User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր հեղինակի թարգմանությունն եք ավելի շատ հավանում

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1- Հենրիկ Բաբաջանյան

    5 10.87%
  • Հեղինակ 2- Ուլուանա

    27 58.70%
  • Հեղինակ 3- Գալաթեա

    3 6.52%
  • Հեղինակ 4- Բարեկամ

    4 8.70%
  • Հեղինակ 5- Ուլուանա

    3 6.52%
  • Հեղինակ 6- Ձայնալար

    6 13.04%
  • Հեղինակ 7- Tig

    4 8.70%
  • Հեղինակ 8- Ariadna

    10 21.74%
  • Հեղինակ 9- Լեո

    6 13.04%
  • Հեղինակ 10- Ուլուանա

    2 4.35%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ. համար 1

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է, թե ոչ կամ կհետաքրքրի՞, բայց տեղադրում եմ նաև իմ տարբերակը:
    Մրցույթի համար չհասցրեցի ուղարկել տեխնիկական պատճառներով.
    Եթե տեղադրել ես, ուրեմն երևի կարծիքներ ու գնահատականներ էլ ես ակնկալում։ Ես էլ իմ կարծիքն ասեմ, երևի դեմ չես լինի.

    Ընդգծածս տողերն, իմ կարծիքով, համեմատաբար հաջողված մասերն են.
    Այլևս չենք խմի միևնույն բաժակից
    Ոչ ջուր, ոչ քաղցր գինի,
    Չենք համբուրվի առավոտ ծեգին,
    Չենք հանդիպի երեկոյին:
    Դու արև ես շնչում, իմ շունչը լուսինն է,
    Բայց մեզ ապրեցնողը միևնույն սերն է:

    Ինձ հետ է միշտ իմ նուրբ, հավատարիմ ընկերը,
    Քեզ հետ՝ քո զվարթ ընկերուհին,
    Բայց ինձ հայտնի է մոխրագույն աչերի այդ վախը,
    Եվ դու ես պատճառն իմ տառապանքի:
    Հաճախ չեն այլևս կարճ պահերը հանդիպման.
    Այդպես պիտի պահենք անդորրը հավիտյան:


    Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
    Քո տողերում է իմ շունչը փչում:
    Օ՜, կա կրակ, որին ոչ մի դեպքում
    Ոչ մոռացումը, ոչ վախը չեն դիպչում:
    Միայն իմանայիր ինչպես եմ կարոտում
    Շուրթերդ անհամբույր, շուրթերդ վարդագույն…
    Հիմա հիմնական թերությունների մասին։ Նախ հանգ, չափ ու ձև համարյա պահպանված չէ։
    Չենք համբուրվի առավոտ ծեգին,
    Չենք հանդիպի երեկոյին:
    «Երեկոյին» ձևը քերականորեն սխալ է, «երեկոյան» պետք է լինի։ Ակնհայտ է, որ զոհաբերություն է արվել հանուն հանգի։

    Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
    Քո տողերում է իմ շունչը փչում:
    Ռուսերենում "мое дыханье веет" ձևակերպումը միանգամայն նորմալ է ու ճիշտ, բայց բառացի թարգմանելու դեպքում հայերենում ստանում ենք բոլորովին այլ իմաստ. շունչը փչել, ինչպես գիտենք, հայերենում նշանակում է մեռնել։ Ստացվում է, որ հեղինակն իր մահկանացուն է կնքում սիրեցյալի տողերում։
    Հուսով եմ՝ դիտողություններս կընդունվեն առանց վիրավորանքի։

    Էս մրցույթն ամեն դեպքում բոլորիս համար էլ մեծ փորձ էր, իմ կարծիքով, այսինքն՝ թե՛ մասնակիցների և թե՛ ընթերցողների։ Ու երևի արժե դասեր քաղել հետագայի համար։ Ես ինքս, օրինակ, որոշ բաներ բացահայտեցի ինձ համար, որոնց վրա նախկինում ուշադրություն չէի դարձրել։ Ու, կարծում եմ, լավ է, որ որոշ մարդիկ հանգամանալից դիտողություններ էին գրել։ Դրանք գեղարվեստական թարգմանությամբ քիչ թե շատ լրջորեն հետաքրքրվող մարդկանց համար պիտի որ օգտակար լինեն։ Հուսով եմ՝ բացահայտվելուց հետո հեղինակներն ամեն գնով սեփական տեսակետը կամ թարգմանությունը պաշտպանելու մղումով չեն առաջնորդվի ու կփորձեն առանց վրդովմունքի արձագանքել արված դիտողություններին ու նաև ընդունել որոշ բաներ։ Ամեն դեպքում պետք է գիտակցել, որ թարգմանությունը լուրջ գործ է, մասնագիտություն, ու եթե իսկապես լրջորեն ենք դրանով զբաղվում, ապա միայն «սրտից բխած» թարգմանությունը տվյալ դեպքում չի կարող լուրջ աշխատանքի հավակնել։ Իհարկե, շատերը կարող են ասել, որ մենք էստեղ լուրջ թարգմանիչներ չենք, ընդամենը զբաղվում ենք, ուրախանում ենք և այլն, բայց ինչու՞ հաճելի զբաղմունքը նաև օգտակար չդարձնել ու ավելի լուրջ մոտեցում չցուցաբերել, երբ որ դրա հնարավորությունը կա։

    Լավ, մի տեսակ շատ ճառային ստացվեց , չէի ուզում, կներեք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (18.02.2010), Sphinx (18.02.2010), Գոհարիկ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  3. #32
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Կարծում եմ՝ հաշվի առնելով քննարկման ոչ այնքան ակտիվ ընթացքը՝ կարելի է հեղինակներին ավելի շուտ բացահայտել։ Ի դեպ, հիշեցնեմ, որ էդպիսի կրճատման հնարավորությունն ի սկզբանե նախատեսված էր, էնպես որ տվյալ դեպքում դա սկզբնական պայմանների խախտում չի լինի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), Tig (19.02.2010), Կաթիլ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010)

  5. #33
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Հմո եմ Անուկի հետ, ասեք էլի, ով ով ա

    Համ էլ իմ կարծիքով քննարկումները պասիվ են ընթանում, որովհետև մասնակիցները օբյեկտիվ պատճառներով չեն ուզում նախքան իրենց բացահայտվելը որևէ կարծիք հայտնել, որ հետո դա սխալ չընկալվի
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (18.02.2010)

  7. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Հաշվի առնելով քննարկման պասիվության ու բանավեճի, ըստ էության բացակայությունը, ինչպես նաև թեմայի վերջին գրառումներում հնչած առաջարկն ու դրանց արձագանքը, հրապարակում եմ մասնակիցների անունները.

    Հեղինակ 1 - Հենրիկ Բաբաջանյան
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 2 - Ուլուանա
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 3 - Գալաթեա
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 4 - Բարեկամ
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 5 - Ուլուանա
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 6 - Ձայնալար
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 7 - Tig
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 8 - Ariadna
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 9 - Լեո
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակ 10 - Ուլուանա
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար




    Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցների մասնակցության, հետաքրքիր ու լավ թարգմանություններ առաջարկելու համար: Իմ համեստ կարծիքով ներկայացված բոլոր տարբերակներն ունեին արժանիքներ, հետաքրքիր էին, թեև յուրաքանչյուրն էլ, անշուշտ, ուներ մշակման կարիք: Նաև շնորհակալություն եմ հայտնում քննարկման ու քվեարկության բոլոր մասնակիցներից: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Գալաթեային, մրցույթի հայտարարումից հետո բազում ակումբցիների նամակագրական կապով մրցույթի մասին տեղեկացնելու համար:

    Շնորհավորում եմ Ուլուանային հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ս

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), AniwaR (20.02.2010), Katka (19.02.2010), Monk (19.02.2010), Norton (19.02.2010), Rammstein (19.02.2010), Sphinx (18.02.2010), Sunlight (19.02.2010), Tig (19.02.2010), Yellow Raven (18.02.2010), Աբելյան (20.02.2010), Դատարկություն (19.02.2010), Եկվոր (19.02.2010), Լուսաբեր (19.02.2010), Հայկօ (19.02.2010), Ձայնալար (18.02.2010), Մանուլ (20.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  9. #35
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Աաաաա, Ուլուն դեմք ա` 3 տարբերակ Շնորհավորում եմ

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sphinx (18.02.2010), Tig (19.02.2010)

  11. #36
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Անուկ, ես կասկածում էի, որ կարող ա երկու տարբերակ ուղարկած լինեիր, բայց երեք հա՞տ

    Շնորհավորում եմ
    I may be paranoid but no android!

  12. #37
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Ariadna ջան, շատ լավ թարգմանություն էիր արել, մերսի Ուլուանա ջան, քո թարգմանությունն էլ շատ լավն էր, իրոք արժանի էր, իմ ամենաառաջին գրառման մեջ էլ եմ դա ասել, շնորհավորում եմ, էդ "օ"-ն սաղ համը հանեց ուղղակի, բայց մեղավորը փաստորեն Ախմատովան էր

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.02.2010), Tig (19.02.2010)

  14. #38
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Շնորհակալ եմ Լեոյից լավագույն թարգմանության համար:

    Ուլուանա ջան, դու էլ շատ ապրես:

    Հ.Գ. Ի դեպ Հեղինակ 5-ը համարյա համոզված էի, որ Ուլուանան է:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 19.02.2010, 00:39:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Katka (19.02.2010)

  16. #39
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Միանում եմ շնորհավորանքներին: Կեցցես Ուլուանա ջան
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արևածագ (19.02.2010)

  18. #40
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Ան ջան, շնորհավորում եմ, ամենադժվար գործը դու ես արել ՝ 3 իրարից լրիվ տարբեր թարգմանություն։
    When life gives you lemons, make lemonade

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (20.02.2010), Tig (19.02.2010), Դեկադա (19.02.2010), Ֆոտոն (19.02.2010)

  20. #41
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Անուլ, շնորհավորանքներս ... ոնց մտքովս չանցավ, է որ կարելի ա երեք տարբերակ ուղարկել ... գոնե մեկնումեկը դիմացից երկրորդ տեղը կգրավեր, ոչ թե վերջից

    Իսկ եթե ավելի լուրջ, էդքան խոսվեց բառացի թարգմանության ու ազատ թարգմանության մասին:
    Համակարծիք եմ այն մարդկանց հետ, որ հաղթող տարբերակը Ախմատովայի համար չոր ու անարտահայտիչ էր: Ուլուի թարգմանած մյուս տարբերակներն ավելի շատ հավանեցի:

    Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
    Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...

    Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:

    Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին, Բարեկամ, Արիադնա, ձերն իսկապես ամենաշատն էի հավանել... բա էն ֆիլմի պահը

    Նաև շնորհակալ եմ իմ համեստ տարբերակին ձայն տվողներին, պաչ

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (19.02.2010), Ariadna (19.02.2010), Katka (19.02.2010), Tig (19.02.2010), Դատարկություն (20.02.2010), Դեկադա (19.02.2010), Եկվոր (19.02.2010), Ռուֆուս (19.02.2010)

  22. #42
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
    Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...
    Համամիտ եմ ու շատ ճիշտ էր բառացի թարգմանությունից շեղումը: Օրինակ, ես էս բանաստեղծությունը լրիվ սրտի ու բանականության պայքար համարեցի: Ու այ կարևորը, կարծում եմ, Ախմատովայի ափսոսանքի արտահայտումն էր, այն, որ բանականությամբ ամեն ինչ ճիշտ է, բայց միևնույն է, սրտով շուրթերն է կարոտում, բայց պայքարը չոր ու կոշտ չի: Իմ մոտ չստացվեց թարգմանել, թեև խզբզեցի

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:
    Գալ, մի պահ երկրորդը քո վրա կասկածեցի, հետո մտածեցի, որ դժվար էէէէ Երրորդն էլ հավանեցի, բայց Ախմատովային չտեսա, կարծում եմ պակասում էր պայքարը, ավելի շատ էր համեկրպումը

    Հ.Գ. Ապրեք դուք հա, էսքան եռանդով ակումբ մտած չկայի

  23. #43
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհավորում եմ Ուլուանային հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ս
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Աաաաա, Ուլուն դեմք ա` 3 տարբերակ Շնորհավորում եմ
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուկ, ես կասկածում էի, որ կարող ա երկու տարբերակ ուղարկած լինեիր, բայց երեք հա՞տ

    Շնորհավորում եմ
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, քո թարգմանությունն էլ շատ լավն էր, իրոք արժանի էր, իմ ամենաառաջին գրառման մեջ էլ եմ դա ասել, շնորհավորում եմ, էդ "օ"-ն սաղ համը հանեց ուղղակի, բայց մեղավորը փաստորեն Ախմատովան էր
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուլուանա ջան, դու էլ շատ ապրես:

    Հ.Գ. Ի դեպ Հեղինակ 5-ը համարյա համոզված էի, որ Ուլուանան է:
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Միանում եմ շնորհավորանքներին: Կեցցես Ուլուանա ջան
    Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, շնորհավորում եմ, ամենադժվար գործը դու ես արել ՝ 3 իրարից լրիվ տարբեր թարգմանություն։
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուլ, շնորհավորանքներս
    Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, ինչպես նաև կարծիքների ու դիտողությունների համար։

    Ընդհանուր առմամբ Ախմատովայի ոճն ու շունչը չպահելու մասին դիտողությունը լրիվ ընդունում եմ։ Թարգմանելիս դրա վրա հատուկ ուշադրություն չէի դարձրել ու, փաստորեն, դա իրոք բացթողում էր։ «Ո՛չ»–երով ձևակերպումների կտրուկությունն ու դրանով Ախմատովայի ոճը չպահելու մասին դիտողությունն էլ լրիվ տեղին եմ համարում։ «Երկյուղ» բառի անհամապատասխան լինելը չեմ ընդունում։ Չեմ ընդունում նաև թարգմանելիս տողերի քանակն անպայման պահպանելու վերաբերյալ դիտողությունը, քանի որ դա ոչնչով չի ազդում բանաստեղծության ո՛չ իմաստի, ո՛չ էլ հնչողության վրա։ Օրինակ՝ հանգերը պահպանելը կարևոր գործոն եմ համարում, քանի որ այն մեծապես ազդում է բանաստեղծության ընդհանուր հնչողության վրա, իսկ մեկ–երկու տողի տարբերությունը, եթե մնացած ամեն ինչը նորմալ է, կարելի է նկատել միայն տողերը հատուկ հաշվելու դեպքում։

    Ի դեպ, երեք տարբերակ գրելը հետաքրքիր փորձ էր։ Հասցրի համոզվել դրա անիմաստության ու սխալականության մեջ։ Աշխատել էի հնարավորինս տարբեր գրել, ու ինձ համար շատ հետաքրքիր էր, թե որ տարբերակն ավելի շատ ձայն կհավաքի, բայց միաժամանակ ես ինքս ամենահաջողը համարում էի գրածս առաջին տարբերակը, որն էլ, փաստորեն, հաղթեց։ Դա հենց առաջինն էի գրել, կարելի է ասել, հիմնական «ռեսուրսներս» դրա մեջ էի ներդրել ու հիմնական հույսս էլ դրա վրա էր։ Ու եթե միայն մի տարբերակ ուղարկելու լինեի, հաստատ դա էի ուղարկելու։ Մյուս երկուսը գրել եմ ինչ–որ առումով երևակայությանս «մնացորդներով», ինքս էլ զգում էի, որ ավելի անհաջող են՝ հաշվի առնելով և՛ հնչողության սահունությունը, և՛ կառուցվածքը և՛ բնագրին մոտ լինելը։ Համենայնդեպս, զգացի, որ երևի անհնար է նույն բանաստեղծությունը թարգմանել մեկից ավելի տարբերակով այնպես, որ բոլորն էլ հաջող լինեն, որովհետև նախ մի մարդու միտքը դժվար թե ի վիճակի լինի միաժամանակ իրարից զգալիորեն տարբեր, բայց «ճիշտ» ուղղություններով զարգանալու, բացի դրանից, նման դեպքերում մարդ կամա թե ակամա շեշտը դնում է տարբերակներից մեկի վրա, այսպես ասած՝ մեկը լինում է սիրելի տարբերակ, ու դրանից, կարծում եմ, չեն կարող չտուժել մյուս տարբերակները։ Այնպես որ երևի ավելի լավ է կենտրոնանալ մեկ տարբերակի վրա։

    Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր իմ օգտին էին քվեարկել, ինչպես նաև Չուկից՝ առաջարկածս նախագիծը հաջողությամբ իրականացնելու ու կազմակերպելու համար։ Սպասենք հաջորդին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.02.2010), Chuk (20.02.2010), Rammstein (20.02.2010), Tig (22.02.2010), Դատարկություն (20.02.2010), Ռուֆուս (21.02.2010), Ֆոտոն (20.02.2010)

  25. #44
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուլ, շնորհավորանքներս ... ոնց մտքովս չանցավ, է որ կարելի ա երեք տարբերակ ուղարկել ... գոնե մեկնումեկը դիմացից երկրորդ տեղը կգրավեր, ոչ թե վերջից

    Իսկ եթե ավելի լուրջ, էդքան խոսվեց բառացի թարգմանության ու ազատ թարգմանության մասին:
    Համակարծիք եմ այն մարդկանց հետ, որ հաղթող տարբերակը Ախմատովայի համար չոր ու անարտահայտիչ էր: Ուլուի թարգմանած մյուս տարբերակներն ավելի շատ հավանեցի:

    Ընդհանրապես Արծաթե դարաշրջանի ռուս պոետներին՝ Ախմատովա, Ցվետաեվա, Գումիլյով, Սերեբրյանին և այլն, շատ դժվար է առանց որևէ կորուստի թարգմանել: Իրենց արտահայտչամիջոցը շատ վառ էր ու միաժամանակ փափուկ ու ջերմ: Կարողանում էին ստիպել, որ իսկապես զգաս իրենց հետ միասին, այն ինչ ապրել են բանաստեղծությունը գրելիս:
    Իսկ երբ այդ ամենը բառացի թարգմանում ես հայերեն՝ առանց որևէ փոփոխության, ստացվում է բանաստեղծության հայերեն քսերոքսը, բայց անկենդան, մի տեսակ կայծ չի լինում մեջը: Ու ես նկատել եմ, որ ուրիշ ռուս բանաստեղծներ թարգմանելիս տենց չի...

    Ես օրինակ պարզապես չուզեցի բառացի թարգմանել, որովհետև դուրս չէր գալիս արածս: Նույն էդ չորության պատճառով:

    Շնորհակալ եմ բոլոր հեղինակներին, Բարեկամ, Արիադնա, ձերն իսկապես ամենաշատն էի հավանել... բա էն ֆիլմի պահը

    Նաև շնորհակալ եմ իմ համեստ տարբերակին ձայն տվողներին, պաչ


    Մերսի, Գալ: Էդ ֆիլմի պահը ասեմ. պարզապես ակնոն կինո էի կարդացել

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.02.2010), Գալաթեա (21.02.2010), Ձայնալար (15.04.2010)

  27. #45
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի, Գալ: Էդ ֆիլմի պահը ասեմ. պարզապես ակնոն կինո էի կարդացել
    Որ տեսա քոնն ա էդ տարբերակը, մտքովս անցավ, գիտե՞ս

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանչաց մրցույթ N3. Ախմատովա
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 259
    Վերջինը: 29.03.2017, 01:25
  2. Թարգմանչաց մրցույթ N3. ո՞րն ընտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.03.2017, 12:35
  3. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 2
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 24.09.2010, 23:16
  4. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  5. Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.05.2007, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •