User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր հեղինակի թարգմանությունն եք ավելի շատ հավանում

Քվեարկողներ
46. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1- Հենրիկ Բաբաջանյան

    5 10.87%
  • Հեղինակ 2- Ուլուանա

    27 58.70%
  • Հեղինակ 3- Գալաթեա

    3 6.52%
  • Հեղինակ 4- Բարեկամ

    4 8.70%
  • Հեղինակ 5- Ուլուանա

    3 6.52%
  • Հեղինակ 6- Ձայնալար

    6 13.04%
  • Հեղինակ 7- Tig

    4 8.70%
  • Հեղինակ 8- Ariadna

    10 21.74%
  • Հեղինակ 9- Լեո

    6 13.04%
  • Հեղինակ 10- Ուլուանա

    2 4.35%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 46 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ. համար 1

  1. #16
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (18.02.2010), lusattik (18.02.2010)

  3. #17
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Այսպես, զուտ տեսական դատողություններ, քանզի իրավունք չունեմ կոնկրետ գործերին անդրադառնալու (եթե այլոց առջև հեղինակներին դեռևս չճանաչելու սահմանափակում եմ դնում, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում հեղինակներին իմանալով անդրադառնալ դրանց), հետևաբար կոնկրետ գործերին, եթե կարիքը լինի, կանդրադառնամ հեղինակների անունների հրապարակումից հետո:

    Հիմա գանք թարգմանություններին:
    Մի քանի հոգի բերեցին դասագրքային սահմանումներ: Այո՛, հենց դասագրքային:
    Իսկ ես կարծում եմ, որ թարգմանությունները կարող են լինել ամենատարբեր ձևի ու թարգմանության մեջ ամենակարևորը՝ սրտից բխելն է (ինչպես և պարզապես ստեղծագործելիս):

    • Թարգմանիչը կարող է վերապատմել բանաստեղծությունը, խախտելով հանգային ու վանկային կառուցվածքը, բայց ընթերցողին այդ կերպ փոխանցելով հեղինակի խոսքը:
    • Թարգմանիչը կարող է պահպանել բանաստեղծության հնչողությունը, ընթերցողին փոխանցելով հեղինակի շունչը, փոքր ինչ փոխելով բովանդակությունը:
    • Թարգմանիչը կարող է տեղայնացնել կամ ժամանակակիցացնել բանաստեղծությունը՝ ներմուծելով տվյալ տեղանքին կամ ժամանակին բնութագրող էլեմենտներ:


    Թարգմանչի, հեղինակ առջև լուրջ սահմանափակումներ դնելը սխալ է:
    Եթե մեզ պետք է բնագրի տվյալ լեզվով պատճենը, ապա այն ստանալն ուղղակի անհնար է, հետևաբար մնացածը՝ ձև:

    Պետք չէ սահմանափակել ինքներս մեզ դասագրքային զնդանում:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 18.02.2010, 01:54:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2010), Tig (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Շինարար (18.02.2010)

  5. #18
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Հենրիկ Բաբաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…
    Միայն մեկ տուն.

    Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե

    Sah ein Knab ein Röslein stehn,
    Röslein auf der Heiden,
    War so jung und morgenschön,
    Lief es schnell es nah zu sehn,
    Sah's mit vielen Freuden
    Röslein, Röslein, Röslein rot,
    Röslein auf der Heiden.
    Հովհաննես Թումանյան

    Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
    Տեսավ մի վարդ դաշտի միջին.
    Վարդը տեսավ, ուրախացավ,
    Մոտիկ վազեց սիրուն վարդին,
    Սիրուն վարդին, կարմիր վարդին,
    Կարմիր վարդը դաշտի միջին:

    Հիմա կխնդրեմ համեմատես տողերի քանակները, ու ասես` ընդունո՞մ ես Թումանյանի այս թարգմանությունը:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ուլուանա (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  7. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Երկրորդը հենց սկզբից շրջանցել էի տողերից մեկում "օ" բացականչությունը տեսնելով, որ տանել չեմ կարողանում: Հետո տեսնելով, որ շատերն են 2-րդի օգտին քվեարկել, կարդացի ուշադիր, իրոք, արժանի է, և լեզվի, և տաղաչափության առումով հաջող է ստացվել, բայց 8-րդը նախընտրում եմ, ավելի տաք է, իսկ 2-րդից սառնություն ա փչում:
    Շինարար ջան, սառնություն փչելու պահը հասկացանք, բայց «օ» բացականչությունն ախր բնագրում էլ կար , հետևաբար թարգմանության մեջ դրա առկայությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես թերություն։ Նույնիսկ հակառակը՝ չլինելն է ավելի շուտ թերություն։ Դու բնագիրը կարդացե՞լ ես։ Ճիշտն ասած՝ ես էլ էդ բացականչությունը չեմ սիրում, բայց դա առավելագույնը կարող է պատճառ հանդիսանալ բանաստեղծությունը չհավանելու, ոչ թե թարգմանությունը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusattik (18.02.2010), Շինարար (18.02.2010)

  9. #20
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, սառնություն փչելու պահը հասկացանք, բայց «օ» բացականչությունն ախր բնագրում էլ կար , հետևաբար թարգմանության մեջ դրա առկայությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես թերություն։ Նույնիսկ հակառակը՝ չլինելն է ավելի շուտ թերություն։ Դու բնագիրը կարդացե՞լ ես։ Ճիշտն ասած՝ ես էլ էդ բացականչությունը չեմ սիրում, բայց դա առավելագույնը կարող է պատճառ հանդիսանալ բանաստեղծությունը չհավանելու, ոչ թե թարգմանությունը։
    Բանաստեղծությունը իրոք չեմ հավանել, իսկ "օ"-ի պահը նշեցի` ասելու, թե ինչու սկզբում շրջանցել էի այդ թարգմանությունը, ճիշտն ասած` նոր նորից նայեցի, բանաստեղծության մեջ "օ"-ի գոյությունը մոռացել էի, ամեն դեպքում, երկրորդ թարգմանության մասին արդեն ասացի, որ իրականում այն հավանել եմ, ուղղակի ութը ավելի եմ հավանում, իսկ ընդհանուր առմամբ` բնագրին հավատարմության, բնագրի տաղաչափությանը հավատարիմ մնալու առումներով, ես չեմ խորացել, դատել եմ սրտով, ինչ-որ նշաձողեր իջեցնելու, հանկարծ անգրագետ կամ անճաշակ խնդիր չեմ ունեցել, ի վերջո, ընտրում ենք եղածի մեջից

  10. #21
    Մշտական անդամ Հենրիկ Բաբաջանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    ք. Պյատիգորսկ
    Գրառումներ
    191
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մեկ տուն.

    Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե



    Հովհաննես Թումանյան




    Հիմա կխնդրեմ համեմատես տողերի քանակները, ու ասես` ընդունո՞մ ես Թումանյանի այս թարգմանությունը:
    Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
    Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…

  11. #22
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Հենրիկ Բաբաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
    Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…
    Ցավոք, Գյոթեն հիմա ողջ չէ:

    Թումանյանը չգիտեմ` խախտել է, թե չէ, բայց սա ապացույցն է նրա, որ խախտել-չխախտելը որեւէ կապ չունի թարգմանության որակի հետ:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2010), Chuk (18.02.2010), Ձայնալար (18.02.2010)

  13. #23
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,326
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Սովորական ընթերցողի տեսանկյունից, որը բանաստեղծությունը կարդում է հաճույք ստանալու, ու ոչ թե թարգմանությունը բնագրի հետ տող առ տող համեմատելու և գնահատական տալու համար, ըստ իս ամենահաջողվածը 2-րդն է: Այնտեղ հնարավորինս պահպանված է բանաստեղծության միտքն ու երաժշտականությունը:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010), Ֆոտոն (18.02.2010)

  15. #24
    Լիարժեք անդամ Էդուարդ_man-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2007
    Հասցե
    անհասցե
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Ամեանաշտը հավանել էի 4րդ տարբերակը, բայց «ֆիլմ նայելու» իմպրովիզը խանգարեց, որ քվեարկեի հենց այդ տարբերակի օգտին: Ընտրեցի հաջորդ հավանածս 10րդը ու զարմացա ճիշտն ասած, որ ամենավերջին տեղում հայտնվեց:
    Պետք է հասցնել մինչև մայրամուտ...

  16. #25
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Ամենաշատը 6 -րդ տարբերակը հավանեցի: Ըստ իս ավելի լավ էր իմաստը բնութագրած և հանգերն էլ պահպանված էին:Բայց 2-րդ էլ դուրս եկավ:

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.02.2010), Ձայնալար (15.04.2010)

  18. #26
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Անկեղծ ասած, տարբերակներից ոչ մեկը չեմ հավանել, մեջներից ամենասահունն ու նորմալը իմ կարծիքով երկրորդն էր, դրա համար եմ երկրորդ տարբերակին քվեարկել: Նաև մի քիչ դուր էին եկել 3-րդ, 7-րդ ու 8-րդ տարբերակները, բայց այսքանից մենակ 3-ին քվեարկեցի, չնայած որոշել էի 2-ից բացի ոչ մի տարբերակի օգտին չքվեարկել:

    Իսկ ամենաքիչը 4-ն էր դուր եկել, ֆիլմ նայելն էր մեղավոր
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (18.02.2010), Ariadna (19.02.2010), lusattik (18.02.2010)

  20. #27
    Լիարժեք անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2009
    Գրառումներ
    123
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Մեջբերում Հենրիկ Բաբաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ա,դ հարցին ի՞նչ պատասխան կտա ինքը՝ Գյթեն…
    Իհարկե Թումանյանը նույնպես խախտել է, եթե դա չափավորված ոճ է…
    Հենրիկին լրացնելով՝ թույլ տվեք ասել հետևյալը.
    Ժող ջան, մենք հիմա խոսում ենք 2 տարբեր որակների մասին. մի բան է գեղարվեստական թարգմանությունը,այլ բան է փոխադրությունը(ազատ թարգմանություն)
    Փոխադրության /ազատ թարգմանության ժամանակ ,ի տարբերություն գեղարվեստական թարգմանության, թարգմանիչը վերարտադրում է այնպես , ինչպես ինքն է ընկալում առանց հաշվի առնելու բնագրի ոճաձևային առանձնահատկությունները. Բայց այդ գործերը ազատ և անկախ են լինում բնագրից ու ինքնուրույն կյանքի իրավունք են ստանում:Դա թարգմանչի հեղինակած գործն է դառնում:Խնկո-Ապոր «Ճպուռն ու մրջյունը»կամ «Գայլն ու գառը» տաղանդավոր փոխադրություններ են Կռիլովից .նրանք ,ըստ էության, ոչ թե Կռիլովինն են ,այլ Խնկո-Ապորը:ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՎԱՏ ՈՐԱԿ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ , ԱՅԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՐԻՇ ՈՐԱԿ Է:
    Վերջին խմբագրող՝ Sphinx: 18.02.2010, 15:34:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lusattik (18.02.2010), Sunlight (19.02.2010), Արշակ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ուլուանա (18.02.2010)

  22. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Հասցե
    Հին հռովմեական ճամփեքի վրա
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է, թե ոչ կամ կհետաքրքրի՞, բայց տեղադրում եմ նաև իմ տարբերակը:
    Մրցույթի համար չհասցրեցի ուղարկել տեխնիկական պատճառներով.

    Այլևս չենք խմի միևնույն բաժակից
    Ոչ ջուր, ոչ քաղցր գինի,
    Չենք համբուրվի առավոտ ծեգին,
    Չենք հանդիպի երեկոյին:
    Դու արև ես շնչում, իմ շունչը լուսինն է,
    Բայց մեզ ապրեցնողը միևնույն սերն է:

    Ինձ հետ է միշտ իմ նուրբ, հավատարիմ ընկերը,
    Քեզ հետ՝ քո զվարթ ընկերուհին,
    Բայց ինձ հայտնի է մոխրագույն աչերի այդ վախը,
    Եվ դու ես պատճառն իմ տառապանքի:
    Հաճախ չեն այլևս կարճ պահերը հանդիպման.
    Այդպես պիտի պահենք անդորրը հավիտյան:

    Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
    Քո տողերում է իմ շունչը փչում:
    Օ՜, կա կրակ, որին ոչ մի դեպքում
    Ոչ մոռացումը, ոչ վախը չեն դիպչում:
    Միայն իմանայիր ինչպես եմ կարոտում
    Շուրթերդ անհամբույր, շուրթերդ վարդագույն…

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2010), Chuk (18.02.2010), Tig (18.02.2010), Yellow Raven (18.02.2010), Արշակ (18.02.2010), Ձայնալար (18.02.2010), Ռուֆուս (18.02.2010)

  24. #29
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Շատ լավն էր, բացի էս հատվածից.
    Մեջբերում Գոհարիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
    Քո տողերում է իմ շունչը փչում:
    Ես ուրիշ բան է հասկացա
    I may be paranoid but no android!

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (18.02.2010), Գոհարիկ (18.02.2010)

  26. #30
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Թարգմանչաց մրցույթ. համար 1

    Հերթով կուզեի գրել՝ ինչ եմ զգում, բայց քանի որ հոգնում եմ, կգրեմ 2-3-ը, ընթացքում էլ՝ մնացածը:
    Ես ընտրության ժամանակ առաջնորդվել եմ նույնիսկ մեկ բառի թարգմանության՝ Ախմատովայի ոճին ոչ համահունչ լինելով: Ասենք, օրինակ, առաջինի մեջ ինձ դուր չեկավ ընդամենը մի նախադասություն, որը, կարծում եմ, Ախմատովային շունչը չի`Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին::Մի փոքր հեռու է Ախմատովայից 1-ինի թարգմանությունը, կարծում եմ:
    Երկրորդը էն գլխանց էլ դուրս չեկավ,

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ 2

    Ո՛չ ջուր կխմենք մենք նույն բաժակից,
    Ո՛չ էլ երբևէ գինի քաղցրահամ,
    Ո՛չ դուրս կնայենք տան պատուհանից,
    Ո՛չ կհամբուրվենք վաղ առավոտյան։

    Ես արև եմ շնչում, դու՝ լուսին,
    Բայց մեզ մի սեր է պահում միասին։

    Ինձ հետ ընկերն է իմ հավատարիմ,
    Իսկ քեզ հետ՝ զվարթ քո ընկերուհին։
    Բայց հասկանում եմ երկյուղն աչքերիդ.
    Դու ես մեղավորն իմ այս ցավերի։
    Հանդիպումները մեր կարճ, գողունի,
    Երկարաձգել չենք ջանում երբեք.
    Եղած հանգիստը պահպանել է պետք։

    Լոկ ձայնդ է հնչում իմ տաղերում,
    Քո տաղերում իմ շունչն է թևածում։
    Օ՜, այս խարույկը չի տեսնի երբեք
    Ո՛չ վախ, ո՛չ մահ ու ո՛չ էլ մոռացում։

    Եթե իմանայիր՝ որքան եմ կարոտում
    Շուրթերը քո չոր ու վարդագույն...
    Առաջին ոչ-երը հեռու են Ախմատովայի նուրբ ոչերից, կարծում եմ:Բանաստեղծության օրիգինալը/ռուսերենով/ կարդալով`ես զգում եմ՝ նեղացած է, կոշտություն եմ զգում,բայց միաժամանակ խորը սեր ու թաքնված նրբություն, բայց ոչ չորություն: Այսինքն, այստեղ լավ թարգմանություն է, բայց, կարծում եմ, մի փոքր փոխվում է բանաստեղծության երանգը, Աննայի սիրո շունչը կորում է: Ի՞նչ երկյուղ, երկյուղը այլ բա՞ն չէ արտահայտում: Այս բառերը փոխում են բանաստեղծության շունչը:Սկզբում ես տեսնում եմ ինքնավստահ չոր ու կոպիտ, ապա ինչ-որ չհամապատասխանող նրբություն:Ես կասեի ավելորդ:

    Հավանեցի Հեղինակ 9-ի թարգմանությունը: Նրբությունը, սերը պահպանվում է բոլոր մասերում:Իմաստային ու զգացմունքային թարգմանություն եմ տեսնում, ոչ թե բառացի, սակայն չեմ ասում, որ բառացի թարգմանությունը վատ է:

    Հ.Գ. Գրականագետ չեմ, հիմնականում գրեցի այն, ինչ զգացել եմՄնացածի մասին էլ մտածել եմ, ընթացքում կգրեմ
    Հա, բոլոր հեղինակներ, շատ շնորհակալ եմ:
    Վերջին խմբագրող՝ Katka: 18.02.2010, 18:31:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանչաց մրցույթ N3. Ախմատովա
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 259
    Վերջինը: 29.03.2017, 01:25
  2. Թարգմանչաց մրցույթ N3. ո՞րն ընտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.03.2017, 12:35
  3. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 2
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 24.09.2010, 23:16
  4. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  5. Ինտերնյուսը հայտարարում է մրցույթ«Մենք ենք» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 21.05.2007, 23:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •