6-րդ տեղը ընկած թիմի հետ արդյունքները չեն հաշվելու: Ըստ վիկիի ներկա պահին մենակ E (Շվեդիա), F (Հունաստան, Խորվաթիա), H (Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա) խմբերի երկրորդ տեղը գրաված թիմերից մեկը հնարավորություն կունենա լավագույն արդյունքներով ավտոմատ անցնել ֆինալ: Մյուս խմբերի թիմերը շանս չունեն:
I may be paranoid but no android!
romanista (08.10.2011)
A խմբում Բելգիան Թուրքիայից 1 միավորով առաջ է ընկել և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, բայց, ցավոք, վերջին տուրում Բելգիան խաղալու է Գերմանիայի դաշտում, իսկ Թուրքերը սեփական հարկի տակ՝ Ադրբեջանի հետ:
Մենակ էն բանի համար, որ Էրդողանը ասել էր՝ պատրաստ եմ բյուջեից Մակեդոնիայի հավաքականին տրամադրել դրամական պարգև հայերին հաղթելու դեպքում՝ ուզում եմ, որ Թուրքիան 2-րդ տեղ չգրավի:
Բարև Ձեզ
Ժող, ֆլեյ-օֆ-ի 8 թիմերից քանի՞սն են դուրս գալու ֆինալ:
4 զույգերի հաղթողները... ի դեպ, փլեյ-օֆֆի խաղերը նախատեսված են նոյեմբերի 11ին ու 14ին, իսկ վիճակահանությունը՝ հոկտեմբերի 13ին...
Ռոբերտ Արզումանյանը չի մեկնել Իռլանդիա՝ տենց էլ վնասվածքը չթողեց Ռոբը մասնակցի «Իռլանդական սպանդին» ....
Իսկ Իռլանդական Ռոբը՝ Ռոբի Կինը ավելի ճիշտ՝ մկանային ցավերը պատճառ բերելով խուսափեց Հայկական լեգեոնի ճիրաններում հայտնվելու տխուր հեռանկարից...
Այսինքն ամեն թիմ մի թիմի հե՞տ ա մրցելու՝ սեփական ու հակառակորդի դաշտում:
Ժող ջան եկեք քննարկենք էլի մեր հավաքականի հնարավորությունները, ես շատ եմ ուզում լսել հուսադրող կարծիքներ, դուրս ա գալիս մերոնք եթե խաղան արագ, կայծակնային ֆուտբոլ, Իռլանդացիների ցուցադրած տիպիկ բրիտանական (բարձրից փոխանցումներով արագ բացել հաշիվը) խաղը կմարի....
դուրս ա գալիս տենց, շատ կարևոր ա փակել եզրային բարձրից փոխանցումները, որտև մերոնք ետքան էլ բոյով չեն ու շատ դժվար են 2-րդ հարկում պաշտպանվում...
Մակեդւնիայի խաղը լրիվ կառուցված էր աջ հառձակվողի վրա ում նպատակը միայն բարձրից փոխանցումներն էին, ընդ որում Ալեղքսանյանը այդքան էլ չէր հասցնում փակել նրան, մի քանի անգամ մեր բախտը ուղղակի բերեց ...ճիշտ է, մենք հաղթեցինք, բայց պետք է խոստովանել որ նրանց այդ տակտիկան վերջը աշխատեց...իսկ Իռլանդիան կարծում եմ ավելի լավ կօգտագործի նման պահերը, նա նաև կօգտագործի 2 եզրերը մեկի փոխարեն. Չեմ կարծում որ մեր պաշտպանները կկարողանան գոնե 90%-ով փակել եզրերը, ուրեմն միակ հնարավոր ելքը համարում եմ գնդակ պահելը երկար ու արագ գրոհները(Բառսաի պես էլի),այսինքն շատ ու երկարատև հարձակվելով զրկել հակառակորդին այդ հաճույքից...լռիվ ձև ա..
Maxpayne (10.10.2011)
Ռոբի Քինը չի խաղալու: Անցած հանդիպմանը դա միակ ֆուտբոլիստն էր, որի դեմ մերոնք չէին կարողանում խաղալ:
Ժող, խաղն էսօ՞ր է, թե՞ վաղը: Ժամն էլ ասեք էլի:
Monk (10.10.2011)
Մկոյանը կխաղա վաղը էտ արդեն շատ լավ ա, համաձայն եմ մեր պաշտպանները չէն կարա պայքարեն 2-րդ հարկում, մակեդոնացիների հետ ինձ շատ դուր եկավ մեր կիսապաշտպանների պաշտպաննրին օգնելու, շատ արագ նահանջելու տակտիկան, մի քանի դրվագներում Հովսեփյանի սխալները մեր կիսապաշտպանները ուղղեցին, հա Ռոբի Քինը իչոք չի խաղալու էտ էլ ա ինչ որ հույս տալիս...
http://www.sports.ru/tribuna/blogs/i...rt/243516.html
Հլը էս հոդվածը կարդացեք ու այրիշների մտածելակերպը հասկացեք... Պազոռ կլինի հայերին կրվելը, պահ... ես բրիտանական ազգերին, բացի անգլիացիներից, շատ եմ սիրում, բայց պետք չի իմ սերը չարաշահել![]()
Ambrosine (10.10.2011)
Հոդվածը ոչ պրոֆեսիոնալ ձևով է գրված: Ավելի շատ մեջբերվում են թիմերը, որտեղ ելույթ են ունենում մեր ֆուտբոլիստները, քան վերլուծվում է հենց ֆուտբոլիստների վարպետության մակարդակը, որոնք հավաքականում շատ ավելի հզոր խաղ են ցուցադրում: Չեմ բացառում, որ սա արված է միտումնավոր:
Ամեն դեպքում մեզ ծանր խաղ է սպասվում ու եթե արդյունքը բավարար չլինի, ես մեր հավաքականին չեմ մեղադրի: Սակայն մերհաղթանակը նույնպես անակնկալ չէմ համարում: Մեծ գործոն կլինի նաև այն, թե ում կուղեկցի հաջողությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ