Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
Ցանկացած աղանդավորի որ լսես, միայն ինքը մեկ էլ իրա հետ նեյնիմ անողները գիտեն "ճշմարիտ ուղին"...
Աղանդների դեմ պետք է պայքարել առանց խորանալու, թե "ինչ ճիշտ բան են ասում", քանի որ շատ լավ հայտնիա դրանց ասածն էլ արածն էլ:
Կարճ ասած` խմբերը ցրել, դրսից քարոզողներին արտաքսել, հակառակողներին` գիլյոտին:
Ժամանակին Կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներին, որ առաջարկեին թույլ տալ այլ կուսակցությունների գոյությունը, որից քաղաքական համակարգը կշահեր, նրանք անգրագիտորեն կպատասխանեին, որ ճիշտը միայն իրենք են ու պետք չէ այլ կուսակցությունների գոյություն ու "նոր" բան քարոզողներին կարտաքսեին: Բայց վերջիններս շատ բաներ հաստատ կուզենային փոխել դեպի լավը: Մի՞թե վատ է, երբ քարոզում են, որ մի խաբի, մի շնանար, պատվիր ծնողներիդ, սիրիր ընկերներիդ (իհարկե եթե դրա հետ մեկտեղ Աստվածաշնչիծ դուրս բաներ չեն խոսում, ինչպես օրինակ Եհովայի վկաները): Երևի պատճառը այն է, որ մարդիկ սիրում են մեղքերի մեջ ապրել, որովհետև դա մեծ մասամբ մարմնի ցանկությունն է, ու երբ ինչ-որ մեկը ասում է, որ դա սխալ է. ապա միանգամից սկսվում են փնտրտուքներ, որ մերժեն քարոզողի ասածները: Մարդկանց մեծ 70 տարի առանց Աստծո ապրել է ու սովորել այդ կյանքին, իսկ հիմա ահա լսում է, որ սխալ է. հասկանում եմ շատ դժվար է:
Բայց արթնությունը շարունակվում է Հայաստանում: