The_only_one-ի խոսքերից
Շինարար, ցանկության դեպքում կարելի է Պոպպեային, Տիգելլինոսին և մի քանի ուրիշ ճիվաղների էլ խղճալ: Բայց արժի արդյո՞ք: Սենկևիչը հստակ հակադրություն է ստեղծել Աստվածային սիրով և Սուրբ Հոգով լցված Վինիկիոսի և այլասերված կրքերով լեցուն Ներոնի միջև: Նույնը Լիգիայի և Պոպպեայի համար: Գրքի մեջ ինձ համար տպավորիչ է նաև Պետրոս առաքյալի կերպարը: Նույնիսկ Աստվածաշունչ կարդալիս ես Պետրոսին պատկերացնում եմ այնպես, ինչպես այս գրքում է նկարագրված: Հատկապես տպավորիչ է այն մասը երբ Պետրոսը ուզում է մեկնել քաղաքից և ճանապարհին հանդիպում է Աստծուն, կարծում եմ հենց էս հատվածն է գրքի գլխավոր իմաստը, քանի որ հենց անվանումն էլ այդ դրվագից է վերցված:
Էջանիշներ