տեղում նորի կառուցման ընթացքում: Քարտեզի կենտրոնում Երուսաղեմի սխեմատիկ պատկերն է, որտեղ աչքի են ընկնում Տիրոջ Գերեզմանի եկեղեցին և քաղաքային բազմաթիվ դարպասները: Ըստ քարտեզի` արևելյան կողմից Երուսաղեմ էին մտնում հսկայական դարպասներով: Ճանապարհը բերում էր ուղիղ դեպի կենտրոնական և, ըստ էության` քաղաքի այդ մասի միակ փողոցը: Արդեն շատ տասնամյակներ մասնագետները քարտեզը համարում են շատ ճգրիտ և հուսալի, սակայն մինչ այժմ չի հաջողվել գտնել այդ գլխավոր փողոցի գոյության ապացույցը:
    «Մշակութային մի քանի շերտերի տակ` ներկայիս փողոցի մակերեսի տակ 4,5 մետր խորության վրա, մենք հայտնաբերել ենք հսկայական քարե սալիկներ, որոնցով սալարակված էր հինավուրց Սուան փողոցը: Յուրաքանչյուր սալիկի երկարությունը համարյա 1 մետր է»:
    Սուան փողոցի կողքով անցնող Դավիթ փողոցի հնագիտական պեղումները հնարավոր են դարձել միայն այն բանից հետո, երբ Երուսաղեմի զարգացման վարչությունը մի քանի ամիս առաջ սկսեց Հին քաղաքի հիմնական մուտքերից մեկի ինֆրակառույցի կատարելագործման աշխատանքները: Եվ ահա, այդ պեղումների շնորհիվ էլ ցնցող հայտանգործություն կատարվեց` գտնվեց առնվազն 1500 տարվա վաղեմության փողոցը:

  11. #11
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Մեխիկոյի կենտրոնական հրապարակում գտնվել է հին ացտեկների հեթանոսական սրբավայր
    Աղբյուր`«Սեդմիցա.Ռու»


    Մեխիկո. ացտեկների հոյակապ սրբավայրի մասին հիշատակել են դեռևս իսպանացի կոնկիստադորները: 5 դար շարունակ քամիների աստված Էէկատլի տաճարը գտնվել է Մեխիկոյի մայր տաճարի մոտ գտնվող հրապարակի տակի ավերակներում և հայտնաբերվել բոլորովին պատահականորեն` պեղումների ընթացքում: Ըստ մեքսիկական օրենքների` նման դեպքերում տարածքը նախ ուսումնասիրում են հնագետները:
    «Մենք գործ ունենք կլոր ձև ունեցող շենքի հետ, որը հավանաբար կոնաձև տանիք ուներ: Ենթադրում ենք, թե տաճարը նվիրված էր ացտեկների առասպելաբանության մեջ քամիների աստված Էէկատլին: Նա էր ստեղծում քամի և միաժամանակ ճանապարհ բացում անձրևների աստծո` Տլալոկի համար: Նա համարվում էր նաև ացտեկների պանթեոնի գլխավոր աստծո` Կետցալկոատլի մարմնավորումներից մեկը», - պատմել է հնաբան Ռաուլ Բարերը:
    Տաճարը կառուցվել է XV դարի վերջին` ացտեկների կայսրության ծաղկման շրջանում: Հետազոտողները գտնում են, որ հենց տաճարն է եղել ացտեկների մայրաքաղաքի սիրտը:

  12. #12
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Օրենբուրգում աշխատանքը կսկսի «Գթասրտության տրոլեյբուս»-ը
    Աղբյուրներ` «ՌԻԱ Նովոստի» / «Սեդմիցա.Ռու»


    Օրենբուրգ. Օրենբուրգում սկսվել է «Կատարիր բարիք» ակցիան` նվիրված Մեծ Պահքին: Ակցիայի շրջանակներում քաղաքով կշրջի «Գթասրտության հատուկ տրոլեյբուս»-ը` նախատեսված անտուն մարդկանց օգնության համար: Այդ մասին հաղորդել է Օրենբուրգի թեմի մամլո ծառայության ներկայացուցիչը:
    «Օրենբուրգի և Բուզուլուկի Վալենտին միտրոպոլիտի օրհնությամբ Մեծ Պահքի ընթացքում Օրենբուրգի և Բուզուլուկի թեմի սոցիալ-միսիոներական գործակալությունն Օրենբուրգի վարչակազմի հետ համատեղ իրականացնում է «Կատարիր բարիք» ակցիան: Ուղղափառ եկեղեցին միշտ օգնում է աղքատներին և տառապյալներին, առավել ևս ընդունված է դա անել պահոց շրջաններում», - ասել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
    Նրա խոսքերով` կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվածների, պարզ ասած` անտուն մարդկանց համար կազմակերպվելու է տաք սնունդ: Նրանք ուտելիք կստանան «գթասրտության տրոլեյբուս»-ում` ակցիայի համար հատուկ սարքավորված տրոլեյբուսում, որը ճաշի ժամից մինչև ընթրիքի ժամը հերթապահելու է Օրենբուրգի երկաթուղային կայարանի մոտի հրապարակում, որը սովորաբար քաղաքի անտուն մարդկանց հիմնական հավաքատեղիներից մեկն է:
    Դրանից բացի, այդ կարիքավոր մարդկանց բժշկական, իրավաբանական կամ այլ սոցիալական օգնություն կցուցաբերեն համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր նույնպես կհերթապահեն այդ նույն տրոլեյբուսում: Նախատեվում է նաև տաք կոշկեղենի և հագուստի տրամադրում և ուժերի ներածին չափով անհրաժեշտ այլ օգնություն», - ավելացրել է մամլո ծառայության ներկայացուցիչը:
    «Գթասրտության տրոլեյբուս»-ը կխնամի քաղաքի անտուն մարդկանց Մեծ Պահքի ամբողջ ընթացքում: Ակցիան կավարտվի ապրիլի 4-ին:

  13. #13
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Աշխարհում կաթոլիկների թիվը հասել է 1,166 միլիարդի
    Աղբյուրներ`”VIS” / “CNS” / «Բլագովեստ-ինֆո»/ «Սեդմիցա.Ռու»

    Վատիկան. Աշխարհում կաթոլիկների թիվը հասել է 1,166 միլիարդի. այսպիսին են Կաթոլիկ եկեղեցու “Annuario Pontificio” ամենամյա տեղեկագրում բերված տվյալները: Տեղեկագրի նոր համարի առաջին օրինակը Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն հանձնել է Հռոմի Բենեդիկտոս XVI պապին:
    “Annuario Pontificio”-ում բերվում են հավատացյալների թվի մասին տվյալներ 2007թ. վերջի դրությամբ, որոնք այսօր մատչելի տվյալներից ամենավերջինն են: Մեկ տարի առաջ հրապարակված նախորդ վիճակագրության համեմատ` աշխարհում կաթոլիկների թիվն աճել է 19 միլիոնով կամ 1,7%-ով:
    Մոլորակի վրա կա 5002 կաթոլիկ եպիսկոպոս, և այդ թիվը մի քիչ ավելին է, քան 2000թ.: Միայն վերջին տարում Բենեդիկտոս XVI պապը ստեղծել է եպիսկոպոսական 9 նոր ամբիոն և մեկ առաջնորդություն:
    2000թ. համեմատ կաթոլիկ հոգևորականների թիվը 405,178-ից աճել է 409,166-ի (2008թ. տվյալներ): Կղերականների թվի աճ է դիտվում Աֆրիկայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, իսկ Եվրոպայում շարունակվում է հոգևորականների և ճեմարանականների թվի նվազում:
    Բոլոր կաթոլիկ հոգևորականների 47%-ից ավելին ծառայում է Եվրոպայում, 30%-ը` Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, 13,2%-ը` Ասիայում, 8,7%-ը` Աֆրիկայում և 1,2%-ը` Ավստրալիայում և Օկեանիայում:
    Հազարամյակի առաջին տասնամյակում վանականների թիվը կրճատվել է 801,100-ից 739,000-ի: Նրանց թիվը նվազում է ամենուր` բացի Աֆրիկայից և Ասիայից:
    “Annuario Pontificio”-ում թվարկված են Կաթոլիկ եկեղեցու բոլոր թեմերը, եպիսկապոսները, կարդինալները և նրանց հետ կոնտակտային տեղեկատվություն` վիճակագրական տվյալների հետ միասին, հռոմեական կուրիայի հաստատությունների բոլոր ղեկավարները և պաշտոնական անձինք: Տեղեկագրում կարելի է գտնել նաև աշխարհում Վատիկանի բոլոր պապական նվիրակությունների և դիվանագիտական առաքելությունների, Սրբազան Աթոռում տարբեր երկրների դեսպանատների, միաբանական օրդենների (ներառյալ նրանցից յուրաքանչյուրի շուրջ վիճակագրություն), շտաբակայանների և կաթոլիկ ուսումնական հաստատությունների կոնտակտային տվյալները:
    Կաթոլիկ եկեղեցու առաջին ամենամյա տեղեկագիրը`“Annuario Pontificio”-ի նախօրինակը, տպվել է 1716թ. Հռոմում:

  14. #14
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Բենեդիկտոս XVI պապն այցելել է Հռոմի կայարանում գտնվող աղքատների տուն
    Աղբյուր` «Սեդմիցա.Ռու»


    Հռոմ. Հռոմի Բենեդիկտոս XVI պապը կոչ է արել իշխանությանը և մասնավոր անձանց «կրկին բացահայտել գթասրտության արժեքները» հատկապես մեր աշխարհում, որտեղ «գերիշխում է օգուտին և սեփական շահերի պաշտպանությանը հետամուտ լինելու տրամաբանությունը»: Այդ հայտարարությոնը պապն արել է փետրվարի 14-ին աղքատ և անտուն մարդկանց կենտրոն այցի ընթացքում, որը կազմակերպվել է մարյաքաղաքի կենտրոնական «Տերմինի» կայարանում: Այդ մասին հաղորդել է “Newsru.com”-ը` հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
    Այդ թեման պապը շարունակել է ավանդական կիրակնօրյա “Angelus Domini” («Տիրոջ հրեշտակ») աղոթքի ընթացքում, որը նա արտասանել է իր աշխատանքային սենյակի պատուհանից, որը նայում է Վատիկանի Սբ. Պետրոս հրապարակին:
    «Օգնությունն աղքատներին քրիստոնյաների գլխավոր խնդիրներից մեկն է», - ասել է Հռոմի պապը: Այդ նույն ուղերձում պապը նշել է, որ «քրիստոնեական արժեքները Եվրոպայի միասնության հիմքն են»:
    Ողջունելով լեհ ուխտագնացներին, Բենեդիկտոս XVI պապը հիշեցրել է հին մայրցամաքի սուրբ հովանավորներ առաքելահավասար Կիրիլ և Մեֆոդի սլավոն քարոզիչների հոգևոր դերի մասին և ընդգծել, որ «խաչով կնքումը, Քրիստոսի Ավետարանը և սրբակյաց կյանքն ըստ ավետարանական պատվիրանների Եվրոպայի ժողովորդների հոգևոր ուժի հիմքն են»: Նա աղոթքով խնդրել է սլավոն առաքյալներին շարունակել «տանել ժողովուրդներին հավատի ճանապարհով»:
    Նույն օրը հովվապետը շնորհավորել է ասիացի ժողովուրդներին, «մասնավորապես Չինաստանի, Վյետնամի և այլ երկրների բնակիչներին ըստ լուսնային օրացույցի Ամանորի առիթով, որի նշումն ըստ պապի` «օգնում է ամրապնդել այդ ժողովուրդների մշակույթում խորապես արմատակալած բարոյական և հոգևոր ժառանգությունը»:

  15. #15
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միջեկեղեցական լուրեր

    Եվրամիությունը ձևավորել է հատուկ ասոցիացիա քրիստոնյաների իրավունքների պաշտպանության համար այն երկրներում, որտեղ քրիստոնյաներին հետապնդում են
    Աղբյուր` Անատոլի Խոլոդյուկ` հատուկ <<Սեդմիցա.Ռու>>-ի համար


    Հռոմ. Եվրամիությունը ձևավորել է հատուկ ասոցիացիա քրիստոնյաների իրավունքների պաշտպանության համար այն երկրներում, որտեղ քրիստոնյաներին հետապնդում են: Այդ մասին հաղորդում է CNL-NEWS լրատվական գործակալությոնը` հղում անեկլով CHRISTIAN TODAY-ին:
    <<Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ և որոշում ենք, թե ինչպիսի երկկողմանի գործողություններ կարող են ձեռնարկվել Եվրոպայի և առանձին երկրների միջև, որտեղ վտանգված են քրիստոնյաների իրավունքները>>, - ասել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին:
    <<Ներկայումս ուսումնասիրվում է այն հարցը, թե ԵՄ ինչ միջազգային նախաձեռնություններ կարող են ընդունվել, որպեսզի այդ խնդիրն առավել հստակ դիտարկվի:
    “Avvenire” իտալական թերթի հետ հարցազրույցում Ֆրատինին նշել է, որ մինչև ապրիլի վերջը կմշակվի հատուկ հրահանգ եվրոպական դեսպանների համար, որտեղ շեշտը կդրվի քրիստոնեական կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքի վրա:
    Այդ փաստաթուղթը կօգնի <<ավելի սևեռուն հետևել քրիստոնեական կրոնական փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքին>>, առաջին հերթին` քրիստոնյաների հանդեպ վերաբերմունքին այն երկրներում, որոնք արժանի են <<հատուկ ուշադրության>>:
    Իր գործունեության մեջ ԵՄ-ը մտադիր է ուսումնասիրել այն փաստաթղթերը, որոնցում կա մանրակրկիտ ուսումնասիրություն քրիստոնյաների հետապնդման մասին ամբողջ աշխարհում և հատկապես այն երկրներում, որտեղ կրոնական ազատության առումով իրավիճակը սահմանվում է որպես հետապնդում:
    Այդ ցանկում առաջինների թվում են Հյուսիսային Կորեան, Իրանը, Սոմալին և Սաուդյան Արաբիան:
    Ֆրատինին ընդգծել է միաբան երկրների խմբի գոյության անհրաժեշտությունը, որոնք կարող են հանդես գալ ի պաշտպանությոն քրիստոնյաների, որպեսզի նրանք դավանեն իրենց հավատն աշխարհի ցանկացած երկրում:

    araratian-tem.am

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բնավերություն... նորանոր վտանգավոր լուրեր
    Հեղինակ՝ Sunny Stream, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 144
    Վերջինը: 22.10.2019, 11:12
  2. Լուրեր կարդալու սովորություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2015, 20:14
  3. Ռեպ լուրեր
    Հեղինակ՝ Raul Gonsalez, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 05.05.2012, 13:08
  4. Ադրբեջանի խոցելի կողմերը. լուրեր և մեկնաբանություններ
    Հեղինակ՝ Hamshentsi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 163
    Վերջինը: 29.12.2009, 22:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •