Առաջին կարդալով՝ ինձ ամենաշատը դուր եկան 8-րդ և 7-րդ թարգմանությունները, սակայն ութերորդը տաղաչափորեն ավելի լավ էր կառուցված, իսկ 7-ում անհարթություններ կային, դրա համար քվեարկեցի ութի օգտին, նույնիսկ հետագայում կասկածներ ունեցա 8-ի հեղինակի հարցում, ու մտածում էի, որ պատահական չի, որ հենց ակումբի իմ ամենահավանած բանաստեղծի թարգմանությունն ա դուրս եկել, բայց կասկածներս հերքվեցին: Երկրորդը հենց սկզբից շրջանցել էի տողերից մեկում "օ" բացականչությունը տեսնելով, որ տանել չեմ կարողանում: Հետո տեսնելով, որ շատերն են 2-րդի օգտին քվեարկել, կարդացի ուշադիր, իրոք, արժանի է, և լեզվի, և տաղաչափության առումով հաջող է ստացվել, բայց 8-րդը նախընտրում եմ, ավելի տաք է, իսկ 2-րդից սառնություն ա փչում: Չգիտեմ, Ախմատովային ով ա ավելի հարազատ մնացել, ես հասարակ ընթերցող լինելով եմ իմ ընտրությունը կատարել, իմ սրտի հետ 8-րդն ավելի ջերմ է խոսացել:
Էջանիշներ