Հարգելի ակումբակից բուտբոլասերներ, ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր անհամբեր սպասում էին իմ մեկնաբանություններին, շնորհակալ եմ անհանգստացողներից, չեմ նեղացել ինձ աշխատանքից հեռացնողներից
Իսպանիա-Պորտուգալիա կիսաեզրափակիչ հանդիպումը բախտ ունեցա դիտելու Ամստերդամի Այաքսի Արենա մարզադաշտում, բայց ոչ թե տրիբունայից, այլ խոտածածկին նստած ու մեծ, ահռելի մեծության էկրանների վրա: Բավական է միայն նշել, որ գարեջուրն ու դրա թաշախուստը (ներող եղեք ոչ ֆուտբոլային արտահայտության համար) մարզադաշտում առկա էին որքան որ սրտներս ուզեր, մարզադաշտում ծածանվում էր Armenia գրությամբ դրոշը և դրա կողքին, ձեր անդրդվելի ծառան` ՀՀ օլիմպիական հավաքականի մարզազգեստով

Խաղի մանրամասներն այդքան կարևորն չէին, որքան ինտրիգը և Ռոնալդուի հայացքը խաղի ավարտին

Իսպանիան տուն-տունիկ խաղալով պլստաց:
Մի նախադասությամբ. դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուրախ են, ովքեր տխուր են, ովքեր ուրախ են, որ ոմանք տխուր են և ովքեր, ովքեր տխուր են, որ ոմանք ուրախ են` դիտեք ֆուտբոլ, խաղացեք ֆուտբոլ և մի մոռացեք, որ դուք ականատեսն ու ժամանակակիցն եք եղել Եվրո 2012 ֆուտբոլային հրաշքին:
Էջանիշներ