CactuSoul (12.02.2010), Chilly (01.03.2010), Tig (25.02.2010), Դատարկություն (22.02.2010), Մանոն (12.02.2010), Ջուզեպե Բալզամո (13.02.2010)
Գենետիկական մասի "ես" -ը առաջնորդողն է, հիմքայինը, որը ի հայտ գալիս միայն էքստրեմալ իրավիճակներում: Իսկ հանգիստ իրավիճակներում այն քողարկված է լինում սոցիալական համակեցության թույլատրած նորմերով: Դրա համար են ասում մարդուն ճանաչելու համար ժամանակ է պետք:
Առնետների վրա մի հետաքրքիր փորձ կա արած, որը կապ ունի էգո-ի հետ: Ուրեմն տարբեր վանդակներից բերում մի վանդակ են լցնում 20 առնետ: Վանդակում կեր ստանալն էլ լծակով է սարքած: Առնետը պետք է սեղմի լծակը, որ կերը թափվի: Բայց լծակը սեղմվում է մի կետում, իսկ կերը թափվում է այլ կետում: Այդ պայմաններում ոչ մի առնետ չի մոտենում լծակին, հասկանալով, որ ինքը սեղմելու է, բայց ուրիշն է ուտելու: Մի քանի օր առնետների մեջ կատաղի կռիվներ են գնում, թե ով սեղմի- ով ուտի: Վերջապես կառուցվում է մի շղթա, որտեղ մի հարիֆ սեղմում է լծակը, իսկ մեջների շեֆը ուտում է, հետո արդեն ինչ որ կարգով մնացածն են ուտում մեկը մյուսի համար սեղմելով, բայց համաձայն շուստրի-հարիֆ սանդղակի:
Եթե տարբեր նմանատիպ վանդակներից շուստրիներին տեղափոխում են մի վանդակ, իսկ հարիֆներին մի այլ վանդակ, ապա երկու վանդակում էլ նույն սկզբնական կռիվներն են սկսվում, մինչև չեն ձևավորվում նոր շուստրի-հարիֆ սանդղակները:
Կարծում եմ շատ մոտ է մեր հասարակական սկզբունքներին ու դրանցում "ես"-ի դրսևորմանը:![]()
Hayazn (26.02.2010)
Ձեր բերած օրինակն իհարկե շատ լավն էր, բայց ես այն մոտեցրեցի ավելի շատ "զոռբայությանը", ոչ թե "Ես"-ին: Գուցե Ես ասվածն ինձ մոտ մի քիչ ուրիշ է, քան "մնացյալ աշխարհում", բայց Ես-ը պիտի որ անհատականությունը լինի, ոչ թե "հաստատվելու, զոռբայությամբ փափուկ մասերի համար ավելի փափուk միջավայր ստեղծելու պրոցեսը":![]()
Վերջին խմբագրող՝ Dayana: 22.02.2010, 01:13:
յոգի (23.02.2010)
Դայ. լիովին համաձայն լինելով վերևի գրառման հետ հավանություն տամ նաև քեզ: Քո նշածը կյանքի երանելագեղեցիկ երեսն է՝ սենց ասած մեդալի մի կողմը: Իսկ ամենից արդիական երեսը՝ դա հենց առնետներն են... « ես»-ի հաստատումը՝ պայքարի արդյունք է: Չասեմ զոռբայություն, որովհետև դա մի քիչ կոպիտ է հնշում, բայց, եթե չհաստատվես՝ չեն հաստատի: Արևի տակ տեղ ունենալու համար պետք ա պայքարե՝լ ինչը հիմա հասկանում են և անում են ամենացածրագույն զենք օգտագործելով՝ զոռբայությամբ: Իրականում պետք ա էտպես չլինի, բայց իրականությունը սա է: Իսկ թե ինչքանով ես դու քո եսը հաստատում՝ կախված ա արդեն թե ինչքանով ես դու գենետիկ կոդիտ հետ համաձայն և ինչքանով ես այն ենթարկում փոփոխությունների ՝ արտաքին գործոնների ազդեցությունից:
Marine-24 (22.02.2010)
ես կա, ասես չտաշված թանկարժեք քարի նման,հետո կյանքի ընթացքում տաշվում և հղկվում է ...
«Ես» ը կա, որը ժամանկի ընթացքում ավելի կայուն է դառնում, սակայն ամեն մարդ չէ, որ ունի այն և պատասխանը միանշանակ չի կարող լիմել, դա գալիս է, թե՛ մարդու դասիարակությունից, և թե՛ հենց իր էությունից:
Վերջին խմբագրող՝ Ariadna: 23.02.2010, 12:16:
Ես կարծում եմ, որ սկզբից կա ոչ թե «ես», այլ «մենք»: Ամեն մարդ ունի մի հսկա տեսականի դիմակներով, և պայմանների ու համատեքստի հետ կախված է, թե ինչպես պոտենցիալ դիմակ կիրականանա որպես իսկական «ես»: Ենթագիտակցորեն պետք է անընդհատ ընտրենք ամենահարմար դիմակները: Դա ոչ մի կեղծ երեսպաշտության նշան է, այլ անհրաժեշտ գոյատևության ստրատեգիա: Այս պոտենցիալ «ես»-երի հավաքածուն պետք է մշտապես ձևափոխվել, ընդլայնվել, ու շատ ափսոս, նվազել: Օրինակ, այսօր էլ չեմ կարող իրականացնել իմ պատանեկան «ես»-երից մի քանիսը, չնայած որ շատ կուզեի մշտապես էս կենսուրախ, անհոգ, մանկական Lanterfant-ը մնալ ...
Հավանաբար միակ էական հատկանիշները, որոնք չեն փոխվում ու բազմապատկվում, հասարակական պատրանքներ են որպես օրինակ անուն, անձնագիր, ազգություն, ու մի քանի ֆիզիկական հատկանիշներ, օրինակ մարմնի գենետիկականորեն պլանված զարգացումը:
Վերջին խմբագրող՝ Lanterfant: 23.02.2010, 17:59:
Boboloz (14.03.2010)
Թույլ տւր չհամաձայնվել քեզ հետ,մանուկական անհոգությունը հնարավոր չէ "Ես" համարել,դա պարզապես մի հոգեվիչակ է ,ոչ դրսևորվել է պայմանններից ելնելով,ևայն նույն "Ես"ի կողմից որը գուցեև այժմ ինչ որ դժվարություններ է հաղթահարում ,կամ փորձում է ձերբազատվել հոգսերից.Հենց ամենասկզբից "ես"ը "ես" է նույնիսկ օրորոցից,պարզապես շատ դեպքերում սխալ դաստիարակությունը սպանում է երեխայի հետգայում անձի ինդիվիդուալ դրսևորումները և "Ես" դառնում է ինչ ,որ խղճուկ "մենք"կամ ավելի շուտ"նրանք"
Հ՞մ... «մենք» -ը... ի՞սկ ինչքանով է այն մեր «ես»-ի վրա ազդեցություն թողնում: Կարծում եմ հենց մանկական տարիքում... իսկ հետո անկախ դիմակների քանակից ու տեսակից ,մենք»-ը վերափոխվում է «ես»-ի: Ի դեպ, կարծում եմ, որ հենց չիրականացած «ես»-իկների շնորհիվ են նաև մարդիկ իրական «ես» ին հասնում՝ կոփվում են...
Կարծում եմ՝ «ես»-ի ձևավորումը երբեք չի ավարտվում. ամեն պահի ինքներս մեր մեջ նոր բաներ ենք հայտնաբերում, վերանայում սկզբունքներն ու հայացքները այլևայլ երևույթների հանդեպ, նոր բաներ բացահայտում, մեր մեջ անընդհատ զարգացման, փոփոխման գործընթաց է կատարվում...
Իսկ եթե մի քիչ բուդդիզմին հետևենք, կպարզվի, որ «ես» կոչվածը չկա էլ...![]()
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Boboloz (14.03.2010)
Բուդիզմը շատ տարորինակ ««կրոն»» է, եթե լավ նայենք կտեսնենք, որ ինքն իրեն հակասում է, որովհետև ըստ բուդիզմի հոգի գոյություն չունի, այսինքը Ապրող Էակը, Ես-ը և նրա մարմինը նույնն են, նյութի հավաքածու և մահից հետո ամեն ինչ վերանում է... մյուս կողմից էլ բուդիզմը սովորեցնում է, որ կա կարմա,(գործողություն և դրա արդյունքը), սամսարա (ծննդի և մահվան շրջապտույտ, այսինքը երբ մարդ մեռնում է նորից է ծնվում, ռեինկառնացյա) և Նիրվանա, այսինքը՛ կատարելիության հասած բուդիստները դուրս են գալիս սամսարայից և կարմայի ազդեցությունից...Այո մարմնական ««ես»»-ի ձևավորումը երբեք չի ավարտվում, այնքան ժամանակ մինչև մարդ Վերագտնում է ինքն իրեն, այսինքը՛ իր իրական Ես-ը, որը հենց ինքն է, ապրող էակը, որը վերանցական է (տրանսենդենտալ): Մարմնական ««ես»»-ը չի կարելի շփոթել իրական Ես-ի հետ, որը հենց մենք ենք, այսինքը Ապրող էակը կամ Հոգի կոչվածը, իսկ մարմնական ««ես»»-ը դա ժամանակավոր է, որին կոչում են Պողոս կամ Պետրոս և ձևավորվում է մոր արգանդում ու շարունակվում է ձևավորվել և մեծացնել իր ««Ես»»-ը ծնվելուց հետո (տուն, ընտանիք, մեքենա, շրջապատ, կրոն, դիմակներ և այլը )...
Իսկ եթե մի քիչ բուդդիզմին հետևենք, կպարզվի, որ «ես» կոչվածը չկա էլ...![]()
Հակասությունը դրանում է, որ մի կողմից բուդիզմը ասում է թե հոգի չկա, կա միյայն նյութի միասնություն, մարմին, իսկ մյուս կողմից վերևի թվարկածները...
Բուդիզմն էլ մի բան չի...
E-la Via (28.02.2010), Mark Pauler (02.03.2010)
այ մարդ ի՞նչ բուդիզմ, ի՞նչ կարմա, ի՞նչ սամսարա ...... ինչերի՞ մասին եք մտածում
ինչի՞ ենք նայում ուրիշներին, չե՞նք կարող մենք մտածենք ու հասկանանք ինչա էդ ,,ես,,-ը
,,ես,, էդ ես եմ, իմ լավ ու վատ կողմերով, այն ինչ ճանաչում եք, ինչպես գիտեք ինձ կամ ուրիշները գիտեն, իմ բնավորությունն ու էությունը, էն որ ասում եք Եղոյան ու հասկանում եք, որ խոսքն իմ մասին է: Մարդը ծնվեց, արդեն ունի իր եսը, մեծանալով ամրապնդում է եղածը կամ հասկանալով՝ փոփոխելով ձևավորում է նորը, թե չէ ի՞նչ բուդիզմ, կրոն կամ էլ չգիտեմ յոգայի ուսմունք, այդ ուսմունքի տված բացատրությունն ընդհանրապես անընդունելի է ինձ համար, ես-ի ժամանակավոր ձև, որ մեր նյութական մարմինն է, ինչ-որ անհասկանալի բանա
Հ.Գ. սա իմ կարծիքն է![]()
Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ