Պլատինին հաջորդ շաբաթ կայցելի Ուկրաինա
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հերթական անգամ կասկած է հայտնել` կապված Ուկրաինայի հնարավորությունների հետ` անցկացնելու Եվրոպայի առաջնության հանդիպումները: Այս մասին հայտնում է AP գործակալությունը:
Եվրամիության նիստում Պլատինին հայտարարել է, որ մարզադաշտերից մեկում շինարարական աշխատանքները դադարեցվել են, և դա` այն դեպքում, որ Լվովում գործերն ամենևին էլ առաջ չեն շարժվել: Հաջորդ շաբաթ եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության նախագահը կայցելի Կիև, որպեսզի գնահատի «Եվրո-2012»-ին Ուկրաինայի պատրաստվածության աստիճանը և մի քանի հարցեր ուղղի երկրի իշխանությունների ներկայացուցիչներին:
Պլատինին ընդգծել է նաև, որ եթե մարզադաշտը Կիևում մոտ ժամանակներս պատրաստ չլինի, Լեհաստանը միայնակ կկազմակերպի Եվրոպայի առաջնությունը: Դրա համար նման հնարավորություններ, ըստ ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի, ինքն ունի:
aysor.am
Էջանիշներ