User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 62 հատից

Թեմա: «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Գիշերը այս հարցի շուրջ էի մտածում։ Մեր «ես»-ը հենց սկզբից կա՞, թե՞ ժամանակի ընթացքում ձևավորվող է։ Մենք որ ծնվում ենք, որոշակի «ԵՍ» ունե՞նք։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (09.02.2010), Դեկադա (09.02.2010), յոգի (09.02.2010)

  3. #2
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մենք իհարհե ծնած օրվանից ես ունենւմ ենք,բաըց այդ եսը կյանքի ընթացքում մշակվում է,զարգանում ու հասուն տարիքում լրիվ պատրաստ է դառնում «օգտագործման համար»

  4. #3
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիշերը այս հարցի շուրջ էի մտածում։ Մեր «ես»-ը հենց սկզբից կա՞, թե՞ ժամանակի ընթացքում ձևավորվող է։ Մենք որ ծնվում ենք, որոշակի «ԵՍ» ունե՞նք։
    Մարդը ի ծնե ունի իր եսը:Պարզապես էտ ես-ը ժամանակի ընթացքում, ոչ թե ձևավորվում, այլ ներքին ու արտաքին գործոնների ազդեցության տակ ավելի է ամրապնդվում, կամ էլ, ինչը որ երբեմն հանդիպում է, նաև կորցնում է իր «դեմքը»: Առայժմ էսքանը հետո ավելի կմանրամասնեմ:
    Վերջին խմբագրող՝ Դեկադա: 09.02.2010, 11:22:

  5. #4
    Հետքրքրքրված. .
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2010
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուրախություն Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    կներեք.ծնված օրվանից

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    VisTolog (06.11.2011)

  7. #5
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիշերը այս հարցի շուրջ էի մտածում։ Մեր «ես»-ը հենց սկզբից կա՞, թե՞ ժամանակի ընթացքում ձևավորվող է։ Մենք որ ծնվում ենք, որոշակի «ԵՍ» ունե՞նք։
    Անկասկա՛ծ, հենց սկզբից կա… կա ու ժամանակի ընթացքում ձևավորվում էլ է:
    Ես հիմա փորձում եմ պատկերացնել իմ "ես"-ի աճն ու չափսերից ահաբեկվում եմ: "Ես"-իս մեջ տղաս է, կինս, ծնողներս, քույր-փեսաներս իրենց երեխեքով, հարազատ բարեկամներս, հարևաններս, համաքաղաքացիներս, համերկրացիներս (նաև չնտրված վերնախավ), Դարակումբցիներս ու գլխովս անցած շատ բաներ, եղած երկրներ ու հանդիպած մարդիկ… ու ես
    էս սաղ "ես" եմ, "ես երգը իմ մասին ա…"
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (01.03.2010), E-la Via (09.02.2010), Դատարկություն (09.02.2010)

  9. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Նման մի թեմա կար.. բնավորության փոփոխության մասին:
    ԵՍ-ի մի մասը կա ծնվելուց արդեն` հիմնված գենետիկ կոդի առանձնահատկությունների վրա, իսկ մնացածը զարգանում է կյանքի ընթացքում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #7
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Իմ համոզմամբ, մարդու հոգեկան աշխարհի, նրա մտավոր ընդունակությունների ու բնավորության վրա նրա ապրած կյանքը ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան ժառանգաբար ի ծնե ձեռքբերված ինֆորմացիան: Այսինքն՝ ինչպիսին էլ լինի մարդու ի ծնե տրված ԵՍ-ը, նրա ապրած կյանքը կարող է նրա այդ ԵՍ-ը փոխել 180 աստիճանով: Գենետիկական լեզվով ասած՝ մարդու ֆենոտիպը նրա մտավորի վրա ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել, քան գենոտիպը:
    Մի խոսքով ԵՍ-ը ի սկզբանե կա, բայց տարիների ընթացքում այն փոփոխվում է և կախված մարդու ապրելու միջավայրից, այդ ի սկզբանե տրված ԵՍ-ից տարիների ընթացքում կարող է ոչինչ չմնալ:

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (09.02.2010), Yevuk (09.02.2010), Արևհատիկ (09.02.2010), Դատարկություն (09.02.2010), Դեկադա (09.02.2010), Լուսաբեր (09.02.2010), Հայկօ (09.02.2010), Սլիմ (06.11.2011), Ֆոտոն (09.02.2010)

  12. #8
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիշերը այս հարցի շուրջ էի մտածում։ Մեր «ես»-ը հենց սկզբից կա՞, թե՞ ժամանակի ընթացքում ձևավորվող է։ Մենք որ ծնվում ենք, որոշակի «ԵՍ» ունե՞նք։
    .
    Ես այսպես եմ հասկանում, մենք ունենք միայն մի իրական "ես", դա մեր հոգին է, մեր էությունը, այն մեկը, որ հավերժ է, որ Աստվածային է… Բայց մենք, լույս աշխարհ գալով, մեր ծնողների դաստիարակությամբ, մեր շրջապատի, մեր ուսուցիչների, դասախոսների և այլոց "շնորհիվ", բայց, որ ամենակարևորն է մեր ուղեղի "շնորհիվ" ստեղծում ենք մի նոր ես, որ կազմվում է սկզբունքներից, աշխարահայացքից, լավն ու վատ, բարին ու չարը, սևն ու սպիտակը տարբերելու ունակությունից: Բայց այդ ամենը միայն ուղեղի խաղն է, նրա թակարդը: Այս կեղծ եսը մեզ անընդհատ հեռացնում է մեր իսկական "եսից":
    Եթե դուք նկատի ունեք մեր իրական "եսը", ապա, այո՛, այն կա, միայն անհրաժեշտ է այն նորից գտնել, իսկ, եթե նկատի ունեք մեր երկրորդ եսը, այն միայն իլլյուզիա է, խաբկանք:
    Բայց այս հարցին կարծում եմ ամենաճիշտ ու հստակ պատասխանը կտա յոգին:
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mark Pauler (02.03.2010), յոգի (09.02.2010), Ուլուանա (09.02.2010)

  14. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մարդը եթե Ես ա ունենում, էդ իրա հետ ծնվում ա ու ժամանակի ընթացքում աճում, իսկ եթե անԵս ա, ուզում ա կասչեյ բեզսմեռտնի դառնա, մեկ ա չի առաջանա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (21.02.2010)

  16. #10
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մարդ չի կարա «անես» լինի, մինիմում ինքը մարդ չպիտի լինի: չնայած ինչ ասես կտեսնես էս կյանքում:
    Чеширский КотЭ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.02.2010)

  18. #11
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մարդ ծնվում ա ու արդեն ունի բնավորություն, որը գեներով եկել ա իրան: Բայց դա չի նշանակում, որ ինքը ամբողջ կյանքի ընթացքում էդ բնավորությունն ա ունենալու: Արտաքին միջավայրի ազդեցությունից իրա մոտ որոշ բնավորության գծեր են սկսում առաջանալ, ուրիշները ճնշվում կամ վերանում են: Հաճախ ոչ միայն ուրիշների ազդեցությամբ ա փոխվում, այլ նաև սեփական, երբ որ սկսում ա էս կամ էն հատկանիշը ուրիշների մեջ գնահատել, ու ձգտել ինքնակատարելագործման, հետևաբար սկսում ա ինքն իրա մեջ էդ հատկանիշից զարգացնել:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  19. #12
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Ես գտնում եմ կյանքի ընթացքում է ձեւավորվում: Գենետիկական հատկանիշների ժառանգումը ես-ի հետ կապ չունի, կարծում եմ, ավելի ճիշտ ես-ին ինչ-որ որակներ են հաղորդում, բայց ես-ը կյանքի ընթացքում ձեւավորվող է: Կյանքի գլխավոր նպատակից մեկն էլ մարդու, կարծում եմ, հենց ողջ այդ պրոցեսն է:

  20. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Ձևավորվում ա:
    DIXI
    carpe noctem

  21. #14
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ ծնվում ա ու արդեն ունի բնավորություն, որը գեներով եկել ա իրան:
    Հմմ, բնավորությունը չէ ժառանգական, այլ խառնվածքը:
    Գենետիկան հզոր գործոն ա, ու ինչքան էլ վեհ գաղափարներ արտահայտենք, մեկ ա՝ իրա դերը դրանից չի նսեմանում: Իհարկե կարևոր է նաև այն միջավայրը, ուր կընկնի տվյալ գենետիկ հատկանիշներով օժտված անհատը: Իմ կարծիքով, «ես»-ը կա ու նաև ձևավորվում է, զարգանում: Ինչի՞ պետք ա մեկը մյուսին բացառի:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. #15
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. «Ես»-ը կա՞, թե՞ ձևավորվում է

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Գենետիկական լեզվով ասած՝ մարդու ֆենոտիպը նրա մտավորի վրա ավելի մեծ ազդեցություն կարող է թողնել, քան գենոտիպը:
    Մի խոսքով ԵՍ-ը ի սկզբանե կա, բայց տարիների ընթացքում այն փոփոխվում է և կախված մարդու ապրելու միջավայրից, այդ ի սկզբանե տրված ԵՍ-ից տարիների ընթացքում կարող է ոչինչ չմնալ:
    Ֆենոտիպը դա արտահայտված գենոտիպն է, իրա հիմքը գենոտիպն է, այսիքն, չի կարող մի երևույթ ավելի մեծ ազդեցություն թողնել մի այլ երևույթից եթե ինքը համարվումա դրա արդյունքը, եթե ֆենոտիպը ազդումա, տրամաբանորեն ազդումա նույնչափ նաև գենոտիպը
    _
    «Ես»-ի ձևավորման, կամ ավելի ճիշտ անձնավորության ձևավորման մեջ միշտ էլ պայքարա եղել 2 հիմնական տեսությունների մեջ` սոցիոգենետիկական ու բիոգենետիկական, բայց վերջում հասկացել են, որ պայքարն անիմաստ է, որովհետև իրականությունը «ոսկե միջինն» է և միջավայրը, մասնավորապես, հասարակությունը և ժառանգականությունն իրենց աթոռն ունեն անձնավորության ձևավորման գործում ու նրանցից մեկին թերահավատորեն մոտենալը սխալ է: Ու որպես էդպիսին առանձնացնել նրանցից ինչ-որ մեկը, որպես ավելի կարևոր նույնպես սխալ է, անձնավորության զարգացման գործում իր դերն ունի և ժառանգականությունը և միջավայրը, իսկ այս երկուսին ուղղորդում է դաստիարակությունը /էս իմ մի դասախոսի սիրած խոսքերն էին/

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (10.02.2010), Arpine (24.09.2011), Yevuk (09.02.2010), Արևհատիկ (09.02.2010), Ֆոտոն (09.02.2010)

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •