Ողջույն: Ես նախապես ներողություն եմ խնդրում ռուսերեն բառի համար( Делегирование ), հայերեն չգիտեմ ինչպես է: Սակայն խնդրում եմ օգնեք եթե ծանոթ եք երևույթի հետ: Մանրամասնեմ խնդիրը

Ունեմ մի DNS , որտեղ նկարագրված են որևէ կայքի mail, www:
mail in A 1.2.3.4
www in A 1.2.3.4

Անհրաժեշտ է www - ն ուղարկել մեկ ուրիշ dns - ի վրա, որտեղ իր հերթին կնկարագրվի www - ն
Գրում եմ հետևյալը.

mail in A 1.2.3.4
www in NS ns3.porc.am
ns3.porc.am in A 5.6.7.8

Դե բնականաբար ns3.porc.am - ը կա և այնտեղ նկարագրված է
www in A 9.10.11.12

Սա փորձում եմ աշխատեցնել լոկալ ցանցի համար:
Client համակարգչից գրում եմ nslookup www.site.am
ns3.porc.am - ին չի հասնում, կամ երևի հասնում է կայքին չի հասնում:
Եթե հանդիպել եք նման բանի կխնդրեմ ասեք ինչումն է սխալը
Նախապես շնորհակալ եմ: