Ուռաաաաաաաաաա, բոլոր ցուցադրվող մրցումներին հետևելու եմլավ է, որ արդեն 2-րդ անգամն է հանրայինը ձմեռային օլիմպիադան ցուցադրում է
![]()
ԱՄՆ-ն գլխավորում է աղյուսակը
Կանադայում ընթացող 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերում առայժմ ամենաշատ մեդալներ նվաճել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
1 ԱՄՆ
2 Հավ. Կորեա
3 Հոլանդիա
3 Սլովակիա
3 Շվեյցարիա
6 Կանադա
6 Գերմանիա
6 Լեհաստան
9 Ավստրիա
9 Ֆրանսիա
9 Ռուսաստան
Վերջին խմբագրող՝ yerevanci: 14.02.2010, 15:07:
Ապե Ջան (14.02.2010)
Վրացի բոբսլեիստ Նոդար Կումարիտաշվիլին դարձավ 9-րդ մարզիկը, ով մահացել է Օլիմպիական խաղերի ընթացքում, կամ դրանց նախաշեմին։
Կումարիտաշվիլին 9-րդն է
1960 թվականին Հռոմում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում մահացավ Դանիան ներկայացնող հեծանվորդ Կնուտ Յենսեն Էնեմարկը՝ թմրադեղերի օգտագործման պատճառով։ Հաջորդ Օլիմպիադային՝ 1964 թվականին Իսբրուկում, Ավստրալիան ներակայցնող լեռնադահուկորդ Ռոսս Միլնը մահացավ խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, մարզումների ընթացքում։ Հենց այդ մարզումների ընթացքում մահացավ նաև Կազիմիր Կայ-Սկրժիպեսկիյը (Լեհաստան, բոբսլեյ)։
Իսրայելի հավաքականի 5 մարզիկ՝ ծանրորդներ Յոսեֆ Ռոմանոն, Դավիդ Բերգերը, Զեեվ Ֆրիդմանը, ըմբիշներ Էլիեզեր Հալֆինն ու Մարկ Սլավինը, ինչպես նաև 4 մարզիչներ ու 2 մրցավար, մահացել են 1972 թվականին Մյունխենում կայացած Օլիմիական խաղերի ընթացքում գրանցված պաղեստինցիների ահաբեկչական հարձակման արդյունքում, հայտում է Весь спорт-ը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ