Գենետիկական մասի "ես" -ը առաջնորդողն է, հիմքայինը, որը ի հայտ գալիս միայն էքստրեմալ իրավիճակներում: Իսկ հանգիստ իրավիճակներում այն քողարկված է լինում սոցիալական համակեցության թույլատրած նորմերով: Դրա համար են ասում մարդուն ճանաչելու համար ժամանակ է պետք:
Առնետների վրա մի հետաքրքիր փորձ կա արած, որը կապ ունի էգո-ի հետ: Ուրեմն տարբեր վանդակներից բերում մի վանդակ են լցնում 20 առնետ: Վանդակում կեր ստանալն էլ լծակով է սարքած: Առնետը պետք է սեղմի լծակը, որ կերը թափվի: Բայց լծակը սեղմվում է մի կետում, իսկ կերը թափվում է այլ կետում: Այդ պայմաններում ոչ մի առնետ չի մոտենում լծակին, հասկանալով, որ ինքը սեղմելու է, բայց ուրիշն է ուտելու: Մի քանի օր առնետների մեջ կատաղի կռիվներ են գնում, թե ով սեղմի- ով ուտի: Վերջապես կառուցվում է մի շղթա, որտեղ մի հարիֆ սեղմում է լծակը, իսկ մեջների շեֆը ուտում է, հետո արդեն ինչ որ կարգով մնացածն են ուտում մեկը մյուսի համար սեղմելով, բայց համաձայն շուստրի-հարիֆ սանդղակի:
Եթե տարբեր նմանատիպ վանդակներից շուստրիներին տեղափոխում են մի վանդակ, իսկ հարիֆներին մի այլ վանդակ, ապա երկու վանդակում էլ նույն սկզբնական կռիվներն են սկսվում, մինչև չեն ձևավորվում նոր շուստրի-հարիֆ սանդղակները:
Կարծում եմ շատ մոտ է մեր հասարակական սկզբունքներին ու դրանցում "ես"-ի դրսևորմանը:![]()
Էջանիշներ