ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն կախված է մասնավոր հատվածից՝
http://lurer.net/%D5%BD%D5%BA%D5%B8%...AB%D6%81/#3357
ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն կախված է մասնավոր հատվածից՝
http://lurer.net/%D5%BD%D5%BA%D5%B8%...AB%D6%81/#3357
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 24.08.2010, 04:05:
Venus (05.03.2010)
Օլիմպիադայի տապալման պատճառով Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահը հրաժարական է ներկայացրել
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Լենիդ Տյագոչևն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայտարարության տեքստն այսօր տարածել է Ինտերֆաքս (Интерфакс) գործակալությունը:
Կոմիտեի մամլո քարտուղարը մեկնաբանել է, թե հրաժարականի հետ կապված մանրամասներին չի տիրապետում, բայց ամեն դեպքում, հավանաբար, դա կապված է կանադական Վանկուվեր քաղաքում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականի անհաջող ելույթի հետ:
Հիշեցնենք, վերջին օլիմպիական խաղերին Ռուսաստանի հավաքականը օլիմպիադաների պատմության ընթացքում ամենաանհաջող ելույթն արձանագրեց, ընդհանուր թիմային հաշվարկում գրավելով միայն 11-րդ տեղը:
Թիմի անհաջողությունները խորը քննադատության ենթարկվեցին հայրենիքում: Խաղերի ավարտից հետո, խնդրին անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Նրանք, ովքեր պատասխանատվություն են կրել օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների համար, պետք չխուսափեն դրանից և հիմա: Պատասխանատու անձիք պետք է խիզախ որոշում ընդունեն և հեռանալու դիմում ստորագրեն…….եթե ի վիճակի չեն լինի, մենք կօգնենք նրանց այդ հարցում», - հայտարարել էր Մեդվեդևը:
Venus (05.03.2010)
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահը հրաժարական է տալիս
Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Լեոնիդ Տյագաչևը այսօր կհայտարարի իր հրաժարականի մասին։ Այդ մասին Весь спорт գործակալությանը մարտի 4-ին հայտնել է անձամբ Տյագաչևը։
«Վաղը ես հանդես կգամ Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին գեղեցիկ հայտարարությամբ։ Ո´չ Օլիմպիական խարտիայով, ո´չ Ռուսաստանի օրենսդրությամբ Ազգային օլիմպիական կոմիտեն պատասխանատվություն չի կրում հավաքականին Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար։ Բայց Վանկուվերի Օլիմպիական խաղերից հետո իրավիճակն այնքան է թեժացել, որ ես՝ որպես մարզիկ, մարզիչ, ղեկավար և պարզապես որպես հայրենասեր, հրաժարականի որոշում եմ կայացրել»,- մեկնաբանել է Տյագաչևը։
Հայտնի է, որ մարտի 11-ին կամ 12-ին կկայանա Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում կնշանակվի Օլիմպիական նիստի արտահերթ ընտրության ամսաթիվը։
Venus (05.03.2010)
Պուտինը շնորհակալություն է հայտնել Օլիմպիադայի մասնակիցներին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը վանկուվերյան Օլիմպիադայի մասնակիցներին շնորհակալություն է հայտնել արժանապատիվ ելույթների ու նվիրվածության համար:
«Ճիշտ է` նախորդ տարիների համեմատությամբ արդյունքները բավական համեստ էին, բայց մեր մարզիկների մեծամասնությունը ինքնամոռաց պայքարեց: Ուժեղը միշտ կարող է եզրակացություններ անել, գտնել սխալների սկզբնաղբյուրը, ուժեղը ձեռքերը չի իջեցնի, չի դավաճանի իր երկրպագուներին»,- նշել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր ձմեռային Օլիմպիական խաղերին:
«Մեր մարզիկներն արդար պայքարեցին, արդար հաղթեցին: Մենք հպարտանում ենք Ձեզանով և վստահ ենք, որ առաջիկայում նոր ու փայլուն հաղթանակների ականատեսը կլինենք»,- Պուտինի խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Venus (06.03.2010)
Ամենասեքսուալը Կարմենն է
Գերմանական Blick ամսագրի հարցման արդյունքում պարզվել է, որ Վակնուվերում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի ամենասեքսուալ մարզուհի է ճանաչվել Շվեյցարիան ներկայացնող Կարմեն Շաֆերը (կերլինգ)։ Քվեարկությանը մասնակցած ավելի քան 27.000 հոգուց 8000-ը (31%) իրենց ձայնը տվել են Շաֆերին։
Երկրորդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող լեռնադահուկորդուհի Ջուլիա Մանկուզոն է (17.74%), իսկ երրորդում՝ նրա հայրենակից, նույնպես լեռնադահուկորդուհի Լինդսեյ Վոնն է (10.1%)։
Venus (09.03.2010)
Առաջին դոպինգ սկանդալը Վանկուվերում
Լեհ դահուկորդուհի Կոռնելիա Մարեկի մոտ համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է դոպինգ: Այսպիսով մարզուհուն որակազրկել են 2 տարի ժժամկետով ու չի թույլատրվում նրա մասնակցությունը նաև Սոչի -2014 օլիմպիադային:
yerevanci (17.03.2010)
Մեկնարկել են Պարաօլիմպիական խաղերը
Վանկուվերում տեղի է ունեցել Պարաօլիմպիական խաղերի բացման արարողությունը:
Խաղերին մասնակցում է ավելի քան 600 մարզիկ աշխարհի 44 երկրներից։ Նրանք մեդալների համար կպայքարեն 5 մարզաձևերում՝ լեռնադահուկային սպորտ, դահուկային կրոս, բիաթլոն, քյոռլինգ, ձեռնասահնակի հոկեյ։
«Կանադայի համար մեծ պատիվ է առաջին անգամ հյուրընկալել Պարաօլիմպիական խաղեր-2010-ը։ Ողջունում եմ աշխարհի բոլոր մարզիկներին և հաջողություն մաղթում։ Առաջիկա 10 օրվա ընթացքում մենք կհիանանք ձեր ձեռքբերումներով, հոգու տոկունությամբ, հզորությամբ և վճռականությամբ»,- խաղերի բացման արարողության ժամանակ նշել է Հարփերը։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
tert.am
Օլիմպիական և պարաօլիմպիական խաղերում մեդալների արժնացած մարզիկները շատ հետաքրքիր պարգևներ են ստացել: Հովանավորներից մեկը եղել է «Կոկա-Կոլան», որից մարզիկները լեռնային հեծանիվներ են ստացել, իսկ մեկ այլ հովանվոր «Мясоград»-ը մեդալակիրներին խոստացել է առաջիկա 4 տարիներին նրանց ապահովել մսամթերով
ՀԳ: հա ասեմ նաև, որ պարգևատրումը եղել է Բելառուսում, և նվերները ստացել են օլիմպիական և պարաօլիմպիական խաղերում մեդալներ նվաճած բելառուսցի մարզիկները:
Venus (10.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ