Ժողովուրդ ջան մի-քիչ ճիշտ չհասկացա ձեզ, թե ինչն եք քննարկում: դուք քննարկում եք մարդու ես "ԵՍ-կոնցեպցիան"?
Եթե դա, ապա "Ես"ը որպես այդպիսին ձևավորվում է ինքնագիտակցության ձևավորման հետ, որը տեղի է ունենում 3 տարեկանում, երբ երեխան տարանջատում է իրեն արտաքին աշխարհից և սկսում է առաջին դեմքով խոսել ու հասկանալ, որ ինքը սուբյեկտ է, իսկ մինչ այդ նա իրեն դիմում է երրորդ դեմքով: Նա ծնվում է որպես անձ և ձևավորում սեփական անհատականությունը սոցիումում:
Թե այն , որ ծնվում է որոշակի գենետիկ նախադրյալներով , որոնք ժառագում է օրիանակ ծնողներից,որոնք կարող են դրսևորվել բնավորության գծերում?
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԱՉՔՈՎ ՉԵՍ ՏԵՍՆԻ, ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ԶԳՈՒՄ ԵՆ...
Եսլի ու չիլավեկա նետու ես-ա, էտը նադոլգո.
Chilly (01.03.2010)
Ժողովուրդ, ինձ մի հատ կբացատրե՞ք, թե ես չունենալը որն է։ Իմ խորին համոզմամբ, մարդը՝ անկախ իր բարոյական, մտավոր և այլ որակներից, չի կարող ես չունենալ։ Գուցե ճիշտ կլիներ նախ և առաջ պարզել, թե ինչ ենք հասկանում «ես» ասելով։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ըստ յոգայի ուսմունքի և ըստ բանական տրամաբանության գոյություն ունի երկու ««ես-եր» Իրական Ես և ոչ իրական, ասինքը ժամանակավոր ««ես»»: Իրական Ես-ը դա ապրող էակն է՛ այսինքը մենք, որը համարվում է նաև Հոգի և բաղադրությամբ Հոգևոր է, ոչ նյութական: Լինելով Հոգևոր ապրող էակ մենք (Ես-ը) անսկիզ և անվերջ ենք, այսինքը հավերժ, չի եղել ոչ մի ժամանակ, որ այդ Ես-ը գոյություն ունեցած չլինի և այդ Ես-ը չի պատկանում նյութական աշխարհին...
Էակը (հոգին) ունի երեք որակներ՛ Հավերժ է, երանավետ և գիտելիքով լի... ավելի խորը ճանաչելու համար այդ Ես-ին դա ինքնաճանաչումն է...
Ժամանակավոր ես-ը դա մեր նյութական մարմինն է, որը ստեղծվում է մոր արգանդում (պրոցեսը բոլորս գիտենք): Ծնվում է մի երեխայի մարմնի մեջ, այդ երեխան անուն է ստանում և իրեն նույնացնում է այդ մարմնի և անվան հետ: Երեխա ժամանակ նա ասում է ««ես այսինչն եմ կամ այն ինչը»» մեծանում է, նույնն է ասում, նրա ես-ը չի փոխվում, բայց մարմինը ծերանում է և այդ երեխայի մարմնից ոչինչ չի մնում, մնում է Ես-ը...
Մարմինը կազմված է քսանչորս նյութական կոպիտ և նուրբ տարրերից, կոպիտ տարրերն են, հողը, ջուրը, կրակը, օդը և եթերը, (մահա-բհուտա, սանսկրիտ), հետո գալիս է կեղծ ես-ը,(ժամանակավոր ես-ը) և բանականություն, հետո հինգ գործող զգայարանները՛ բերան, քիթ, աչքեր, ականջներ և ձերռքերը և նրանց առարկաները՛ ճաշակելիքը, հոտոտելիքը, ձևը, շոշափելիքը և ձայնը: Այնուհետև կան ցանկությունը, ատելությունը, երջանկությունը և դժբախտությունը, որոնք մարմնում ներկայացնում են այդ տարրերի փոխազդեցության հետևանքները և այլը... Մարմինը հանդիսանում է այս բոլորի միասնականությունը և ենթարկվում է վեց տեսակի փոփոխությունների՛ ծնվում է, աճում մեծանում է,մի առ ժամանակ մնում է նույնը, արտադրանքներ է տալիս ապա ծերանում է և վերջում մեռնում, սակայն Իրական Ես-ը մնում է անփոփոխ և մահվան ժամին Նա անցնում է մի ուրիշ Մոր արգանդ և նորից ծնվում, այդպես շարունակ, որը կոչվում է Սամսարա, այսինքը ծննդի և մահվան շրջապտույտ...
Բացի կոպիտ մարմնից կա նաև նուրբ մարմին, որը կազմված է կեղծ ես-ից, մտքից և բանականությունից, որոնց մեջ պարունակում է մարդու կյանքում կատարած բոլոր գործողությունների արդյունքը, որը մահվան պահին Էակի հետ անցնում է մյուս մարմնի մեջ և մի նոր ժամանակավոր ««ես»» է ձևավորվում ըստ իր հետ բերած պաշարների...
Բնութագիրը կարելի է տեսնել ցանկացած երեխայի դեմքին նայելով...
Իրական Ես-ը միշտ մաքուր է, բաց քանի որ Նա մարմնավորվել է նյութական մարմնով և ստիպված է գործել ըստ բնության երեք գոյավիճակների ազդեցության տակ, ապա նրա կատարած գործերը ապարդյուն չեն անցնում և արդյունք են տալիս, լավ կամ վատ, որը կոչվում է Կարմա կամ մեր լեզվով ասած ճակատագիր, որի հեղինակը մենք ինքներս ենք և խճճվում ենք այս նյութական վիճակի մեջ և մոռանում ենք մեր իրական Ես-ի մասին...
...
Այո ճիշտ էս, գործողություն, իսկ ցանկացած գործողություն ունի հակազդեցություն: Կարման ստեղծում է ««ճակատագիր»» կոչվածը, նույնը դու էս ասում. օրինակ վերցնենք մի մարդ, որը շատ բարեգործություններ է կատարել, առանց արդյունքին սպասելու և երբ նա մեռնում է նրա կատարած գործնեությունը (կարման) իր հետ տեղափոխվում է մյուս կյանք և նա ստանում է դրա արդյունքը մյուս կյանքում և դրանով ել որոշվում է նրա վերամարմնավորումը...
E-la Via (12.02.2010)
բայց ի՞նչ գործ ուներ ճակատագիրը կամ կարմա կոչվածը էս թեմայի հետ, կամ քննարկվող ,,ես,,-ի հետ![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2010, 00:25: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Yeghoyan (11.02.2010)
Մոդերատորական։ Ժողովուրդ, պարզաբանումների համար առանձին թեմաներ կան, թեմայից դուրս հարցադրումներ ու քննարկումներից մի ծավալեք։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
յոգի (12.02.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ