Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
specialist (12.10.2011)
Ավարտվեց Եվրո-2012-ի ընտրական փուլը, որի շրջանակներում կայացան վերջին տուրի հանդիպումները:
Արդեն ավարտված խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.
A ԽՈՒՄԲ
________
ՂԱԶԱԽՍՏԱՆ - ԱՎՍՏՐԻԱ` 0-0
ԳԵՐՄԱՆԻԱ - ԲԵԼԳԻԱ` 3-1
1-0 - Մեսութ Օզիլ (30'), 2-0 - Անդրե Շուրլե (33'), 3-0 - Մարիո Գոմես (48'), 3-1 - Մարուան Ֆելայնի (86'):
ԹՈՒՐՔԻԱ - ԱԴՐԲԵՋԱՆ` 1-0
1-0 - Բուրաք Յիլմազ (60'):
B ԽՈՒՄԲ
________
ԻՌԼԱՆԴԻԱ - ՀԱՅԱՍՏԱՆ` 2-1
1-0 - Վալերի Ալեքսանյան (43'), 2-0 - Ռիչարդ Դանն (60'), 2-1 - Հենրիխ Մխիթարյան (62'):
ՄԱԿԵԴՈՆԻԱ - ՍԼՈՎԱԿԻԱ` 1-1
0-1 - Յուրայ Պիրոշկա (54'), 1-1 - Նիկոլչե Նովեսկի (79'):
ՌՈՒՍԱՍՏԱՆ - ԱՆԴՈՐՐԱ` 6-0
1-0 - Ալան Ձագոեւ (5'), 2-0 - Անդրեյ Արշավին (26'), 3-0 - Ռոման Պավլյուչենկո (30'), 4-0 - Ալան Ձագոեւ (44'), 5-0 - Դենիս Գլուշակով (59'), 6-0 - Վասիլի Բերեզուցկի (78'):
C ԽՈՒՄԲ
________
ՍԼՈՎԵՆԻԱ - ՍԵՐԲԻԱ` 1-0
1-0 - Դարե Վրսիչ (45'):
ԻՏԱԼԻԱ - Հս. ԻՌԼԱՆԴԻԱ` 3-0
1-0 - Անտոնիո Կասսանո (21'), 2-0 - Անտոնիո Կասսանո (53'), 3-0 - Գարեթ ՄաքԱուլի (74', ինքնագոլ):
D ԽՈՒՄԲ
________
ԱԼԲԱՆԻԱ - ՌՈՒՄԻՆԻԱ` 1-1
1-0 - Համդի Սալիհի (24'), 1-1 - Սրջան Լուչին (77'):
ՖՐԱՆՍԻԱ - ԲՈՍՆԻԱ` 1-1
0-1 - Էդին Ձեկո (40'), 1-1 - Սամիր Նասրի (78', 11մ.):
E ԽՈՒՄԲ
________
ՄՈԼԴՈՎԱ - ՍԱՆ ՄԱՐԻՆՈ` 4-0
1-0 - Դենիս Զմեու (30'), 2-0 - Սիմոնե Բակիյոկի (62', ինքնագոլ), 3-0 - Ալեքսանդր Սուվորով (66'), 4-0 - Գեորգե Անդրոնիկ (87'):
ՀՈՒՆԳԱՐԻԱ - ՖԻՆԼԱՆԴԻԱ` 0-0
ՇՎԵԴԻԱ - ՀՈԼԱՆԴԻԱ` 3-2
1-0 - Կիմ Չելստրյոմ (14'), 1-1 - Կլաաս Յան Հունտելար (23'), 1-2 - Դիրկ Կույտ (50'), 2-2 - Սեբաստիան Լարսոն (52', 11մ.), 3-2 - Օլա Տոյվոնեն (53'):
F ԽՈՒՄԲ
________
ԽՈՐՎԱԹԻԱ - ԼԱՏՎԻԱ` 2-0
1-0 - Էդուարդո (66'), 2-0 - Մարիո Մանջուկիչ (72'):
ՄԱԼԹԱ - ԻՍՐԱՅԵԼ` 0-2
0-1 - Լիոր Ռաֆայելով (11'), 0-2 - Ռամի Գերշոն (90'):
ՎՐԱՍՏԱՆ - ՀՈՒՆԱՍՏԱՆ` 1-2
1-0- Դավիթ Տարգամաձե (19'), 1-1 - Գեորգիոս Ֆոտակիս (79'), 1-2 - Անգելոս Խարիստեաս (85'):
G ԽՈՒՄԲ
________
ԲՈՒԼՂԱՐԻԱ - ՈՒԵԼՍ` 0-1
0-1 - Գարեթ Բեյլ (45'):
ՇՎԵՅՑԱՐԻԱ - ՉԵՌՆՈԳՈՐԻԱ` 2-0
1-0 - Էրեն Դերդիյոկ (51'), 2-0 - Շտեֆան Լիխտշտայներ (65'):
Աղբյուր
Վերջին խմբագրող՝ Աշոտ Երկաթ: 12.10.2011, 01:33:
Malxas (12.10.2011)
Ընտրական փուլն ավարտվեց: Խմբերում առաջի տեղերը զբաղեցնելով Լեհերին և Ուկրաինացիներին միացան. Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Հունաստան, Անգլիա, Դանիա, Իսպանիա: Շվեդիան երկրորդ տեղերից լավագույն արդյունքով՝ միացավ նրանց: Երկրորդ տեղերը զբաղեցրած ու փլեյ-օֆֆում խաղալու իրավունք ստացած թիմերն են. Թուրքիա, Իռլանդիա, Էստոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա, Մոնտենեգրո, Պորտուգալիա, Չեխիա (վիճակահանությունը ամսի 13-ին):
Մերոնք զարդարելու էին Եվրոյի եզրափակիչը… ափսոս, բայց վստահ եմ լավագույն պահերը դեռ առջևում են: Աշհարհի առաջնության մեր ընտրական խմբում Եվրոյի ֆինալից երեք թիմ կարող ա լինի: Բայց. Իտալիա, Դանիա, Չեխիա, Բուլղարիա ու Մալթա պինդ բռվեք հայերը գալիս են ձեզ լղոզեն խոտերին…
Հ.Գ. Գրելուց հետո մտածում էի, թե մի քիչ չափազանցացրել եմ: Բայց՝ չէ: Ես հիմա սրտանց հավատում եմ, որ մերոնք էս 5 թիմերին էլ կարան նեղեն:![]()
Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 12.10.2011, 01:52:
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Օֆֆֆ, ծանր տարա էդ պարտությունը - եղեք գթասիրտ![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Արէա (12.10.2011)
ես ել ավելորդ անգամ համոզվեցի, որ եթե հայը առաջինը ինքն իրան վնաս չտա ուրիշից վնասը էդքանել շատ չի
Չարաբաստիկ պահի ականատեսն ու մասնակիցը.
"Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Կոքսը Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումից հետո նշել է, որ մինչև գնդակը կկպներ Ռոման Բերեզովսկիին, ինքը՝ Կոքսը խաղացել է ձեռքով։
Նա կարծում է, որ հայերի դարպասապահը սխալմամբ է հեռացվել, հայտնում է BBC Sport-ը։
Կոքսը ավելացրել է, որ չի կարծում, թե գնդակը կպել է Բերեզովսկիի ձեռքին տուգանայինի սահմաններից դուրս։ " ArmSport.am
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Lusinamara (12.10.2011), Արէա (12.10.2011), Հայուհի (12.10.2011), Ձայնալար (12.10.2011)
http://news.bbc.co.uk/sport2/hi/football/15230446.stm
Replays showed Berezovsky blocking the shot with his chest but the referee had made his decision and uncapped Arsen Petrosyan had to be introduced with holding midfielder Edgar Malakyan sacrificed.Republic of Ireland striker Simon Cox admits the ball brushed his arm before the Armenian keeper was sent-off for handling outside the penalty area in Euro 2012 qualifier
Malxas (12.10.2011), Հայուհի (12.10.2011), Նաիրուհի (12.10.2011), Ջուզեպե Բալզամո (12.10.2011)
Եկել եմ՝ տղերքին շնորհակալություն հայտնեմ։ Երեկվանից մի վայրկյան աչքս չեմ կպցրել. ամբողջ գիշեր արթուն եմ մնացել, առավոտ իննից օդանավակայանում եմ եղել։
Երբ Բերեզովսկուն հեռացրին, արդեն մտածում էի՝ վերջ։ Բայց ապրեն տղերքը՝ ո´չ խառնվեցին, ո´չ էլ որևէ կերպ զիջեցին։ Ալեքսանյանի ինքնագոլից հետո ավելի հանգիստ էի. արդեն տեսել էի, որ թիմ ենք, էն էլ հոգեբանորեն շատ լավ պատրաստված թիմ։
Հիմա արդեն ոչինչ կարևոր չէ՝ ոչ պարտությունը, ոչ մրցավարի ակնհայտ սխալները։ Մերոնք խաղից հետո շատ կոտրված էին. հիմա ավելի, քան երբևէ տղերքին աջակցել է պետք։ Ալեքսանյանը ամենավերջինը դուրս եկավ, միանգամից գնաց նստեց ավտոբուսի մեջ, ու դեմքին նայելիս լացս գալիս էր։ Շատ վատ էր։
Պիտի ցույց տանք, որ մեր թիմի կողքին ենք նաև դժվար պահին։
Շնորհակալություն մեր հավաքականին հիանալի մրցաշրջանի, մինչև երեկ ներառյալ հրաշալի խաղի, համառության, կամքի օրինակ ցույց տալու ու էն բանի համար, որ մենք արդեն իրոք կարող ենք հպարտանալ։ Շնորհակալություն Մինասյանին, ով նույնիսկ մեզ համար շատ ծանր պահերից ելք գտավ, մեզ համար ուժեղ ու հզոր պոտենցիալով թիմ կերտեց։
Ես հպարտ եմ ձեզնով, տղե´րք։ Կեցցե´ք։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Ambrosine (12.10.2011), Chilly (12.10.2011), Lem (12.10.2011), Lev (12.10.2011), Lion (12.10.2011), Lusinamara (12.10.2011), Malxas (12.10.2011), Monk (12.10.2011), murmushka (12.10.2011), Sagittarius (12.10.2011), zanazan (12.10.2011), Արէա (12.10.2011), Հայկօ (12.10.2011), Հայուհի (12.10.2011), Ձայնալար (12.10.2011), Մանուլ (12.10.2011), ՆանՍ (12.10.2011), Ռուֆուս (12.10.2011), Տրիբուն (12.10.2011)
Թքած դրանց կեղտոտ ֆուտբոլային քաղաքականության վրա: Մեր տղաների կես կաթիլ արցունքը չարժի: Ցավը տանեմ բոլորի, ամենաառաջինը հենց Ալեքսանյանի:
Ambrosine (12.10.2011), Chilly (12.10.2011), Lusinamara (12.10.2011), Malxas (12.10.2011), Sagittarius (12.10.2011), Արէա (12.10.2011), Հայկօ (12.10.2011), Հայուհի (12.10.2011), Ձայնալար (12.10.2011), Մանուլ (12.10.2011), Նաիրուհի (12.10.2011), Ջուզեպե Բալզամո (12.10.2011), Ռուֆուս (12.10.2011), Տրիբուն (12.10.2011)
Հալալ ա մեր տղեքին, ամեն ձև: Սենց հաճույք մեր ֆուտբոլից հազար տարի չէինք ստացել: Էսքան գոլ որակավորման փուլում, ու սենց սիրուն խաղ .... Վերջին պարտությունն էլ փաթթած ունենանք - զատո ֆուտբոլ ցույց տվինք, ալամ Իռլանդիան իրա պատմության մեջ չէր տեսել ...էս անգամ ազգային ավանդույթի համաձան շանը վախացրեցինք, բայց չխփեցինք, մյուս անգամ գլուխը ջարդելու ենք ..
Մնում ա էս թիմը, էս տեսքով, էս դուխով ու էս մարզիչով պահենք, փայփայենք, զարգացնենք ....
Մի հատ մեծ շնորհակալություն մեր հավաքականին մեզ սենց հպարտություն ու հաճույք պարգևելու համար ..
Ambrosine (12.10.2011), Lem (12.10.2011), Lusinamara (12.10.2011), Malxas (12.10.2011), murmushka (12.10.2011), Sagittarius (12.10.2011), Արէա (12.10.2011), Հայկօ (12.10.2011), Հայուհի (12.10.2011), Ձայնալար (12.10.2011), Մանուլ (12.10.2011), Նաիրուհի (13.10.2011), Ջուզեպե Բալզամո (12.10.2011), Ռուֆուս (12.10.2011)
Հիմա մենակ մի բան եմ ուզում, որ Հայաստանի ֆուտբուլի ֆեդերացիան հիմարություն չանի ու հանկարծ խաղի արդյունքը չբողոքարկի: Ինչ եղել, եղել ա, էլ ոչ մի բան չի փոխվի, պարտությունը պետք ա արժանապատվորեն ընդունենք, ինչքան էլ որ անարդարացի լինի: Թող իռլանդացիները տեսնեն, որ մենք իրենց նման լացկան ու *ա*լան թիմ չենք: Եթե իռլանդացիները էդքան տղամարդկություն ունեն, թող իրենք առաջարկեն Հայաստանին խաղը կրկնեն, չնայած 100% վստահ եմ, որ չեն առաջարկի, հազիվ անցան փլեյ-օֆֆ, էլ ինչի՞ նեղություն կրեն: Ջհանդամին, թե 2 տարի առաջ նույն պատճառով հիստերիկա չէին դրել:
Ես որ Էստոնիային եմ բալետ անելու, ինչ որ մերոնք չկարողացան մինչև վերջ անել, իրենք արեցին:Տեսնենք ինչ կլինի...
I may be paranoid but no android!
Նաիրուհի (12.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ