Assassin's Creed Brotherhood-ում մուլտիպեյեր ել ա լինելու
Glory Glory Man United
Star Wars: The Force Unleashed 2 Cinematic Trailers
Ժանրը՝ էքշն (սլեշեր), երրորդ դեմքից
Հեղինակ՝ LucasArts Entertainment Company
Թողարկումը՝ 2010, հոկտեմբերի 23
Հենց նոր նայեցի. ահավոր լավն են երկուսն էլ, մանավանդ՝ երկրորդը: Առաջին խաղը Դարթ Ուեյդերի աշակերտի բարդ ու վտանգավոր կյանքի մասին էր. երկրորդում սույն աշակերտը, կարծես թե, անցնելու է ուժի լուսավոր կողմը:
Պաշտոնական տրեյլերը.
E3-ի ժամանակ ցուցադրված տրեյլերը. «Դավաճանվածը».
Երկրորդ վիդեոն բոլորին խորհուրդ եմ տալիս նայել՝ անկախ այն բանից՝ խաղը ձեզ հետաքրքրում է, թե չէ. իրոք՝ շատ լավն է:
DIXIcarpe noctem
Star Wars: The Old Republic
Հեղինակ՝ BioWare
Ժանրը՝ MMORPG
Թողարկումը՝ 2011-ի II քառորդ
Շարունակում եմ զմայլվել Աստղային Պատերազմների տիեզերքով : Այս անգամ գլխավոր դերում BioWare ընկերությունն է՝ Lucas Art-ի հետ համատեղ, բնականաբար: Վիդեոները մեկը մյուսից լավն են: Խնդրեմ.
Հին Հանրապետության անկումը. «Մինչ դուք քնած էիք ձեր հզորության օրորոցում...»
Թե ինչպես սիթերը կործանեցին ջեդայներին.
E3 2010-ի ժամանակ ցուցադրված տրեյլերը. «Հույս»: Փոքրիկ գլուխգործոց .
Թե ինչպես էին ջեդայներն ու ազատասեր մարդիկ պայքարում սիթերի դեմ.
DIXIcarpe noctem
Մի քիչ առաջ E3 2010-ի «անարդացիորեն անտեսված» խաղերի մասին մի փոքրիկ հոդված էի կարդում ու հանդիպեցի ահա այս խաղին.
Shank2D պլատֆորմեր է, թողարկումը՝ շատ շուտով : Ես անպայման ճարելու եմ փորձեմ, սիրում եմ սենց նախագծեր: Յուրահատուկ ոճ ու «դրայվ» ունի: Խնդրեմ, վայելեք.
Տրեյլերը.
Գեյմփլեյ 1
Գեյմփլեյ 2
DIXIcarpe noctem
Portal 2
ժանր- գլուխկոտրուկ 1-ին դեմքից
հեղինակ-Valve Corporation
թողարկումն անհայտ է,ըստ ոչ պաշտոնական տվյալների/ 2011թ. հունիսի 30-ին
half life -ի լրացման-portal - ի շարունակությունն է
demo
Վերջին խմբագրող՝ Freeman: 10.07.2010, 11:11:
The cake is a lie.
Tom Clancy's H.A.W.X. 2
Ժանրը՝ Flight Combat
Հեղինակ՝ Ubisoft
Թողարկումը` 01.10.10
---------- Ավելացվել է՝ 13:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:41 ----------
FIFA 11
Ժանրը՝ Sport (simulator)
Հեղինակ՝ Electronic Arts
Թողարկումը` 28.09.10
Armen.181 (28.08.2010)
Dragon Ages: Origins - Destiny (Cinematic Trailer)
Ժանրը՝ RPG
Թողարկումը՝ 2011թ
Հեղինակ՝ Bioware
Որակը՝ ընտիր: RPG-ի բոլոր սիրահարների համար՝ must see: Մնացած բոլորին խոստանում եմ երկուսուկես րոպե լարված ու ֆանտաստիկ էքշն:
DIXIcarpe noctem
Lord (12.09.2010)
Portal 2. Co-op Trailer
Ժանրը՝ Puzzle, FSP
Հեղինակ՝ Valve
GLaDOS-ը վերադառնում է : Այս թրեյլերը ներկայացնում է խաղի կոոպերատիվ՝ երկու հոգու համար նախատեսված տարբերակը: Մենյուում առկա են ամեն ինչ՝ հումոր, արկածներ, գլուխկոտրուկներ և... companion cube .
DIXIcarpe noctem
Lord ջան, սևով սպիտակի վրա գրած ա՝ «Թողարկումը՝ 2011թ» : Հլը չկա: Խնդրեմ, Dragon Age: Origins-ով զբաղվի, մինչև երկրորդը դուրս գա:
DIXIcarpe noctem
Call of Duty: Black Ops - Single-Player Campaign Teaser Trailer
Ժանրը՝ FSP
Թողարկումը՝ 09.11.2010
Հեղինակ՝ Treyarch
Մի քանի օր առաջ ցանցում է հայտնվել նոր CoD-ի սինգլի տրեյլերը: Բուն վիդեոյի մասին ոչ մի բան չեմ գրի այս պահին. ինտերնետը տառացիորեն պայթում է զանազան վերլուծություններից, վարկածները շատ են, ենթադրությունները՝ ամենատարբեր: Խնդրեմ.
Ի դեպ՝ ձեր առանձնահատուկ ուշադրությունն եմ հրավիրում 0:43-ի մեկ վայրկյանանոց հատվածի վրա: «Տերմինատոր-2», մենք քեզ սիրում ենք :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ