Գերմանիան լրիվ չեմպիոնական խաղա ցուցադրում: Այսպես նույնիսկ Իսպանիան չի խաղում:
Նենց որ սպասեք սպասելին...
Գերմանիան լրիվ չեմպիոնական խաղա ցուցադրում: Այսպես նույնիսկ Իսպանիան չի խաղում:
Նենց որ սպասեք սպասելին...
Բարև Ձեզ
Ժող, ո՞նց կարանք քվեարկությունը ուղղենք եթե սխալմամբ սխալ թիմի ենք քվեարկել (ուզում էի Հունաստանի համար քվեարկել պատահաբար Գերմանիային գնաց)
Տրիբուն (23.06.2012)
Տրիբուն (23.06.2012)
Տրիբուն (23.06.2012)
Հարգելի ֆուտբոլասերներ, բարով-խերով ավարտվեց նաև Եվրո 2012-ի 1/4 եզրափակիչ առաջին հանդիպումը` Գերմանիա-Հունաստան
Ժամանակն է ամփոփել մեր "Ակումբ" բուքմեյքերական գրասենյակում ակումբացիների կատարած կանխատեսումների արդյունքները
Եվ այսպես.
Կանխատեսումներ
Varzor - Գերմանիա-Հունաստան - 3:0
Lusinamara - Գերմանիա-Հունաստան - 1:2[/COLOR]
Rammstein - Գերմանիա-Հունաստան - 2:0 (մինիմում մեկը Գոմեսն ա խփելու)
Soultaker - Գերմանիա-Հունաստան - 2:0 (Գերմանիան մեծ ցանկության դեպքում կարող է մինչև 4 հատ խփել, բայց ըստ այս առաջնության մարտավարության իմ կարծիքով 2 հատից հետո ուժերը կխնայեն)
ARam Grig - Գերմանիա 2:1 Հունաստան
Guest - Գերմանիա 3:0 Հունաստան
John - Գերմանիա 2 :1 Հունաստան
Ռուսա - Գերմանիա 3 :1 Հունաստան
Moonwalker - Գերմանիա - Հունաստան 4-0[/COLOR]
Տրիբուն - Հունաստան-Գերմանիա 1:0
Եվ այսպես, հարգելի ակումբակիցներ, այս փուլում ոչ մինս կըրացալ չենք լիարժեք ճիշտ գուշակություն կատարել: Սակայն մասնակի գուշակություներ եղել են:
Սահմանեմ միավորների գնահատման կարգը.
- խաղի հաշիվը գուշակելու համար` 10 միավոր
կամ
- Թիմերից մեկի հաղթանակը գուաշկելու համար` +1 միավոր
- Թիմերից մեկի խփած գնդակները գուշակելու համար` +2 միավոր
- Գոլ խփողին գուշակելու համար` +2, յուրաքանչյուր գոլահարի համար
- Հետխաղյա 11 մետրանոցների կամ լրացիցիչ ժամանակի գուշակելու համար` +1 միավոր
- մրցավարական կոպիտ սխալները գհուշակելու համար` 0.5 միավոր
- խաղադաշտում խաղի սկզբին գտնվող խաղացողների քանակը գուշակելու համար` "Ապրես խնձոր" գովասանագիր:
Ներկայացնում եմ արդյունքները
(արդյունքները ներկայացված են ըստ տվյալ պահին գուշակության հայտ ներկայացրած ակումբացիների)
Varzor - 1 (մեկա էլի իմ ասած հաշիվը չեղավ)
Lusinamara - 2 (Հույների եփած գնդակների քանակը գուշակելու համար)
Rammstein - 1 (մինիմում մեկը Գոմեսն ա խփելու գուշակությունը էս անգամ չկպավ)
Soultaker - 1
ARam Grig - 1
Guest - 1
John - 1
Ռուսա - 1
Moonwalker - 1+2=3
Տրիբուն - 0 (Տրիբուն ձյա, էդ գյոզալ քաղաքական գուշակիչդ ֆուտբոլի վրա չի աշխատում? Էն մի յաշիկ պիվեն Չուկի հետ առանց խաբար անելու խմեցիք դրա հետևանքներն ա?)
Ֆուտբոլային գուշակների հիթ շքերթն առաջին տուրից հետո 3 միավորով միանձնյա գլխավորում է Moonwalker-ը
Գերմանացիների կոպիտ ու անտաշ խաղի, մրցավարական ակնհայտ ու բամաթիվ սխալների ինչպես նաև Գերմանիայի օգտին կատարվող կողմնապահության արդյունքում
վերջին հորիզոնականն է զբաղեցնում Տրիբունը: Հուսանք, որ նա կկարողանա վերակարգաբերել (Ռամշտայնի խաթեր) իր քաղաքական հզոր գուշակիչը և այն Եվրոպայում տիրող աշխարհաքաղաքական ու տնտեսական մուտքային տվյալների հիման վրա կսկսի նույնքան ոսկերչական ճշտությամբ կանխագուշակել ֆուտբոլային հանդիպումների հաշիվները, որքան դա կարատեց ՀՀ ԱԺ ընտրությունների հաշիվները գուշակելիս:
Վերջին խմբագրող՝ Varzor: 23.06.2012, 03:18:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս դիմակայությունում բացահայտ ֆավորտն էր համարվում Գերմանիան, այդ էին վկայում նաև "Ակումբ" բուքմեյքերական գրասենյակի մասնագետների կողմից տրված գնահատականները, և ինչպես հետագայում ցուցյ տվեց հանդիպման ընթացքը` լավ էլ տեղին էր համարվում ֆավորիտ:
Առաջին խաղակեսը հույները լրիվ "յախք" որակավորմանն արժանի ֆուբոլ էին ցուցադրում, ավելի ճիշտ իրանց կիսադաշտում, տուգանային հրապարակի մատույցներում շարային պարապմունքներ էին անցկացնում:
Գերմանիային հավաքականը կարծես ոչ թե Եվրոի 1/4-ում էր խաղում, այլ ուսումնամարզական հավաքի սովորական մարզում էր անցկացնում և ուրախացնում էր տեղաբնակ անճափահաս ֆուտբոլասերներին:
Մի անգամ էլ պատահաբար, չուզենալով գերմնացիների ավագ Լամը գնդակը ֆանտաստիկ գարվածով ուղարկեց Հունաստանի դարպասը, որի համար, մենք տեսանք, թե ինչպես անկեղծորեն զղջաց:
Սակայն պետք է առանձնահատուկ նշեմ հույների դարպասապահին, որն իր վարպետությամբ թույլ չէր տալիս, որ գերմանացիների տրամադրությունը շատ փչանա:
Այդպես էլ սկսվեց երկրորդ խաղակեսը, բայց թե ինչ էր տեղի ունեցել հույների հետ ընդմիջմանը (բիսեդկում խոսում էին, որ Հունաստանի վարչապետը կշտամբել էր առանց այն էլ սուղ պետական միջոցները անտեղի վատնելու համար և զգուշացրել էր, որ կառավարությունը խոշոր խաղադրույք է կատարել` Հունաստան բոլշե 1.5) չգիտեմ, սակայն Գերմանիայի մարզումը կամաց կամաց սկսեց նմանվել մեկ դարպասին ընթացող, բայց խաղի: Բնականաբար համարյա 75ր (15ր ընդմիջումը ներառյալ) պարապ սարապ ֆռֆռացող գերմանական պաշտպանները սառացրել էին մկանները և Յոյների ձեռնարկած առաջին իսկ սուր հակագրոհն ավարտվեց դարպասի գրավումով, ըդն որում պաշտպան Բոատենգի դիրքային սխալի հետևանքով (Արա դե հո զոռով չի, Նոյի անեծքը դեռ ուժի մեջա: Այս չնախատեսված միջադեպը ուղղակի թոկից կտրեց Գերմանիային և նրանք Մերկելի ողջակիզող հայացքի ներքո նետվեցին Ակրոպոլիսը պաշարելու: Արդյունքում իրար ետևից 3 գնդակ ուղարկեցին Հունաստան` դե փող չունեն, գոնե գնդակ կունենան:
Սակայն Նոյի նզովքի տակ գտնվելը իր ազդեցությունն ունեցավ բոատենգի ձեռքերի գտնվելու վայրի վրա և 11 մետրանոցն անվրեպ իրացրեց (ընդ որում 1-ին փորձիցԲերոզովսկի ականջդ կանչի) սրբի դեմքով, իկոնայից իջած Սամարասը: Ուռաա, հունաստան բոլշե 1.5 !!!
Իսկ Գերմանիան մի խաղում խփեց այնքան գոլ, որքան Իտալիան անցած 3 խաղերի ընթացքում: Պիվես վերջացավ, գնամ թազա շիշ բացեմ
Հ.Գ.
Իմ անձնական կարծիքով, Գերմանիայի հավաքականի ամենաթույլ օղակը Բոատենգն է` փոխանցումների ահավոր մեծ խոտան, հաճախակի դիրքային սխալներ, անտեղի ու անիմաստ խախտումներ:
Այ Հոակիմ Լյով ջան, այ Հիտլերը ցավդ տանի, դու Աստվածաշունչ չես կարդացել? Էդ նզովյալին ինչ ես բերել հավաքական? Սաղ նզովքը թիմիդ գլպխին ես ուզում թափել ու չեմպիոնությունից զրկվել Նոյի բաց քամակի (թող ինձ ներեն հարգելի ֆուտբոլասերները) պատճառով? Հանի դրան ուղարկի թող գնա ուր որ իրա տեղն ա` Սեմենց ու Յաբեթենց տները ծառայություն ու ստրկություն անի:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ընգեր էս պաշտոնանկ ես արել ինձ? Բա ես չէի Ակումբի մեկնաբանը? Դաբրոն տվել էիր չէ?
Ոչ եղբայր, սա առաջին հանդիպումն էր` հանդիպել էին գնդակ տշելու, էէէ, ավելի ճիշտ հույներին չլելու համար:
Իսկ երեկվանը հանդիպում չէր` խաղ էր մեկ դարպասին
Իսկ ինչա դու եմ կլինես, որ Կորեան ու Պարագվայը Եվրոմիություն մտնեն? Հա, մեկ էլ ճշտի, թե որ Կորեան` արևելյանը, թե արևմտյանը![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Հյուսիսայինը
Արևելյան-Արևմտյան չի, Հյուսիսային-Հարավային աԻսկ Պարագվային սպառնում է դառնալ ամենադեմոկրատական երկիրը. սենատը նախագահին իմպիչմենթ ա հայտարարել:
հ.գ. չեմ հասկանում, թե ինչի եք զարմացել, որ գերմանացիները հաղթել են: Տրիբուն ջան, հլը հիշի աշխարհի առաջնությանը գերմանացիք ինչ խաղ ցույց տվեցին, հիմա էլ ոնց-որ նախկին մարզավիճակն են վերագտնում:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Իսպանիա-Ֆրանսիա - 2:2 (проход - Իսպանիա)
Բարև Ձեզ
Varzor (24.06.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ