Հարգելի ակումբցիներ եկեք ես ձեզ պատմեմ մի դեպք, որը տեղի է ունեցել մեր հարևանի աղջկա հետ և քննարկենք այդ աղջկա վարքագիծը: Այստեղ ոչ այնքան խոսքը վերաբերում է մարդուն քննադատելու , այլ նման արարքների իմաստը հասկանալու և գնահատելու մեջ: Ուրեմն այսպես.
Մեր հարևանի աղջիկը հանդիպում էր մի տղայի հետ, երևի թե մի քանի ամիս, շատ հաճելի աղջիկ է: Այս աղջկա ծնողները դեմ էին այդ հանդիպումներին: Նույնիսկ բանը հասավ նրան, որ հայրը աղջկան զգուշացնում է, որ եթե նա նորից շարունակի հանդիպել այդ մարդու հետ, ապա կարող է մոռանալ իր սեփական ծնողների մասին: Ու այս բանից հետո աջիկը հաջորդ օրը լքում է հոր տունը և գնում այդ տղայի տուն:
Ահա ինչպես եք մտածում և մեկնաբանում այս պահվածքը, ինչպես պետք է այժմ վարվեն ծնողները և արդյոք սա նորմալ փոխհարաբերությունների շրջանակում տեղավորվում է, թե ոչ:
Էջանիշներ