Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ժողովուրդ, էն Սլավիկի համարն ով ունի, մի հատ զանգեք, փիս անհանգիստ եմ ....
Զրուցարանում արդեն ուղերձ եմ հղել Որ օգուտ չլինի, սպորտ բաժնում հայտարարություն կտանք

Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Աստղո ջան, մի նեղացի, ես էլ եմ Իսպանիայի երկրպագու: Բայց Իտալիայի դեմ խաղ չկա, թիմ ա, ԹԻՄ: Ես դեռ առաջնության ամենսկզբում եմ ասել, թր Իտալիան կդառնա ու ոնց կդառնա: Այ սենց, մանրից, իրա խոդով, մի գոլի տարբերությամբ, պենալով, նիչյայով, բանով: ՈՒ իտալիայում կա մի հատ մեծ հոգի, որ ոչ մի թիմ չունի - ՊԻՌԼՈ:

Էտ տղու խաղին նայում եմ ու աչքերիս չեմ հավատում, ու 32-33 տարեկան ա: Ամեն ինչ անում ա: Տենց հենակետային կիսապաշտպան ոչ մի թիմ չունի:
Այ էդ ոգին ա, որ շատ թիմերում պակասում ա: Թեկուզ Ռեալ Մադրիդում. էդ իմ ցավոտ տեղն ա, թեման չվերաբացեմ:
Իտալիան շատ ուժեղ խաղում ա, բայց կայուն չի: Այ էդ անկայունությունը իրեն ամեն անգամ զրկում է ֆավորիտ լինելուց, իսկ ինքը հանգիստ, քո ասած` ոչ ոքի-ով, 11 մետրանոցներով, չգիտեմ ինչերով հասնում են ֆինալ ու...
Մնում ա` Իսպանիան անլուրջ չմոտենա, էս խաղից լուրջ հետևություններ անի, թե չէ Պորտուգալիայի հետ խաղը ահավոր նյարդային ու անորակ խաղ էր: