Գրենք մեր բակի անցուդարձի, մեր բակում ժամերով նարդի և շախմատ խաղացող պապիկների, մեր բակում երբևէ հանդիպաց ամենահետաքրքիր դեպքի մասին, ու ինչու՞ չէ, մեր բակում մեր անելիքի մասին…
Գրենք մեր բակի անցուդարձի, մեր բակում ժամերով նարդի և շախմատ խաղացող պապիկների, մեր բակում երբևէ հանդիպաց ամենահետաքրքիր դեպքի մասին, ու ինչու՞ չէ, մեր բակում մեր անելիքի մասին…
Սերխիո (10.02.2010)
Ձայնալար (10.02.2010)
Քանի թեման լրիվ չի վերածվել հայկական ավանդական բողոքավայրի, ես արագ–արագ պատմեմ մեր բակի մասին։
Մեր բակը շատ հավես բակ է՝ բազմազան բույսերով՝ ծառերով, սիրուն ծաղիկներով, թփերով լիքը։ Ափսոս, մի քիչ անմարդաբնակ է, բայց դե հաշվի առնելով մեր շենքերի ձայնամեկուսացման տխուր վիճակը, երևի լավ է, որ անմարդաբնակ է, թե չէ կցնդեինք... Մեր շենքում ապրում են հիմնականում պապիկներ ու տատիկներ, վերջիվերջո, իզուր չի, որ մեր քաղաքիկը մի անգամ ճանաչվել է ԱՄՆ–ի լավագույն վայրը՝ թոշակի գնալու համար։ Ու անմարդաբնակությունը երևի մասամբ նաև դրանով է պայմանավորված։ Էստեղ, ի տարբերություն հայկական բակերի, ոչ պապիկներն են նարդի խաղում տաղավարում, ոչ ջահելներն են հավաքվում պատերի տակ, ոչ էլ նույնիսկ երեխաներ են խաղում խոտերի մեջ կամ ասֆալտին։ Պապիկները չգիտեմ ինչու չեն հետաքրքրվում բակով, բայց երեխաների հարցը քիչ թե շատ պարզ է. երեխաների՝ բակում խաղալու համար նախ և առաջ պետք է երեխաների առկայություն, ինչը, ցավոք, նույնպես չկա, համենայնդեպս, ըստ իմ դիտարկումների։ Մի ժամանակ մի երիտասարդ ընտանիք էր ապրում մեր շքամուտքում, երկու փոքրիկ երեխա ունեին։ Ճիշտ է, իրենց չէին կոտորում բակում խաղալով, բայց մի երկու անգամ տեսել եմ, որից մի անգամը աշնանն էր, հավեսով գզվռտվում մեր բակի միակ հսկայական ծառի տակի խաշամի մեջ ու չորացած տերևները ցպնում իրար վրա։ Բայց մի քանի ամիս առաջ ընտանիքը մեր շենքից տեղափոխվեց։ Ուրիշ երեխաներ դեռ չեմ տեսել ոնց որ...
Մեր բակում սովորաբար միայն երկու ձայն է լսվում. մեկը բակի ասֆալտն ու խոտածածկ հատվածը մաքրող մեքենայի աղմուկն է, մյուսը՝ մեր հարևան կիսացնդած ծերուկ Վինիի բարձրախոսային գոռգոռոցը՝ հինականում մենախոսության տեսքով, որը մի ժամանակ մեզ համար զարթուցիչի դեր էր տանում. ամեն օր առավոտ գիշերով քնից սարսափահար վեր էինք թռչում էդ ձայնից, հետո սովորեցինք, իսկ որոշ ժամանակ անց քիչ–քիչ պակասեց, ու հիմա արդեն հազվադեպ ենք լսում։
Ոնց որ թե էլ բան չկար մեր բակում... Հետո որ հիշեմ, էլի կգրեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այ այսպիսի պատմություններ մեր բակում
Ուրեմն... մեր բակը...
Մեր թաղամասի ամենաաշխույժ բակն է՝ անգամ շքամուտքի դռան մոտ միշտ երիտասարդներ են կանգնած լինում ու ստիպված շենք մտնելու համար պետք է մի քանի հոգու վրաերթ անենք...լավ շեղվեցի
Սովորական բակա՝ մի քանի հատ ծառ կա, որոնք շատ մեծ խստությամբ հսկվում են: Մեր բակում նստարանները անգամ բաշխված են՝ յուրաքանչյուր սերնդի ներկայացուցիչը գիտի, թե ինքը որտեղ է նստելու: Մի հատ ընկույզի ծառ ունենք, որի տակ նստելու պատիվը տրված է կանանց: Երևի տղամարդիկ գիտեն, որ ընկույզի ծառի տակ երկար չի կարելի նստել՝ էտ պատճառով էլ դա են տվել կանաց, որ հանկարծ չմոռանան իրենց իրական առաքելությունը էս երկրի վրա: Լիքը երեխեք ունենք՝ էնքան շատ են, որ ամռանը իջնում ես բակ թվում է թե եկել ես ինչ որ միջոցառման՝ անընդհատ աղմուկ կա՝ մի կողմից փողոցով անցնող մեքենանաերի ձայնը, մյուս կողմից էլ երեխաների ղժժոցը՝ էսքանին էլ ավելացրած կանանց քչփչոցը ու նարդի խաղացողների գոռուն գոչյունները: Տարին երկու անգամ բնակիչներով որոշում ու իրականացնում են շաբաթօրյակ՝ մեկ էլ կտեսնես ավելներն առած մաքրում են, նստարանների ներկերի թարմացում են կազմակերպում: Ասեմ, որ էս բոլորի նախաձեռնողը իմ տակի հարևան Արտակն է, որը չնայած որ իմ կարծիքով շատախոս է, բայց եթե ինքը չլիներ մեր բակը բակի նման հաստատ չէր լինի: Ասել, որ մեկը մյուսի ուրախությամբ չեն ուրախանում, կամ տխրությամբ չեն ցավում՝ սխալ կլինի, բայց ոնց ես եմ նկատել ամեն մեկի հետ կատարվաղ իրադարձությունը ահագին խոսակցության թեմա է տալիս՝ երկար ժամանակ: Հա մի տատիկ էլ ունեինք, որ ամեն առավոտ պարտադիր շենքի չորսբոլորը պետք է մի քանի պտույտ աներ, անգամ մարդիկ քմծիծաղով ասում էին, որ տատը շփոթել է եկեղեցու տեղը...տատիկ ունեինք, որ անպայման երեխեքի հետ պետք է կռվեր, պապիկ ունեինք որ երեխեքի հետ նարդի էր խաղում...ափսոս իրենք հիմա էլ չկան:
Ինչևէ մեր բակը լավն է՝ չնայած ես ինքս էտ նստարաններից պասսիվ օգտվող եմ ու կանացի քչփչոցներին չմասնակցող... բայց մի տեսակ էտ աղմուկ աղաղակներին սովորել եմ ու եթե երբեմն տաք օրերին բակում ոչ մեկի չեմ տեսնում սկսում եմ անհանգստանալ՝ հո՞ բան չի պատահել:
Սովորական բակ որտեղ ապրում եմ ես և ելի շատ մարդիկ:Սովորական ավտոտնակներ (որոնցից մեկը մերն է),նստարան իր սեղանով և այլն…
Դե երևի բոլորի բակում ել լինում են ամենորյա կռիվներ՝ որոնց կողքով չես կարող անտարբեր անցնես և պետք է խառնվես:Դե ինձ ոնց երևումա բոլորի բակում ել նույն պատկերնա ինչ մերը:
Մեր բակը... Հեհե: Էսօր հայտնաբերվեց, որ ես ու ակումբցիներից մեկը գրեթե հարևաններ ենք, ու բալկոնից իրար ձեռքով էինք անում: Էս մեր բակում պատահած ամենահետաքրքիր դեպքն էր վերջին 2 տարվա մեջ:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Lord (26.04.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
AniwaR (25.03.2010)
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Cassiopeia (26.03.2010), Դեկադա (26.03.2010), Ռուֆուս (26.03.2010)
Նոստալգիկ տրամադրություն հայտնվեց մի-քիչ մտածեցի մեր բակի մասին: Մեր բակը մի երկար փողոց է: Ոչ ընդհանուր խաղահրապարակ կա, ոչ էլ ծառեր, բայց մարդիկ իրար հետ շփվելու համար դուրս են գալիս կանգնում ու զրուցում/մեղմ ասեցի էլի, զրույցը բնականաբար բամբասանք է ներառում/ Շատ եմ սիրում մեր բակը, որովհետև լավ հուշեր ունեմ...
Ժամանակին բակի ակտիվ անդամներից էի դպրոցից տուն էինք գալիս, արագ դաս անում ու վազում բակ:Էնքաաան էինք խաղում ու շատ բարձր ճիչերով, որ փողոցի վերևի մասում ապրողները քշում էին ներքևի հատված, ներքևի հատվածի մարդիկ՝ վերև: Այդպես քոչվորի նման խաղում էինք ու խաղում: Դե ամեն դեպքում փողոց է . մեքենաներ են գնում գալիս ու շատ դաժան էր, երբ “յոթ քար” էինք խաղում ու մեքենան խախտում էր քարերի դասավորությունը ու մեր խաղը հարամ անում: Մոտ ութերորդ դասարանից հետո ժամանկս խտացավ, հետաքրքրություններս էլ փոխվեց ու ես էլ չէի մասնակցում բակի կյանքին: Բայց անընդհատ զարմանում էի, թե ինչու փոքր սերունդի երեխաները չեն խաղում: Երեկ տուն էի գալիս ու տեսա մի խումբ երերխաներ բակում ֆուտբոլ էին խաղում` շատ ուրախացա, բայց ամենակարևորն այն էր, որ ֆուտբոլի դարպասի փոխարեն, մեր դարպասն էր ծառայոմ ու նենց էլ ձայն էր գալիս ամեն դխկոցից: Միևնույն է ուրախ էի, որ բակում աշխուժություն էր:
Սա էլ մեր բակը...
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
yerevanci (26.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ