Առաջին երկու օրվա արդյունքներով, իմ կարծիքով.
- Լեհաստանը պալտոյա, բացարձակ պալտո, թիիմ չկա ընդեղ
- Հունաստանը հաշիվ չի. կապիկ Կարագունիսով շատ հեռու չես գնա, իսկ իրանք ութ տարի ա կիսապաշտպանության կենտրոնում Կարագունիսից բացի ուրիշ խաղացող չճարեցին, գումարած որ Ավրաամ Պապադոպուլոսոը՝ միակ նորմալ պաշտպանը վնասվածք ստացավ ու չի խաղալու
- Չեխերը ցավոք սրտի (միշտ սիրել եմ չեխերի ֆուտբոլը) պայթած խաղ ցույց տվեցին: Միլան Բարոշը մեռած ա, բայց հույներին ու լեհերին կհաղթեն
- Ռուսները ցավոք սրտի (տանել չեմ կարում ռուսներին իրանց ֆուտբոլով) մինչև հիմա միակ լուրջ խաղ ցույց տվողն են, բայց հենց լուրջ թիմի ռաստ եկան խմբից դուրս գալուց հետո, հացները կուտեն
- Հոլանդիան սենց խաղով ոչ մի շանս չունի հաղթելու, իսկ ես քվերակել եմ իրանց օգտինՎան Պերսին պրոպերսի ա ու կապը Արյեն Ռոբենի հետ ինչպես միշտ չի ստացվում
- Դանիան, чем черт не шутит
- Գերմանիան Պոդոլսկիյով ու «նախկին» խաղացող Քլոզեյով ու Գոմեսով շատ առաջ չի գնա, առավելագույնը դուրս կգա խմբից:
A խմբից, ինձ թվում ա, դուրս կգան Չեխերն ու Ռուսները, իսկ B խմբից՝ Գերմանիան ու Դանիան:
Վաղն ա հետաքրքիր խաղ. Իսպանիա-Իտալիա: Եթե Իտալիան 1:0 պարտվեց առաջին խաղում, ու հետո հազիվ խմբից դուրս եկավ, վերջում ինչպես միշտ չեմպիոն կդառնա![]()
Էջանիշներ