Մոտենում է ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Փետրվարի 13-ից Հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերով կհեռարձակի օլիմպիական խաղերը Վանկուվերից
Մոտենում է ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը: Փետրվարի 13-ից Հանրային հեռուստատեսությունը ուղիղ եթերով կհեռարձակի օլիմպիական խաղերը Վանկուվերից
Հայաստանն «Օլիմպիադա-2010»-ում կներկայացնեն 4 մարզիկներ: Խոսքը դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանի (Աշոցք, արագավազք և 15 կմ), Քրիստինե Խաչատրյանի (Գյումրի, արագավազք և 10 կմ), լեռնադահուկորդներ, ամերիկահայ Անի-Մաթիլդա Սերեբրակյանի և Արսեն Ներսիսյանի (Ծաղկաձոր, երկուսն էլ` հսկա ոլորավայրէջք և ոլորավայրէջք) մասին է:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն արդեն ստացել է ՄՕԿ-ի պաշտոնական գրությունը, որով հաստատվում է նշված մարզիկների մասնակցությունը:
Yellow Raven (09.02.2010), Ձայնալար (09.02.2010), Ռուֆուս (10.02.2010)
Ուռաաաաաաաաաա, բոլոր ցուցադրվող մրցումներին հետևելու եմլավ է, որ արդեն 2-րդ անգամն է հանրայինը ձմեռային օլիմպիադան ցուցադրում է
![]()
ԱՄՆ-ն գլխավորում է աղյուսակը
Կանադայում ընթացող 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերում առայժմ ամենաշատ մեդալներ նվաճել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները:
1 ԱՄՆ
2 Հավ. Կորեա
3 Հոլանդիա
3 Սլովակիա
3 Շվեյցարիա
6 Կանադա
6 Գերմանիա
6 Լեհաստան
9 Ավստրիա
9 Ֆրանսիա
9 Ռուսաստան
Վերջին խմբագրող՝ yerevanci: 14.02.2010, 15:07:
Ապե Ջան (14.02.2010)
Վրացի բոբսլեիստ Նոդար Կումարիտաշվիլին դարձավ 9-րդ մարզիկը, ով մահացել է Օլիմպիական խաղերի ընթացքում, կամ դրանց նախաշեմին։
Կումարիտաշվիլին 9-րդն է
1960 թվականին Հռոմում կայացած ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում մահացավ Դանիան ներկայացնող հեծանվորդ Կնուտ Յենսեն Էնեմարկը՝ թմրադեղերի օգտագործման պատճառով։ Հաջորդ Օլիմպիադային՝ 1964 թվականին Իսբրուկում, Ավստրալիան ներակայցնող լեռնադահուկորդ Ռոսս Միլնը մահացավ խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ, մարզումների ընթացքում։ Հենց այդ մարզումների ընթացքում մահացավ նաև Կազիմիր Կայ-Սկրժիպեսկիյը (Լեհաստան, բոբսլեյ)։
Իսրայելի հավաքականի 5 մարզիկ՝ ծանրորդներ Յոսեֆ Ռոմանոն, Դավիդ Բերգերը, Զեեվ Ֆրիդմանը, ըմբիշներ Էլիեզեր Հալֆինն ու Մարկ Սլավինը, ինչպես նաև 4 մարզիչներ ու 2 մրցավար, մահացել են 1972 թվականին Մյունխենում կայացած Օլիմիական խաղերի ընթացքում գրանցված պաղեստինցիների ահաբեկչական հարձակման արդյունքում, հայտում է Весь спорт-ը։
Ի դեպ Կանադայի Վանկուվեր քաղաք արդեն մեկնել են Հայաստանի մարզիկները եւ մարզիչները, որոնք կմասնակցեն փետրվարի 12-28-ը Վանկուվերում կայանալիք 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Հայաստանի մարզական պատիրակության կազմում Կանադա են մեկնել մարզիչներ Սլավա Սարգսյանը, Լյովա Հարությունյանը,Գառնիկ Հակոբյանը, Սամվել Հակոբյանը, Ասատուր Պողոսյանը եւ Գագիկ Սարգսյանը, դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Քրիստինե Խաչատրյանը, լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը եւ Անի Սերեբրակյանը: Մինչ այդ Վանկուվերում էր արդեն գտնվում 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերին ՀՀ մարզական պատվիրակության ղեկավար, ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: Փետրվարի 6-ին Վանկուվերի օլիմպիական ավանում տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը:
Օլիմպիական խաղերը մեկնարկեցին. վրացական դրոշը սև ժապավենով էր
Ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկեցին վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլու ողբերգական մահով։ Չնայած սրան, խաղերի բացման շքեղ արարողությունը կայացավ։ Վրաստանի պատվիրակությունը ամբողջ կազմով պատվի շրջանը կատարեց սև շարֆերով, իսկ երկրի դրոշի վրա սև ժապավեն էր։
Խաղերի բացման արարողությունը նվիրվեց Կումարիտաշվիլուն, հավաքվածները հարգեցին նրա հիշատակը մեր րոպե լռությամբ։
Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն կոչ արեց Վրաստանի հավաքականի իրենց ուսերի վրա տանել մահացած ընկերոջ օլիմպիական երազանքը ու Օլիմպիադային մասնակցել՝ «Նոդարի ոգին պահելով սրտերում»։
Վերջին խմբագրող՝ yerevanci: 14.02.2010, 15:03:
առանց մեկնաբանության
Ձմեռային օլիմպիական 21-րդ խաղերում արեդն 16 երկիր նվաճել է մեդալ: Առայժմ, առաջին տեղում է Ֆրանսիան, որի ներկայացուցիչներից 2-ը դարձել են Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ֆավորիտ Գերմանիան 4 մեդալի է արժանացել, որից միայն մեկն է ոսկե:
1 Ֆրանսիա
2 Գերմանիա
3 ԱՄՆ
4 Կանադա
5 Հվ. Կորեա
6 Չեխիա
6 Հոլանդիա
6 Սլովակիա
6 Շվեյցարիա
10 Ավստրալիա
10 Նորվեգիա
10 Լեհաստան
13 Իտալիա
14 Ավստրիա
14 Խորվաթիա
14 Ռուսաստան
Բացման արարողությունը ո՞վ էր տեսել: Ինձ շատ դուր եկավ, իսկ ամենաշատը դուր եկավ այն, որ կազմակերպիչները խղճացել էին մեր ականջները և Սելին Դիոնին երգել չթողեցին![]()
I may be paranoid but no android!
Իտալիան 2 հատ բրոնզ է տարել ուռա՜
Բա երեկ տեսաք Բիաթլոնը վատ եղանակի պատճառով ոնց ֆրանսիացին հաղթեց, ու բոլոր ուժեղները մեդալ չտարանսիրում եմ էլի այս ձմեռային սպորտաձևերը
![]()

Առավոտ գեղասահքը նայել չկարողացա... Ի՞նչ եղավ...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ