Այս թեմայում կդնենք մեզ հատկապես դուր եկած խաղային տրեյլերները: Վերնագրում միայն տրեյլերներն եմ նշել, և լավ կլիներ, որ թեմայում գերակշռեին հենց որակյալ պաշտոնական տրեյլերները, սակայն պարզ է, որ միայն տրեյլերներով սահմանափակվելը դժվար է, այնպես որ՝ եթե վիդեոն, ասենք, developer diary է, in-game footage, gameplay sample, interview և այլն, ապա այն հաստատ տեղ ունի այս թեմայում:
Որևէ վիդեո դնելուց առաջ պարտադիր պայման է նշել խաղը ու գրել վիդեոյի համառոտ նկարագրությունը: Ցանկալի է, իհարկե, ավելի շատ ինֆորմացիա տալ խաղի մասին, օրինակ՝ նշել ժանրը, ստեղծող ընկերությունը, թողարկման թիվը, պլատֆորմը և այլն:
Էջանիշներ