User Tag List

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 360 հատից

Թեմա: Համակարգչային խաղերի տրեյլերներ

  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Այս թեմայում կդնենք մեզ հատկապես դուր եկած խաղային տրեյլերները: Վերնագրում միայն տրեյլերներն եմ նշել, և լավ կլիներ, որ թեմայում գերակշռեին հենց որակյալ պաշտոնական տրեյլերները, սակայն պարզ է, որ միայն տրեյլերներով սահմանափակվելը դժվար է, այնպես որ՝ եթե վիդեոն, ասենք, developer diary է, in-game footage, gameplay sample, interview և այլն, ապա այն հաստատ տեղ ունի այս թեմայում:

    Որևէ վիդեո դնելուց առաջ պարտադիր պայման է նշել խաղը ու գրել վիդեոյի համառոտ նկարագրությունը: Ցանկալի է, իհարկե, ավելի շատ ինֆորմացիա տալ խաղի մասին, օրինակ՝ նշել ժանրը, ստեղծող ընկերությունը, թողարկման թիվը, պլատֆորմը և այլն:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (08.02.2010)

  3. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Mass Effect 2 - Cinematic Trailer

    Ժանրը՝ RPG-Shooter
    Թողարկումը՝ 2010թ-ի հունվար
    Հեղինակ՝ Bioware

    Շեփարդը վերադառնում է՝ հերթական անգամ գալակտիկան փրկելու համար: Տրեյլերում կոմմանդեր Շեփարդը, կրոգան Գրյունտն ու նոր ռասսայի՝ դրելլների ներկայացուցիչ Թեյնը (ով, ասում են, գալակտիկայի ամենահմուտ մարդասպանն է) զենքերով ճամփա են հարթում իրենց համար դեպի հանելուկային տիեզերանավը: Գեյմփլեյը ցույց տված չէ:

    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LoK® (08.02.2010), Starkiller (22.10.2011), Սամվել (30.07.2011)

  5. #3
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Bioshock 2 - Launch Trailer

    Ժանրը՝ RPG-Shooter
    Թողարկումը՝ 2010թ-ի փետրվարի 9
    Հեղինակ՝ 2K Marin

    Բիոշոկը հրաշալի ու խորը խաղ էր: Բիոշոկ 2-ը խոստանում է հետ չմնալ իր նախորդի փառքից. այս անգամ մեզ առաջարկելու են զգալ, թե ինչ է նշանակում լինել մի քանի հարյուր կիլոգրամանոց, սկաֆանդրի մեջ փակված, հզոր ու անխոցելի, սարսափելի շաղափով զինված և միաժամանակ՝ Little Sister-ների հանդեպ քնքուշ սիրով լցված Big Daddy: Սակայն, ասում են, ինչ-որ տեղ թաքնված են նաև Big Sister-ները, որոնք այդքան էլ բարի չեն...

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 08.02.2010, 01:13:
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.02.2010), Freeman (30.01.2011), LoK® (08.02.2010), Սամվել (30.07.2011)

  7. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Dragon Ages: Origins - Sacred Ashes Trailer

    Ժանրը՝ RPG-Shooter
    Թողարկումը՝ 2009թ
    Հեղինակ՝ Bioware

    Bioware ընկերությունը համարվում է (և ոչ անհիմն կերպով) լավագույն RPG-ներ ստեղծողը: Dragon Age-ը ստեղծվել է որպես «հին դպրոցի» RPG: Այս տրեյլերում գեյմփլեյը չի երևում, սա սինեմատիկ է, սակայն որակը պարզապես ապշեցուցիչ է: Խորհուրդ եմ տալիս անպայման դիտել, հաստատ չեք փոշմանի:

    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (08.02.2010), ministr (24.10.2010), Սամվել (30.07.2011)

  9. #5
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    StarCraft II - Cinematic Trailer

    Ժանրը` ստրատեգիա
    Թողարկումը` անհայտ: Մեջբերում պաշտոնական կայքի ՀՏՀ-ից.
    When is the game coming out?
    At this point, it's too early to provide an estimate of the release date. As with all Blizzard games, we will take as much time as needed to ensure the game is as fun, balanced, and polished as possible.
    Հեղինակ` Blizzard Entertainment

    Երևի խաղի անունը արդեն ամեն ինչ ասում է: Իմ ամենասիրած ստրատեգիայի` StarCraft-ի շարունակությունն է: Տրեյլերում ցուցադրվում է խաղի յունիտներից մեկի` Marine-ի "արտադրման" պրոցեսը:

    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (08.02.2010)

  11. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Mafia II

    Ժանրը՝ TPS, Racing
    Թողարկումը՝ 2010թ-ի առաջին քառորդ
    Հեղինակ՝ 2K Czech

    Սա Մաֆիա 2-ի առաջին տրեյլերն է, որ հայտնվեց ինտերնետում:




    2009-ի E3-ի տրեյլերը: Գեյմփլեյը դեռ ցույց չեն տալիս: Կոզա նոստրան իր ողջ շուքով.




    «The Art of Persuasion» տրեյլերը: Այլ կերպ ասած՝ համոզելու արվեստը: Արվեստի գործիքների մեջ են մտնում այնպիսի հետաքրքիր գործիքներ, ինչպիսին է բեյսբոլի փեդը :




    Իսկ այս տրեյլերը GamesCom 2009-ից է և արդեն մանրամասն ցույց է տալիս գեյմփլեյը: Ութ րոպեների ընթացքում հետևում ենք, թե ինչպես է երիտասարդ մաֆիոզոն առաջադրանք ստանում, ուղևորվում դեպքի վայրը, գեղական կարգով լուծում բոլոր մրցակիցների հարցերն ու հաջողացնում փախչել ոստիկանությունից: Ձեռնամարտ, մեքենաների գողություն, գլխապտույտ հետապնդումներ... Մաֆիա, ես քեզ սիրում եմ :

    DIXI
    carpe noctem

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tyler (09.02.2010)

  13. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Mass Effect 2 - Launch Trailer

    Ժանրը՝ RPG-Shooter
    Թողարկումը՝ 2010թ-ի հունվար
    Հեղինակ՝ BioWare

    Մասս Էֆֆեկտ 2-ը ինձ համար 2010-ի ամենասպասված խաղն է: Ընդ որում՝ սպասում եմ ոչ թե խաղի հայտնվելուն, այլ որ uTorrent-ս այն քաշի-պրծնի : Մնաց 5 ժամ: Իսկ մինչ այդ...

    DIXI
    carpe noctem

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Սամվել (30.07.2011)

  15. #8
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Team Fortress 2

    Ժանրը` Multiplayer FPS
    Թողարկումը` 2007-ի հոկտեմբերի 10
    Հեղինակ` Valve

    Խաղում կան 9 տարբեր մասնագիտություն ունեցող յունիտներ:
    Տրեյլերները առանձին ներկայացնում են նրանցից յուրաքանչյուրին (բացի 2-ից, նրանց համար տրեյլեր չկա )

    1. Meet The Heavy


    2. Meet The Spy


    3. Meet The Scout


    4. Meet The Demoman


    5. Meet The Engineer


    6. Meet The Sniper


    7. Meet The Soldier
    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (08.02.2010), Սամվել (30.07.2011)

  17. #9
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Splinter Cell: Conviction

    Ժանրը` Action
    Թողարկումը` 13.04.10
    Հեղինակ` Ubisoft Montreal


  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.02.2010), Armen.181 (08.02.2010), masivec (08.02.2010), matlev (08.02.2010), Հայկօ (08.02.2010)

  19. #10
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Splinter Cell-ի տրեյլերը շատ լավն էր: Ու ընդհանրապես՝ իմ ամենասպասած խաղերից ա. շատ հաջող կերպար է, էլի, Սեմ Ֆիշերը: Մաքս Պեյնի ու Ագենտ 47-ի նման հաջողված: Համ էլ կարոտել եմ մթության մեջ երեք կանաչ կետերին : Չնայած՝ ոնց որ թե նման բան էլ չի լինելու:

    Ահա այս տրեյլերը խիստ գայթակղիչ է : Ութ րոպե մաքուր, հրաշալի գեյմփլեյ՝ ուղեկցված Մաքսիմ Բելանի՝ խաղի ստեղծագործ տնօրենի (creative director ) մեկնաբանություններով: Անսահմանափակ ինտերնետի երջանիկ տերերին խստիվ խորհուրդ եմ տալիս անպայման նայել, առնվազն գայթակղիչ է .

    Splinter Cell: Conviction - Gameplay

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 08.02.2010, 20:31:
    DIXI
    carpe noctem

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.02.2010), BOBO (17.02.2010), matlev (08.02.2010), Սամվել (30.07.2011)

  21. #11
    да будет свет Armen.181-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    999
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Assassin's Creed 2
    Ժանրը` Action
    Թողարկումը` 4.03.10
    Հեղինակ` Ubisoft


    Glory Glory Man United

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (17.02.2010), masivec (08.02.2010)

  23. #12
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Tomb Raider: Underworld - Cinematic Trailer

    Ժանրը` Action, Adventure
    Թողարկումը` 2008-ի Նոյեմբերի 18
    Հեղինակ` Crystal Dynamics, Eidos Interactive

    Էս տրեյլերը որ նայեցի, առաջին ռեակցիաս էր` "Ո՞նց թե, բայց խի՞": Ու էտ հարցերի պատասխանը ստանալու համար նոր վիդեոքարտ ու սնուցման բլոկ ձեռք բերեցի
    Տրեյլերի մասին ասելու բան չկա, ուղղակի պետքա նայել:

    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Albus (10.02.2010)

  25. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Չէ, Underworld-ի տրեյլերը թույլ էր, իմ կարծիքով (ինչը չխանգարեց, որ խաղը անցնեմ ): Միակ հետաքրքիր տրյուկը ժամանակի հակառակ ընթացքն էր: Բայց կատարման որակով, միևնույնն է, BioWare-ի ու, մանավանդ, Blizzard-ի սինեմատիկներին չի հասնի: Blizzard-ը, հատկապես, է՜ն գլխից հայտնի է եղել իր գերզհոր խաղային վիդեոներով: Հիշում եմ, թե ոնց էի Warcraft-ի ու Warcraft: Frozen Throne-ի միջի վիդեոները առանձին նայելու համար հին ու բարի ժամանակներում ինտերնետ ակումբներում .bik փլեյեր փնտրում : Ու արժեր, հաստատ՝ արժեր:

    Մի գլուխգործոց վիդեո էլ հիշեցի խաղերից. The Witcher-ի ինտրոն: Վիդեոն ինքնին շատ լավն է, բայց եթե, մանավանդ, կարդացել ես Սապկովսկու պատմվածքներն ու վեպերը, որոնց հիման վրա էլ ստեղծվել է խաղը, ապա այն լրիվ ուրիշ տեսք է ստանում նայողի համար:

    The Witcher - Intro

    Ժանրը՝ RPG
    Թողարկումը՝ 2007
    Հեղինակ՝ CD Projekt RED



    Witcher
    -ը, ինձ համար, 2007-ի ոչ միայն ամենալավ RPG-ն էր, այլ ընդհանրապես ամենալավ խաղը, ու էդ էն դեպքում, երբ դրա մրցակիցների մեջ էնպիսի անուններ կային, ինչպիսիք են BioShock-ը ու Half-Life 2: Orange Box-ը: Բա սաունդտրեկները ինչ լավն էին...

    Թեման, ի դեպ, ոչ միայն վիդեոներ դնելու համար է, այլ նաև դրանք քննարկելու :
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (10.02.2010), LoK® (09.02.2010), Tyler (09.02.2010)

  27. #14
    Լոկորդիլոս LoK®-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    Մոնիտորի դիմաց
    Տարիք
    38
    Գրառումներ
    507
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Համաձայն եմ, Underworld-ինը թույլ տրեյլեր էր, բայց դե վերջում ցանկություն ա առաջացնում խաղալ ու պարզել թե խի՞ Լառան տենց դաժան վարվեց իր առանձնատան հետ:

    The Witcher-ի տրեյլերը իրոք լավն ա, մեկ էլ Mass Effect 2-ինը շատ հավանեցի, հզոր էր նկարած:
    Ինչ վերաբերվում ա Blizzard-ին, մի հատ էլ տրեյլեր StarCraft II -ից:

    Վերջին խմբագրող՝ LoK®: 09.02.2010, 04:10:
    body.location = "bed";
    body.position = "horizontal";
    body.overlay = "blanket";
    head.eyes.state = "closed";
    head.brain.do_sleep();

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (09.02.2010), Tyler (09.02.2010)

  29. #15
    Cold One Tyler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2009
    Գրառումներ
    290
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համակարգչային խաղերի տրեյլերներ

    Լավ թեմայա, վաղուղ էր պետք մի հատ սենցը բացել

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Witcher-ը, ինձ համար, 2007-ի ոչ միայն ամենալավ RPG-ն էր, այլ ընդհանրապես ամենալավ խաղը, ու էդ էն դեպքում, երբ դրա մրցակիցների մեջ էնպիսի անուններ կային, ինչպիսիք են BioShock-ը ու Half-Life 2: Orange Box-ը: Բա սաունդտրեկները ինչ լավն էին...
    Նմանապես: Իմ սիրած խաղն ա Mafia-ից հետո

    Բա 2-րդի տրեյլերը ինչ լավն ա

    Yere-1.am

    Մասնակցեք Yere1-ի նոր եթերաշրջանի նկարահանմանը

Էջ 1 24-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղերի հետ կապված խնդիրներ
    Հեղինակ՝ RaMeSsEs-ll, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 212
    Վերջինը: 27.07.2014, 16:14
  2. www.bit.am. մուլտիփլեյեր խաղերի սերվեր
    Հեղինակ՝ tikopx, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 232
    Վերջինը: 20.03.2011, 21:08
  3. Գրառումներ: 7
    Վերջինը: 15.02.2011, 15:28
  4. Խաղերի ստեղծում
    Հեղինակ՝ Vardanito, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 03.01.2011, 22:50
  5. Բարսելոնայի խաղերի արդյունքները
    Հեղինակ՝ Altair, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 24.10.2010, 11:09

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •