Ճիշտ ես տեսնում կրոնի և ազգային հոգեկերտվածքի կապը: Բայց հենց հաջորդ պահին էլ հայտնում ես, թե ավելի լավ է մահմեդական դառնալ, քան ընդունել քրիստոնեական ուղղության որևէ այլ հավատք:
Տարօրինակ է:
Հավատքը հենց հավատալու վրա է հիմնված: Այն պատկերացումների մի ընդհանրություն է, որին կամ հավատում ես, կամ ոչ: Մենք, հայերս բախտ ենք ունեցել նախապես քրիստոնական ճամբարում գտնվելու, և դրանով մեզ ավելի սրտամոտ ենք զգում ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին: Քրիստոնեական հավատքը դա շատ ավելին է, քան եկեղեցին: Այն աշխարհայացք է, կյանքի փիլիսոփայություն է, որը հենց ստեղծել է ժամանակակից զարգացած արևմտյան աշխարհն իր արժեհամակարգով: Ու հայկական կամ ռուսական օրթոդոկսությունն էլ ոչ թե մասնակցել է այդ պրոցեսին, այլ միայն խանգարել է: Հենց մշտապես ռևֆորմացվող արևմտյան քրիստոնեությունը, նրա ամենաառաջ գնացած թևը- բողոքականությունը սկզբնավորեց ժամանակակից ժողովրդավարությունը:
Քո այլ գրառումներում դու հանդես ես գալիս որպես այդ արժեքների երկրպագու ու մեկ էլ այս քո գրառմամաբ դու ավելի ես կողմնակից մահմեդականությանը, , քան ռեֆորմացված քրիստոնեությանը:
Անձամբ ես աթեիստ եմ: Բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինի այն աշխարհը, ուր միայն աթիստական պարզությունը կիշխի: Դրա համար հաճախում եմ եկեղեցի, խոսում-շփվում բողոքական հավատացյալների հետ, ուրախանում, որ նրանք դեռ կան, իսկ ես էլ կամ նաև նրանց շնորհիվ:
Հայկական եկեղեցին այս ամենից հեռու է: Ես այն համարում եմ որպես մեր ազգային-պետական դժբախտությունների, իսկ ներկայումս էլ մեզանում տիրող կեղծիքների ակունքը: Բայց դա բավարար չէ, որպեսզի ես կողմնակից լինեմ շարժվել առաջ որպես ոչ-քրիսոնյա, այլ մահմեդական:
Ինչ վատ կլիներ, որ հայ հավատացյալները բողոքական լինեին, այլ ոչ թե ներկա կաթողիկոսի հոտի անդամները՞

Քննություններդ ոնց հանձնեցիր՞
Էջանիշներ