Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…
Թարգմանիչներից ոմանք ավելացրել են տողերի քանակը, որը նույնպես անթույլատրելի է…
Այսպես, զուտ տեսական դատողություններ, քանզի իրավունք չունեմ կոնկրետ գործերին անդրադառնալու (եթե այլոց առջև հեղինակներին դեռևս չճանաչելու սահմանափակում եմ դնում, ես ինձ բարոյական իրավունք չեմ վերապահում հեղինակներին իմանալով անդրադառնալ դրանց), հետևաբար կոնկրետ գործերին, եթե կարիքը լինի, կանդրադառնամ հեղինակների անունների հրապարակումից հետո:
Հիմա գանք թարգմանություններին:
Մի քանի հոգի բերեցին դասագրքային սահմանումներ: Այո՛, հենց դասագրքային:
Իսկ ես կարծում եմ, որ թարգմանությունները կարող են լինել ամենատարբեր ձևի ու թարգմանության մեջ ամենակարևորը՝ սրտից բխելն է (ինչպես և պարզապես ստեղծագործելիս):
- Թարգմանիչը կարող է վերապատմել բանաստեղծությունը, խախտելով հանգային ու վանկային կառուցվածքը, բայց ընթերցողին այդ կերպ փոխանցելով հեղինակի խոսքը:
- Թարգմանիչը կարող է պահպանել բանաստեղծության հնչողությունը, ընթերցողին փոխանցելով հեղինակի շունչը, փոքր ինչ փոխելով բովանդակությունը:
- Թարգմանիչը կարող է տեղայնացնել կամ ժամանակակիցացնել բանաստեղծությունը՝ ներմուծելով տվյալ տեղանքին կամ ժամանակին բնութագրող էլեմենտներ:
Թարգմանչի, հեղինակ առջև լուրջ սահմանափակումներ դնելը սխալ է:
Եթե մեզ պետք է բնագրի տվյալ լեզվով պատճենը, ապա այն ստանալն ուղղակի անհնար է, հետևաբար մնացածը՝ ձև:
Պետք չէ սահմանափակել ինքներս մեզ դասագրքային զնդանում:
Վերջին խմբագրող՝ Chuk: 18.02.2010, 01:54:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Միայն մեկ տուն.
Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե
Հովհաննես ԹումանյանSah ein Knab ein Röslein stehn,
Röslein auf der Heiden,
War so jung und morgenschön,
Lief es schnell es nah zu sehn,
Sah's mit vielen Freuden
Röslein, Röslein, Röslein rot,
Röslein auf der Heiden.
Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:
Հիմա կխնդրեմ համեմատես տողերի քանակները, ու ասես` ընդունո՞մ ես Թումանյանի այս թարգմանությունը:
Շինարար ջան, սառնություն փչելու պահը հասկացանք, բայց «օ» բացականչությունն ախր բնագրում էլ կար, հետևաբար թարգմանության մեջ դրա առկայությունը ոչ մի կերպ չի կարելի դիտարկել որպես թերություն։ Նույնիսկ հակառակը՝ չլինելն է ավելի շուտ թերություն։ Դու բնագիրը կարդացե՞լ ես։ Ճիշտն ասած՝ ես էլ էդ բացականչությունը չեմ սիրում, բայց դա առավելագույնը կարող է պատճառ հանդիսանալ բանաստեղծությունը չհավանելու, ոչ թե թարգմանությունը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Բանաստեղծությունը իրոք չեմ հավանել, իսկ "օ"-ի պահը նշեցի` ասելու, թե ինչու սկզբում շրջանցել էի այդ թարգմանությունը, ճիշտն ասած` նոր նորից նայեցի, բանաստեղծության մեջ "օ"-ի գոյությունը մոռացել էի, ամեն դեպքում, երկրորդ թարգմանության մասին արդեն ասացի, որ իրականում այն հավանել եմ, ուղղակի ութը ավելի եմ հավանում, իսկ ընդհանուր առմամբ` բնագրին հավատարմության, բնագրի տաղաչափությանը հավատարիմ մնալու առումներով, ես չեմ խորացել, դատել եմ սրտով, ինչ-որ նշաձողեր իջեցնելու, հանկարծ անգրագետ կամ անճաշակ խնդիր չեմ ունեցել, ի վերջո, ընտրում ենք եղածի մեջից![]()
Սովորական ընթերցողի տեսանկյունից, որը բանաստեղծությունը կարդում է հաճույք ստանալու, ու ոչ թե թարգմանությունը բնագրի հետ տող առ տող համեմատելու և գնահատական տալու համար, ըստ իս ամենահաջողվածը 2-րդն է: Այնտեղ հնարավորինս պահպանված է բանաստեղծության միտքն ու երաժշտականությունը:
Ամեանաշտը հավանել էի 4րդ տարբերակը, բայց «ֆիլմ նայելու» իմպրովիզը խանգարեց, որ քվեարկեի հենց այդ տարբերակի օգտին: Ընտրեցի հաջորդ հավանածս 10րդը ու զարմացա ճիշտն ասած, որ ամենավերջին տեղում հայտնվեց:
Պետք է հասցնել մինչև մայրամուտ...
Ամենաշատը 6 -րդ տարբերակը հավանեցի: Ըստ իս ավելի լավ էր իմաստը բնութագրած և հանգերն էլ պահպանված էին:Բայց 2-րդ էլ դուրս եկավ:
Անկեղծ ասած, տարբերակներից ոչ մեկը չեմ հավանել, մեջներից ամենասահունն ու նորմալը իմ կարծիքով երկրորդն էր, դրա համար եմ երկրորդ տարբերակին քվեարկել: Նաև մի քիչ դուր էին եկել 3-րդ, 7-րդ ու 8-րդ տարբերակները, բայց այսքանից մենակ 3-ին քվեարկեցի, չնայած որոշել էի 2-ից բացի ոչ մի տարբերակի օգտին չքվեարկել:
Իսկ ամենաքիչը 4-ն էր դուր եկել, ֆիլմ նայելն էր մեղավոր![]()
I may be paranoid but no android!
Հենրիկին լրացնելով՝ թույլ տվեք ասել հետևյալը.
Ժող ջան, մենք հիմա խոսում ենք 2 տարբեր որակների մասին. մի բան է գեղարվեստական թարգմանությունը,այլ բան է փոխադրությունը(ազատ թարգմանություն)
Փոխադրության /ազատ թարգմանության ժամանակ ,ի տարբերություն գեղարվեստական թարգմանության, թարգմանիչը վերարտադրում է այնպես , ինչպես ինքն է ընկալում առանց հաշվի առնելու բնագրի ոճաձևային առանձնահատկությունները. Բայց այդ գործերը ազատ և անկախ են լինում բնագրից ու ինքնուրույն կյանքի իրավունք են ստանում:Դա թարգմանչի հեղինակած գործն է դառնում:Խնկո-Ապոր «Ճպուռն ու մրջյունը»կամ «Գայլն ու գառը» տաղանդավոր փոխադրություններ են Կռիլովից .նրանք ,ըստ էության, ոչ թե Կռիլովինն են ,այլ Խնկո-Ապորը:ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՎԱՏ ՈՐԱԿ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ , ԱՅԼ ՊԱՐԶԱՊԵՍ ՈՒՐԻՇ ՈՐԱԿ Է:
Վերջին խմբագրող՝ Sphinx: 18.02.2010, 15:34:
Չգիտեմ՝ արդյո՞ք տեղին է, թե ոչ կամ կհետաքրքրի՞, բայց տեղադրում եմ նաև իմ տարբերակը:
Մրցույթի համար չհասցրեցի ուղարկել տեխնիկական պատճառներով.
Այլևս չենք խմի միևնույն բաժակից
Ոչ ջուր, ոչ քաղցր գինի,
Չենք համբուրվի առավոտ ծեգին,
Չենք հանդիպի երեկոյին:
Դու արև ես շնչում, իմ շունչը լուսինն է,
Բայց մեզ ապրեցնողը միևնույն սերն է:
Ինձ հետ է միշտ իմ նուրբ, հավատարիմ ընկերը,
Քեզ հետ՝ քո զվարթ ընկերուհին,
Բայց ինձ հայտնի է մոխրագույն աչերի այդ վախը,
Եվ դու ես պատճառն իմ տառապանքի:
Հաճախ չեն այլևս կարճ պահերը հանդիպման.
Այդպես պիտի պահենք անդորրը հավիտյան:
Լոկ ձայնդ է միշտ տողերումս երգում,
Քո տողերում է իմ շունչը փչում:
Օ՜, կա կրակ, որին ոչ մի դեպքում
Ոչ մոռացումը, ոչ վախը չեն դիպչում:
Միայն իմանայիր ինչպես եմ կարոտում
Շուրթերդ անհամբույր, շուրթերդ վարդագույն…
Հերթով կուզեի գրել՝ ինչ եմ զգում, բայց քանի որ հոգնում եմ, կգրեմ 2-3-ը, ընթացքում էլ՝ մնացածը:
Ես ընտրության ժամանակ առաջնորդվել եմ նույնիսկ մեկ բառի թարգմանության՝ Ախմատովայի ոճին ոչ համահունչ լինելով: Ասենք, օրինակ, առաջինի մեջ ինձ դուր չեկավ ընդամենը մի նախադասություն, որը, կարծում եմ, Ախմատովային շունչը չի`Մեր կյանքը դրած մեր սիրո հույսին::Մի փոքր հեռու է Ախմատովայից 1-ինի թարգմանությունը, կարծում եմ:
Երկրորդը էն գլխանց էլ դուրս չեկավ,
Առաջին ոչ-երը հեռու են Ախմատովայի նուրբ ոչերից, կարծում եմ:Բանաստեղծության օրիգինալը/ռուսերենով/ կարդալով`ես զգում եմ՝ նեղացած է, կոշտություն եմ զգում,բայց միաժամանակ խորը սեր ու թաքնված նրբություն, բայց ոչ չորություն: Այսինքն, այստեղ լավ թարգմանություն է, բայց, կարծում եմ, մի փոքր փոխվում է բանաստեղծության երանգը, Աննայի սիրո շունչը կորում է: Ի՞նչ երկյուղ, երկյուղը այլ բա՞ն չէ արտահայտում: Այս բառերը փոխում են բանաստեղծության շունչը:Սկզբում ես տեսնում եմ ինքնավստահ չոր ու կոպիտ, ապա ինչ-որ չհամապատասխանող նրբություն:Ես կասեի ավելորդ:
Հավանեցի Հեղինակ 9-ի թարգմանությունը: Նրբությունը, սերը պահպանվում է բոլոր մասերում:Իմաստային ու զգացմունքային թարգմանություն եմ տեսնում, ոչ թե բառացի, սակայն չեմ ասում, որ բառացի թարգմանությունը վատ է:
Հ.Գ. Գրականագետ չեմ, հիմնականում գրեցի այն, ինչ զգացել եմՄնացածի մասին էլ մտածել եմ, ընթացքում կգրեմ
Հա, բոլոր հեղինակներ, շատ շնորհակալ եմ:
Վերջին խմբագրող՝ Katka: 18.02.2010, 18:31:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ