User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Whyspher Whisper-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետրոնիուսը պարզապես հելենիստական աշխարհայացքի ու արժեքների կրող է հանդիսանում: Իսկ նրա մահվան հետ ցույց է տրվում նոր քրիստոնեական աշխարհայացքի հաղթանակն ու անհրաժեշտությունը ժամանակակից /`ն ժամանակից սկսած/ աշխարհի համար:
    չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց ըստ իս, Պետրոնիոսը հրաժեշտ տվեց իր կյանքին նրա համար, քանի որ հստակ գիտակցում էր, որ այն կյանքով, որով նա սովոր էր ապրել, այլևս չի ապրելու.. դա նրա համար, ըստ իս, ավելի վիրավորական էր... նա այլևս չէր վայելելու այն համակրանքը, որը կայսրը ուներ նրա նկատմամբ..... իսկ դա էլ ավելի կարժեզրկեր իր կյանքը, որին նա առանց այն էլ լուրջ չէր վերաբերվում: Ըստ իս, ասյտեղ հեղինակը ցանկացել է ավելի շատ մերկացնել հռոմենական բարձրաշխարհիկ հասարակության սին բարքերը:
    Վերջին խմբագրող՝ davidus: 09.02.2010, 15:40:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (10.02.2010), Շինարար (09.02.2010)

  3. #2
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ, միգուցե սխալվում եմ, բայց ըստ իս, Պետրոնիոսը հրաժեշտ տվեց իր կյանքին նրա համար, քանի որ հստակ գիտակցում էր, որ այն կյանքով, որով նա սովոր էր ապրել, այլևս չի ապրելու.. դա նրա համար, ըստ իս, ավելի վիրավորական էր... նա այլևս չէր վայելելու այն համակրանքը, որը կայսրը ուներ նրա նկատմամբ..... իսկ դա էլ ավելի կարժեզրկեր իր կյանքը, որին նա առանց այն էլ լուրջ չէր վերաբերվում: Ըստ իս, ասյտեղ հեղինակը ցանկացել է ավելի շատ մերկացնել հռոմենական բարձրաշխարհիկ հասարակության սին բարքերը:
    Ուղղակի, Դավ ջան, ավելացնեմ, որ կայսեր բարեհաճությունը այլևս չվայելելը նշանակում էր չապրել, Ներոնը բնականաբար կենդանի չէր թողնելու Պետրոնիուսին, իսկ Պետրոնիուսը երևի տգեղ, վատ ճաշակի դրսևորում համարեց Ներոնի կողմից կամ Ներոնի հրամանով սպանվելը և ավելի բարձրարվեստ մահ նախընտրեց, կարծեմ արդեն մահից վայրկայաններ առաջ կայսեր մոտ են իրեն կանչում, ինչը հավասար էր մահվան հրեշտակի այցելությանը, այն ժամանակ երբ Պետրոնիուսը առանց հրեշտակի էլ գտել էր մահվան ճանապարհը, կոպիտ ասած, նա չէր կարող թույլ տալ, որ իրեն ուղեկցեն, թեկուզ դեպի մահ…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (10.02.2010), Կաթիլ (10.02.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի, Դավ ջան, ավելացնեմ, որ կայսեր բարեհաճությունը այլևս չվայելելը նշանակում էր չապրել, Ներոնը բնականաբար կենդանի չէր թողնելու Պետրոնիուսին, իսկ Պետրոնիուսը երևի տգեղ, վատ ճաշակի դրսևորում համարեց Ներոնի կողմից կամ Ներոնի հրամանով սպանվելը և ավելի բարձրարվեստ մահ նախընտրեց, կարծեմ արդեն մահից վայրկայաններ առաջ կայսեր մոտ են իրեն կանչում, ինչը հավասար էր մահվան հրեշտակի այցելությանը, այն ժամանակ երբ Պետրոնիուսը առանց հրեշտակի էլ գտել էր մահվան ճանապարհը, կոպիտ ասած, նա չէր կարող թույլ տալ, որ իրեն ուղեկցեն, թեկուզ դեպի մահ…
    համաձայն են... հա, ճիշտ ես հիշում, լեգեոներները մտան նրա տուն այն ժամանակ, երբ Պետրոնիոսը արդեն կտրել էր երակները ու համարյա ուշագնաց վիճակում էր...

  6. #4
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    համաձայն են... հա, ճիշտ ես հիշում, լեգեոներները մտան նրա տուն այն ժամանակ, երբ Պետրոնիոսը արդեն կտրել էր երակները ու համարյա ուշագնաց վիճակում էր...
    Յա՜, բա հետո՞

    Ժողովուրդ, մի քիչ էլ պատմեք, արդեն կարդալու բան չի մնա տակը:
    Էլի գիրքը քննարկեք, բայց սյուժեն ամենայն մանրամասնությամբ «ջրի երես մի հանեք», է՞լի:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (02.06.2017), Շինարար (16.03.2012)

  8. #5
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Յա՜, բա հետո՞

    Ժողովուրդ, մի քիչ էլ պատմեք, արդեն կարդալու բան չի մնա տակը:
    Էլի գիրքը քննարկեք, բայց սյուժեն ամենայն մանրամասնությամբ «ջրի երես մի հանեք», է՞լի:

    չէ, իյը
    ես ուշադիր հետևում եմ, դուք գրեք ամեն ինչ մանրամասը, հետաքրքիր է, մենակ թե հերթականությունը չխառնեք էլի
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  9. #6
    Լիարժեք անդամ The_only_one-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.06.2006
    Հասցե
    Դրախտի ճանապարհին…
    Տարիք
    36
    Գրառումներ
    138
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    Թեման նորից ակտիվացնելու և նաև գրքից որոշակի հատվածներ տեղադրելու խնդրանքին ի պատասխան, տեղադրում եմ գրքի, ըստ իս, կարևորագույն հատվածների մեկը, այն հատվածը, երբ Պետրոս առաքյալը փորձում է խույս տալ քաղաքում հետզհետե ավելի ընդլայնվող հալածանքներին և լքել քաղաքը: Այս հատվածը հիմք է հանդիսացել վեպի անվանման համար:

    Հաջորդ օրը լուսադեմին երկու մութ կերպարանքներ առաջանում էին Ալպիական ճանապարհով դեպի Կամպանիայի հովիտները:Նրանցից մեկը Նազաիասն էր, մյուսը Պետրոս առաքյալը, որ թողնում էր Հռոմը և այնտեղ չարչարվող դավանակիցներին:
    Երկինքը արևելքում արդեն կանաչագույն փայլ էր ստանում, որ կամաց-կամաց, ավելի ու ավելի որոշ կերպով ներքևից զափռանի գույնով էր ներկվում: Ծառերն իրենց արծաթազօծված տերևներով, դղյակների ճերմակ մարմարիոնները և հովտի միջով դեպի քաղաքը ձգվող ջրմուղների կամարները պարզ որոշվում էին խավարի միջից: Երկնքի կանաչը աստիճանաբար պայծառանում էր, ոսկու գույներով թանձրանալով: Ապա արևելքը սկսեց վարդագունել և լուսավորեց Ալբանական լեռները, որոնք այնպես հրաշագեղ, մանուշակագույն էին երևում, կարծես թե միայն շողքերից կազմված լինեին:
    Արշալույսը արտացոլում էր ծառերի տերևներին դողդողացող ցողի կաթիլների մեջ: Մառախուղը նոսրանում էր, ավելի ու ավելի ընդարձակ տեսարաններ բաց անելով դեպի հովիտը, նրա վրա տեղավորված տները, գերեզմանատները, քաղաքներն ու անտառները, որոնց մեջտեղում սպիտակին էին տալիս մեհյանների սյուները:
    Ճանապարհը դատարկ էր: Քաղաքը բանջարեղեն բերող գյուղացիք, երևի, դեռ չէին կարողացել սայլակները լծել: Սալաքարերից, որոնցով ծածկված էր ամբողջ ճանապարհը մինչև լեռները, խաղաղության մեջ բարձրանում էր ճանապարհորդական փայտե հողաթափերի ձայնը:
    Հետո արևը դուրս նայեց լեռների շղթայի վրայից, բայց միևնույն ժամանակ զարմանալի տեսիլ ընկավ առաքյալի աչքին: Ահա թվաց նրան, թե ոսկե գունդը, փոխարեն ավելի ու ավելի երկինք բարձրանալու՝ իջել է լեռներից և շարժվում է ճանապարհով:
    Այն ժամանակ Պետրոսը կանգնեց և ասաց.
    -Տեսնու՞մ ես այն լույսը, որ մոտենում է մեզ:
    -Ոչինչ չեմ տեսնում,-պատասխանեց Նազարիասը:
    Բայց մի րոպեից Պետրոսը կրկին ձայն տվեց, աչքերը ձեռքով պաշտպանելով.
    -Մի ինչ-ր մարդ գալիս է դեպի մեզ արևի ճաճանչների մեջ:
    Սակայն նրանց ականջին չէր հասնում ոչ մի ոտնաձայն: Շուրջը բոլորովին հանգիստ էր: Նազարիասը տեսնում էր միայն, որ հեռվում դողդողում քին ծառերը, կարծես մեկը նրանց թափ տալիս լիներ, և որ արևի շողերը ավելի ու ավելի տարածվում քին հովտի մեջ:
    Եվ սկսեց զարմանքով նայել առաքյալին:
    -Ռաբբի, ի՞նչ պատահեց քեզ,-գոչեց անհանգստությամբ:
    Իսկ Պետրոսի ձեռքից ճանապարհորդական գավազանը ընկել էր գետնի վրա, աչքեր անշարժ առջև էին նայում, շրթունքները բաց էին, դեմքին զարմանք էր երևում, ուրախություն և զմայլանք:
    Հանկարծ նա ծնկաչոք ընկավ և իր առջև տարածեց ձեռքերը, իսկ շրթունքներից դուրս թռավ բացականչություն.
    -Քրիստո՜ս, Քրիստո՜ս...
    Եւ գլուխը գետնին խոնարհեց, կարծես համբուրում էր մեկի ոտները:
    Երկար տևեց լռությունը, և ապա խաղաղության մեջ լսվեց ծերունու` հեկեկանքից կտրվող խոսքերը.
    -Quo vadis, Domine? (Յո երթաս-ուր ես գնում, լեհերեն)
    Եւ չլսեց պատասխանը Նազարիասը. բայց Պետրոսի ականջին հասավ մի տխուր ու քաղցր ձայն, որ ասում էր.
    -Քանի որ թողնում ես իմ ժողովուրդը, Հռոմ եմ գնում`երկրորդ անգամ խաչվելու;
    Առաքյալը փռված քր գետնին, երեսը փոշու մեջ, անշարժ և անխոս; Նազարիասին արդեն թվաց, թե նա ուշաթափվել կամ մահացել է. Բայց նա վերջապես ոտքի կանգնեց, դողդոջուն ձեռներով բարձրացրեց ճանապարհորդական գավազանը և ոչինչ չասելով` շրջեց դեպի յոթնբլրյան քաղաքը:
    Իսկ պատանին տեսնելով այս` հարցրեց արձագանքի պես.
    -Quo vadis, Domine?
    -Հռոմ,-պատասխանեց ցածր ձայնով առաքյալը:
    Եւ վերադարձավ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (17.02.2010), Monk (17.02.2010), Vook (18.02.2010), Yeghoyan (18.02.2010), Նաիրուհի (25.02.2010)

  11. #7
    Սկսնակ անդամ Sunlight-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հենրիկ Սենկևիչ - Յո Երթաս

    մեր դպրոցական ծրագրում համաշխարհային գրականությունից պարտադիր գրքերի ցանկում էր, ու հիշում եմ` մեր ամբիոնի վարիչը միշտ ասում էր` երեխեքին շատ դժվար է լինում համոզել, որ սկսեն կարդալ (գրքի հաստությունը տրամադրող չէր , բայց երբ սկսում են, արդեն կտրել չի լինում: Ու իսկապես էլ մի շնչով կարդացել եմ: Շատ խորն էր տպավորությունը: Մի երկու տարի առաջ որոշեցի վերընթերցել, տպավորությունն արդեն այդքան ուժեղ չէր, բայց էլի նույն հետաքրքրությամբ եմ կարդացել: Ի դեպ` պատմական բավական ուշագրավ փաստերի կարելի է ծանոթանալ գրքից, որոնք հետաքրքիր ձևով են շարադրված: Բացի այդ` խորությամբ նկարագրվում է այդ ժամանակաշրջանում ապրող մարդկանց կենցաղն ու բարքերը: Եթե դեռ չեք կարդացել` հաստատ արժի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենրիկ Բաբաջանյան.Առակներ և քառյակներ
    Հեղինակ՝ Հենրիկ Բաբաջանյան, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 186
    Վերջինը: 05.05.2011, 16:28
  2. Հենրիկ Էդոյան
    Հեղինակ՝ Նաիրուհի, բաժին` Ժամանակակից հայ գրականություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 18.01.2011, 19:48
  3. Քվեարկենք Հենրիկ Մխիթարյանի օգտին
    Հեղինակ՝ erewanski, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 03.11.2010, 18:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •