ԻԻԻԻհ , խաղից դուրս, ես էլ գոռացի անտեղիէն երեխուն էլ էնտեղ քնից հանի
![]()
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Պարտվեցինք, Ռուսաստանն ուժեղ էր ամեն դեպքում
Բայց ունենք հավաքական, որի համար չենք ամաչում, ապրեն բոլորը![]()
Ambrosine (04.06.2011), Sagittarius (04.06.2011), Աբելյան (04.06.2011), Լուսաբեր (04.06.2011)
Ընդհանուր առմամբ արժանի հաշիվ էր: Մեր թիմը լավն ա, ուղղակի էն թիմը չի, որ Եվրոպայի առաջնություն դուրս գա:
1. Դաշտը չեն տենում
2. Հարվածների մեջ թերանում են
3. Կարևոր պահերին լարվում են
4. Պատասխանատվությունն են թուլացնում
Էս սաղ պրոբլեմները միանգամից չեն լուծվի: Երևի մի սերնդափոխություն հետո նոր ավելի մեծ նպատակներ սկսենք դնելը: Իսկ հիմիկվա թիմը իսկականից վատը չի:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 04.06.2011, 21:58:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Mephistopheles (05.06.2011)
Լատվիա-Իսրայել 1-2
մնում ա 5 րոպե
Բենայուն 19", Բեն Խայիմ ավագ 43"
Երկրորդ կեսում երբ որ Ալմոգ Կոհենը գնդակը տուգանային հրապարակում մշակում էր, կպավ ձեռին: Կաունան կրճատել ա հաշիվը 11մ-ից:
Կես ժամից Հունաստանը հյուրընկալում ա Մալթային: Ամենայն հավանականությամբ հաղթելու ա:
Խորվաթիան ու Հունաստանը համարյա խմբից դուրս են գալիս: Իսրայելը փոքր հնարավորություններ ունի 2-րդ տեղի: Վրաստանը երեկ պարտվելով գործնականում զրկվեց ամեն շանսից:
Անգլիա-Շվեյցարիա 2-2
Տրանկիլո Բառնետտան առաջի կեսում 2 գոլ խփեց, դրանից հետո Լեմպարդը կրճատեց: Երկրորդ կեսում Էշլի Յանգը միանգամից հաշիվը հավասարեցրեց: Մնացած 40 րոպեում Անգլիան գոլ չխփեց: Չնայած Շվեյցարիան դիմացավ, բայց շանսեր համարյա չունի: Գործնականում Անգլիան ու Չեռնոգորիան ապահովել են առաջի 2 տեղերը: Մանավանդ Չեռնոգորիան լավ տպավորություն ա թողնում: 4 խաղ, 3 հաղթանակ (3-ն էլ 1-0 հաշվով), 0-0 Անգլիայի հետ: 4 խաղում ոչ մի բաց թողած գնդակ: Ինչ-որ տեղ աղոտ շանսեր Բուլղարիան ունի, բայց դրա համար պետք ա կես ժամ հետո սկսվող խաղում հաղթի Չեռնոգորիային` էլ էլ մրցակցի հարկի տակ: Էդ խաղով էլ կորոշվի առաջին տեղի հարցը խմբում:
Սկսվեց Սլովակիա-Անդորրա խաղը:
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 04.06.2011, 22:19:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Խաղի սկզբից մտածում էի, որ 0-1 ա վերջանալու. որոշել էի էս անգամ հաշիվը գուշակեմ: Մերոնք խփին, ուրախությունից... մի րոպե էլ չտևեց
:
Ռուսները հաղթեցին, բայց էնպես չէր, որ առավելությունը բացահայտ էր. իրենք էլ պաշտպանությունում թերանում էին ու միայն բավականին «հաջող» խախտումների շնորհիվ դարպասը անառիկ էին պահում: Որ մեր թիմը շարունակի աշխատել, եթե այս անգամ էլ չստացվի, ապա 2016-ին թող չկասկածեն, որ մեր երկրի անունը լինելու է եզրափակչի մասնակիցների շարքում: Ապրեն մերոնք:
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
matlev (04.06.2011), Monk (06.06.2011), Moonwalker (05.06.2011), Ungrateful (05.06.2011), zanazan (05.06.2011), Նաիրուհի (05.06.2011)
Պարտվելը պարտվեցինք, բայց սա էն պարտվելը չէր, որից սովորաբար ջղայնանում էի մեր հավաքականի ծերանոցային խաղի վրա: Ապրեն տղերքը, խաղացին, ոչ թե նախկինի պես տառապեցին՝ սպասելով իրենց ու երկրպագուների տառապանքներն ազդարարող մրցավարի սուլիչին: Այո, թերություններ կային, կշարունակենք պահանջկոտ լինել մեր հավաքականից, բայց և արժանին մատուցենք տղերքին: Դեռ ընդհանուր կարգը բարձրացնելու շատ տեղ ունենք, բայց հույսերը մեծ են: Հատկապես հրաշալի էր Յուրան, առանձնակի բրավո իրեն: Մի խոսքով, էս ձևով պարտվելուց ես էնքան էլ վատ չեմ զգում, մենակ թե շարունակեն աճել ու կատարելագործվել, սխալները շտկել:
Հ.Գ. Գիտեմ, որ նման դեպքերում մրցավարին մեղադրելուն հակվածությունը մեծ է լինում, բայց չգիտեմ, որոշ բաներ դուրս չեկավ: Գուցե սխալվում եմ, դրա համար շատ չեմ մանրամասնի:
Ambrosine (05.06.2011), Rammstein (05.06.2011), Ungrateful (05.06.2011)
Ռուսների խաղը հեչ դուրս չեկավ, տենց խաղով երկար չեն ձգի:Մերոնց խաղը շատ ավելի դիտարժան էր, ուղղակի որոշ առանցքային կետերում մերոնք խնդիրներ ունեին, եթե չունենային խաղը ամենաշատը 1-1 կվերջանար: Առաջին գոլից հետո թուլացան, հաշիվը հավասրվեց, հետո էլ ներվերը չհերիքեց, մի հատ 11 մետրանոց նվիրեցին ռուսներին: Էս երկու գոլերը իմ կարծիքով ռուսենրի ձեռքբերումը չէր, այլ մերոնց թերացումն էր:
Բայց ամեն դեպքում ապրեն տղերքը սիրուն խաղի համար:
Ambrosine (05.06.2011), Mephistopheles (05.06.2011), Նաիրուհի (05.06.2011)
one brick at a time… տղերքը լավ էին խաղում, մեր յահուդի ախպոր ասածները լրիվ ճիշտ են… ժամանակ ա պետք ու աշխատանք… ստռոգիի ռեժիմ… կարևոր ա…
Ambrosine (05.06.2011)
Հայկական ֆուտբոլով հետաքրքրված չեմ, անտարբեր եմ: Անկեղծ ասած ռուսների պատասխան գոլին եմ ծափ տվել:
Հետաքրքրված չլինելով մեր հավաքականի վերջին ժամանակների խաղով (հայրենասիրությունը հլը մի կողմ), որով հետաքրքրված է ողջ B խումբը և որին համարում են խմբի ամենահետաքրքիր թիմը մի տեսակ տարօրինակ է և ավելի շուտ կարծրատիպ է հիշեցնում:
Թեև միվոր չվաստակեցին, բայց ապրեն տղաները: Եկեք խոստովանեք, որ ռուսներն իսկականից վախեցած էին խաղում պաշտպանությունում ու մենակ ջարդելով էին չեզոքացնում: Հլը հիշեք, թե Բերեզուցկին առաջին խաղակեսի վերջում ինչ գնով չեզոքացրեց մեր գրոհը: Դա ուրիշ սպորտաձև էր...
Ու թե Մովսիսյանը Բերեզուցկուն ոնց էր շրջանցում:
Բաց թողած գոլերի մեջ իհարկե միայն մենք ենք մեղավոր, քանի որ դեռ գենետիկորեն կարծես նստած են հին խաղի նշույլները, որոնք արտացոլվում էին անհեթեթ գոլերի տեսքով:
Իսկ մրցավարը կտրականապես նյարդայնացնում էր: Չհաշվենք խաղից դուրսն ու 11 մետրանոցը, քանի որ կոնկրետ չեմ կարող ասել սխալ էր, թե ճիշտ: Հաշվենք խախտումները, որոնք միշտ նկատում ու պատժում էր մեր թիմին, իսկ ռուսներին աննդհատ ներում էր:
Սա այդ հաշվի խաղը չէր: Ես սովորաբար վատ եմ զգում, երբ հավաքականը պարտվում ա: Բայց էս անգամ հեչ էլ վատ չէի զգում, քանի որ տղաները պայքարեցին: Եվ եթե այսօր չհաղթեցին, ոչնիչ: Իրանք ճիշտ ճանապարհի վրա են ու սենց շարունակելու դեպքում մինչև Իսպանիայի ահն ու սարսափն ենք դառնալու:
Ներքին զգացողություն ունեմ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում այս թիմով աշխարհի կամ Եվրոպայի եզրափակիչ փուլում մենք դեռ հանդիպելու ենք ռուսներին ու էդ ժամանակ դուրս ենք թողնելու հետագա պայքարից:
Իսկ այս խմբում դեռ ամեն ինչ ավարտված չէ: Պետք է հաղթել Անդորրացիներին, հետո ամենածանր խաղը խաղալ Սլովակների հետ, որտեղ ոչ ոքին էլ լավ արդյունք կլինի: Հետո պետք է վրեժ լուծել սեփական հարկի տակ Մակեդոնացիներից, որին ատամներս սրած ենք սպասելու: Եվ վերջում վրեժ ենք լուծելու Իռլանդացիներից![]()
Ambrosine (05.06.2011), Claudia Mori (05.06.2011), Monk (06.06.2011), Moonwalker (05.06.2011), Ungrateful (07.06.2011)
Հայերը շատ լավ խաղացին, ցավոք տխրահռչակ մրցավարը ռուսների կողմից էր:
Ով ֆուտբոլից հասկանումա, կհաստատի իմ խոսքերը, որ ՆՄԱՆ ՍԻՏՈՒԱՑԻԱՆԵՐՈՒՄ 11 մետրանոց ՉԻ նշանակվում:
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ