User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ կդառնա Եվրո 2012-ի չեմպիոն

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Իսպանիա

    19 57.58%
  • Իտալիա

    14 42.42%
Էջ 21 64-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223242531 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 301 համարից մինչև 315 համարի արդյունքները՝ ընդհանուր 954 հատից

Թեմա: Եվրո 2012

  1. #301
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ֆուտբոլ չեմ նայում, բայց էս ինչ արին մեր տղերքը...

    Շնորհավո՜ր
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Maxpayne (07.09.2011), Sagittarius (07.09.2011), Հարդ (07.09.2011), Նաիրուհի (07.09.2011)

  3. #302
    "Եթե"-ներ չկան... Կարնո Սոսե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Գրառումներ
    40
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  4. #303
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ենթախմբում ամենաշատ գոլը մենք ենք խփել - 17, ամենալավ տարբերությունն էլ ա մերը +10: Ու ընդհանուր առմամբ էլ, ալամ Եվրոպայում խփած գոլերով 6-րդ տեղում ենք: Ու դարպասին հարվածներով էլ ենք 6-րդ տեղում: Կարճ ասած, եվրոպայի ամենահարձակվողական թիմերից մեկն ա Հայաստանը էս արդյունքներով:


  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), BeatleMan (07.09.2011), Maxpayne (07.09.2011), zanazan (07.09.2011), Արէա (07.09.2011), Հարդ (07.09.2011), Նաիրուհի (07.09.2011)

  6. #304
    All You Need Is Love BeatleMan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2008
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    183
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ սենց բան չեր եղել որ սենց ընտիր ընրական անցկացնեինք, տենց խաղ չի եղել որ վատ խաղանք(Երևի մենակ ռուսների հետի առաջին խաղը որ 0:0 էր մի քիչ տարբերվում էր, ինձ թվում ա ավելուրդ աղմուկի պատճառով) դաժը եթե կրվել ենք խաղով հաստատ չենք կրվել ու խաղից խաղ ավելացրել ենք էտ սաղ Մինասյանի շնորհքնա: Ես էլ Մինասյանին չեի հավատում մինչև Իռլանդիայի հետի առաջին խաղը, որ տեսա էտ մարդը թիմա ստեղծում: Ու եթե ընկերականներին կրվում էինք էն մարդիկ որ քարկոծում էին մերոնց, ասում էին էլի կրվանք եսիմ ինչ, հայերը խաղալ չգիտեն, թող գնան իրանց մեսսիներին ու քրիստիանոներին բալետ անեն, եթե պարտության ժամանակ մեր թմի կողքը չեք, ուրեմն հաղթանակի ժամանակ էլ չպտի լինեք:

    Ինչ վերաբերվումա խաղին սուձյան կակ վսեգդա իրանց կողմից էր դե էտ արդեն օրինաչափությունա: Հենոին նոկաուտ են անում, Էդգարի մեջքն են ջարդում: Մկոյանը ոտը ոլորումա ցավից չի կարում քայլի տղամարդավարի իրան ստիպումա որ վազի դեղինա ստանում: Երևի ընդմիջման ժամանակ սուձյաին զգուշացրին որ լավ բաներ չի անում: Իսկ մերոնք իսկական տղամարդավարի պայքարեցին մինչև վերջ, ուղղակի հաճույք էի ստանում նայելուց: Լեվոն Հայրապետյանը ընտիրագույն էր ուղղակի, Կառլենը հիացնում էր, հեչ չեր զգավում որ մի կես տարիա 2 րոպեից ավել դաշտում չեր եղել, Մկոյանը Հովսեփյանը Ալեքսանյանը ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ մեկը մեկից ընտիր նվիրված : Հարձակման մասին էլ չեմ խոսում, մեր ամենալավ կողմնա, էլ ոչ մի օզբիլիս ու բոգոսյան պետք չի թող մնան փդեն իրանց անկապ կլուբերում: Ու եթե էսքանից հետո էտ Լուչեսկույա ինչ ա Հենոին էլի հետ խաղացնի էտ օրը լուչեսկուի միս կուտեմ ես: Ու ինձ թվումա Բերեզովսկին մեծ նշանակություն ունի մեր կազմում, բացի ընտիր դարպասապահ լինելուց, Ռոմը պաշտպաններին ուժա տալիս ու վստահություն: Ու մի հատ 3րդ գոլը նայեք էլի ժողովուրդ ես ուղղակի հիանում եմ ամեն ինչ սկսումա Բերեզովսկիից ու զգացվումա որ չոտկի մտածված կոմբինացիայա:

    Վոբշեմ շատ խոսացի Բայց երեկ էնքան երջանիկ էի որ գիշերը չեի կարում քնեի
    Life Is A Miracle

  7. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), Maxpayne (07.09.2011), Moonwalker (07.09.2011), Sagittarius (07.09.2011), zanazan (07.09.2011), Արէա (07.09.2011), Հարդ (07.09.2011), Նաիրուհի (08.09.2011), Տրիբուն (07.09.2011)

  8. #305
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արրրրյաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜, էս ի՞նչ արինք

    Էսի են դեպքերից ա, որ չեմ կարում որոշեմ ինչ գրեմ՝ գլխիս մեջ ենքան բան ա պտտվում: Բայց հպարտությունը ուտում ա ինձ, երեկ խաղը գերմանացի, կոլումբիացի ընկերներիս հետ էի նայում: Սկզբից ինետը կտրտում ա, հեռուստացույցով էլ Գերմանիան ա խաղում, մեր խաղին առանձնապես մեծ չի հետաքրքրությունը /ինձնից բացի/. վերջում սկսվաաաավ, սաղ կպել էին մեր խաղին, բացել խմբի աղյուսակն են ասումնասիրում, բոլոր տարբերակները, որոնց դեպքում մենք խմբից դուրս ենք գալու: Գերմանացի ընկերներիցս մեկը ասում ա. «Սկի մենք Սլովակիայում էս կարգի սլովակների հախից չէինք գա»..... բո, որ հետս քոչարի էին փորձում պարել

    Հալալա մեր ՏՂԵՐՔԻՆ, որ երեկ սաղ աշխարհով մեկ հպարտացանք մեր ֆուտբոլով: Հայաստանը Եվրոպայի ՈՒրուգվայն է

    հ.գ. ձեռի հետ մեր Երիտասարդական հավաքականին էլ շնորհավոր, չմոռանանք, որ երեկ իրանք էլ հրաշք գործեցին Չեխոսլովակիայի մյուս հատվածում՝ ոչ ոքի խաղալով չեխերի հետ և ահագին մեծացնելով խմբից առաջին տեղով Եվրոպայի Առաջնություն դուրս գալու մեր շանսերը: սորրի օֆֆտոպի համար

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), BeatleMan (07.09.2011), John (07.09.2011), Maxpayne (07.09.2011), Moonwalker (07.09.2011), Արէա (07.09.2011), Հարդ (07.09.2011), Նաիրուհի (08.09.2011)

  10. #306
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Հա բայց ինչ ե՞ք զարմանում: Մանուչարյանն ասել էր չէ, որ եթե մենք մեր խաղը խաղանք, սլովակները գրեթե շանս չեն ունենա

    Առաջին խաղակեսի վերջում չգիտեի տեղայի մրցավարի հասցեին, թե լռեի: Լռեցի: Չփոշմանեցի: Ինքը որոշ չափով մեղքերը քավեց՝ որոշ չափով:
    Էդ ժամանակ մտածում էի, որ տղերքը սենց ցավերով երևի մեռնելով են խաղալու, բայց հավատում էի, որ գոնե 0:1 հրաշքով կհաղթենք:

    Բերեզովսկին չնայած որ խաղասկզբում տարօրինակ էր, բայց հետո տեղը հանեց իր վստահ ու բարձր մակարդակի խաղով: Բերեզովսկին մեր ադամանդն ա, մեծագույն դարպասապահ, որը երբեք նշանավոր տիտղոս չի նվաճել: Սա հաշվի առեք:
    Հովսեփյանն անհանգստացնում էր Անդորրայի հետ խաղում, քանի որ աննդհատ գնդակ էր կորցնում: Էս խաղում ապացուցեց, որ դա պատահականություն էր: Մեծ ծավալի աշխատանք էր կատաարում 39 - ամյա հարգանքի արժանի վետերանը, ում ամենամեծ գործը դարպասային գծից գնդակ հանելն էր: Քանի որ եթե հաշիվը հավասարվեր, չես կարող ա ասել, թե խաղն ինչ ընթացք կստանար:
    Մկոյանն էլ ապրի, լավ էր:
    Հայրապետյանն ուղղակի զվարճանում էր: Ոնց էր «տականքավարի» գնդակն ուղղակի տանում մրցակցի հարձակվողի ոտքից ու մտքում չարախնդում: Որ մրցակցի ձեռքին դանակ լիներ, տենց ստորացումից հետո հաստատ Հայրապետյանին կսպաներ:
    Կառլենն էլ ուրախացրեց: Վաղուց սենց խաղ երևի չէր ցուցադրել:
    Մխիթարյանի մասին էլ գրեթե նույնը կասեմ: Նա վաղուց հավաքականում լավ խաղ չէր ունեցել: Մի պահ մտածում էի, որ կարող ա՞ էլ ցանկցություն էլ չունի հավաքականում խաղալու, բայց հետո հասկացա, որ էդ շատ վիրավորական միտք կլինի: Ու էսօր ինքն ապացուցեց, որ տենց բան չկա: Էս հաղթանակում իր ներդրումը մեծ ա: Շատ մեծ:
    Մովսիսյանը հերթական անգամ ապացուցեց որ մեծատառով մարդ ա ու հայրենասեր: Ինքն անգամ երբ խաղադաշտում չի, ինքը մեկ ա թիմակիցների հետ ա ու աննդհատ խաղադաշտում ա մտքով: Ինքն էսօրվա հավաքականի ոգին լրացնողներից մեկն ա:

    Մնացածի մասին չեմ կարող կարծիք ասել, քանի որ առանձնապես չեմ հիշում դրվագներ: Թող ներեն, բայց հաղթանակը բոլորինն է, ովքեր եղել են խաղադաշտում, քանի որ վատ խաղացող մարդ չի եղել:

    ---------------------------------------
    Թիմի մասին.

    Ուրախալի փաստ է, որ հավաքականը վերջապես սովորել է դրսում խաղալ: Երևի հիշում եք, որ բոլորը նշում էին, որ սա տնային թիմ է, և նրան շատ դժվար է հաղթել սեփական հարկի տակ: Իսկ դրսում շատ անատամ խաղ էր: Իսկ հիմա նայեք: Հիշեք անցյալ տարվա Մակեդոնացիների հետ խաղը: Ու ընդհանրապես բոլոր դրսի խաղերը: Տղաները շատ լավ են իրենց զգում: Դրսում մենք խփել ենք 10 գնդակ, բաց թողել 5 - ը: Սեփական հարկի տակ ավելի քիչ ենք խփել, չնայած որ ավելի շատ խաղ ենք անցկացրել:

    Ու արդեն մի տեսակ հին են խոսակցությունները, թե մրցակցի թիմերը կարգով ավելի բարձր են: Հենց մեկը Սլովակիան: Հա լավ, ասենք առաջին խաղում պատահական հաղթեցին կարգով ավելի բարձր թիմին: Ասենք թե մեզ թերագնահատել էին: Բա երկրորդ խաղում ո՞նց եղավ: Ստեղ թերագնահատելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Կարելի է վստահաբար ասել, որ այս պահին մեր թիմը առնվազն Եվրոպական միջին մակարդակի թիմ է: Եթե դրան էլ գումարվի խաղացողների ավելի մեծ փորձառություն, թիմը կդառնա բարձրակարգ, ինչպես Եվրոպայի լավագույններն են: Ես չեմ չափազանցնում:

    Կոչ եմ անում չթողնել զգունությունը, քանի որ հաջորդ խաղում Մակեդոնիան կարող է կոտրել մեր բոլոր հույսերը: Ինչ անենք թե Մակեդոնիայի գործերը վատ են ընթանում: Սա շատ վտանգավոր թիմ է և պետք է լրջորեն նախապատրաստվել խաղին: Առավել ևս, որ Իռլանդիան խաղալու է Անդորրայի հետ և 3 միավոր կվաստակի:

    Ֆուտբոլում պետք չէ սպասել մրցակցի անհաջողությանը: Պետք է այնպես խաղալ, որ դրա կարիքը չլինի:

  11. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), BeatleMan (07.09.2011), Malxas (07.09.2011), Maxpayne (07.09.2011), Sagittarius (07.09.2011), Vaho (07.09.2011), Արէա (07.09.2011), Նաիրուհի (08.09.2011)

  12. #307
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    marathonbet սայթը սխալ էր հավաքականների հերթականությունը գրել, հետո նամակ գրեցի ադմինին՝ սխալը ուղեց:

    Armenia-slovakia.jpg arm-slov.jpg
    Բարև Ձեզ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    BeatleMan (07.09.2011), zanazan (07.09.2011)

  14. #308
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Իռլանդիան խաղալու է Անդորրայի հետ և 3 միավոր կվաստակի: Ֆուտբոլում պետք չէ սպասել մրցակցի անհաջողությանը: Պետք է այնպես խաղալ, որ դրա կարիքը չլինի:
    Խոխմը էն կլինի, որ Իռլանդիան Անդորայի հետ 0:0 խաղա )))
    Բարև Ձեզ

  15. #309
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի տարօրինակ ֆուտբոլային երևույթ եմ նկատել հայերի մոտ: Կհավաքվեն, կխոսեն մի լուրջ ֆուտբոլային հավաքականի մասին ու վերջում այն զարմանալի եզրակացությանը կգան, որ «դրանք ֆուտբոլ խաղալ չեն իմանում»: Դե իսկ երբ մեր ֆուտբոլիստներն են այդպիսի եզրակացության գալիս…
    Ի դեպ, վերջին նմանատիպ հայտարարությունը լսել եմ Իռլանդիայի հավաքականի մասին

  16. #310
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց հալալ ա… հալալ ա սլովակներին, որ էդքան դիմացան, ընդամենը 4 հատ գնդակ բաց թողեցին…
    Էս 4:0 չէր, էս 10:0 էր : Հալալ ա մեր տղերքին ու հատկապես մարզիչին, էս հաղթանակը ամենաշատը իրա «մեղքն» էր:

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), yerevanci (08.09.2011), Նաիրուհի (08.09.2011), Ուրվական (12.09.2011)

  18. #311
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ իռլանդական ֆորումներից մեկն էի բզբզում, Հայաստան-Սլովակիա խաղի ժամանակ բոլորը Հայաստանի կողմից էին, բայց հենց տեսան, որ Հայաստան երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց էն թիմին, որի հետ իրենք 2 անգամ ոչ-ոքի էին խաղացել, նենց էին խառնվել իրար... Մի խոսքով հիմա ահավոր վախենում են մեզանից:
    I may be paranoid but no android!

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), Moonwalker (08.09.2011), Vaio (09.09.2011), Նաիրուհի (08.09.2011)

  20. #312
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ իռլանդական ֆորումներից մեկն էի բզբզում, Հայաստան-Սլովակիա խաղի ժամանակ բոլորը Հայաստանի կողմից էին, բայց հենց տեսան, որ Հայաստան երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց էն թիմին, որի հետ իրենք 2 անգամ ոչ-ոքի էին խաղացել, նենց էին խառնվել իրար... Մի խոսքով հիմա ահավոր վախենում են մեզանից:
    Վախենում են, թող հիմիկվանից խաղը բոյկոտեն ու հանձնվեն

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.09.2011), Նաիրուհի (08.09.2011), Ուրվական (12.09.2011)

  22. #313
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկ իռլանդական ֆորումներից մեկն էի բզբզում, Հայաստան-Սլովակիա խաղի ժամանակ բոլորը Հայաստանի կողմից էին, բայց հենց տեսան, որ Հայաստան երկրորդ անգամ խոշոր հաշվով հաղթեց էն թիմին, որի հետ իրենք 2 անգամ ոչ-ոքի էին խաղացել, նենց էին խառնվել իրար... Մի խոսքով հիմա ահավոր վախենում են մեզանից:
    լինկ տուր մենք էլ մի քիչ զբաղվենք.

    հ.գ. --» Դուբլին՝ երկկողմանի չվերթը 60 euro, Իռլանդիա - Հայասստան խաղի տոմսը՝ 45 euro,

  23. #314
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    լինկ տուր մենք էլ մի քիչ զբաղվենք.

    հ.գ. --» Դուբլին՝ երկկողմանի չվերթը 60 euro, Իռլանդիա - Հայասստան խաղի տոմսը՝ 45 euro,
    Էս հետգրությունը լուրջ էր ախպերս... ո՞րտեղից նման ինֆո...

  24. #315
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս հետգրությունը լուրջ էր ախպերս... ո՞րտեղից նման ինֆո...
    սորրի, թռիքչը Գերմանիայից ա

    սա էլ տոմսերի համար, բայց չգիտեմ, արդյոք՝ իրանք հյուրերի սեկտորի համար էլ են վաճառում, ամեն դեպքում 45 euro-ից ավել չի լինի:

Էջ 21 64-ից ԱռաջինԱռաջին ... 1117181920212223242531 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 183
    Վերջինը: 20.01.2014, 00:48
  2. Եվրո 2008-ի լավագույն ռմբարկուն
    Հեղինակ՝ Bayern Munchen, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.06.2009, 20:40
  3. Եվրո 2008
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 575
    Վերջինը: 05.07.2008, 00:38
  4. Եվրո 2008
    Հեղինակ՝ Սերխիո, բաժին` Ֆուտբոլ
    Գրառումներ: 7
    Վերջինը: 21.04.2008, 15:35
  5. ՄԵՐ ակումբները ԵՎՐՈ գավաթներում
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.12.2007, 02:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •